| 1 |
Բուժում են ոչ միայն դեղերը, այլև հավատը:. |
| 2 |
Բնությունը միշտ էլ ամենագեղեցիկն է, որովհետև մաքուր է:. |
| 3 |
Ագռաւի համար դրախտային թռչնակը՝ իր ձագն է:. |
| 4 |
Ադամանդը ցեխին մէջ ալ իր արժէքը չի՛ կորսնցներ:. |
| 5 |
Ալիւրը մենք մաղեցինք, «փախլաւան» ուրիշը կերաւ:. |
| 6 |
Ածածդ հաւկիթ մըն է, կտկտալէն գլուխ կերար:. |
| 7 |
Ակին ջուրը որքան ալ պղտորի, շուտ կը յստականայ:. |
| 8 |
Աղբանոցը բուսած է, սակայն վարդ բուսած է:. |
| 9 |
Աղուէսի բերանը խաղողին չհասաւ, ըսաւ՝ խակ է:. |
| 10 |
Աղքատը եթէ գողութեան ելլէ, լուսնկան կանուխ կը ծագի:. |
| 11 |
Աղքատը ունի հաց ու պանիր, գիշերը քունը չի տանիր:. |
| 12 |
Ամէն չամիչի կոթ մը կայ, ամէն մարդու հոգ մը:. |
| 13 |
Ամպոտ օդ, մութ, փոթորիկ՝ գայլը կ՛ընէ հարսանիք:. |
| 14 |
Այնքան ագահ է, վրայի ջերմը անգամ մարդու չի տար:. |
| 15 |
Այսօրուան թոքը աւելի լաւ է, քան վաղուան դմակը:. |
| 16 |
Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիւանդ:. |
| 17 |
Անէծքները աւազի վրայ գրէ, իսկ բարիքները՝ մարմարի:. |
| 18 |
Անձնական հաւը աւելի լաւ է, քան ընկերովի կովը:. |
| 19 |
Անշուն գիւղ է մտել, առանց փայտի է ման գալիս:. |
| 20 |
Անվախը մէկ անգամ կը մեռնի, վախկոտը՝ հազար:. |
| 21 |
Առանց մեղուէն խայթուելու, մեղրին չես կրնար տիրանալ:. |
| 22 |
Առիւծը միայնակ է շրջում, իսկ ագռաւը՝ խումբով:. |
| 23 |
Աստուած որ տայ՝ չի հարցներ թէ որո՞ւ տղան ես:. |
| 24 |
Աստուած մէկին ապրուստ է տալիս, միւսին՝ ախորժակ:. |
| 25 |
Ատաղձագործին դուռը պարանով կապուած կ՛ըլլայ:. |
| 26 |
Աւելի լաւ է կանգնած մեռնիլ, քան թէ չոքած ապրիլ:. |
| 27 |
Աւելի լաւ է գործօն ձեռքեր ունենալ, քան խօսուն շրթներ:. |
| 28 |
Աւելի լաւ է ճանճի գլուխ ըլլալ, քան առիւծի պոչ:. |
| 29 |
Բանալիիդ հոգատար եղիր, դրացիդ գող մի հաներ:. |
| 30 |
Բարեկամի հետ կերուխում ըրէ, առուտուր մի ըներ:. |
| 31 |
Բարիքները վայելած ատեն, բարերարը մի՛ մոռնար:. |
| 32 |
Բարկացող անձը միշտ վնասով դուրս կու գայ:. |
| 33 |
Բարկացկոտը սուր կը նայի, կասկածոտը՝ ծուռ:. |
| 34 |
Բե՞ռը իշուն քով կը տանին, թէ է՞շը բեռան քով:. |
| 35 |
Բոլոր աղբիւրները չեն պղտորի, մէկը կը թողնեն խմելու:. |
| 36 |
Գայլի անունն է ելեր՝ աղուէսն աշխարհն է քանդեր:. |
| 37 |
Գայլին ինչքան էլ որ կերակրես, նորէն անտառ կը նայի:. |
| 38 |
Գառնուկը մօր կուռծքը ծծելիս՝ ծնկի է իջնում:. |
| 39 |
Գիւղացու էշը որ խրտնի, քաղաքացու ձիու պէս կը վազէ:. |
| 40 |
Գողը գողէն գողացաւ, Աստուած նայեց՝ զարմացաւ:. |
| 41 |
Գործն ով ընէ՝ ես ու դուն, հացն ով ուտէ՝ ե՛ս ու դո՛ւն:. |
| 42 |
Դարբինը դանակ չունենար, դերձակն ալ՝ պատանք:. |
| 43 |
Դարդ կայ՝ կը գայ կ'անցնի, դարդ կայ՝ կ'այրէ կ'անցնի:. |
| 44 |
Դիտմամբ խենթ կը ձեւանայ, վանքի հաւերը կ'ուտէ:. |
| 45 |
Եթէ ամառը գլուխդ չ'եռայ, ձմեռը սանդ չ'եռար:. |
| 46 |
Եթէ մեր ուզածը չենք կրնար, գոնէ մեր կրցածը ընենք:. |
| 47 |
Եթէ սնուցիր, կշտացո'ւր, եթէ զարկի՛ր, մահացո'ւր:. |
| 48 |
Եկեղեցին չսարգուած՝ մուրացկաններ դռանը չոքել են:. |
| 49 |
Ես ագռաւին հաւանեցի, ագռաւն ինձ չհաւանեց:. |
| 50 |
Երբ ջուր կը խմես, մի՛ մոռնար աղբիւր հասնողը:. |
| 51 |
Երեսէն ինկած ճանճը, քառասուն կտոր կ'ըլլայ:. |
| 52 |
Զաւակը կամ փորին մէջն է, կամ ձիուն վրայ:. |
| 53 |
Զուր հաչող շունը՝ հօտին վրայ գայլ կը բերի:. |
| 54 |
Էն գեղում, ուր սաղը քոռ է, դուն ալ աչքդ կապէ:. |
| 55 |
Էշը ցեխը ինկեր է, տիրոջմէ կտրիճը չէ գտնուէր:. |
| 56 |
Էշը որ է՛շ է, ինկած տեղը անգամ մըն ալ չ'իյնար:. |
| 57 |
Էշին խոնարհ տեսան, երկու հոգիով նստեցան:. |
| 58 |
Էշ մի սատկիր գարուն կը գայ, շուկան կերաս կը գայ:. |
| 59 |
Ըսածները, ընկոյզի կճեպի մը կէսը չեն լեցներ:. |
| 60 |
Թէ որ միշտ տաս ապառիկ, հաց չե՛ս գտներ պատառիկ:. |
| 61 |
Թէ ուղտին փուշ հարկաւոր է, ճիտը ծռել պարտաւոր է:. |
| 62 |
Թուրի վէրքը կը բուժուի, լեզուի վէրքը չի՛ բուժուի:. |
| 63 |
Ժամանակը ցաւը կը թեթեւցնէ, բայց չի մոռցներ:. |
| 64 |
Ժամ քանդելը մէկ արիւն է, սիրտ քանդելը՝ երկու:. |
| 65 |
Ժողովրդի ապագան, երիտասարդներից է երևում:. |
| 66 |
Ի՛նչ աղբիւրից մարդ ջուր խմի, էն աղբիւրը քար չի՛ գցի:. |
| 67 |
Լաւ է ինձ ուտի փորձուած գառը, քան անփորձ գայլը:. |
| 68 |
Լաւ է լինել հովիւ մեծ ազգի՝ քան փաշա փոքր ազգի:. |
| 69 |
Լաւ է լինել նամուսով դամքաշ, քան աննամուս զուռնաչի:. |
| 70 |
Լաւ է ունենալ գործօն ձեռքեր, քան խօսուն շրթներ:. |
| 71 |
Լեզուդ չլիներ՝ ագռաւները աչքերդ հանել էին:. |
| 72 |
Լեզուին մէջ թոյն ունեցողը , մեղր չի կրնար թքել:. |
| 73 |
Լեզուն առանց ոսկորի է, բայց մարդուն մէջքը կը կոտրէ:. |
| 74 |
Լեռ լերան վրայ կ'ըլլայ, տուն տունի վրայ չ'ըլլար:. |
| 75 |
Խալին խփելով կը մաքրուի, երեխան` խրատով:. |
| 76 |
Խենթը չի ամաչում՝ խենթի տէ՛րն է ամաչում:. |
| 77 |
Ծակող լեզու թէ ունիս, սուրբը տունէդ կը վանես:. |
| 78 |
Ծաղկալից ճամբաները միշտ փառքի չեն տանիր:. |
| 79 |
Ծառը արմատով է ծառ, տունը հիմքով է տուն:. |
| 80 |
Ծառի հաստութիւնը կտրելուց յետոյ կ'երեւայ:. |
| 81 |
Ծոյլին, խելառին եւ հարբածին խրատ մի՛ տաք:. |
| 82 |
Կարկանդակը եթէ բերես, ո՞վ կը նայի հացին երես:. |
| 83 |
Կարճ օրը եօթն անգամ թագաւորութիւն կու գայ իրեն:. |
| 84 |
Կոյրերու թագաւորութեան մէջ, միականին թագաւոր է:. |
| 85 |
Կոյրին ուզածը մէկ աչք, Աստուած տուաւ երկու աչք:. |
| 86 |
Կ'ուզե՞ս մարդ ճանաչել՝ հետը առեւտուր արա:. |
| 87 |
Կ'ուզե՞ս մէկին լա՛ւ ճանաչել՝ հետը ճանապարհ գնա՛:. |
| 88 |
Կրօնքէն կը դառնայ, իր խօսքէն ետ չի՛ դառնար:. |
| 89 |
Համը տեսանք, համը տեսանք` ամանի տակը տեսանք:. |
| 90 |
Հասկացողին մէկ ասա, չհասկացողին հազար ու մէկ:. |
| 91 |
Հաստ ու բարակ մէկ գին, վա՜յ բարակը մանողին:. |
| 92 |
Հարեւանի տան գաղտնիքը՝ նրա տան փոքրից իմացիր:. |
| 93 |
Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է:. |
| 94 |
Հարստացար՝ աղքատութեան մասին մի՛ մոռացիր:. |
| 95 |
Հարցնողը լեռն է անցեր՝ չհարցնողը՝ ճամբան շուարեր:. |
| 96 |
Հիւրին գալը իր ձեռքն է, երթալը իր ձեռքը չէ:. |
| 97 |
Հնարաւորին հասնում է նա՝ ով ձգտում է անհնարին:. |
| 98 |
Հոսող ջրից մի վախեցի՛ր, խաղաղ ջրից զգո՛յշ եղիր:. |
| 99 |
Ձեռքը զոր չես կարող կտրել, պագնէ՛ եւ ճակտիդ դիր:. |
| 100 |
Ձեռքով թափուող ջուրով՝ ջաղացք չի դառնար:. |
| 101 |
Ձի լաւ նետուիլ գիտցողը, աջ ու ձախ չ՛ունենար:. |
| 102 |
Ձուկը ծովը կը մեծնայ, պզտիկ ջուրին մէջ չի՛ մեծնար:. |
| 103 |
Մածուն ծախողը, իրա ապրանքին թթու չի՛ ասի:. |
| 104 |
Մանուկը կը ձգէ քարը, մեծը չի կրնար վերցնել:. |
| 105 |
Մարդ հազար ուտող ունենայ՝ մէկ խօսող չունենայ:. |
| 106 |
Մէկ կայ հազար կ'արժէ, հազար կայ մէկ կ'արժէ:. |
| 107 |
Մէկուն կերակուրը, երկուքն ալ անօթի թողուցեր է:. |
| 108 |
Մէկուն ձին եթէ չի սատկի, միւսին շունը չի կշտանար:. |
| 109 |
Մի՛ ըլլար լոկ հացի ընկեր , եղի՛ր նաեւ լացի ընկեր:. |
| 110 |
Մի՛ նստիր շուքն աղուէսին. թո'ղ առիւծը ուտէ քեզ:. |
| 111 |
Մինչեւ խելօքը մտածէ, խենթը գործը տեսած է:. |
| 112 |
Մինչև կաշուիդ վրայ չ՛ըզգաս` չես հասկանայ:. |
| 113 |
Մինչեւ հաստը բարակնայ, բարակին հոգին կ'ելլէ:. |
| 114 |
Մինչեւ Շուշանը զարդարուի՝ ժամը կ՛արձակուի:. |
| 115 |
Մոլորած մարդը ամէն ձեւ կ'առնէ, բացի՝ շիտակէն:. |
| 116 |
Մուկը ծակը չէր մտներ, ցախաւելն ալ պոչին կապեցին:. |
| 117 |
Մտի՛կ ըրէ մեծի խրատ, որ չհասնի փորձանք վրադ:. |
| 118 |
Յարդը եթէ ուրիշին է, յարդանո՞ցն ալ ուրիշին է:. |
| 119 |
Յիմարին լեզուն, իր վիզը կտրելու չափ երկար կ'ըլլայ:. |
| 120 |
Նապաստակը լեռնէն է քէնցեր, լեռը լուր չէ ունեցեր:. |
| 121 |
Շատ աքլոր ունեցող գիւղին՝ առաւօտը շուտ կ'ըլլայ:. |
| 122 |
Շատ մի՛ սիրեր ատել կայ. շատ մի՛ ատեր սիրել կայ:. |
| 123 |
Շարունակ հաջող շունը, կը բերէ գայլն իր տունը:. |
| 124 |
Շատ աքլոր ունեցող գիւղին՝ առաւօտը շո՛ւտ կ՛ըլլայ:. |
| 125 |
Ոչ թէ կ'առնեն ձեռքիս բեռը, այլ կ'առնեն բերնիս կերը:. |
| 126 |
Ո՛չ կը մտնեմ կը լողամ, ո՛չ ալ կ'ելլեմ կը դողամ:. |
| 127 |
Ո՛չ հատիկ, ո՛չ զատիկ, խեւն է հագեր երկու շապիկ:. |
| 128 |
Ով մարդու մէջ չէ մտեր՝ խակ պտուղ է, մի՛ ուտեր:. |
| 129 |
Ում բախտը ծռուեց, նրան ձին ախոռում էշ կը դառնայ:. |
| 130 |
չարին բարիք հատուցանել՝ մեծահոգի մարդու գործ:. |
| 131 |
Պզտիկ հարուածները, մեծ կաղնիներ կը տապալեն:. |
| 132 |
Սարը սարին չի՛ հասնի, մարդը մարդու կը հասնի:. |
| 133 |
Սրտով սիրած եար լինի, թող մի քիչ էլ չար լինի:. |
| 134 |
Վարդ եթէ ըլլայ՝ հոտոտէ, բայց գլխուդ մի՛ դներ:. |
| 135 |
Վարպետին մուրճի մէկ հարուածը՝ հազար կ՛արժէ:. |
| 136 |
Տգետը կը վիճի, գիտունը կը դիտէ, իմաստունը կը լռէ:. |
| 137 |
Տղադ երկու ձեռքով պահէ, աղջիկդ մէկ ձեռքով:. |
| 138 |
Տղամարդու սրտի ճամբան ստամոքսէն կ'անցնի:. |
| 139 |
Փողի քսակը` բարձրացնում է մարդու հասակը:. |
| 140 |
Քառասուն ճնճղուկը, մէկ կաթսայ չի լեցներ:. |
Комментарии