| 1 |
Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի. |
| 2 |
Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է. |
| 3 |
Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը. |
| 4 |
Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս. |
| 5 |
Ամենին մի աչքով է նայում. |
| 6 |
Անճարը կուտի բանջար. |
| 7 |
Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան. |
| 8 |
Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է. |
| 9 |
Աչքը ինչ տեսնար, սիրտը չի մոռնար. |
| 10 |
Առաջ մտածիր, հետո խոսիր. |
| 11 |
Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի. |
| 12 |
Առուն թռի նոր տռի. |
| 13 |
Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ. |
| 14 |
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին. |
| 15 |
Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել. |
| 16 |
Արևն ամպի տակ չի մնա. |
| 17 |
Աչքը աչքից կամաչի. |
| 18 |
Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն. |
| 19 |
Աշխարհը փալասով ծածկած չի: |
| 20 |
Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ ապրելը կուզի. |
| 21 |
Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան. |
| 22 |
Բազարի աչքը հանել ես. |
| 23 |
Բախտը մի անգամ է այցելում. |
| 24 |
Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց. |
| 25 |
Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ. |
| 26 |
Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան. |
| 27 |
Գետն ամեն անգամ գերան չի բերի. |
| 28 |
Գետն ընկնողը անձրևից չի վախենա. |
| 29 |
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր. |
| 30 |
Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի. |
| 31 |
Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ. |
| 32 |
Գող՝ սիրտը դող. |
| 33 |
Գուցէ ուզեցավ իրեն գցի հորը, դու էլ կը՞ գցես. |
| 34 |
Դուն քուն, բախտդ արթուն. |
| 35 |
Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի. |
| 36 |
Դուռդ փակ պահիր և հարևանիդ գող մի հանի. |
| 37 |
Եզը որ ընկավ՝ դանակավորը կշատանա. |
| 38 |
Եկաւ ունքը սարքի՝ աչքն էլ քոռացրեց. |
| 39 |
Ես աղա ու դու աղա, բա մեր աղունն ո՞վ կաղա. |
| 40 |
Երբ որ կացինը եկաւ անտառ, ծառերը ասացին... Կոտը մերոնցից է. |
| 41 |
Երբ որ մեծնաս այս ամենը կմոռնաս. |
| 42 |
Երգեր շատ գիտեմ, բայց երգել չգիտեմ. |
| 43 |
Եօթ անգամ չափիր, մէկ անգամ կտրիր (հին հրեական ասացվածք). |
| 44 |
Երեխային գործի դիր՝ ետևից գնա: |
| 45 |
Էս ականջով լսում է, մյուսով դուրս է անում. |
| 46 |
Էշի ականջում է քնել. |
| 47 |
Էշն ինչ գիտի նուշն ինչ է. |
| 48 |
Ընկերովի մահը հարսանիք է. |
| 49 |
Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին. |
| 50 |
Թթու է՝ թան չէ. |
| 51 |
Ամեն մարդու բան չէ. |
| 52 |
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա. |
| 53 |
Ժամանակը ոսկի է. |
| 54 |
Ինչ որ ցանես, այն կը հնձես. կամ Ինչ ցանես, այն էլ կհնձես. |
| 55 |
Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին. |
| 56 |
Ինչքան լեզու իմանաս՝ այնքան մարդ էս. |
| 57 |
Իրա բաղաջի տակնա կրակ անում. |
| 58 |
Լավություն արա ու ջուրը գցի,ձուկը չիմանա Աստված կիմանա. |
| 59 |
Լեզուդ չլներ՝ ագռավները աչքերդ հանել էին. |
| 60 |
Լուից ուղտ են սարքում. |
| 61 |
Լույսը կբացվի, բարին հետը. |
| 62 |
Լավ է ուշ, քան երբեք. |
| 63 |
Խաչին Տերն է զորավոր դարձնում. |
| 64 |
Խնձորը ծառից հեռու չի ընկնում. |
| 65 |
Խոզի գլուխը տաք կաթսայի մեջ չի մնա. |
| 66 |
Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում. |
| 67 |
Խօսքով փիլաւ չեփուիր. |
| 68 |
Խոզի գլուխը խալու վրա չի մնում. |
| 69 |
Խուփը գլորվել, կճուճին է գտել. |
| 70 |
Ծակ ուլունքը գետնին չի մնա. |
| 71 |
Ծուլութիւնից/թանբալությունից սև էշին «օրհնեա՛ տէր» կասի. |
| 72 |
Կաղնած եզնը կթրքի նստան եզան գլխին. |
| 73 |
Կարծում ե՞ս Երուսաղեմում էշ չկայ. |
| 74 |
Կարմիր կովը կաշին չի փոխի. |
| 75 |
Կիրակի օրվա փլավը երկուշաբթի էլ կուտվի. |
| 76 |
Կուժ ասում եմ, կուլա լսի. |
| 77 |
Կաղնու տակ կանգնես ու բարիք սպասես. |
| 78 |
Կատվի խաղը՝ մկան մահը: |
| 79 |
Կճուճն ասաց. «Տակս ոսկի ա», շերեփը թե. «Բա ես որտեղի՞ց եմ գալիս»: |
| 80 |
Համը հոտից հանեց. |
| 81 |
Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին. |
| 82 |
Հարսի վոռով փեսուն լավություն ա անում. |
| 83 |
Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է. |
| 84 |
Հարևանի հարսի հետևը կարմիրա. |
| 85 |
Հաց ու պանիր, կեր ու պարիր. |
| 86 |
Հաց ըսին հասավ,գործ ըսին փախավ: |
| 87 |
Հաց ու պանիր, կեր ու բանիր. |
| 88 |
Հետևն էլ կպած չելներ կտար օտարի. |
| 89 |
Հյուրը Աստծունն է. |
| 90 |
Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր. |
| 91 |
Հեռվի զուռնի ձենը քաղցր է. |
| 92 |
Հոտի բերանը որ հետ են շրջում, կաղ ոչխարները հոտի առաջև են հայտնվում. |
| 93 |
Ձենը որ ձվով լիներ, հավի ոռը բլբուլի ձեն կհաներ. |
| 94 |
Ձուագողը ձիագող կը դառնայ. կամ Ձու գողացողը ձի էլ կգողանա. |
| 95 |
Ձուկը գլխից է հոտում. |
| 96 |
Ճակատագրից չես փախչի. |
| 97 |
Ճանճից փիղ են սարքում. |
| 98 |
Ճիշտ կարծես փղի քթիցա ընկել. |
| 99 |
Ճշտասողի գլխարկը ծակ է. |
| 100 |
Ճպատըտ քոլատ կտրի. |
| 101 |
Ճտերն աշնանն են հաշվում. |
| 102 |
Մեկ նալին ա խփում, մեկ մեխին. |
| 103 |
Մի ծաղիկով գարուն չի գա. |
| 104 |
Մի ձեռքը ծափ չի տա. |
| 105 |
Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան. |
| 106 |
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել. |
| 107 |
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից. |
| 108 |
Մի քոսոտ մոզին սաղ նախիրի անունը կգցի. |
| 109 |
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի. |
| 110 |
Մինչև Շուշանը զարդարվի, ժամը կլրվի. |
| 111 |
Միությունը ուժ է. |
| 112 |
Միսը ձեզի, ոսկորը ինձի. |
| 113 |
Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի. |
| 114 |
Մորը տես, աղջկան ուզի. |
| 115 |
Մուկը իսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապելա պոչից. |
| 116 |
Մեկը բոլորի համար, բոլորը մեկի. |
| 117 |
Մսի մեջ ոսկոր կլինի: |
| 118 |
Նույնիսկ էփած հավի ծիծաղն է գալիս. |
| 119 |
Նվիրած ձիու ատամները չեն հաշվում. |
| 120 |
Նախիրի մեջից գնացիր էշի ճակատը պաչեցիր. |
| 121 |
Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ. կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ. |
| 122 |
Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել. |
| 123 |
Շինողը միջից հանեց. |
| 124 |
Շոնը շանը վեննը կոխել չի. |
| 125 |
Շունը շան թաթ չի կծի. |
| 126 |
Շունը շան միս չի ուտի. |
| 127 |
Շորով դիմավորիր, խելքով ճանփիր |
| 128 |
Ոչ իմ հալը, ոչ քո հարսանիք գալը. |
| 129 |
Ոչ հայի խունկ է, ոչ թուրքի ուզարլուկ. |
| 130 |
Ով աշխատի՝ նա կուտի. |
| 131 |
Ով ալարի՝ ոչ դալարի. |
| 132 |
Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր. |
| 133 |
Որտեղ հաց, այնտեղ կաց. |
| 134 |
Որտեղ պանիր, այնտեղ բանիր. |
| 135 |
Չկա չարիք՝ առանց բարիք. |
| 136 |
Պատերազմ չկա երբ որ մարդիկ՝ շիտակ մարդ են. |
| 137 |
Ջրի բերածը ջուրն էլ կտանի. |
| 138 |
Ջուրը գնում է, ավազը մնում է. Մարդը մէռնում է, հիշատակը մնում է. |
| 139 |
Ջուրը ճամբան կը ճարի. |
| 140 |
Սելը (սայլը) ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում: |
| 141 |
Սև էծը սև օր կծնի: |
| 142 |
Սևին օճառն ի՞նչ կանի, խևին խրատն ի՞նչ կանի: |
| 143 |
Վռազողին տղա չի ծնվում. |
| 144 |
Վատ մարդուց բարիք չես ստանա. |
| 145 |
Տերտերն ամեն օր գաթա չի ուտի. |
| 146 |
Տռեմ ես, բամփեմ քեզ. |
| 147 |
Րոպեն անցավ ժամն էլ անցավ. |
| 148 |
Ցռան կովը նախրի անունը կավիրե. |
| 149 |
Ուղտը կերել ես՝ պոչին նստել. |
| 150 |
Ուշ լինի, նուշ լինի. |
| 151 |
Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք. |
| 152 |
Ուտեմ, տիտեմ [նստեմ], մթնի՝ քնեմ. |
| 153 |
Ուրբաթ ամպեց, շաբաթ պարզեց. |
| 154 |
Ուրիշի հարսի հետևը կարմիրա. |
| 155 |
Շաբաթը ուրբաթից շուտ եկավ. |
| 156 |
Ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում մեջը. |
| 157 |
Փափուկ լեզվով նույնիսկ օձը բնից դուրս կը քաշես. |
| 158 |
Փետը վերցնես՝ գող շունը կիմանա. |
| 159 |
Փողը հաշիվ ա սիրում. |
| 160 |
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի |
| 161 |
Քաղցր լեզուն օձին բնից կհանի. |
| 162 |
Քանի լեզու իմանաս, այնքան մարդ ես. |
| 163 |
Քեզ ի՞նչ թթու մածուն է ծախել. |
| 164 |
Քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գայ. |
| 165 |
Քեզանից քեզ բոր [բորբոքում] ամալ գա [առաջանա]. |
| 166 |
ՔեՖ անողին՝ քեֆ չի պակսիլ. |
| 167 |
Քոսոտ էծը աղբյուրի ակից է ջուր խմում. |
| 168 |
Օտարի հարսի հետևը կարմիրա. |
| 169 |
Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա. |
Комментарии