[{{mminutes}}:{{sseconds}}] X
Пользователь приглашает вас присоединиться к открытой игре игре с друзьями .
Обычный армянский
(5)       Используют 22 человека

Комментарии

AmaSplit 31 октября 2022
Двоеточие в Windows 10 довольно просто починить с помощью Microsoft Keyboard Layout Creator (MSKLC). Качается с оф. сайта microsoft.com

Моя кастомная раскладка с двоеточием и точкой из английского языка. (COLON и FULL STOP):
https://disk.yandex.com.am/d/JK4XBYJx3GUkBQ
(качать программу для установки раскладки не нужно).

Надеюсь не оффтоп, довольно долго мучался с раскладкой, решил поделиться.
Phemmer 12 сентября 2021
На данный момент двоеточия в словаре как английские, такие использовались в армянской раскладке для Windows 7.
В информации о словаре приведена ссылка где можно взять такую раскладку, либо в Windows 10 можно набирать на раскладках восточная или западная "прежняя версия".
Больше информации здесь
https://klavogonki.ru/forum/events/20146/page5/#post86
http://klavogonki.ru/forum/events/18143/page5/#post88
Возможно в будущем изменю здесь на новые армянские двоеточия как в Windows 10.
carmero 12 сентября 2021
Скажите, а что мне делать с двоеточиями? Сейчас то двоеточие, что в армянской раскладке выдаёт ошибку при наборе. Приходится переключаться на другую раскладку, чтобы его ввести. Это можно как-нибудь исправить?..
iforrest 28 августа 2021
հեռու , ստիպեցին

лишний пробел
Мультилингва 7 августа 2021
Словарь включён в программу мероприятия [08.08.21 - 29.09.21] Мультилингва МЕГА 3.
Мультилингва 15 августа 2018
Словарь включён в программу мероприятия [18.07.18 - 07.09.18] Мультилингва МЕГА 2.
Написать тут
Описание:
Тексты длиной 270-300 символов
Автор:
Phemmer
Создан:
21 февраля 2016 в 15:59 (текущая версия от 12 июля 2020 в 17:23)
Публичный:
Нет
Тип словаря:
Тексты
Цельные тексты, разделяемые пустой строкой (единственный текст на словарь также допускается).
Информация:
Для тех, у кого проблемы с прохождением армянского, выкладываю стандартные армянские раскладки из Windows 7. (с двоеточием)
https://drive.google.com/open?id=1MRzi_u36J...nSJoj13KeFfMInH

Поиск и подбор материала: I_rena
Нарезка отрывков словаря: Phemmer
Содержание:
1 Մի անգամ դժբախտություն տեղի ունեցավ: Եղնիկներն անտառում, իրար հետևից վազելով, ընկան որսորդների փորած փոսը: Ինչքան նրանք փորձեցին փոսից դուրս գալ, չկարողացան: Նույնիսկ թռչկոտելը չօգնեց նրանց: Նրանց ծնողները կանգնել էին փոսի եզրին և ոչ մի բանով չէին կարող օգնել իրենց ձագուկներին:.
2 Մենք պետք է նրանց օգնենք,- բացականչեց նա: – Մեզ ամուր բամբուկի ձողեր ու լիանաներ են պետք: Հայր պանդան բամբուկի ձողեր հանեց, իսկ մայր պանդան՝ իր սուր ճիրաններով ճկուն լիանաներ կտրատեց: Եվ նրանք բոլորով գնացին դեպի փոսը: Փոքրիկ պանդան իջավ փոսի մեջ և լիանաների օգնությամբ եղնիկներին կապեց բամբուկներին:.
3 Եվ այդ օրվանից նրանք դարձան անբաժան ընկերներ: Հետո՞ ինչ, որ պանդան չէր կարողանում արագ վազել ու թռչկոտել: Փոխարենը նա խելացի էր, բարի և ուրախ: Իսկ եղնիկներն իրենք էլ հասկացան այն, ինչ պանդային ասել էին նրա ծնողները. ընկերներ լինելու համար պարտադիր չէ բոլորին իրար նման լինել:.
4 Լինում է, չի լինում... մի փայտի կտոր է լինում: Ոչ թե արտասովոր, այլ մի կտոր սովորական փայտ, որ ձմեռը վառարան կամ բուխարի են նետում՝ կրակ անելու և սենյակը տաքացնելու համար: Չգիտեմ ինչպես էր պատահել, բայց բանն այն է, որ մի գեղեցիկ օր այդ փայտի կտորը ընկավ մի ծերուկ ատաղձագործի արհեստանոց:.
5 Նա շաղված աչքերն այս ու այն կողմ շուռ տվեց՝ որոշելու, թե որտեղից կարող էր գալ այդ ձայնը, բայց ո՛չ ոքի չտեսավ: Նայեց դազգահի տակ՝ ո՛չ ոք չկա. նայեց պահարանի մեջ, որը միշտ փակ էր լինում՝ ո՛չ ոք. նայեց տաշեղի զամբյուղը՝ ո՛չ ոք, բացեց արհեստանոցի դուռը և նայեց փողոց՝ այնտեղ էլ ոչ ոք չկար:.
6 Չլինի՞ թե հանկարծ այս փայտի կտորը սովորել է լաց լինել ու բողոքել երեխայի նման: Անհավատալի է: Ահա այս փայտի կտորը վառարանի համար է, ինչպես բոլոր սրա նման փայտի կտորները. եթե սա վառվենք, կարելի է մի պղինձ լոբի եփել: Ի՞նչ բան է: Կարո՞ղ է պատահել՝ որևէ մեկը պահված լինի սրա մեջ:.
7 Ջեպետտոյի տունը ներքնահարկ մի սենյակ էր, որի լույսը ընկնում էր սանդուղքների տակից: Կահույքը, որ ավելի հասարակ լինել չէր կարող, բաղկացած էր մի անպետք աթոռից, մի նույնքան անպետք մահճակալից և մի փոքրիկ, ամբողջապես ջարդված սեղանից: Դիմացի պատին մի վառած բուխարի էր երևում, բայց կրակը նկարած էր:.
8 Այնուհետև պատրաստեց քիթը: Հենց որ վերջացրեց, քիթն սկսեց աճել. աճեց, աճեց, աճեց և մի քանի րոպեում դարձավ մի այնպիսի հսկայական քիթ, որ վերջ չուներ: Խեղճ Ջեպետտոյի հոգին դուրս եկավ նրա ծայրը կտրելով: Բայց որքան շատ էր կտրում ու կարճացնում, այնքան շատ այդ հանդուգն քիթը երկարում էր:.
9 Այժմ արդեն ուշ է: Այնուհետև, բռնելով բուրատինոյի թևատակերից, վեր բարձրացրեց ու դրեց գետնին, սենյակի հատակի վրա, որպեսզի քայլել սովորեցնի: Պինոքիոյի ոտքերը անզգա էին, այդ պատճառով էլ չէր կարողանում շարժվել, բայց Ջեպետտոն նրա ձեռքից բռնած ուղեկցում էր ու սովորեցնում մի ոտքը մյուսի հետևից դնել:.
10 Խեղճ Ջեպետտոն էլ վազում էր բուրատինոյի հետևից, չկարողանալով հասնել նրան, որովհետև այդ անպիտան չարաճճի Պինոքիոն սլանում էր նապաստակի նման և, փայտյա ոտքերը խփելով փողոցի սալահատակին, այնպիսի մի աղմուկ էր բարձրացնում, որ կարծես թե քսան հոգի փայտյա մաշիկներով վազելիս լինեին:.
11 Եվ իսկապես, մի քանի րոպեից հետո նրա ուտելու ցանկությունը դարձավ քաղց, այնուհետև վայրկենապես փոխվեց գայլի սովածության և հետո էլ այնքան ուժեղացավ, որ ուշքը գնում էր: Խեղճ Պինոքիոն վազեց անմիջապես դեպի օջախը, որտեղ դրված էր մի եռացող պղինձ, և փորձեց պղնձի խուփը բացվել՝ տեսնելու համար, թե ի՞նչ կա միջին:.
12 Ա՜խ, ինչ անտանելի հիվանդություն է այս սովը: Բայց որովհետև քաղցից նրա փորը շարունակում էր գռգռալ ավելի քան երբևէ, իսկ ինքն էլ չգիտեր ինչպես անի, որ դադարեցնի այն, որոշեց տանից դուրս գալ և իրեն գցել հարևան գյուղը, հույս ունենալով, որ կգտնի մի խղճով մարդ, որից կարելի կլինի մի կտոր հաց խնդրել:.
13 Ձմեռային մի զարհուրելի գիշեր էր: Երկինքն ուժգնորեն դղրդում էր: Կայծակն այնպես էր փայլատակում, կարծես թե երկինքը հրդեհ էր ընկել: Խելագար ու սառը քամին, կատաղորեն սուլելով և փոշու հսկայական ամպեր բարձրացնելով, այնպես էր ճոճում գյուղի ծառերը, որ նրանք ճռճռում էին ու ճարճատում:.
14 Պինոքիոն սաստիկ վախենում էր ամպրոպից ու կայծակից: Միայն քաղցն էր վախից ավելի ուժեղ: Նա մոտեցավ դռան շեմքին, դուրս պրծավ և սկսեց այնպես վազել, որ մի հարյուր թռիչք կատարելուց հետո, որսորդի շան նման լեզուն կախ գցած ու շունչը կտրված, հասավ գյուղ: Բայց գյուղը մութ էր և ամայի:.
15 Նա վերադարձավ տուն՝ մկան պես թրջված, հոգնածությունից ու քաղցից ուժասպառ: Եվ որովհետև այլևս ուժ չուներ ոտքի վրա կանգնելու, նստեց, կեղտոտ ու թաց ոտքերը հենելով կրակով լիքը մանղալին: Եվ այդպես էլ քնեց: Իսկ քնած ժամանակ նրա ոտները, որոնք փայտից էին, կպան ու կամաց-կամաց այրվելով մոխիր դարձան:.
16 Այդ մեկը Ջեպետտոն էր: Խեղճ Պինոքիոն, որի աչքերը դեռ քնաթաթախ էին, տակավին չէր նկատել իր ոտքերը, որոնք ամբողջապես այրվել էին: Այդ պատճառով էլ հոր ձայնր լսելուն պես՝ ցատկեց աթոռից, որպեսզի վազեվազ գնա և դռան փակը բաց անի: Սակայն վազելու փոխարեն մի երկու-երեք անգամ օրորվեց ու երեսի վրա փռվեց հատակին:.
17 Բերանն այնքան լայն էր, որ կարծես թե ջվալ լիներ, աչքերը կարծես երկու վառած կարմիր ապակի ունեցող լապտերներ լինեին, ձեռքին էլ օձից ու աղվեսի պոչից հյուսած մի մեծ խարազան էր բռնել, որով աջ ու ձախ հարվածներ էր հասցնում: Թատրոնատիրոջ անսպասելի հայտնվելուն պես բոլորը ձայն-ծպտուն կտրեցին:.
18 Ո՛չ, ճիշտ չէ, որ խեղճ Առլեքինոն, իմ հավատարիմ բարեկամը, մեռնի իմ փոխարեն... Բարձրաձայն ու հերոսաբար արտասանած այդ բառերը լացացրին տեսարանին ներկա գտնվող բոլոր տիկնիկներին: Անգամ ոստիկանները, որոնք թեկուզ և փայտից էին, բայց նույնպես արտասվեցին երկու կաթնակեր գառնուկների նման:.
19 Եվ հանեց Մանջաֆոքոյի նվիրած ոսկեդրամները: Այդ դրամների հաճելի ծնգծնգոցը լսելիս՝ Աղվեսը ակամա շարժումով երկարացրեց իր գունդ ու կծիկ եկած ոտքը, իսկ Կատուն էլ չռեց աչքերը, որոնք կարծես երկու կանաչ լապտերներ լինեին, բայց իսկույն էլ նորից խփեց այնպիսի վարպետությամբ, որ Պինոքիոն ոչինչ չնկատեց:.
20 Արդեն մոտ եմ տանը, ուզում եմ տուն գնալ, այնտեղ հայրս ինձ սպասում է: Ով գիտե, խեղճ ծերունին երեկ ինչքան է ախ ու վախ արել իմ չվերադառնալու համար: Դժբախտաբար ես վատ տղա եմ, և Խոսող Ծղրիդն իրավացի էր, երբ ասում էր, որ չլսող երեխաները կյանքում հաջողություն ունենալ չեն կարող:.
21 Հենց որ Պինոքիոն մտավ անկողին, իսկույն քնեց ու սկսեց երազ տեսնել: Երազի մեջ նրան թվում էր, որ ինքը մի դաշտ է ընկել՝ լիքը փոքրիկ ծառերով, որոնք ծանրաբեռնված են ոսկեդրամներից կազմված ճութերով, և սրանք էլ քամու օրորելուց զնգզնգում են, կարծես թե ասելով. «Ով ուզում է, թող գա մեզ քաղի»:.
22 Դեռ լավ է, որ ես ավազակների գոյությանը չեմ հավատում և, առհասարակ, երբեք էլ չեմ հավատացել: Ինձ հարցնես, այդ ավազակներին մեր հայրերն են դիտավորյալ հնարել, որպեսզի երեխաներին գիշերները փողոց դուրս գալու դեպքում վախեցնեն: Եվ եթե ես նրանց նույնիսկ այս փողոցում տեսնեի, կարծես թե բանի տեղ պիտի դնեի՜:.
23 Պինոքիոն բերանը գցած ոսկիների պատճառով չկարողացավ մի բառ արտասանել, հազար ու մի անգամ գլուխ տվեց, համրորեն հազար ու մի շարժում արեց այն երկու ծպտյալներին, որոնց միայն աչքերն էին երևում պարկի անցքերից, հասկացնելու համար, որ ինքը մի խեղճ բարատինո է և որ գրպանում նույնիսկ մի կեղծ չենտեզիմո էլ չունի:.
24 Մի տասնհինգ կիլոմետր վազելուց հետո Պինոքիոյի շունչը կտրվեց: Տեսնելով, որ կորած է, մագլցելով վեր բարձրացավ մի շատ բարձր սոճու ծառ ու նստեց նրա ծայրին: Ավազակները նույնպես փորձեցին վեր բարձրանալ նրա ետևից, բայց հասնելով մինչև բնի կեսը սայթաքեցին և, ձեռք ու ոտքերը քերծելով, ցած ընկան:.
25 Պինոքիոն տեսնելով, որ բոցն անընդհատ վեր է բարձրանում և, չուզենալով դառնալ խորոված աղավնի, ծառի գագաթից մի գեղեցիկ թռիչքով ներքև ցատկեց ու նորից, դաշտերը ոտքի տակ տված, սկսեց վազել: Իսկ ավազակներն էլ նրա ետևից ընկած հետապնդում էին՝ առանց հոգնություն զգալու: Լույսն արդեն սկսել էր բացվել:.
26 Ավազակներն էլ՝ անընդհատ հետևից ընկած: Գրեթե երկու ժամվա հուսակտուր վազքից հետո, վերջապես բոլորովին շնչասպառ նա հասավ այն տան դռանը ու ծեծեց: Ոչ ոք չպատասխանեց: Սկսեց ծեծել ավելի ուժգնորեն, որովհետև արդեն լսում էր հետապնդողների ոտքերի ձայնն ու հեթեթոցը: Կրկին նույն լռությունը:.
27 Երբ վաղը վերադառնանք, կարելի է հուսալ, որ քեզ քաղաքավարի կերպով մեռած և բերանդ էլ բաց կգտնենք: Ասացին ու հեռացան: Մինչդեռ այդ ժամանակ հյուսիսային մի ուժեղ քամի կատաղորեն ոռնում էր ու փչում, այս ու այն կողմ խփելով խեղճ կախվածին, որը այնպես էր ճոճվում, կարծես թե տոն օրերին զարկող զանգի լեզվակ լիներ:.
28 Այն ժամանակ, երբ մեծ Կաղնու ճյուղից կախված խեղճ Պինոքիոն ավելի շուտ մեռած էր թվում, քան կենդանի, կապույտ մազերով գեղեցիկ աղջիկը կրկին նայեց լուսամուտից և, խղճահարվելով այդ դժբախտի տեսքից, որը հյուսիսային քամու առաջ ճոճվում, այս ու այն կողմն էր զարնվում, երեք անգամ ծափ տվեց:.
29 Պուդելը, ցույց տալու համար, որ հասկացավ, երեք թե չորս անգամ շարժեց կապույտ մետաքսից պատյանը, որը իր ետևն էր, և սլացավ: Քիչ հետո երևաց ախոռից դուրս եկող մի գեղեցիկ երկնագույն կառք, ամբողջապես կահավորված դեղձանիկի փետուրով լցրած փափուկ բարձերով և ներսն էլ պաստառած ջոկովի սերով ու սավոյան քսուկով:.
30 Պինոքիոն, ամոթից թաքնվելու տեղ չգտնելով, փորձեց սենյակից դուրս փախչել, բայց այդ նրան չհաջողվեց: Քիթը այնքան էր երկարել, որ այլևս դռնով չէր անցնում: Ինչպես և կարող եք ենթադրել, Ֆեյան թողեց, որ Պինոքիոն մի ամբողջ կես ժամ լաց լինի ու ճղղա իր քթի պատճառով, որը ոչ մի կերպ չէր անցնում սենյակի դռնով:.
31 Նա մեզանից մի փոքր ողորմություն խնդրեց: Մենք ձկան մի փուշ էլ չունենք նրան տալու, բայց տեսեք թե ի՞նչ արեց իմ բարեկամը, որ իսկական արքայի սիրտ ունի... Նա ատամներով կտրեց առջևի ոտքի թաթը և գցեց այն խեղճ կենդանուն, որպեսզի նա իր քաղցը մի փոքր կոտրի: Եվ Աղվեսն այդ պատմելու ժամանակ սրբեց արցունքը:.
32 Նա մեզանից մի փոքր ողորմություն խնդրեց: Մենք ձկան մի փուշ էլ չունենք նրան տալու, բայց տեսեք թե ի՞նչ արեց իմ բարեկամը, որ իսկական արքայի սիրտ ունի... Նա ատամներով կտրեց առջևի ոտքի թաթը և գցեց այն խեղճ կենդանուն, որպեսզի նա իր քաղցը մի փոքր կոտրի: Եվ Աղվեսն այդ պատմելու ժամանակ սրբեց արցունքը:.
33 Անձրևի պատճառով ճանապարհն այնպես էր, որ ոտք դնելիս մինչև ծունկը խրվում էր ցեխի մեջ: Բայց բուրատինոն դրա վրա ուշադրություն չէր դարձնում: Հորը և կապույտ մազերով քրոջը կրկին տեսնելու ցանկությամբ լցված, որսի շան նման այնպես էր ցատկոտելով վազում, որ ցեխի ցայտքերը մինչև գլխարկին էին հասնում:.
34 Նա, կես կիլոմետրից էլ ավելի հեռացավ, նստեց մի քարակույտի վրա և սկսեց սպասել, մինչև որ օձը գնա իր գործին ու բաց անի ճանապարհը: Սպասեց մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ, բայց Օձը դեռ միշտ իր տեղում էր, և հեռվից նույնիսկ երևում էր նրա հրագույն աչքերի կարմրին տալն ու պոչի ծայրից բարձրացող ծխի սյունը:.
35 Բայց ճանապարհին, չկարողանալով այլևս դիմանալ քաղցին, թռավ ընկավ մի այգի՝ խաղողի մի քանի պտուղ ուտելու ցանկությամբ: Բայց երանի մտած չլիներ... Դեռ խաղողի թփին էլ չէր հասել, մեկ էլ՝ չրը՛խկ և ոտքերը լռվեցին սուր երկաթների մեջ, ու նա շրջվեց այնպես, որ կարող էր երկնքի աստղերը հաշվել:.
36 Իսկ մինչ այդ, որովհետև իմ գիշերվա պահակ շունը այսօր սատկել է, դու կբռնես նրա տեղը, պահակ շան դեր կկատարես: Ասածն արած էր, Պինոքիոյի վիզը մի հաստ կապ անցկացրեց, որն ամբողջապես պատված էր մետաղյա կեռիկներով, և այնպես ձգեց, որ էլ ոչ մի կերպ հնարավոր չլիներ գլուխը միջից հանել:.
37 Եթե լավ տղա լինեի, ինչպես շատ-շատերը, եթե ուզենայի սովորել և աշխատել, եթե տանը մնայի խեղճ հորս հետ, հիմա այստեղ չէի լինի, այս այգիների մեջ, և պահակ շան դեր չէի կատարի մի գյուղացու տան առաջ: Ա՜խ, եթե կարողանայի նորից ծնվել... Բայց հիմա արդեն ուշ է, այժմ արդեն պետք է համբերել:.
38 Երբ չորս կզաքիսներն էլ արդեն համոզվեցին անվտանգության մեջ, անմիջապես ուղևորվեցին հավաբուն, որը շան բնի հենց կողքին էր: Ատամներով ու ճանկերով արագորեն բաց անելով հավաբունը փակող դռնակը, նրանք իրար ետևից ներս խցկվեցին: Բայց դեռ ինչպես հարկն է չէին տեղավորվել, երբ զգացին, որ դուռը ուժգնորեն փակվեց:.
39 Դրա համար նրանք ինձ մի լավ փետրած ճուտ խոստացան... Հասկանո՞ւմ եք: Այնքան անամոթ լինել, որ ինձ այդպիսի առաջարկություն անել: Ճիշտ է, ես բուրատինո եմ և գուցե ունենամ այս աշխարհին յուրահատուկ բոլոր թերությունները, բայց ինչ վերաբերում է անազնիվ մարդկանց գործերին խառնվելուն, գողերին օգնելուն՝ երբե՛ք:.
40 Հենց որ Պինոքիոն դադարեց զգալ պարանոցը ճնշող ստորացուցիչ շնակապի ծանրությունը, սկսեց փախչել այգիների միջով, և ոչ մի րոպե կանգ չառավ, մինչև որ հասավ կենտրոնական փողոց, որը նրան կրկին տանելու էր Ֆեյայի տուն: Կենտրոնական փողոց հասնելուց հետո շուռ եկավ՝ ներքևում գտնվող հարթավայրին նայելու:.
41 Հրաշալի երևում էր այն անտառը, որտեղ նա դժբախտաբար հանդիպել էր Աղվեսին ու Կատվին, երևում էր նույնպես ծառերի միջից վեր բարձրացող այն մեծ Կաղնու գագաթը, որտեղից կախված էր եղել ինքը, բայց ինչքան էլ այս ու այն կողմ նայեց, հնարավոր չեղավ տեսնել կապույտ մազերով գեղեցիկ ու փոքրիկ աղջկա տնակը:.
42 Հաջորդ առավոտյան հասան ծովափ: Աղավնին վայր իջեցրեց Պինոքիոյին և, չցանկանալով նեղություն պատճառել լավության դիմաց շնորհակալություն հայտնելու համար, նորից սլացավ վեր և անհետացավ: Ծովափը լեփ-լեցուն էր մարդկանցով, որոնք աղաղակում էին և, նայելով դեպի ծովը, ձեռքով-ոտքով էին անում:.
43 Եվ թվաց, թե Ջեպետտոն, թեկուզ և ափից անչափ հեռու, նույնպես ճանաչեց իր տղային, որովհետև նա էլ իր հերթին հանեց գլխարկը և ողջունեց, բազմաթիվ շարժումներով մի կերպ հասկացնելով, որ մեծ ուրախությամբ ետ կդառնար, բայց ծովն այնքան մեծ է, որ հնարավոր չէ թիակներով հաղթել նրան ու ափ հասնել:.
44 Պինոքիոն հորն օգնություն ցույց տալու համար ողջ գիշերը լող տվեց ժամանակին տեղ հասնելու հույսով: Իսկ գիշերը որքա՜ն էր սարսափելի. հեղեղ, կարկուտ, ամպերի սոսկալի որոտ... Մեկ-մեկ էլ կայծակն այնպես էր խփում, որ թվում էր, թե ցերեկ է: Լուսադեմին նրան հաջողվեց նկատել ոչ հեռու գտնվող մի երկարավուն ցամաք:.
45 Երկինքը կամաց-կամաց պարզվեց, արևը դուրս եկավ ամբողջ իր փայլով, և ծովն էլ խաղաղվեց ու սկսեց շողշողալ, ասես երեսին յուղ էր քսած: Բուրատինոն շորերը փռեց արևի տակ չորացնելու և սկսեց այս ու այն կողմ նայել. միգուցե պատահաբար ջրի այդ հսկայական հարթության վրա մի նավակ նկատեր՝ մարդը միջին:.
46 Ի՞նչ անել: Քաղցը հագեցնելու միայն երկու միջոց էր մնում, կամ մի փոքրիկ աշխատանք խնդրել, կամ մուրալ մի քանի սոլդո, կամ մի կտոր հաց: Մուրացկանություն անելուց ամաչում էր, որովհետև հայրը միշտ խրատում էր, ասելով, որ մուրացկանություն անելու իրավունք ունեն միայն ծերերը և հաշմանդամները:.
47 Այս աշխարհում իսկական աղքատները, որոնք կարիք են զգում օգնության ու կարեկցության, միայն նրանք են, ովքեր ծերության կամ հիվանդության պատճառով ի վիճակի չեն իրենց հացը սեփական ձեռքերով վաստակել: Մյուսները պարտավոր են աշխատել, իսկ եթե չեն աշխատում ու մնում են քաղցած, ավելի վատ իրենց համար:.
48 Քո ցավի անկեղծությունը ինձ համոզեց, որ դու բարի սիրտ ունես, իսկ ազնիվ սիրտ ունեցող երեխաներից, եթե նույնիսկ նրանք մի փոքր չարաճճի են կամ վատ սովորությունների տեր, միշտ կարելի է մի բան սպասել կամ հուսալ, որ նորից ճիշտ ճամփի կգան: Ահա թե ինչու եմ եկել մինչև այստեղ քեզ որոնելու:.
49 Վա՜յ նրան, ով իրեն հանձնում է ծուլության ձեռքը: Ծուլությունը մի սոսկալի հիվանդություն է, որ անհրաժեշտ է բուժել իսկույն ևեթ, դեռ մանկությունից, թե չէ, երբ մեծանում ենք, այլևս չի բուժվում: Այս բառերը մտան Պինոքիոյի սիրտը, նա աշխուժորեն գլուխը վեր բարձրացնելով, ասաց Ֆեյային:.
50 Այնպիսի մի ծիծաղ սկսեցին, որ էլ վերջ չուներ: Մեկը մի կատակ էր անում նրա հետ, մյուսը մի այլ, մեկը գլխարկն էր գլխից թռցնում, մյուսը բլուզն էր ետևից ձգում, մեկը փորձում էր նրա քթի տակ թանաքով բեղեր սարքել, մյուսն էլ աշխատում էր նույնիսկ ձեռքերից ու ոտքերից թելեր կապել ու պարեցնել:.
51 Նույնիսկ ուսուցիչը գովում էր նրան, որովհետև տեսնում էր, որ միշտ էլ ուշադիր է, աշխատասեր, քաղաքավարի, միշտ դպրոց է գալիս առաջինը և ոտքի կանգնում վերջինը, երբ դասերը վերջանում են: Միակ թերությունը որ կար, այդ բազմաթիվ ընկերների հետ ընկնելն էր, որոնցից շատերը հայտնի էին իրենց ծուլությամբ ու վատ վարքով:.
52 Պինոքիոն թեկուզ և մենակ էր, բայց պաշտպանվում էր հերոսի նման, իր ամուր փայտե ոտքերով նա այնպիսի ճարպկությամբ էր գործում, որ հակառակորդներին անընդհատ պահում էր պատկառելի տարածության վրա: Որտեղ ոտքերը հասնում ու դիպչում էին, այնտեղ անմիջապես կապտածության հետքեր էին թողնում որպես հիշատակ:.
53 Կորի՛ր, անկողին մտիր ու աշխատիր քրտնել: Այդ պահին տղաները, որոնք արդեն նետել էին իրենց բոլոր գրքերը, նկատեցին բուրատինոյի ոչ հեռու գտնվող գրքերի կապոցը և այնպիսի՜ արագությամբ իրենց ձեռքը գցեցին, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Այդ գրքերի մեջ կար մի հատոր, որ կաշվեպատ ու հաստ կարտոնից կազմ ուներ:.
54 Ափ հասնելուն պես բուրատինոն գորտի նման մի հրաշալի թռիչքով պոկվեց տեղից և ընկավ ջուրը: Ալիդորոն, ընդհակառակը, ուզեց կանգ առնել, բայց թափը չպահելով նույնպես հետևեց նրան: Սակայն այդ դժբախտը լողալ չգիտեր, դրա համար էլ սկսեց անմիջապես գլուխն ու թաթերը թափահարել ջրի երեսին մնալու համար:.
55 Այս աշխարհում արած լավությունը չի կորչում: Եթե հարմար առիթ լինի, կզրուցենք: Պինոքիոն շարունակեց լողալ, միշտ իրեն պահելով ափից ոչ հեռու: Վերջապես նրան թվաց, որ մի ապահով տեղ է հասել: Եվ աչքը դեպի ափը գցելով, քարափների մեջ տեսավ ինչ-որ քարանձավ, որտեղից ծխի մի երկար ժապավեն էր դուրս գալիս:.
56 Ավելի լավ: Կգնամ կչորանամ, կտաքանամ, իսկ հետո՞... իսկ հետո ինչ լինելու է, կլինի: Այդ որոշումն ընդունելով, նա մոտեցավ քարափին: Բայց երբ արդեն այն է՝ ուզում էր վեր մագլցել, զգաց, որ ջրի տակ ինչ-որ բան կա, որը բարձրանում է, բարձրանում, բարձրանում և իրեն էլ վեր է բարձրացնում:.
57 Հենց այդ պահին նա նկատեց, որ քարանձավից մի ձկնորս է դուրս գալիս և այնքան սոսկալի, այնքան սոսկալի, որ կարծես թե ծովային հրեշ լինի: Մազերի փոխարեն գլխին մի խուրձ անչափ խիտ կանաչ խոտ էր: Կանաչ էր նրա մարմնի մաշկի գույնը, կանաչ էին աչքերը, կանաչ էր մինչև գետին հասնող հսկայական մորուքը:.
58 Եվ ի՞նչ արեց. մի ակնթարթում ցատկեց տեղից, խլեց ալյուրապատ կապոցը և, թեթևորեն սեղմելով ատամների մեջ, դուրս թռավ քարանձավից ու կայծակի արագությամբ սլացավ: Ձկնորսը կատաղած, որ ձեռքից հափշտակեցին այն ձուկը, որը նա պատրաստվում էր այնպիսի մեծ ախորժակով ուտել, փորձեց վազելով հասնել շանը:.
59 Բայց հենց հասավ դռան մոտ, զգաց, որ համարձակությունը չքանում է, և թակելու փոխարեն՝ վազելով մի քսան քայլ հեռու փախավ: Երկրորդ անգամ մոտեցավ, բայց նորից ոչինչ չորոշեց, մոտեցավ երրորդ անգամ, կրկին ոչինչ չարեց: Չորրորդ անգամ դողդողալով բռնեց երկաթյա թարթիչը և մի փոքրիկ հարված հասցրեց:.
60 Նա պետք է գիշերվա մնացած մասը անցկացներ մի ոտքը գետնին, մյուսը՝ օդում: Առավոտը լուսաբացին, վերջապես, դուռը բացվեց: Այդ ժրաջան կենդանին՝ Խխունջը, չորրորդ հարկից մինչև փողոցի մուտքի դուռն իջնելը՝ ընդամենը ինը ժամ էր օգտագործել: Պետք է խոստովանել, որ դեռ մի լավ էլ քրտնել էր:.
61 Սակայն մեծ եղավ նրա հիասթափությունը, երբ սկսելով ուտել, տեսավ, որ հացը կավճից է, հավը կարտոնից, իսկ չորս ծիրանն էլ բնական գույնով ներկած ալաբաստրից: Նա ուզում էր լալ, ուզում էր անձնատուր լինել հուսահատության, ուզում էր վերցնել մատուցարանը և շպրտել իր ողջ պարունակությամբ:.
62 Մի քանիսը հրավերն ընդունեցին անմիջապես ու սրտանց, մի քանիսն էլ սկզբից մի քիչ իրենց խնդրել տվին, սակայն, երբ իմացան, որ նախաճաշի ժամանակ սուրճի և կաթի հետ տրվող բուլկիներին դրսի կողմից նույնպես յուղ քսված կլինի, բոլորն էլ ասացին, «Մենք ևս կգանք՝ քեզ հաճույք պատճառելու համար»:.
63 Լուչինյոլոն դպրոցի ամենածույլ ու երես առած տղան էր, բայց Պինոքիոն նրան շատ էր սիրում: Այդ պատճառով էլ անմիջապես գնաց նրան որոնելու՝ նախաճաշի հրավիրելու համար, բայց չգտավ: Գնաց երկրորդ անգամ, Լուչինյոլոն էլի չկար: Գնաց երրորդ անգամ, բայց կրկին իզուր: Որտե՞ղ կարելի է բռնել նրան:.
64 Որտե՞ղ կարող ես մի այլ երկիր գտնել, որ ավելի օգտավետ ու առողջարար լինի մեզ՝ երեխաներիս համար: Այնտեղ դպրոցներ չկան, այնտեղ ուսուցիչներ չկան, այնտեղ գրքեր չկան: Այդ օրհնված երկրում երբեք չեն սովորում: Հինգշաբթի օրերը դպրոց չի լինում, իսկ ամեն շաբաթվա մեջ էլ վեց հինգշաբթի կա, մի հատ էլ կիրակի:.
65 Եվ, իսկապես, սայլակառքն արդեն ամբողջապես լցված էր ութից մինչև տասներկու տարեկան երեխաներով, որոնք այնպես էին նստել մեկը մյուսի վրա, կարծես թե աղ դրած տառեխ լինեին: Կանգնել էին վատ դիրքով, անհարմար, կուչ եկած, չէին կարողանում նույնիսկ շունչ քաշել: Սակայն, ոչ ոք օֆ չէր անում, ոչ ոք չէր դժգոհում:.
66 Ասածն՝ արած էր. մոտեցավ առաջին զույգի աջ կողմի էշին և ուզեց հեծնել, բայց էշը վայրկենապես շրջվեց ու դնչով մի այնպիսի հարված տվեց նրա ստամոքսին, որ Պինոքիոն ոտքերը չռած գլուխկոնծի տվեց: Պատկերացրեք այդ տեսարանին ներկա գտնվող երեխաների անզուսպ հռհռոցը: Բայց մարդուկը չծիծաղեց:.
67 Այդ երկիրը չէր նմանվում աշխարհի և ո՛չ մի երկրի: Նրա բնակչությունն ամբողջապես բաղկացած էր երեխաներից: Ամենածերերը տասնչորս տարեկան էին, ամենաերիտասարդները՝ ութ: Փողոցներում մի այնպիսի ուրախություն էր տիրում, մի այնպիսի աղմուկ, մի այնպիսի ծվծվոց, որ մարդու խելագարեցնում էր:.
68 Պինոքիոն, Լուչինյոլոն և մյուս բոլոր տղաները, որոնք ճանապարհորդությունը կատարել էին մարդուկի հետ, ոտքերը քաղաք դնելն ու այդ հսկայական աղմուկ-աղաղակի մեջ խրվելը մեկ արին: Մի քանի րոպեից հետո, ինչպես դժվար չէ այդ պատկերացնել, բոլորի հետ ընկերացան: Ո՞վ կարող էր նրանցից ավելի շատ երջանիկ ու գոհ լինել:.
69 Գլուխդ էիր գցել քո Ֆեյայի տուն վերադառնալը, որպեսզի սովորելու համար ժամանակ կորցնեիր... Եթե դու այսօր ազատ ես գրքերի ու դպրոցի պատճառած ձանձրույթից, ապա դրանով պարտական ես ինձ, իմ խորհուրդներին, իմ ջանքերին, այդպես չէ՞: Միայն իսկական ընկերները կարող են այսպիսի մեծ ծառայություն մատուցել:.
70 Մինչդեռ արդեն հինգ ամիս էր, ինչ շարունակվում էր այդ հրաշալի կյանքը, ամբողջ օրերը խաղի ու զվարճության մեջ, առանց որևէ գրքի կամ դպրոցի երես տեսնելու, երբ մի առավոտ Պինոքիոն արթնանալով, բոլորովին անսպասելի մի մեծ տհաճություն ունեցավ, որն ամբողջապես փչացրեց նրա տրամադրությունը:.
71 Բայց հայելի չգտնելով, ջուր լցրեց լվացարանի կոնքի մեջ և, նայելով այնտեղ, տեսավ այն, ինչ երբեք չէր ցանկանա տեսնել, այսինքն՝ տեսավ էշի մի զույգ ականջներով զարդարված իր կերպարանքը: Ձեզ եմ թողնում պատկերացնել, խեղճ Պինոքիայի վիշտը, ամոթը և հուսահատությունը: Սկսեց լաց լինել, ճղղալ, գլուխը պատերին խփել:.
72 Այդ արդեն քո ճակատագիրն է: Այդպես է գրված իմաստության գրքերում, որ բոլոր այն ծույլ երեխաները, որոնք ձանձրանում են գրքերից, դպրոցից և ուսուցիչներից, անցկացնելով իրենց օրերը ծուլության, խաղի և զվարճության մեջ, վաղ թե ուշ կյանքները վերջացնում են նրանով, որ դառնում են փոքրիկ ավանակներ:.
73 Մի այնպիսի տեսարան բացվեց, որ անհավատալի կթվար, եթե իսկապես ճշմարիտ լիներ. Պինոքիոն ու Լուչինյոլոն տեսան, որ երկուսն էլ միևնույն դժբախտությամբ են տառապում և վշտանալու ու ամոթից մեռնելու փոխարեն, սկսեցին թափահարել իրենց անսահմանորեն աճած ականջները, հազար ու մի ծամածռություններ անել, մի կուշտ ծիծաղել:.
74 Եվ այսպես խոսելու ժամանակ երկուսն էլ կռացան, ձեռքները դրին գետնին և, ձեռքերի ու ոտքերի վրա քայլելով, սկսեցին պտտվել ու վազվզել սենյակի մեջ: Այդ վազվզելու ժամանակ նրանց ձեռքերը էշի ոտքեր դարձան, նրանց երեսները երկարեցին ու դարձան էշի դունչ և մեջքները ծածկվեցին բաց-մոխրագույն մազերով:.
75 Այդ ժամանակ միայն, արդեն հաղթված ամոթից ու վշտից, սկսեցին լաց լինել ու ողբալ իրենց բախտը: Երանի թե ոչ լաց լինեին, ոչ էլ ողբային իրենց, որովհետև այդ ողբի և ախ ու վախի փոխարեն նրանց բերնից էշի զռոց էր դուրս գալիս: Եվ բարձրաձայն զռալով՝ նրանք երկուսն էլ միասին ի-ա՜, ի-ա՜, ի-ա՜ էին անում:.
76 Սկզբից մարդուկը նրանց շոյեց, փաղաքշեց, շոշափեց, իսկ հետո, դուրս քաշելով քերոցը, սկսեց մի լավ թիմար տալ նրանց: Երբ մեծ ջանասիրությամբ մաքրեց ու փայլեցրեց նրանց, ինչպես հայելի, անմիջապես երկուսին էլ սանձեց ու տարավ շուկա՝ վաճառելու և այդպիսով մի քիչ փող ձեռք բերելու հույսով:.
77 Լուչինյոլոյին գնեց մի գյուղացի, որի էշը մի օր առաջ էր սատկել, իսկ Պինոքիոն վաճառվեց մի կրկեսախմբի տնօրենի, որը նրան գնեց՝ վարժեցնելու և հետագայում մյուս կենդանիների հետ միասին թռցնելու և պարել տալու նպատակով: Այժմ հասկացա՞ք, իմ փոքրիկ ընթերցողներ, թե ի՛նչ գործով էր զբաղվում այդ մարդուկը:.
78 Եվ հետո, երբ այդ խաբված խեղճ երեխաներն անվերջ խաղերով տարվելու և ոչ մի բան չսովորելու հետևանքով էշ էին դառնում, այն ժամանակ նա անսահման ուրախացած տեր էր դառնում նրանց գլխին, սանձում էր ու տանում շուկա վաճառելու: Այդպիսով մի քանի տարվա ընթացքում նա այնքան փող դիզեց, որ դարձավ միլիոնատեր:.
79 Թե ի՞նչ տեղի ունեցավ Լուչինյոլոյի հետ, այդ ես չգիտեմ: Գիտեմ միայն, որ Պինոքիոն առաջին իսկ օրերից մի սոսկալի դժվարին ու տանջալի կյանք էր վարում: Երբ արդեն մսուրի մոտ էր, նոր տերը նրա առաջը հարդ լցրեց, սակայն Պինոքիոն համը տեսնելն ու թքելը մեկ արեց: Այն ժամանակ տերը մռթմռթալով նրա առաջ խոտ դրեց:.
80 Սակայն որովհետև արդեն երկար ժամանակ էր, ինչ Պինոքիոն ոչինչ չէր կերել, ուստի սկսեց քաղցից հորանջել: Հորանջելիս բերանն այնքան լայն էր բացում, որ թվում էր, թե թոնիր է: Վերջապես այլ բան չգտնելով մսուրում, ստիպված եղավ խոտից մի փոքր ծամել. մի լավ ծամել վերջացնելուց հետո աչքերը փակեց ու կուլ տվեց:.
81 Այլևս չէր կարելի գտնել ո՛չ բազկաթոռ, ո՛չ հատուկ նշանակված տեղերից մեկը, ոչ որևէ անկյուն օթյակում, եթե մարդ նույնիսկ ոսկի էլ վճարեր: Կրկեսի ամֆիթատրոնը լեփ-լեցուն էր փոքրիկ երեխաներով և տարբեր հասակի տղաներով, որոնք անհամբերությամբ սպասում էին հայտնի ավանակ Պինոքիոյի պարելուն:.
82 Այս ճառը դիմավորվեց ծիծաղի բազմաթիվ պոռթկումներով ու ծափահարություններով: Սակայն ծափահարությունները կրկնապատկվեցին և փոխվեցին փոթորկի, երբ կրկեսի մեջտեղում հայտնվեց ավանակ Պինոքիոն: Նրա զարդարանքն ամբողջապես տոնական էր: Փայլող կաշվից նա ուներ մի սանձ, որի վրա պսպղում էին մետաղյա տարբեր զարդարանքներ:.
83 Եվ այդ պատճառով էլ ես ցանկացա սովորեցնել նրան ինչպես պարել, այնպես էլ օղակների միջով թռչել ու ստվարաթղթյա տակառների վրայով ցատկել: Հրճվանքով դիտեցեք նրան, ապա դատեցեք: Սակայն նախքան ձեզանից փեսացու ընտրելը, թույլ տվեք ինձ, օ՜ սինյորներ, հրավիրել ձեզ՝ վաղվա երեկոյի ցերեկային ներկայացմանը:.
84 Տնօրենը սովորեցնելու և հասկացնելու համար, որ հասարակության երեսին կանգնել զռալը անքաղաքավարության նշան է, նրա քթին մտրակի կոթով մի հարված հասցրեց: Խեղճ էշը, լեզուն մի թիզ դուրս հանելով, սկսեց ամենաքիչը մի հինգ րոպե քիթը լիզել, կարծելով, որ այդպիսով կարող է մեղմացնել զգացվող ցավը:.
85 Պինոքիոն երկու թե երեք անգամ փորձեց, բայց ամեն անգամ էլ հենց որ օղակին էր հասնում, միջով թռչելու փոխարեն անցնում էր տակից, որն ավելի հարմար էր իր համար: Վերջում մի անգամ ցատկեց ու անցավ օղակի միջով, բայց դժբախտաբար ետևի ոտքերը կպան օղակին և այդ պատճառով էլ թրմփալով փռվեց գետնին:.
86 Եվ արդեն կես ճանապարհին էր, երբ հանկարծ ջրի տակից ծովային հրեշի մի սարսափելի գլուխ դուրս եկավ և սլացավ դեպի նա: Հրեշի բաց երախում, որը կարծես անդունդ լիներ, երեք շարք այնպիսի ատամներ կային, որոնց անգամ նկարած տեսնելիս, մարդ սարսափահար կարող էր լինել: Գիտե՞ք ով էր այդ ծովային հրեշը:.
87 Երբ սթափվեց, չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ աշխարհ էր ընկել: Շուրջն ամենուրեք սոսկալի մութ էր, մի այնպիսի սև մութ, որ թվում էր, թե գլխիվայր մտել է մի թանաքով լի թանաքամանի մեջ: Սկսեց ականջ դնել, բայց ոչինչ չլսեց, բացի քամու ուժեղ հոսանքից, որը մերթ ընդ մերթ խփում էր նրա երեսին:.
88 Պատկերացրեք, որ այն օրը, երբ դուք, խեղճ հայրիկ, վաճառելով ձեր պիջակը, Այբբենարան գնեցիք ինձ՝ դպրոց գնալու համար, ես փախա գնացի տիկնիկներին տեսնելու, իսկ տիկնիկների թատրոնատերն ինձ ուզում էր կրակը գցել, որպեսզի իր համար ոչխար խորովի, հենց նա էլ հետո ինձ հինգ ոսկեդրամ տվեց, որպեսզի բերեի ձեզ:.
89 Բայց հասնելով այնտեղ, որտեղից սկսվում էր հրեշի հսկայական կոկորդը, մտածեցին՝ ավելի լավ է մի փոքր կանգ առնել ու նայել՝ փախչելու հարմար պահ ընտրելու համար: Այժմ անհրաժեշտ է իմանալ, որ Շնաձուկը շատ ծեր լինելով և տառապելով շնչարգելությամբ ու սրտխփոցով, ստիպված էր քնել բերանը բաց:.
90 Մնացածն իմ գործն է: Հենց որ Ջեպետտոն մի լավ իրեն տեղ արեց տղայի ուսերին, Պինոքիոն վստահորեն նետվեց ծովը և սկսեց լող տալ: Ծովը հալած յուղի նման խաղաղ էր, լուսինը փայլում էր շռայլորեն, իսկ Շնաձուկը դեռ քնած էր այնպիսի խոր քնով, որ նրան չէր արթնացնի նույնիսկ թնդանոթի կրակոցը:.
91 Պանը մի աղջիկ ուներ և իր տան նկուղում էլ առյուծ էր պահում: Եվ, քանի որ չէր ուզում աղջկան մարդու տալ, փեսացուների առջև պայման էր դրել, ով ուզում է պսակվել իր աղջկա հետ, պիտի կարողանա մի ամբողջ գիշեր անցկացնել նկուղում՝ առյուծի հետ: Առյուծն արդեն շատ հասարակ գյուղացիների ու պաների էր հոշոտել:.
92 Նա մի գրպանն ընկույզ լցրեց, մյուսը՝ քար, հետը վերցրեց կաղնու սեպ, կացին, օճառի փրփուրով լի մի աման ու ածելի, թևի տակ դրեց ջութակը և, մութն ընկնելուն պես, գնաց առյուծի մոտ գիշերելու: Խոզարածին ներս թողեցին նկուղ և դուռը հետևից փակեցին: Նկուղում մի սեղան կար, որի վրա մոմ էր վառվում:.
93 Առյուծն առջևի թաթերը դրեց երկաթե թիթեղի տակ. տղան սեպը հանեց, առյուծի թաթերը մնացին թիթեղի տակ, իսկ տղան վրայից էլ դեռ սեպով սեղմեց: Առյուծն այլևս շարժվել չէր կարող: Հետո տղան ամբողջովին օճառեց առյուծին և, ածելին վերցնելով, սափրեց: Միայն փարթամ բաշին ու պոչի ծայրին ձեռք չտվեց:.
94 Առյուծը դուռը բացեց, պանը մտավ ներս, գնաց դեպի թախտը, որտեղ պառկած էր խոզարածը, բայց առյուծը փակեց նրա ճանապարհը, չթողեց, որ պանը մոտենա տղային: Պանն ասաց, որ պայմանը պայման է. իր աղջկան տալիս է խոզարածին: Տղային տարավ տուն, առանց ձգձգելու հարսանիք արեց: Բայց ամաչում էր, որ փեսան խոզարած է:.
95 Տղան ու պանի աղջիկը նստեցին կառքն ու գնացին: Երբ, պանի հաշվով, կառքն արդեն անցել էր իր կալվածքների սահմանը, նա առյուծին հրամայեց հասնել կառքին, աղջկան ու փեսային պատառոտել և իր փողերը ետ բերել: Խոզարածը կառքի պատուհանից նայեց ու տեսավ, որ առյուծն իրենց հետապնդում և արդեն հասվեհաս է:.
96 Ճանապարհը երկար ու դժվար: Բայց ահա վերջապես թիթեռները սողալով հասան բարձ լեռանը, որը հասնում էր երկնքին: Իսկ լեռան կատարին էլ հենց գտնվում էր չար կախարդի դղյակը: Ու քաջ թիթեռները սողալով հասան ամրոցին ու ներս մտան: Նրանք գանձերի կույտեր գտանք, բայց այնտեղ չգտան այն, ինչ փնտրում էին:.
97 Սնդուկի մոտ քնած էր կախարդը, իսկ կողպեքի բանալին նա պահել էր բերանում: Թիթեռները իրենց բեղիկներով խուտուտ տվեցին կախարդի քիթը: Նա քնի մեջ փռշտաց ու բանալին դուրս թռավ բերանից: Թիթեռները վերցրեցին բանալին ու, տեղավորելով կողպեքի մեջ, պտտեցին այն: Սնդուկը բացվեց, և այնտեղից դուրս թռան անձևաբեր ամպերը:.
98 Գույնզգույն ամպերը օդ բարձրացան ու զգույշ հեռացան դղյակից: Իսկ թիթեռները հետդարձի ճանապարհը բռնեցին: Այս ամենն այնքան լուռ կատարվեց, որ կախարդը նույնիսկ չարթնացավ: Քանի դեռ թիթեռները սողում էին դեպի իրենց ծաղկազարդ մարգագետին, ազատված անձրևաբեր ամպերից ամբողջ աշխարհի վրա անձրև էր գալիս արդեն:.
99 Կար չկար մի կապիկ կար, անդադար, ինչպես բոլոր կապիկները: Նա իր քիթը միշտ մտցնում էր իրեն չվերաբերող գործերի մեջ: Մի անգամ կապիկը քարերի կույտ նկատեց ու հետաքրքրասիրությունը սկսեց անհանգստացնել նրան: «Պետք է տեսնել, թե ինչ է այնտեղ թաքնված»: Կապիկը սկսեց քարերը մի կողմ դնել:.
100 Ամանորի լույսերը պայծառ լուսավորում էին փողոցները, իսկ խանութների ցուցափեղկերը գեղեցիկ զարդարված էին: Մարդիկ, պինդ-պինդ փաթաթված մուշտակների մեջ, նոր տարվա տոնի վերջին գնումներն էին կատարում և շտապում դեպի տուն: Եվ ոչ ոք չէր նկատում, թե ինչպես իրենց գլխի վրայով ինչ-որ ստվեր է սահում:.
101 Նա կանգնել էր դիմացի պատուհանի մոտ և կամաց թակում էր ապակին: Հետո ընկերները տեսան, թե ինչպես պատուհանը բացեց և նրա միջից երևաց կիսաքուն մի փոքրիկ: Նա եղջերուի վզին կախված պայուսակի մեջ ինչ-որ թղթի կտոր դրեց: Հետո փոքրիկը շոյեց եղջերուի թաց քիթը ու, մաղթելով նրան բարի գիշեր, փակեց պատուհանը:.
102 Դա Ձմեռ Պապն էր իր նոր սահնակով գալիս: Նա սահնակի վրա բերում էր մեծ տոնածառ ու շատ-շատ խաղալիքներ: Ձմեռ պապիկն ընտրեց սպիտակ ու փափուկ ձյունով ծածկված մի մեծ բացատ ու որոշեց այդտեղ կանգ առնել: Նա դեռ չէր հասցրել սահնակը կանգնեցնել ու ցած իջնել, երբ մասրենու թփի տակից դուրս թռավ Երկարականջ նապաստակը:.
103 Երկարականջը բարձրացավ կոճղին ու, զանգակը հնչեցնելով, սկսեց կանչել մյուս կենդանիներին: Շուտով անտառից դուրս եկավ ոզնին: Նա մտածում էր, որ դահուկներով շատ արագ կհասնի և զանգը լսելուն պես սահելով հասավ բացատ: Նրա հագել էր գեղեցիկ կարմիր գլխարկ ու ձեռնոցներ: Ոզնու աչքերն ուրախությունից փայլեցին:.
104 Ձմեռ Պապը պարկից հանեց մի մեծ փաթեթ կոնֆետներով ու մեծ խնձորներով: Այն կբավականացներ Ոզնու ողջ ընտանիքին: Ոզնին շնորհակալություն հայտնեց ու նվերներով շտապեց տուն, որ իր փոքրիկ ոզնի բալիկներին ուրախացնի: Հետո բացատ վազեցին սկյուռիկները: Նրանք ծառերի վրա թռչկոտելով հասավ բացատ:.
105 Իսկ այնտեղ արդեն ուրախ մթնոլորտ էր տիրում: Նապաստակների երգչախումբը բացատի կենտրոնում ամանորի երգեր էր երգում: Նրանք գեղեցիկ վզնոցներ էին կապել իրենց վզին և իսկական երգչախմբի էին նմանվել: Իսկ նրանց նվագարկցում էին թմբուկ, շեփոր ու կիթառ նվագող նապաստակները: Իսկական համերգ էր ստացվել:.
106 Նա իր տակառը գրկել ու պտույտ էր գալիս պարող կենդանիների շուրջը: Ձմեռ պապը, կենդանիներին բաժանելով նվերները, շտապեց իրեն սպասող ուրիշ գազանների ու երեխաների մոտ: Նա բոլորին ուրախ նոր տարի մաղթեց, նստեց իր սահնակն ու սլացավ առաջ: Իսկ կենդանիները դեռ երկար երգում, պարում ու ուրախանում էին:.
107 Ծուռթաթը հաճյուքով ուտում էր իր մեղրը՝ անընդհատ ժամացույցին նայելով, որ հանկարծ բաց չթողնի ժամը տասնեկրուսը: Իսկ երբ ժամացույցի զարկերը ազդարարեցին տասներկուսը, բոլորն ուրախ ծափահարեցին, թռչկոտեցին, իրար փաթաթվեցին ու միմյանց շնորհավորեցին Նոր տարվա գալստյան կապացկությամբ:.
108 Պատրաստիր նրա համար որևէ գեղեցիկ նկար-ապլիկացիա, կամ պլաստիլինից որևէ իր ծեփիր: Մկնիկը մի քանի վայրկյանով անհետացավ ու հայտնվեց ամսագրերի մի մեծ կույտ շալակած: Այդ ամսագրերում գեղեցիկ պատրաստվածքների նկարագրություններ կային: Նրանք միասին սկսեցին թերթել ամսագրերը, որ մի հետաքրքիր բան գտնեն:.
109 Իսկ այժմ քո քնելու ժամանակն է, որ վաղը կարողանաս վաղ արթնանալ: Բայց փոքրիկ Վեներան իսկի էլ քնելու մասին չէր մտածում: Նա էլ ավելի շփոթվեց մայրիկի ասածներից: Մայրիկը նրան պառկեցրեց, համբուրեց, բարի գիշեր մաղթեց ու դուրս եկավ սենյակից: Իսկ փոքրիկ Վեներան մնաց իր հակասական մտքերի հետ:.
110 Փոքրիկ Վեներան ուրախ վազվզում էր ու խաղում, նա շատ երջանիկ էր, որ ծանոթացել էր երկու վեներաների հետ: Վեներա աստվածուհին լույս ու փայլ էր տարածում իր շուրջ բոլորը և փոքրիկ Վեներայի նման վազվզում ու ուրախանում էր: Սա երեք վեներաների մոլորակն է,- ասում էր նա փոքրիկ Վեներային:.
111 Ես բնագետ չեմ և իմ գործը չէ այդ կարգի խնդիրներ շոշափելը, ես ուզում եմ միայն ասել, որ այդպիսի մարդիկ, ինչպես Մավրան է, հազվագյուտ երևույթ չեն: Ա՛յ, հեռու չգնանք, մի երկու ամիս առաջ մեր քաղաքում մեռավ մի ոմն Բելիկով, որը հունարենի ուսուցիչ էր, իմ ընկերը: Դուք, իհարկե, նրա մասին լսած կլինեք:.
112 Նրա հովանոցն էլ պատյանի մեջ էր պահվում, ժամացույցն էլ մոխրագույն զամշից կարված պատյանում էր և երբ դանակը հանում էր մատիտ սրելու, դանակն էլ փոքրիկ պատյանի մեջ էր լինում: Նրա երեսն էլ կարծես նույնպես պատյանի մեջ էր, որովհետև միշտ վերարկուի բարձրացրած օձիքի մեջ էր թաքցնում:.
113 Այդպես լուռ կնստեր մի երկու ժամ ու կգնար: Այդ բանը նա «ընկերների հետ բարի հարաբերություններ պահպանել» էր անվանում և, իհարկե, մեզ մոտ գալն ու նստելը շատ ծանր էր նրա համար, բայց գալիս էր միմիայն այն պատճառով, որ դա իր ընկերական պարտականությունն էր համարում: Մենք՝ ուսուցիչներս, վախենում էինք նրանից:.
114 Մինչև անդամ դիրեկտորն էլ էր վախենում: Դեհ, ո՜վ իմանա, մեր ուսուցիչները բոլորն էլ շատ խելոք, կարգին մարդիկ են, Տուրգենևի ու Շչեդրինի գրվածքներով կրթված, սակայն, չնայած դրան, այդ մարդը, որ շարունակ կրկնակոշիկներով ու հովանոցով էր ման գալիս, ամբողջ տասնհինգ տարի իր բռի մեջ էր պահում ողջ գիմնազիան:.
115 Բելիկովի ննջարանը փոքր էր, կարծես արկղ լիներ, մահճակալը վարագույրով էր ծածկված: Անկողին մտնելիս նա գլուխը կոխում էր վերմակի տակ: Խիստ շոգ էր լինում, հեղձուկ, իսկ քամին խփում էր փակ դռներին, ոռնում էր վառարանի մեջ, խոհանոցից տնքոցներ էին լսվում, չարագուշակ տնքոցներ... Նա սարսափում էր վերմակի տակ:.
116 Մենք բոլորս էլ, չգիտես ինչու, հիշեցինք, որ մեր Բելիկովը ամուսնացած չէ, և մեզ տարօրինակ թվաց, որ մինչ այդ ինչ-որ չէինք նկատել, բոլորովին աչքաթող էինք արել նրա կյանքի այդ կարևոր մանրամասնությունը: Ինչպես է նա, առհասարակ, վերաբերվում կանանց, ինչպես է իր համար լուծում այդ էական հարցը:.
117 Ձանձրույթից ինչե՜ր ասես չեն անում մեր գավառներում, ինչքա՜ն ավելորդ, հիմար բաներ են կատարվում: Եվ դա նրանից է, որ երբեք այն չի արվում, ինչ հարկավոր է: Դեհ, իսկապես, ինչո՞ւ հանկարծ մենք կարիք զգացինք ամուսնացնել այդ Բելիկովին, որին նույնիսկ երբեք չէր էլ կարելի երևակայել ամուսնացած վիճակում:.
118 Եղբոր մոտ ապրելը շատ էլ հաճելի չէր նրան, ամբողջ օրերով շարունակ միմիայն վիճում ու կռվում էին: Ահա ձեզ մի տեսարան. Կովալենկոն գնում է փողոցով, բարձրահասակ ու հաղթանդամ, ասեղնագործված շապկով, մազերի փունջը գլխարկի տակից ճակատին թափված, մի ձեռքում գրքերի կապոցը, իսկ մյուսում՝ ոստերով հաստ ձեռնափայտը:.
119 Իսկ տանը, հենց որ մի օտար մարդ է լինում, իսկույն կռիվն սկսվում է: Այդպիսի կյանքը, անշուշտ, ձանձրացրել էր, քրոջ մեջ ցանկություն կար սեփական անկյուն ունենալ, դեհ, տարիքն էլ պետք է նկատի առնել, այդ տարիքում արդեն երկար-բարակ ընտրություն չես անում, ում հետ էլ ասես կամուսնանաս, թեկուզ հունարենի ուսուցչի:.
120 Է՛հ, պարոններ, ինչպե՞ս եք կարողանում այստեղ ապրել: Խեղդող, գարշելի մթնոլորտ է ձեզ մոտ: Մի՞թե դուք մանկավարժներ, ուսուցիչներ եք: Դուք չին գռփողներ եք, ձեզ մոտ ոչ թե գիտության տաճար է, այլ հնազանդության վարչություն, որտեղից թթված գարշահոտություն է գալիս, ինչպես ոստիկանական պահակատնից:.
121 Արտահայտությունը, հասկանում եք, զարմանալի լավ էր դուրս բերված: Նկարիչը, ինչպես երևում էր, մի քանի գիշեր էր աշխատել, որովհետև թե՛ արական և թե՛ իգական գիմնազիաների ու սեմինարիայի բոլոր ուսուցիչները և թե՛ չինովնիկները՝ բոլորն էլ մի-մի օրինակ ստացել էին. Բելիկովն էլ էր ստացել:.
122 Բոլորս միասին դուրս ենք գալիս տնից,— դա ճիշտ մայիսի մեկի օրն էր, կիրակի օր, և մենք բոլորս էլ, ուսուցիչներս ու աշակերտները, պայմանավորվել էինք հավաքվել գիմնազիայի մոտ ու հետո միասին գնալ քաղաքից դուրս— անտառ. ճանապարհ ենք ընկնում, իսկ Բելիկովը բոլորովին կանաչ գույն է ստացել, մութ ամպից էլ մռայլ է:.
123 Նա այն աստիճան զարմացած էր, որ էլ չուզեց շարունակել ճանապարհը ու տուն վերադարձավ: Լետևյալ օրը նա շարունակ ջղային կերպով շփում էր ձեռքերը ու ցնցվում, դեմքից երևում էր, որ իրեն վատ է զգում: Պարապմունքն էլ չվերջացած՝ տուն գնաց, մի բան, որ առաջին անգամ էր նրա հետ պատահում իր կյանքում:.
124 Եթե ուսուցիչը հեծանիվով է ման գալիս, էլ ի՞նչ է մնում աշակերտներին անելու: Նրանց մնում է միայն գլխների վրա ման գալ: Իսկ քանի որ շրջաբերականով այդ բանը թույլատրված չէ, կնշանակի չի կարելի: Ես երեկ սարսափեցի, երբ տեսա ձեր քրոջը, աչքերս ուղղակի մթնեցին: Կինը կամ աղջիկը հեծանիվի վրա՝ դա սարսափելի է:.
125 Սանդուղքը բարձր ու դիք էր, բայց նա անվնաս գլորվեց մինչև ցած, վեր կացավ և ձեռքը տարավ քթին՝ անվնա՞ս է արդյոք ակնոցը: Բայց հենց այն ժամանակ, երբ նա գլորվում էր սանդուղքից, Վարենկան ներս մտավ ու հետն էլ երկու տիկին. նրանք կանգնել էին ցածում ու նայում էին, իսկ դա Բելիկովի համար ամենից սարսափելին էր:.
126 Ես շտապեցի Բելիկովի մոտ: Նա պառկած էր վարագույրի հետևը, վերմակով ծածկված և լուռ էր. մի բան հարցնելիս նա միայն այո կամ ոչ էր ասում ու էլ ոչ մի ձայն: Նա պառկած էր, իսկ Աֆանասին կողքին շարունակ ման էր գալիս մռայլ, հոնքերը կիտած, խոր հառաչանքներ արձակելով. բերանից էլ օղու հոտ էր փչում, ինչպես գինետնից:.
127 Մեկ ամիս հետո Բելիկովը մեռավ: Նրան թաղեցինք մենք բոլորս, այսինքն՝ երկու գիմնազիան և սեմինարիան: Այժմ երբ նա արդեն պառկած էր դագաղի մեջ, դեմքի արտահայտությունը հեզ, դուրեկան, մինչև իսկ զվարթ էր, կարծես ուրախացել էր, որ վերջապես իրեն մի այնպիսի պատյանի մեջ դրին, որի միջից այլևս երբեք չպիտի դուրս գա:.
128 Բայց հազիվ մի շաբաթ անցած, կյանքն սկսեց առաջվա պես ընթանալ, նույնպես մռայլ, հոգեմաշ, աննպատակ, շրջաբերականներով չարգելված, բայց և բոլորովին չթույլատրված մի կյանք. դրությունը չլավացավ: Եվ իսկապես՝ Բելիկովին թաղեցինք, բայց դեռ ինչքա՜ն այդպիսի պատյանով մարդիկ մնացին, քանի՜սն էլ դեռ կլինեն:.
129 Ես անչափ պարտական եմ ձեզ, բարեկամս: Առաջին անգամ էի Հոլմսից այդպիսի խոստովանություն լսում, և, պիտի ասեմ, որ նրա խոսքերը հաճույք պատճառեցին ինձ: Ես հիանում էի նրանով, ուստի նրա անտարբերությունը իր աշխատանքի մեթոդները հրապարակ հանելու իմ փորձերի նկատմամբ շատ անգամ էր վիրավորել իմ ինքնասիրությունը:.
130 Երբ ես ասացի, որ դուք ինձ համար լավ խթան եք հանդիսանում, անկեղծ ասած, դա պետք էր այսպես հասկանալ. ձեր սխալները երբեմն օգնում են ինձ ճիշտ ճանապարհ գտնելու: Բայց այժմ դուք այնքան էլ չէիք սխալվում: Այդ մարդը, անկասկած, քաղաքում չի աշխատում և ստիպված է ոտքով երկար ճամփաներ կտրել:.
131 Նայեք դրան ահա այս տեսանկյունից. ինչո՞ւ են նվեր տվել նրան: Ե՞րբ են ընկերները հարմար գտել ի նշան բարեհաճության այս ձեռնափայտը նվիրել նրան: Անկասկած այն ժամանակ, երբ դոկտոր Մորտիմերը հեռացել է ամբուլատորիայից, որոշելով զբաղվել մասնավոր պրակտիկայով: Նրան նվեր են մատուցել՝ սա մեզ հայտնի է:.
132 Եթե նա աշխատում էր այնտեղ առանց հաստիքային խորհրդատու լինելու, նշանակում է նրան հատկացված էր ամբուլատորիային կից ապրող խնամարկուի համեստ մի պաշտոն, այսինքն, փոքր ինչ ավելի բարձր, քան պրակտիկանտի պաշտոնը: Եվ նա հեռացել է այնտեղից հինգ տարի առաջ՝ նայեցեք ձեռնափայտի վրայի տարեթվին:.
133 Դե, ես արդեն փորձով գիտեմ միայն համակրելի մարդիկ են հրաժեշտի նվերներ ստանում, միայն ամենից անփառասերներն են լոնդոնյան աշխատանքը փոխում գյուղականի հետ և միայն ցրվածներն են ընդունակ այցեքարտի փոխարեն իրենց ձեռնափայտը թողնել ձեզ մոտ՝ մեկ ժամից ավելի սպասելով հյուրասրահում:.
134 Ահա և նրա տիրոջ զանգը: Ուոթսն, խնդրում եմ չհեռանաք: Չէ որ դուք նրա հետ գործընկեր եք, ձեր ներկայությունը կօգնի ինձ: Ահա ճակատագրական րոպեն, Ուոթսն: Դուք լսում եք սանդուղքի վրա քայլերի ձայն, այդ քայլերը ներխուժում են ձեր կյանքի մեջ, սակայն ի՞նչ են բերում իրենց հետ՝ բարի՞ք, թե՞ չարիք, անհայտ է:.
135 Երկար քիթը կտուցի նման դուրս էր ցցվել իրար մոտ դրված գորշ աչքերի միջից, որոնք ոսկեշրջանակ ակնոցի տակից պայծառ շողում էին: Հագնված էր, ինչպես վայել է իր մասնագիտության տեր մարդուն, բայց որոշ անփությությամբ՝ խիատ մաշված պիջակ, չմռթված տաբատ: Չնայած երիտասարդ տարիքին, արդեն կորացած էր:.
136 Թույլ տվեք շոշափել ձեր գագաթոսկրի կարը: Ձեր գանգի պատճենը, սըր, կարող էր ամեն մի մարդաբանական թանգարանի զարդը հանդիսանալ, մինչև օրիգինսլի ստացվելը: Շողոքորթություն չհամարեք, բայց ես պարզապես նախանձում եմ այսպիսի գանգին: Շերլոկ Հոլմսը մեր տարօրինակ հյուրին նստեցրեց բազկաթոռին:.
137 Ես ինձ համարում էի ոչ միայն սըր Չարլզի բժիշկը, այլև անձնական բարեկամը: Դա մի տիրական, խելացի, հույժ պրակտիկ ու ամենևին ոչ ֆանտազյոր մարդ էր, ինչպիսին է ձեր խոնարհ ծառան: Եվ, այնուամենայնիվ, նա այս փաստաթղթին վերաբերվում էր շատ լուրջ և նախապատրաստված այն վախճանին, որ ունեցավ:.
138 Ձեր թույլտվությամբ ես կկարդամ այն: Մեջքով հենվելով բազկաթոռի թիկնակին, Հոլմսը մատների ծայրերը միակցեց ու ճակատագրին լիովին հնազանդ տեսքով փակեց աչքերը: Դոկտոր Մորտիմերը շրջվեց դեպի լույսը, և սկսեց բարձր, ճռճռան ձայնով կարդալ հին ժամանակների հետևյալ հետաքրքրական պատմությունը:.
139 Դժբախտ օրիորդը քիչ էր մնում խելագարվի, լսելով ներքևից եկող երգերը, գոռգոռոցներն ու սարսափելի հիշոցները, քանզի Հուգո Բասքըրվիլին ճանաչողների վկայությամբ հարբած վիճակում նա այնքան անզուսպ էր, որ թվում էր, թե նմանօրինակ սրբապիղծ խոսքերը կարող են մոխրացնել շուրթերը դրանցով պղծող մարդուն:.
140 Մեծամասնությունը չէր համարձակվում մի քայլ անգամ առաջ գցել, բայց ամենահամարձակներից կամ ամենահարբածներից երեքը ձիերն ուղղեցին դեպի հեղեղատի խորքը: Նրանց հայացքի առջև բացվեց մի բացատ անհիշելի ժամանակներից այդտեղ կանգնեցված քարե երկու մեծ սյուներով: Հիմա էլ են այդպիսի սյուներ հանդիպում ճահիճներում:.
141 Արյունոտ մռութը դարձնելով նրանց, նա փայլեցրեց վառվող աչքերը: Այնժամ նրանք վախից խենթացած ճչացին և, շարունակելով բղավել, ամբողջ թափով սլացան ճահիճների միջով: Նրանցից մեկը, ասում են, մեռավ հենց նույն գիշերը, իսկ մյուս երկուսը մինչև իրենց օրերի վերջը չկարողացամ ապաքինվել այդ ծանր ցնցումից:.
142 Կարիք կա՞ ժխտելու, որ մեր տոհմից շատերը մեռել են հանկարծակի, սարսափելի ու առեղծվածային մահով: Դե, ուրեմն, թող նախախնամությունը չլքի մեզ իր անխոս ողորմածությամբ, քանզի նա չի պատուհասի երրորդ ու չորրորդ սերնդից հետո եկած անմեղներին, որոնց սպասում է վրեժխնդրությունը, ինչպես ասված է ավետարանում:.
143 Սըր Չարլզը ամուրի էր և, եթե կարելի է այդպես արտահայտվել, տարօրինակություններ ունեցող մարդ: Չնայած իր կարողությանը, ապրում էր խիստ համեստ. Բասքըրվիլ-հոլլի տնային ծառայողների ողջ հաստիքը բաղկացած էր Բերիմոռ ամուսնական զույգից: Ամուսինը ծառայապետի պարտականություններ էր կատարում, կինը՝ տնտեսուհու:.
144 Նրանց ասելով, նա տառապում էր սրտի հիվանդությամբ, որի մասին վկայում էին դեմքի գույնի կտրուկ փոփոխությունները, շնչարգելությունը և ընկճված տրամադրությունը: Այդ ամենն իր ցուցմունքներում հաստատեց դոկտոր Ջեյմս Մորտիմերը՝ հանգուցյալի տնային բժիշկն ու մոտ բարեկամը: Փաստական տեսակետից ամեն ինչ անչափ պարզ էր:.
145 Բերիմոռ ամուսինները վկայում են, որ նա երբեք չէր դավաճանում այդ սովորությանը: Հունիսի չորսին սըր Չարլզը հայտնեց, որ որոշել է հետևյալ օրը մեկնել Լոնդոն և հրամայեց Բերիմոռին պատրաստել իր իրերը, իսկ երեկոյան, ինչպես միշտ, դուրս եկավ զբոսանքի, որի ժամանակ միշտ սիգար էր ծխում:.
146 Այստեղ մնում է չպարզված մի հանգամանք: Բերիմոռի վկայությամբ, հենց որ սըր Չարլզը հեռացել է դռնակից, նրա ոտնահետքերի բնույթը փոխվել է. ըստ երևույթին, հետո նա քայլել է ոտքի ծայրերի վրա: Այդ ժամանակ ծառուղուց ոչ հեռու, ճահճի միջով անցնելիս է եղել Մերֆի անունով գնչու-փերեզակը:.
147 Ճիշտ է, բժշկական փորձագիտությունը նշում է հանգուցյալի դեմքի փոփոխությունը անճանաչելիության աստիճան. սկզբում դոկտոր Մորտիմերը նույնիսկ չէր հավատում, որ նրա առջև պառկած էր իր բարեկամն ու պացիենտը: Բայց նման երևույթը հաճախ է ուղեկցում խեղդվելուց ու սրտի գործունեության անկումից առաջացող մահը:.
148 Ժամանակին ես առիթ ունեցել եմ թերթերում կարդալու այդ մասին, բայց այնքան էի զբաղված վատիկանյան զարդաքանդակ քարերի գործով և այնպես էի ջանում ծառայություն մատուցել պապին, որ մի շարք հետաքրքրական գործեր բաց թողի Անգլիայում: Ուրեմն, ա՞յդ է այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզի մահվան մասին:.
149 Հետաքննության ժամանակ ես շատ բաների մասին լռեցի այն պարզ պատճառով, որ գիտության մարդու համար անհարմար է պաշտպանել սնոտիապաշտությունից ծնված լուրերը: Եվ ես գտնում եմ, որ թերթն իրավացի է. խորացնել Բասքըրվիլ-հոլլի առանց այդ էլ մռայլ համբավը, նշանակում է կալվածքն անտերության մատնել:.
150 Առաջնորդվելով այդ նկատառումներով, ես գերադասեցի որոշ բաների մասին լռել, քանզի, միևնույն է, ավելորդ անկեղծությունը օգտուտ չէր բերի: Բայց ձեզ հետ կարող եմ առանց քաշվելու խոսել: Տորֆային ճահիճները բավական ամայի վայրեր են, ուստի, քիչ թե շատ մոտ հարևաններն աշխատում են հաճախ հանդիպել իրար:.
151 Եթե չհաշվենք Լեֆտեր-հոլլում ապրող միստր Ֆրեկլենդին ու բնախույզ միստր Սթեփլտոնին, մեր կողմերում շատ մղոնների վրա ոչ մի կրթված մարդու չես հանդիպի: Սըր Չարլզը սիրում էր առանձնություն, բայց նրա հիվանդությունը մեզ մոտեցրեց, իսկ ընդհանուր հետաքրքրություններն ավելի ամրացրին այդ կապը:.
152 Հարավային Աֆրիկայից նա գիտական հույժ արժեքավոր նյութեր էր բերել, և մենք միասին շատ հաճելի երեկոներ էինք անցկացնում, քննարկելով բուշմենների ու հոտենտոտների համեմատական անատոմիան: Վերջին ժամանակներն ինձ համար գնալով ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ սըր Չարլզի նյարդերը ծայրահեղորեն լարված են:.
153 Նրան հանգիստ չէր տալիս ինչ-որ ուրվականային էակի սևեռուն գաղափարը, և նա մի գլուխ հարցնում էր ինձ, թե արդյոք որևէ տարօրինակ բան չե՞մ տեսել հիվանդներին այցի գնալիս, շան հաչոց չե՞մ լսել: Վերջին հարցը սըր Չարլզը հատկապես հաճախ էր տալիս, և այդ պահին նրա ձայնը հուզմունքից դողում էր:.
154 Հիշում եմ, ինչպես հիմա, ողբերգական դեպքից մի երեք շաբաթ առաջ երեկոյան կողմը ես մոտեցա Բասքըրվիլ-հոլլին: Սըր Չարլզը կանգնած էր տան դռան առաջ: Ես իջա կառքից և, մոտենալով նրան, հանկարծ նկատեցի, որ նա իմ ուսի վրայով նայում է ինչ-որ տեղ՝ աչքերի մեջ ծայրահեղ սարսափի արտահայտություն:.
155 Ամբողջ երեկոն ես նրա հետ անցկացրի, և հենց այդ ժամանակ էլ, որոշելով բացատրել իր տագնապի պատճառը, նա խնդրեց պահպանել այս ձեռագիրը, որը հարմար համարեցի ամենից առաջ ծանոթացնել ձեզ: Այս ոչ էական դեպքի մասին ես հիշատակեցի միայն այն պատճառով, քանզի դա որոշ նշանակություն ունեցավ հետագա ողբերգության մեջ:.
156 Նրա սիրտը կարգին վիճակում չէր, իսկ ոչ մի րոպե հանգիստ չտվող վախը ակնհայտորեն ազդում էր առողջության վրա, չնայած այդ վախի պատճառները, ըստ իս, պարզապես մտացածին էին: Ես հուսով էի, որ քաղաքային կյանքի մի քանի ամիսները կթարմացնեն սըր Չարլզին, և նա կվերադառնա նոր մարդ դարձած:.
157 Սըր Չարլզը պառկած էր երեսնիվայր, ձեռքերը տարածած, մատները խրած հողի մեջ, ջղաձգումն այնպես էր աղավաղել դեմքը, որ նրա դիակը մեկեն չճանաչեցի: Նրա վրա ֆիզիկական վնասվածքներ չկային: Սակայն Բերիմոռը հետաքննությանը սխալ ցուցմունքներ էր տվել: Նրա ասելով, մարմնի մոտ, գետնի վրա ոչ մի հետք չկար:.
158 Բոլոր նրան տեսնողները միաբերան հաստատում էին, որ դա անասելի մեծության, լույս արձակող, սարսափազդու մի տեսիլք էր: Ես հարցուփորձ արի այդ մարդկանց: Դրանք երեք հոգի էին. մեր հարևանը՝ հույժ զգաստ հայացքների տեր մի մարդ, այստեղի դարբինը և մի ֆերմեր: Բոլորն էլ պատմում էին հրեշավոր ուրվականի մասին:.
159 Շատ կողմերով ուղղակի արտակարգ: Երբ անցնելու լինեք Բրեդլիի մոտով, խնդրեցեք նրան մեկ ֆունտ ամենաթունդ ծխախոտ ուղարկի ինձ: Նախապես շնորհակալ եմ: Աշխատեցեք մինչև երեկո չվերադառնալ: Այն ժամանակ մենք ձեզ հետ հաճույքով կարծիքներ կփոխանակենք այն արտակարգ հետաքրքիր խնդրի շուրջ, որը այս առավոտ տվին մեզ:.
160 Առանձնությունն ու հանգիստը անհրաժեշտ էին բարեկամիս լարված մտավոր աշխատանքի ժամերին, երբ նա ծանրութեթև էր անում գործի բոլոր չնչին մանրամասները, իրար ետևից տարբեր վարկածներ առաջադրում, համեմատում դրանք ու որոշում, թե ո՛ր հաղորդումներն են էական և որոնք կարելի է մի կողմ դնել:.
161 Բայց իմ երկյուղն ավելորդ էր. քթիս զարկեց ամենաթունդ, էժանագին ծխախոտի կծու հոտը, որից կոկորդս քերվեց: Ծխի վարագույրի միջից հազիվ նկատեցի բազկաթոռում հարմար տեղավորված Հոլմսին: Նա խալաթով էր. ատամների մեջ պահում էր կավե մուգ ծխամորճը: Շուրջը փռված էին թղթի ինչ-որ փաթեթներ:.
162 Մարմինս մնացել էր այստեղ, բազկաթոռում, և, որքան էլ ցավալի է, հասցրել է օրվա ընթացքում երկու մեծ սրճաման սուրճ խմել ու անհավատալի քանակությամբ ծխախոտ ծխել: Հենց որ դուք գնացիք, ես մարդ ճամփեցի Ստենֆորդի մոտ դարթմուրյան ճահիճների քարտեզի ետևից, և իմ ոգին ամբողջ օրը թափառում էր նրանց մեջ:.
163 Այստեղ կարմրածառի ծառուղին չի նշված, բայց կարծում եմ այն ձգվում է աջից, ճահիճներին զուգահեռ: Ահա այս շինությունների փոքրիկ խումբը հենց այն Գրիմպեն գյուղակն է, որտեղ գտնվում է մեր բարեկամ դոկտոր Մորտիմերի շտաբ-կայանը: Ինչպես տեսնում եք, հինգ մղոն շրջագծով հազվադեպ են բնակավայրեր հանդիպում:.
164 Առաջին՝ արդյոք այստեղ ոճրագործություն կատարվե՞լ է: Երկրորդ՝ ո՞րն է այդ ոճրագործությունը և ի՞նչպես է կատարվել: Իհարկե, եթե դոկտոր Մորտիմերը իրավացի է իր կասկածներում, և մենք գործ ունենք այնպիսի ուժերի հետ, որոնք չեն ենթարկվում բնության օրենքներին, ապա մնում է զենքերը վայր դնել:.
165 Եկեք պատուհանը փակենք, եթե չեք առարկում: Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց, ըստ իս, ծխախոտի ծխի խտացումը նպաստում է մտքի կենտրոնացմանը: Ես դեռ չեմ հասել այնտեղ, որ խորհրդածությունների ժամանակ փակվեմ արկղի մեջ, բայց իմ տեսության տրամաբանական եզրակացությունը հենց այդ է որ կա:.
166 Հետաքննության ժամանակ գնչուն ցուցմունք է տվել, որ սըր Չարլզը օգնություն էր կանչում, սակայն վազում էր այն ուղղությամբ, որտեղից ամենից քիչ կարող էր օգնություն սպասել: Հետո, ևս մի հանելուկ. այդ գիշեր նա ո՞ւմ էր սպասում, և ինչո՞ւ պիտի տեսակցությունը տեղի ունենար ծառուղում և ոչ թե տանը:.
167 Բայց չէ՞ որ այդ օրը խոնավ էր, ցուրտ: Ուրեմն, ինչո՞ւ պետք է հենց այնպես կանգներ դռնակի մոտ հինգ, գուցե և տասը րոպե, ինչպես հաստատում է դոկտոր Մորտիմերը, որը ուշադրություն է դարձրել սիգարի մոխրին: Ի միջի այլոց, որքան էլ տարօրինակ է, բայց չի կարելի ժխտել, որ նա լավ դիտողականություն ունի:.
168 Մենք վաղ նախաճաշեցինք, և Հոլմսը խալաթը հագնելով պատրաստվեց այցելուներին ընդունելու: Մեր հաճախորդները ոչ մի վայրկյան չուշացան. հենց որ ժամացույցը զարկեց տասը, դոկտոր Մորտիմերը ներս մտավ երիտասարդ բարոնետի ուղեկցությամբ: Վերջինս երեսունին մոտ, ոչ բարձրահասակ, թիկնեղ, ամրակազմ երիտասարդ էր:.
169 Դեմքի արտահայտությունը համառ թվաց ինձ. խաժ աչքերը հանդուգն նայում էին մեզ թավ, մուգ հոնքերի տակից: Սպորտային ձևվածքի դարչնագույն կոստյումը և թուխ, հողմահար մաշկը վկայում էին, որ նա ամենևին էլ նստակյաց ու փափկասուն մարդ չէ, միաժամանակ հանգիստ, վստահ կեցվածքը վկայում էր նրա իսկական ջենտլմեն լինելը:.
170 Հետևաբար, այստեղից հետևում է, որ նամակը կազմել է կրթված մի մարդ, որն ուզում է անկիրթ երևալ ու դիտմամբ փոխել է ձեռագիրը, ըստ երևույթին վախենալով ճանաչվելուց, եթե ոչ հիմա, ապա հետագայում: Բացի դրանից, ուշադրություն դարձրեք, որ բառերը անհավասար են սոսնձված, մի մասը բարձրացել է տողից վերև:.
171 Այո՛, ես համարյա առանց տատանվելու կասեմ, որ եթե մեզ հաջողվեր ստուգել Չերինգ-կրոսի մոտակայքում գտնվող բոլոր հյուրանոցների թղթի զամբյուղները և հայտնաբերել «Թայմսի» առաջնորդողի կտրատված մնացորդները, իսկույն կգտնեինք այս տարօրինակ ուղերձի հեղինակին... Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, այս ի՞նչ բան է:.
172 Բանն այն է, որ եթե մարդուս վիճակված է մեծ կալվածքի տեր դառնալ, ապա ուրեմն նա պետք է նաև հագնվի ըստ պատշաճի, իսկ ես, ապրելով արևմուտքում, այնքան էլ կարևորություն չէի տալիս իմ հարդարանքին: Այլ բաների թվում գնեցի նաև այդ կոշիկները՝ վեց դոլար արժողությամբ: Եվ ահա, այնպես էլ չհաջողվեց դրանք հագնել:.
173 Ես կմեկնեմ իմ նախնիների տունը: Որոշված է վերջնականապես: – Նրա մուգ հոնքերը հավասարվեցին, թուխ դեմքը կարմրատակեց: Բասքըրվիլյան անհնազանդությունն իրեն ակնհայտորեն զգացնել տվեց նաև տոհմի այս վերջին շառավղի մեջ: – Ես դեռևս ժամանակ չեմ ունեցել կշռադատելու այն ամենը, ինչ այստեղ ձեզանից լսեցի:.
174 Իսկ այդ խորամանկը չէր համարձակվել ոտքով գալ ու կառք էր վերցրել, որպեսզի հարկ եղած դեպքում հետևի նրանց կամ հասնի, միաժամանակ աննկատ մնալով: Նրա հնարն ունի նաև այն առավելությունը, որ եթե մեր բարեկամները ևս կառք նստեին, նա աչքից չէր կորցնի նրանց: Բայց այնուամենայնիվ այդ հնարը խոցելի մի տեղ ունի:.
175 Նրանց էլ մեկական շիլինգ կտաս: Ահա քեզ ևս քսաներեք շիլինգ: Քսաներեք դեպքից քսանում, հավանաբար պարզվի, որ աղբը զամբյուղից դուրս են թափել կամ այրել են: Բայց մնացած երեք հյուրանոցում քեզ ցույց կտան թղթերի կույտերը, որոնց մեջ էլ կփնտրես այս էջը: Հաջողության հավանականությունը շատ քիչ է:.
176 Շերլոկ Հոլմսը զարմանալի ընդունակություն ուներ՝ անջատվել գործերի մասին մտածելուց: Նա ամբողջովին տարվեց ժամանակակից բելգիական նկարիչների աշխատանքներով և երկու ժամ, ըստ երևույթին, ոչ մի անգամ չհիշեց այն տարօրինակ պատմության մասին, որի մեջ հանգամանքների բերումով ներգրավվել էինք նաև մենք:.
177 Խիստ խճճված պատմություն է, սըր Հենրի: Եթե սա կապելու լինենք ձեր հորեղբոր մահվան հետ, ապա դա կլինի, թերևս, ամենաբարդը այն հինգ հարյուր լուրջ գործերից, որ ինձ հաջողվել է բացահայտել: Բայց իմ ձեռքում կան ուրիշ թելեր, որոնցից մեկնումեկը պետք է որ անպայման մեզ հասցնի հանելուկի լուծմանը:.
178 Բայց այսպիսի մեծ քաղաքում դժվար է պարզել, թե դրանք ինչ մարդիկ են և ինչ են ուզում ձեզանից: Եթե նրանք գործում են վատ մտադրությամբ, ձեզ այնպիսի վտանգ է սպառնում, որ մենք անզոր կլինենք կանխել... Դոկտոր Մորտիմեր, դուք գիտե՞ք, որ այսօր առավոտյան, երբ դուրս եկաք իմ մոտից, ձեզ հետևում էին:.
179 Չէ՞ որ ես միայն երեկ եմ իմացել գործերի վիճակի մասին: Բայց և այնպես, գտնում եմ, որ դրամը չի կարելի անջատել կալվածքից ու տիտղոսից: Ճիշտ նույնպիսի կարծիքի էր նաև դժբախտ հորեղբայրս: Մի՞թե Բասքըրվիլ-հոլլի տերը կարող է իր տոհմի անցյալի փառքը վերականգնել, եթե դրա համար միջոցներ չունենա:.
180 Բեյքր-ստրիտի ճանապարհին Հոլմսը լուռ նստած էր կառքում. դատելով նրա կիսված հոնքերից ու լարված հայացքից, փորձում էր, ինչպես և ես, ի մի բերել այդ բոլոր տարօրինակ և, ասես, անհարիր փաստերը: Ամբողջ օրն ու երեկոն նա անցկացրեց իր աշխատասենյակում՝ ընկղմված ծխի խիտ քուլաների ու մտածմունքների մեջ:.
181 Իմացել է մեր տան համարը, իմացել է, որ սըր Հենրի Բասքըրվիլը եկել է այստեղ խորհրդի, նկատել է ինձ Ռիջենթ-ստրիտում, գլխի է ընկել, որ կառքի համարը նշված է և որ կառապանին կփնտրեն-կգտնեն ու որոշել է ձեռ առնել ինձ: Լավ հիշեցեք խոսքս, Ուոթսն, այս անգամ մենք գործ ունենք արժանավոր հակառակորդի հետ:.
182 Հետո, եթե չեմ սխալվում, այնտեղ մի ձիապան կա, երկու ֆերմեր, մեր բարեկամ դոկտոր Մորտիմերը, ըստ երևույթին, անբասիր ազնվության տեր մի մարդ, և նրա կինը, որի մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Չմոռանաք նաև բնախույզ Սթեփլտոնին քրոջ հետ, որը, ինչպես ասում են, հույժ հմայիչ երիտասարդ կին է:.
183 Թավ հոնքերը, նուրբ ռունգերն ու մեծ-մեծ խաժ աչքերը վկայում էին նրա հպարտության, խիզախության և ուժի մասին: Եթե անհրապույր տորֆային ճահիճները մեզ դեմ առ դեմ կանգնեցնեն դժվարին ու վտանգավոր խնդրի հետ, ապա հանուն այդպիսի մարդու կարելի է շատ բան անել, որովհետև նա համարձակորեն քեզ հետ կկիսի ամեն մի վտանգ:.
184 Կառքը թեքվեց կողքի ճանապարհը, և մենք սկսեցինք վեր բարձրանալ խոր անվահետքերով: Դրանք բացվել էին հարյուրամյակներ առաջ՝ բարձր թմբերի միջև, որոնց վրա աճել էին մսեղ ձիաձետն ու խոնավ մամուռը: Բրոնզի փայլ արձակող ձարխոոտերն ու մոշի տերևները պսպղում էին մայր մտնող արևի ճառագայթներից:.
185 Ոճրագործությունն այնքան հրեշավոր էր, որ դատավորների մոտ կասկած առաջացավ Սելգենի առողջ բանականության մասին, ուստի մահապատիժը փոխարինեցին բանտով: Կառքը բարձրացավ բլրակի վրա, և մեր առջև փռվեցին տորֆային ճահիճների հսկայական տարածությունները՝ տեղ-տեղ երևացող ժայռաբեկորների դոլմեններով ու քարե սյուներով:.
186 Ժամանակ առ ժամանակ մեր առջև հայտնվում էին քարե ցանկապատներով քոթեջներ, որոնց ժլատ ուրվագծերը նույնիսկ բաղեղը չէր մեղմացնում: Իսկ հետո մեր աչքի առջև բացվեց խոր ափսեի նման հարթավայրը՝ դարեր շարունակ այնտեղ փոթորկվող քամուց արմատախիլ արված ու թեքված աղքատիկ կաղնիներով ու սոճիներով:.
187 Դռնապանի քարե տնակը խարխուլ էր, մերկացած փայտամածով, բայց նրա առջևում բարձրանում էր մի նոր, դեռևս անավարտ շինություն՝ սըր Չարլզի հարավաֆրիկյան ոսկու առաջին արգասիքը: Դարպասի ետևում երկշարք ձվում էին հին, բարձր ծառեր. նրանց ճյուղերը մեր գլխավերևում միահյուսվել էին՝ կիսախավար կամար կապելով:.
188 Շրջանցելով այն, մենք մոտեցանք տանը: Աղջամուղջի մեջ ես նկատեցի միայն զանգվածեղ ճակատամասը և տեռասը: Ամեն ինչ պատած էր բաղեղով, որից ազատ էին միայն պատուհանների խոռոչներն ու ձվաձև զինանշանները: Երկու հինավուրց ատամավոր հրակնատներով աշտարակները վեր էին խոյանում շինության այդ մասի վրա:.
189 Ես ինքս հաճույքով տունը ցույց կտայի ձեզ, բայց այդ բանը Բերիմոռը ինձանից լավ կանի. նա հիանալի ուղեցույց է: Ողջ եղեք: Եվ հիշեցեք. երբ էլ պետք լինեմ, գիշեր, թե ցերեկ, չքաշվեք մարդ ուղարկել իմ ետևից: Անիվների ձայնը կամաց-կամաց լռեց ծառուղու խորքում, ծանր դուռը փակվեց մեր ետևից:.
190 Նրա թուխ դեմքը վառվում էր տղայական հիացմունքով: Նա կանգնել էր ջահից ընկնող լույսի օղակում, իսկ երկար ստվերներն ընկել էին պատերին և սև վարագույրների պես թանձրացել նրա գլխին: Բերիմոռը ճամպրուկները տարավ սենյակները և, վերադառնալով, հարգալից խոնարհվեց մեր առջև, ինչպես վայել էր լավ վարժեցված ծառային:.
191 Շատ հնարավոր է, որ բոցավառ ջահերը, հինավուրց քեֆերի գունեղ ու կատաղի զվարճությունները մեղմել էին այդ սենյակի մռայլությունը, բայց այժմ, երբ այդտեղ լուսամփոփավոր միակ լամպի տակ նստել էինք երկու ջենտլմեն՝ ամբողջովին սևեր հագած, նրանց ձայները հնչում էին խուլ, և տրամադրությունները մի փոքր ընկած էին:.
192 Դե ինչ, եկեք առանձնանանք: Գուցե առավոտյան մեզ այստեղ այնքան էլ թախծալի չթվա: Քնելուց առաջ ես բացեցի վարագույրն ու նայեցի պատուհանից դուրս: Պատուհանը նայում էր շքամուտքի առջևի սիգամարգին, որից այն կողմ, քամուց օրորվելով, տնքում էին բարձր ծառերը: Արագասահ ամպերի լուսածերպից երևաց լուսինը:.
193 Եվ հանկարծ խոր կեսգիշերին լսողությանս հասավ պարզորոշ մի ձայն, որի բնույթին կասկածել չէր կարելի: Դա հեկեկանք էր, խլացած, ջղաձիգ հեծկլտոցները մի կնոջ, որի սիրտը վշտից կտոր-կտոր էր լինում: Ես մի փոքր բարձրացա մահճակալից և սկսեցի լարված լսել: Լացը գալիս էր մոտիկից, տան ներսից:.
194 Ես երկրաբան չեմ, բայց, ըստ իս, դա բոլորովին էլ ռազմատենչ ցեղ չի եղել, այլ ավելի շուտ ճնշված ցեղ, որը բավարարվել է նրանով, ինչից ուրիշները հրաժարվել են: Սակայն այս ամենը ոչ մի կապ չունի իմ այստեղ գալու հետ և, հավանաբար, բոլորովին հետաքրքիր չէ այնպիսի հույժ պրակտիկ մարդուն, որպիսին դուք եք:.
195 Չէ, աքսորականն անշուշտ հեռացել է այս վայրերից, ուստի հեռավոր ֆերմաների բնակիչներն այժմ հանգիստ են քնում: Մենք՝ Բասքըրվիլ-հոլլում ապրող չորս առողջ, ուժեղ տղամարդիկս, հարկ եղած դեպքում կարող ենք պաշտպանել մեզ, բայց խոստովանում եմ՝ Սթեփլտոնների մասին մտածելիս, ես անհանգստանում եմ:.
196 Մոտ հարևաններ չունեն, այնպես որ չեն կարող հույս դնել որևէ մեկի օգնության վրա: Աղախինը, ծեր ծառան, քույրն ու եղբայրը, վերջինս, հավանաբար, շատ էլ ուժեղ մարդ չէ, ահա և Մերիփիթ-հաուսի բոլոր բնակիչները: Նրանք լրիվ անօգնական կլինեն այդ նոթինգհիլյան մարդասպանի ձեռքում, եթե նա թափանցի նրանց տուն:.
197 Միաժամանակ Սթեփլտոնի մեջ զգացվում է թաքնված մի կրակ: Դատելով ամեն ինչից, նա քրոջ վրա մեծ ազդոցություն ունի. ես շատ անգամներ եմ որսացել նրա այն հայացքները, որ նա խոսակցության ժամանակ նետում է եղբոր վրա, կարծես սպասելով իր խոսքերի հավանությանը: Ուզում եմ հավատալ, որ նրանք հաշտ են իրար հետ:.
198 Հենց նույն օրը նա այցի եկավ սըր Հենրիին, իսկ հաջորդ առավոտյան մեզ տարավ այնտեղ, ուր տեղի էր ունեցել անառակ Հուգոյի հետ կախված դեպքը: Մենք մի քանի մղոն մտանք ճահիճների խորքը ու հայտնվեցինք ոչ մեծ մի դաշտում, այնքան մռայլ, որ հենց ինքնին կարող էր նպաստել նման լեգենդի ստեղծմանը:.
199 Նա մեզ պատմեց մի քանի նմանօրինակ դեպքեր, երբ ընտանիքները սերնդեսերունդ իրնց վրա զգում էին ինչ-որ չար ուժերի ազդեցությունը, և բոլոր այդ պատմություններից հետո մեզ մոտ այն տպավորությունն ստեղծվեծ, որ Սթեփլտոնը այստեղի շատ բնակիչների հետ միասին հավատում է Բասքըրվիլների շան ավանդությանը:.
200 Այսօր նրանք մեզ մոտ են ճաշում, իսկ սըր Հենրին արդեն խսում է եկող շաբաթ նրանց այցելելու մասին: Թվում է, թե Սթեփլտոնը քրոջ համար ավելի լավ ամուսին երազել իսկ չէր կարող, և, այնուամենայնիվ, ես շատ անգամներ եմ նկատել, որ նա խոժոռվում է, երբ սըր Հենրին ուշադրություն է դարձնում քրոջը:.
201 Եվ այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ. Սթեփլտոնը պարզապես չի ուզում, որ այդ մտերմությունը փոխվի սիրո, և, ինչպես նկատել եմ, ամեն կերպ աշխատում է նրանց առանձին չթողնել: Ի դեպ, եթե գործը բարդանա նաև սիրավեպով, ապա ձեր ցուցումը՝ աչք չհեռացնել սըր Հենրիից, համարյա անիրագործելի կդառնա:.
202 Նախաճաշից հետո հայտնվեցին Սթեփլտոնները, և, սըր Հենրիի խնդրանքով, դոկտորը մեզ բոլորիս առաջնորդեց կարմրածառի ծառուղին, ցույց տալու, թե ամեն ինչ ինչպես էր եղել այն ճակատագրական գիշերը: Այդ ծառուղին երկար է, կիսամութ, երկու կողմից համատարած պարսպի պես ձգվում են խուզված կարմրածառերն ու ճիմի նեղ շերտերը:.
203 Հենց մեջտեղում ճահիճ տանող դռնակն է, որի մոտ ծերուկ Բասքըրվիլը թափ է տվել սիգարի մոխիրը: Դռնակը փայտից է, սպիտակ ներկված ու փակված սողնակով, նրա ետևում փռված են անսահման ճահիճները: Հիշեցի ձեր տեսությունը այստեղ կատարված ողբերգության առիթով ու փորձեցի պատկերացնել, թե այդ բոլորն ինչպես է եղել:.
204 Միստր Ֆրեկլենդը ցնորված է բրիտանական օրենսդրության հարցում և ամբողջ մի կարողություն տվել է քամուն ամեն տեսակ դատերի վրա: Նա դատվում է բացառապես հանուն իր հաճույքի՝ հանդես գալով մեկ հայցվորի, մեկ պատասխանողի դերում, իսկ այդպիսի զվարճությունները, ինչպես գիտեք, էժան չեն նստում:.
205 Դուք արդեն գիտեք փոստապետի հետ իմ զրույցի մասին, որից պարզվեց, որ մեր ստուգումը ոչ մի արդյունք չտվեց և մենք այնպես էլ չստացանք մեզ անհրաժեշտ տեղեկությունները: Ես սըր Հենրիին պատմեցի իմ անհաջողության մասին, և նա, իրեն հատուկ անմիջականությամբ, անմիջապես կանչեց Բերիմոռին ու հարցրեց հեռագրի մասին:.
206 Նա շատ պատկառելի, հարգարժան կին է՝ պուրիտանական հակումներով, և, ըստ երևույթին, ոչ այնքան էլ խելոք: Թվում է, թե ավելի անվրդով էակ դժվար է պատկերացնել, բայց դուք արդեն գիտեք, որ առաջին գիշերը ես լսեցի նրա դառն հեկեկանքը, և այդ օրվանից շատ անգամներ եմ արցունքի հետքեր նկատել նրա դեմքին:.
207 Ինչ-որ ծանր վիշտ է կրծում այդ կնոջը: Երբեմն մտքովս անցնում է, թե գուցե դա անմաքուր խղճի տառապանքներից է: Իսկ հետո ես սկսում եմ Բերիմոռի մեջ կասկածել տնային բռնակալի: Ինձ միշտ թվացել է, որ նա կասկածելի, տարօրինակ անձնավորություն է, իսկ անցած գիշերվա դեպքերը վերջնականապես ուժեղացրին կասկածներս:.
208 Սակայն այդ պատահարն ինքնին այնքան էլ կարևոր չէ: Դուք, հավանաբար, հիշում եք, որ ես այնքան էլ խոր չեմ քնում, իսկ այստեղ՝ Բասքըրվիլ-հոլլում, երբ ամբողջ ժամանակ հարկ է զգույշ լինել, քունս առանձնապես զգայուն է: Երեկ գիշեր, մոտ ժամը երկուսին, ես գողունի քայլեր լսեցի սենյակիս մոտ:.
209 Ստվերն ընկնում էր մի մարդուց, որը կամացուկ անցնում էր միջանցքով՝ մոմը ձեռքին: Նա ներքնաշապիկով էր, տաբատով, ոտաբոբիկ: Ես նշմարեցի նրա աղոտ ուրվագիծը միայն: Բայց հասակից կռահեցի, որ դա Բերիմոռն է: Նա քայլում էր անձայն, դանդաղ, և նրա յուրաքանչյուր շարժման մեջ ինչ-որ գողային, զգուշացող բան կար:.
210 Հետո սենյակներից մեկի բաց դռնից լույս շողաց, ուրեմն, նա մտավ այնտեղ: Պետք է ձեզ ասեմ, որ այդ սենյակներն անբնակ են, այնտեղ նույնիսկ կահույք չկա, հետևաբար, Բերիմոռի վարմունքը բոլորովին հանելուկային էր: Նա կանգնել էր այնտեղ, ըստ երևույթին անշարժ, որովհետև մոմի բոցը չէր թրթռում:.
211 Աշխատելով քայլել որքան կարելի է անձայն՝ ես անցա ամբողջ միջանցքը և կողափայտի ետևից նայեցի բաց դռնից ներս: Բերիմոռը կանգնել էր լուսամուտի մոտ, մոմը մոտեցրած ապակուն: Ես տեսնում էի նրա կիսադեմը՝ լարվածության մեջ քարացած դեմքը, դեպի ճահիճների անթափանց խավարն ուղղված հայացքը:.
212 Երկար ժամանակ անցնելուց հետո, թույլ քնի միջից ինձ հասավ, թե ինչպես ինչ-որ տեղ բանալի պտտեցին կողպեքի մեջ, բայց թե ո՞րտեղից էր գալիս այդ ձայնը՝ դժվար էր որոշել: Թե այս բոլորն ինչ է նշանակում, չգիտեմ, բայց այս մռայլ տանը ինչ-որ գաղտնի գործեր են կատարվում, որոնց էությանը մենք վաղ թե ուշ հասու կլինենք:.
213 Վերջին երկու օրերի ընթացքում իրադրությունը մի կողմից զգալիորեն պարզվեց, մյուս կողմից՝ ավելի բարդացավ: Բայց ամեն բան հերթով պատմեմ, սյնպես, որ դուք կարողանաք ինքներդ դատել այդ մասին: Իմ գիշերային արկածից հետո հետևայլ առավոտյան ես դեռ նախաճաշից առաջ խուզարկեցի այն սենյակը, ուր մտել էր Բերիմոռը:.
214 Երկու ծառերի արանքի բացվածքից դրանք ոնց որ ափիդ մեջ լինեն, իսկ մյուս պատուհաններից համարյա չեն երևում: Հետևաբար, Բերիմոռն ընտրել էր այդ պատուհանը, որպեսզի տորֆային ճահիճներում տեսնի ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան: Սակայն գիշերը մութ էր, և ես չգիտեմ, թե նա ինչի վրա էր հույս դրել:.
215 Այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա. և՛ զգուշավորությունը, որով նա գործում էր, և՛ կնոջ տանջվելը: Նրա արտաքինով մարդը բոլոր տվյալներն ունի որևէ գյուղական աղջկա սիրտը գերելու, այնպես որ այդ ենթադրությունն անհիմն չէ: Այն ժամանակ սենյակ վերադառնալով՝ ես լսեցի, թե ինչպես ինչ-որ տեղ դուռը բացեցին:.
216 Հետագայում իմ կասկածները կարող են սնանկ դուրս գալ, բայց և այնպես, չնայած դրան, ես հարկ եմ համարում դրանք հաղորդել ձեզ: Ես զգում էի, որ չափազանց մեծ պատասխանատվություն կվերցնեմ վրաս, եթե լռեմ այդ գիշերվա դեպքերի մասին՝ սպասելով Բերիմոռի գործողությունների շարժառիթների պարզվելուն:.
217 Պլիմուտից դեկորատորներ ու կահույքագործներ են եկել: Դատելով ամեն ինչից, մեր բարեկամը շատ լայն թափ է վերցրել և ո՛չ աշխատանք կխնայի, ո՛չ դրամ, որպեսզի վերականգնի իր տոհմի նախկին վեհությունը: Երբ տունը նորոգվի ու կարգավորվի, միայն կին կպահանջվի բարոնետից՝ պատկերը լրիվ ավարտին հասցնելու համար:.
218 Սակայն սիրավեպն այնպես հարթ չի ընթանում, ինչպես կարելի էր սպասել տվայլ պարագաներում: Այսօր, օրինակ, նրա մակերևույթը կնճռոտվեց՝ խիստ զարմացնելով ու դառնացնելով մեր բարեկամին: Բերիմոռի հետ խոսակցությունից հետո սըր Հենրին դրեց գլխարկն ու պատրաստվեց ինչ-որ տեղ գնալ: Ես, հասկանալի է, նույն արեցի:.
219 Բայց հերիք էր մի փոքր միտք անեի, և խիղճս սկսեց ինձ տանջել՝ ինչո՞ւ թույլ տվեցի նրան մենակ դուրս գնալ: Իսկ ինչ կլինի, եթե վերադառնալով Լոնդոն՝ ստիպված լինեմ խոստովանել, որ իմ թույլտվությունը մեզ աղետի հասցրեց: Հենց միայն այդ մտքից տաքությունս բարձրացավ: Դեռ ուշ չէ, կարելի է հասնել նրան:.
220 Պարզ էր, որ այդ երկուսը վաղուց էին պայմանավորվել, և որ այսօրվա հանդիպումը պատահական չէր: Խոսակցությամբ տարված՝ նրանք քայլում էին շատ դանդաղ և, դատելով միսս Սթեփլտոնի շարժումներից, նա ջանում էր ինչ-որ բան համոզել սըր Հենրիին, որը ուշադիր լսում էր նրան և մերթ ընդ մերթ բացասաբար շարժում գլուխը:.
221 Անմտություն էր հասնել նրանց ու խանգարել այդ մտերմիկ զրույցը: Բայց ո՞րն է իմ պարտքը. ոչ մի րոպե աչքաթող չանել սըր Հենրիին: Բարեկամին հետևելը չափազանց տհաճ գործ է: Եվ այնուամենայնիվ ես այլ ելք չէի տեսնում ու որոշեցի շարունակել դիտումս, իսկ հետո, ի սեր խղճի մաքրության, ամեն ինչ խոստովանել բարոնետին:.
222 Մի քանի քայլ գնալով, մեր սըր Հենրին ու աղջիկը կանգ առան՝ տարված իրենց խոսակցությամբ, և հանկարծ նկատեցի, որ ես նրանց հանդիպման միակ վկան չեմ: Գլաքարերի միջից ինչ-որ կանաչ բան երևաց: Ուշադիր նայելով տեսա, որ դա կանաչ կտոր է փայտի վրա, իսկ փայտը արահետի ուղղությամբ գնացող մարդու ձեռքին է:.
223 Նա հուսահատ շարժումներ էր անում և, հավասարվելով սիրահարներին, սարսափելի հուզված իրար անցավ նրանց առաջ: Ես չէի կարող հասկանալ, թե այդ բոլորն ինչ է նշանակում, բայց, ըստ երևույթին, Սթեփլտոնն ինչ-որ բանում մեղադրում էր սըր Հենրիին, իսկ նա արդարանում էր և սկսեց կամաց-կամաց համբերությունից դուրս գալ:.
224 Բնախույզի պոռթկուն շարժումները վկայում էին, որ նրա զայրույթն ուղղված էր նաև աղջկա դեմ: Բարոնետը հայացքով ուղեկցում էր նրանց, հետո կախեց գլուխն ու դանդաղ ետ դարձավ: Ես այդպես էլ ոչինչ չհասկացա աչքիս առաջ կատարված տեսարանից և խոր ամոթ էի զգում, որ վկա եղա դրան առանց բարեկամիս գիտության:.
225 Մի՞թե այնուամենայնիվ հետևել եք ինձ: Հարկ եղավ ամեն ինչ բացատրել, թե ինչպես զգացի, որ չեմ կարող նրան մենակ թողնել, ինչպես հետևեցի նրան ու եղա նրանց հանդիպման ու հետագա բոլոր դեպքերի վկան: Սըր Հենրին աչքերը փայլեցրեց վրաս, բայց իմ անկեղծությունը զինաթափեց նրան, և նա ծիծաղեց, ճիշտ է, անուրախ ծիծաղով:.
226 Կանացի աչքերը բառերից էլ լավ են խոսում: Բայց եղբայրը դեմ է մեր մտերմությանը, և ես միայն այսօր հնարավորություն ունեցա աղջկա հետ առանձին խոսել: Նա ուրախությամբ համաձայեց այս տեսակցությանը, բայց, ինչ եք կարծում, ինչո՞ւ: Որպեսզի խոսի մեր սիրո մասի՞ն: Ո՛չ, եթե նրանից կախված լիներ՝ ինձ էլ կստիպեր լռել:.
227 Նա կատաղությունից ամբողջովին սպիտակել էր, իսկ անգույն աչքերը տառացիորեն կայծեր էին արձակում: Ի՜նչ եմ թույլ տվել ինձ, ինչպե՜ս եմ համարձակվում կնոջը մոտենալ իմ սիրահետումներով, որոնք նրա մոտ բացի զզվանքից ուրիշ ոչինչ չեն առաջացնում: Ես, հավանաբար, երևակայում եմ, թե բարոնետին ամեն ինչ թույլատրելի է:.
228 Հարկ եղավ միայն ասել, որ իմ զգացմունքներում ոչ մի վիրավորական բան չկա ու ես հուսով եմ պատիվ ունենալ երբևէ միսս Սթեփլտոնին կոչել իմ կինը: Բայց դա ոչնչով չօգնեց, և, ի վերջո, ես էլ համբերությունից դուրս եկա ու տաքացա, իսկ տաքանալ պետք չէր՝ հաշվի առնելով, որ աղջիկն էլ էր այնտեղ:.
229 Տարօրինակ է և այն, որ աղջիկն այդքան անտարբեր վերաբերվեց ողջ տեղի ունեղածին: Սակայն, մեր տարակուսանքներն Սթեփլտոնն ինքը լուծեց հենց նույն օրը: Նա եկավ մեզ մոտ, ներողություն խնդրեց կոպտության համար, երկար զրուցեց սըր Հենրիի հետ նրա աշխատասենյակում, և ասես գժտություն չէր էլ եղել:.
230 Ինչպես տեսնում եք, մեր փոքրիկ գաղտնիքներից մեկը պարզվեց, իսկ ոտքերով չափել այդ խորխորատի հատակը, որի մեջ թպրտում ենք, այնքան էլ հեշտ չէ: Հիմա մեզ հայտնի է, թե ինչու էր Սթեփլտոնն այդպես անհավանությամբ վերաբերվում քրոջ երկրպագուին՝ այնպիսի նախանձելի երկրպագու, ինչպիսին սըր Հենրին է:.
231 Այդ տանջալի գիշերը վերջացավ նրանով, որ թե՛ սըր Հենրին, թե՛ ձեր խոնարհ ծառան ննջեցին բազկաթոռներին նստած: Սակայն այդ անհաջողությունը մեզ չզինաթափեց, որոշվեց մեկ անգամ էլ փորձել: Հետևյալ գիշերը մենք լամպի պատրույգը իջեցրինք ու նստեցինք՝ խորին լռության մեջ ծխախոտ ծխախոտի ետևից ծխելով:.
232 Ժամանակը անհավատալիորեն դանդաղ էր ընթանում, բայց մեզ ուղեկցում էր այն ազարտը, որ ունենում է թակարդի մոտ համբերությամբ դարանկալվող որսորդը: Ժամը մեկը եղավ, երկուսը, և մենք արդեն հուսահատվում էինք, երբ հանկարծ մեր հոգնությունն ասես չէր էլ եղել. և՛ ես, և՛ սըր Հենրին ակամա ձգվեցինք:.
233 Ամենայն զգուշությամբ հասանք հեռավոր թևին, և այնտեղ մեր առաջ աղոտ ուրվագծվեց սև մորուքով բարձրահասակ մարդու կերպարանքը, որը ոտքի թաթերի վրա, ուսերը կռացրած, անցնում էր միջանցքով: Ահա նա ներս ընկավ նույն դռնից, մոմը մի վայրկյան լուսավորեց այն, իսկ հետո մութ միջացքում ձգվեց դեղին բարակ մի շող:.
234 Մենք ոտաբոբիկ էինք և, այնուամենայնիվ, հին տախտակները տնքում ու ճռռում էին մեր քայլերի ծանրության տակ: Ինձ թվում էր, թե դրանք անկարելի է չլսել, բայց բարեբախտաբար, Բերիմոռը իսկապես ծանր է լսում, դրան ավելացրած և այն, որ անչափ կլանված էր իր գործով: Վերջապես հասնելով դռանը՝ մենք ներս նայեցինք:.
235 Ծառայապետը մոմը ձեռքին կանգնած էր պատուհանի մոտ, համարյա դեմքը հպած ապակուն, ճիշտ այն դիրքում, որում տեսել էի նրան երկու գիշեր առաջ: Մենք նախօրոք մշակված գործողությունների ծրագիր չունեինք, բայց բարոնետն այն մարդկանցից է, որոնց համար անենավճռական արարքները շատ բնական են թվում:.
236 Այդ խոսքերն արտասանեց կանացի մի ձայն և, շուռ գալով, մենք տեսանք դռան մեջ մահու չափ վախեցած միսիս Բերիմոռին, որն իր գունատությամբ կարող էր մրցել ամուսնու հետ: Ներքին սպիտակեղենով ու շալով ծածկված այդ լիքը-լիքը կինը կարող էր շատ ծիծաղելի տպավորություն թողնել, եթե չլիներ դեմքին տպված սարսափը:.
237 Ի՞նչն է նրան ազատել կախաղանից: Միայն աստծո ողորմածությունը: Բայց ինձ համար, սըր, նա մնում է միշտ այն փոքրիկ գանգրահեր տղան, որի հետ ես խաղացել եմ, որին շահել-պահել եմ որպես ավագ քույր: Դրա համար էլ նա փախավ բանտից. գիտեր, որ ես այստեղ եմ, և որ մենք չենք հրաժարվի օգնել իրեն:.
238 Երբ նա քարշ գալով գիշերը ներս ընկավ այստեղ, ետևից էլ հետապնդողները, ի՞նչ էր մնում մեզ անելու: Մենք ներս առանք նրան, կերակրեցինք, օգնեցինք ինչով կարելի էր: Հետո դուք եկաք, սըր, և նա որոշեց, որ ավելի լավ է ճահիճներում սպասել, մինչև խառնաշփոթը հանդարտվի, և այդ օրվանից թաքնվում է այնտեղ:.
239 Իսկ մենք գիշերները մեջընդմեջ ստուգում ենք՝ արդյոք չի՞ հեռացել, պատուհանից լուսավորում ենք և, եթե նա պատասխանում է, ամուսինս պայմանավորված տեղը հաց ու միս է տանում: Ամեն օր մտածում ենք, որ գուցե գնացել է, բայց քանի դեռ այստեղ է, մենք նրան չենք լքի: Ես հավատացյալ կին եմ, չեմ ստի ձեզ:.
240 Մոռացեք ինչ-որ ասացի: Երկուսով էլ գնացեք ձեր սենյակը, իսկ առավոտյան ամեն ինչ կքննարկենք ինչպես հարկն է: Երբ նրանք գնացին, մենք նորից նայեցինք պատուհանից դուրս: Սըր Հենրին լայն բացեց այն, և գիշերային սառը քամին փչեց մեր դեմքին: Հեռվում, անթափանց խավարում դեռ առկայծում էր փոքրիկ դեղին լույսը:.
241 Չէ որ Բերիմոռները մեզ իրենց գործակիցը չէին դարձրել, մենք նրանց հարկադրեցինք գաղտնիքը բացել: Այդ մարդը հասարակության համար վտանգավոր է: Դրա նմանին ո՛չ կարելի է խղճալ, ո՛չ արդարացնել: Մենք պետք է օգտվենք ընձեռված հնարավորությունից, որպեսզի վերադարձնենք նրան այնտեղ, որտեղ այլևս ոչ ոքի չի վնասի:.
242 Եվ, ասես, ի պատասխան այդ խոսքերի, ինչ-որ տեղ հեռվում, ճահիճների մռայլ տարածություններում, լսվեց այն տարօրինակ ձայնը, որն այնպես ցնցել էր ինձ մի քանի օր առաջ Գրիպենյան ճահճուտի մոտ: Քամին սկզբում մեզ հասցրեց խոր մի քրթմնջյուն, իսկ հետո մռնչույն, որը քիչ-քիչ փոխվեց թախծալի ոռնոցի:.
243 Մեր աջ ու ձախ կողմերում խավարի մեջ բարձրանում էին ժայռոտ բլուրների անորոշ ուրվագծերը: Առջևում առաջվա պես երևում էր փոքրիկ դեղին լույսը: Անթափանց խավարում հեռավորությունը որոշելուց ավելի խաբուսիկ բան չկա: Լույսն առկայծում էր մեկ հորիզոնի մոտերքում, մեկ էլ ընդամենը մի քանի քայլի վրա:.
244 Բայց վերջապես նկատեցինք լույսի աղբյուրն ու հասկացանք, որ հիմա արդեն հեռու չէ այն: Դա հալված մոմ էր՝ դրված քարերի արանքը, որոնք լույսը պաշտպանում էին քամուց և կողմնակի աչքերից՝ բաց թողնելով միայն Բասքըրվիլ-հոլլի կողմից: Մեր մոտենալը թաքցնում էր գրանիտե մի մեծ ժայռաբեկոր:.
245 Ճեղքում, որտեղ մոմն էր վառվում, հայտնվեց սարսափելի, կործանարար մոլությունների հետքերով ակոսված մի դեմք, որում մարդկային ոչինչ չկար: Այդպիսի դեմք՝ կեղտակորույս, մազակալած, խճողված մազափնջերով, լիովին կարող էր ունենալ այն վայրենիներից մեկը, որ երբեմն ապրել էր այս բլուրների լանջերին:.
246 Գնալով մեր միջև մեծանում էր տարածությունը: Վերջապես մենք լրիվ ուժասպառ եղանք, նստեցինք քարին ու սկսեցինք նայել նրա հեռացող կերպարանքին: Եվ ահա հենց այդ ժամանակ տեղի ունեցավ տարօրինակ ու բոլորովին անսպասելի մի բան: Մենք արդեն բարձրացել էինք՝ որոշելով թողնել այդ անօգուտ հետապնդումը:.
247 Լուսինը մեր աջ կողմում էր, գրանիտե սյան անհարթ գագաթը հստակ գծագրվում էր նրա արծաթե սկավառակի ֆոնին: Եվ այդ սյան վրա ես տեսա սև փայտե արձանի նման անշարժ կանգնած մարդկային մի կերպարանք: Չկարծեք, Հոլմս, թե դա հալյուցինացիա էր: Ես հաստատապես կարող եմ վստահել իմ տեսողությանը:.
248 Որքան ինձ հաջողվեց նկատել, դա բարձրահասակ, նիհար մարդ էր: Նա կանգնել էր ոտքերը մի փոքր բացած, ձեռքերը կրծքին խաչած, գլուխը խոնարհած, և ասես մտածմունքի մեջ նայում էր դիմացը փռված տորֆի ու գրանիտի թագավորությանը: Հենց այդպիսին էլ ես պատկերացնում էի այստեղի ճահիճների ոգուն:.
249 Այսօր մենք Պրինսթաունի իշխանություններին կտեղեկացնենք, թե փախստականը որտեղ է թաքնվում: Բայց և այնպես ափսոս, որ մեզ չհաջողվեց բռնել նրան ու նորից հանդիսավորությամբ բանտ տանել: Սրանք են վերջին գիշերվա դեպքերը և դուք, թանկագին Հոլմս, պետք է խոստովանեք, որ սպառիչ հաշվետվություն է ներկայացված ձեզ:.
250 Իմ պատմությունների մեծ մասը, իհարկե, ոչ մի առնչություն չունի մեր գործի հետ, բայց ես հարկ եմ համարում իմ նամակներում հաղորդել բոլոր փաստերը. ընտրեցեք նրանք, որոնք ձեզ օգտակար կլինեն: Այնուամենայնիվ որոշ հաջողություններ ունենք: Մենք իմացանք Բերիմոռների վարքագծի ողջ պատճառը:.
251 Մինչև այժմ ես իմ պատմության մեջ գոհանում էի հաշվետվություններով, որոնք Շերլոկ Հոլմսն ստանում էր ինձանից Բասքըրվիլ-հոլլ գալուս առաջին օրերին: Իսկ այժմ մոտեցել ենք այնպիսի պահի, երբ ես ստիպված եմ թողնել այդ միջոցն ու նորից հույս դնել հիշողությանս վրա, հիմնավորելով այն սեփական օրագրիս քաղվածքներով:.
252 Ե՛վ տանը, և՛ բաց երկնքի տակ՝ ամենուրեք միատեսակ տաղկտկալի է: Գիշերվա ապրումներից հետո բարոնետը մռայլ տրամադրության մեջ է: Ես ինքս ինչ-որ ծանրություն եմ զգում սրտիս վրա, և ինձ ճնշում է անխուսափելի աղետի նախազգուշացումը՝ այնքան սարսափելի, որ անզոր եմ բացատրել: Իսկ մի՞թե անհանգստության պատճառներ չկան:.
253 Բավական է միայն հիշել դեպքերի ընթացքը, որոնք բոլորն էլ ցույց են տալիս այստեղ գործող ինչ-որ մութ ուժերի առկայությունը. Բասքըրվիլ-հոլլի վերջին տիրոջ մահը, որը ճշտությամբ համնըկնում է ընտանեկան ավանդության հետ, ֆերմերների մեջ շրջող լուրերը տարօրինակ արարածի մասին, որը շարունակ հայտնվում է ճահիճներում:.
254 Երևակայական շուն, որ հետքեր է թողնում գետնին և բարձր ոռնում է: Ո՛չ, դա անտանելի է: Սթեփլտոնը, իսկ նրա հետ էլ Մորտիմերը կարող էին ենթարկվել ընդհանուր տրամադրությանը, սակայն եթե ես ինչ-որ արժանապատվություն ունեմ, ապա դա առողջ բանականությունն է, և ես երբեք սնոտիապաշտության չեմ ենթարկվի:.
255 Հոլմսը նույնիսկ չէր էլ լսի նման զառանցանքները, իսկ ես ներկայացնում եմ այստեղ նրա անձը: Սակայն փաստը մնում է փաստ. ես առիթ եմ ունեցել երկու անգամ լսելու այդ ոռնոցը: Իսկ եթե ճահիճներում իսկապես ինչ-որ հսկայական շուն է վազվզո՞ւմ: Չէ՞ որ այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա:.
256 Պետք է խոստովանել, որ այս ամենին ճշմարտանման բացատրություն տալով, մենք քիչ դժվարությունների դեմ չենք առնում: Բայց եթե նույնիսկ շունը մի կողմ թողնենք, ինչպե՞ս բացատրել լոնդոնյան պատահարը, կառքի անծանոթը, նամակը, որի հեղինակը սըր Հենրիին թախանձում էր դուրս չգալ տորֆի ճահիճները:.
257 Եթե ինձ հաջողվեց բռնել այդ մարդուն, մեր բոլոր տարակուսանքներն անմիջապես կպարզվին: Ահա իմ նպատակը, և ես բոլոր ուժերս կներդնեմ, որպեսզի հասնեմ դրան: Իմ առաջին ցանկությունն էր սըր Հենրիին ծանոթացնել ծրագրերիս: Բայց երկար տալով-առնելով, որոշեցի խաղն ինքնուրույն վարել ու ավելի քիչ խոսել այդ մասին:.
258 Ճահճում լսած ոռնոցը շատ է ազդել նրա վրա: Ես վճռեցի չխորացնել նրա անհանգստությունը, բայց զենքը ցած չեմ դնի և կգործեմ իմ նախաձեռնությամբ: Այսօր նախաճաշից հետո մեզ մոտ մի փոքրիկ բան տեղի ունեցավ: Բերիմոռը սըր Հենրիից թույլտվություն խնդրեց խոսելու, և նրանք գնացին աշխատասենյակ:.
259 Մի քանի շաբաթ առաջ նա սկսեց մաքրել սըր Չարլզի աշխատասենյակը՝ առաջին անգամ նրա մահից հետո, և բուխարու խորքում գտավ մի թերթ թուղթ: Դրա մեծ մասը մոխիր էր դարձել, բայց մի փոքրիկ կտոր՝ վերջավորությունը, մնացել էլ անվնաս, և բառերը դեռ կարելի էր ջոկել, չնայած թանաքը գորշացել էր կրակից, իսկ թուղթը խանձվել:.
260 Ես համարյա համոզված եմ, որ նա անհապաղ այստեղ կգա: Գնացի սենյակս, ու մանրամասն հաշվետվություն գրեցի Հոլմսին այս առավոտվա դեպքերի մասին: Ըստ երևույթին, բարեկամս վերջին ժամանակները շատ զբաղված է, քանի որ Բեյքր-ստրիտից ստացվող նամակները ավելի ու ավելի հազվադեպ ու համառոտ են դառնում:.
261 Դրանցում ոչ մի բառով չեն հիշատակվում իմ հաշվետվությունները, իսկ իմ այստեղ գալու նպատակի մասին՝ միայն անցողակի: Շանտաժի գործը, ըստ երևույթին կլանում է Հոլմսի բոլոր ուժերը: Բայց վերջին դեպքերը, անկասկած, կգրավեն նրա ուշադրությունը և կրկին հետաքրքրություն կարթնացնեն մեր հետաքննության նկատմամբ:.
262 Այսօր ամբողջ օրն անձրև է տեղում: Ծանր կաթիլները խշշում են խիտ բաղեղների մեջ, կաթկթում քիվերից: Մտաբերեցի տորֆաճահիճների մռայլ խորքերում, բաց երկնքի տակ թաքնված աքսորականին: Խե՜ղճ մարդ: Ինչպիսին էլ լինեին նրա կատարած ոճիրները, այժմյան նրա տառապանքը ինչ-որ չափով քավում է դրանք:.
263 Մի՞թե այդ անորսալի լրտեսը, այդ խավարի մեղսակիցը այժմ նույնպես թափառում է այսպիսի տեղատարափի տակ: Երեկոյան հագա անջրանցիկ թիկնոցս ու ճամփա ընկա դեպի ճահիճների խորքը՝ երևակայությանս մեջ սարսափելի պատկերներ նկարելով: Ամձրևը մտրակում էր դեմքս, ականջներիս մեջ սուլում էր քամին:.
264 Եվ թող աստված պահպանի նրանց, ովքեր այժմ թափառում են Գրիմպենյան ճահճուտի մոտերքում: Այսպիսի եղանակին նույնիսկ բարձրունքները վերածվում են համատարած ճահճուտների: Ես փնտրեցի գտա քարե սյունը, որի վրա կանգնած էր այն միայնակ մարդը և նրա անհարթ, ելուստավոր գագաթից դիտում է ներքևում փռված մռայլ ճահիճները:.
265 Վերադարձի ճամփին ինձ հասավ դոկտոր Մորտիմերը, որը կառքով գալիս էր նեխած ճահճուտի կողմից: Այս ամբողջ օրերի ընթացքում դոկտորը շատ ուշադիր էր մեր նկատմամբ, և օր չէր անցնում, որ նա չայցելեր Բասքըրվիլ-հոլլ՝ տեղեկանալու, թե ինչպես ենք պրում: Դոկտորն ինձ նստեցրեց իր կառքը և առաջարկեց տուն հասցնել:.
266 Նա ամուսնացավ Լայոնս ազգանունով մի նկարչի հետ, որը եկել էր էտյուդներ անելու: Այդ նկարիչը սրիկա դուրս եկավ ու լքեց նրան: Սակայն, որքան գիտեմ, չի կարելի ամբողջ մեղքը մի կողմի վրա գցել: Հայրը հրաժարվեց նրանից, որովհետև նա ամուսնացել էր առանց իր համաձայնության, իսկ գուցե և ոչ միայն դրա համար:.
267 Ես էլ որոշ բան զոհաբերեցի: Մենք ուզում էինք, որ նա մեքենագրել սովորի: Մորտիմերը հարցրեց, թե ինչու է այդ բանն ինձ հետաքրքրում, և ես մի կերպ բավարարեցի նրա հետաքրքրությունը՝ աշխատելով մանրամասնությունների մեջ չմտնել, քանի որ բոլորովին պետք չէ ավելորդ մարդկանց հաղորդակից դարձնել մեր գործին:.
268 Առաջին իսկ հայացքից միսիս Լայոնսն ապշեցրեց իր գեղեցկությամբ. բաց դարչնագույն աչքեր, շագանակագույն մազեր, այտերին նուրբ կարմրություն, ճիշտ է, պեպեններով ծածկված, այն հրաշալի երանգի կարմրությունը, որ պահվում է սպիտակ վարդի սրտում: Կրկնում եմ, առաջին տպավորությունն անչափ ուժեղ էր:.
269 Օրենքը նրա կողմն է, և ինձ ամեն օր վտանգ է սպառնում, որ նա կստիպի համատեղ ապրել: Սըր Չարլզին գրելուց առաջ ես իմացա, որ կարող եմ ազատություն ստանալ, բայց դրա համար դրամ է հարկավոր: Ազատությունն ամեն ինչ կտա ինձ՝ հոգեկան հանգստություն, երջանկություն, ինքնահարգում, վճռականապես ամեն ինչ:.
270 Ես նրա մոտից հեռացա մոլորված ու իմ անհաջողությունից ընկճված: Նորից իմ առջև այն խուլ պատն է, որը բարձրանում է նշված նպատակիս բոլոր ճանապարհներին: Եվ, այնուամենայնիվ, մտաբերելով այդ կնոջ դեմքն ու նրա վարմունքը մեր խոսակցության ժամանակ, ավելի ու ավելի էի համոզվում, որ նա շատ բամ թաքցրեց ինձանից:.
271 Ինչո՞ւ հանկարծ այդպես գունատվեց: Ինչո՞ւ էր հարկ լինում յուրաքանչյուր բառը ուժով դուրս քաշել նրա բերանից: Ի՞նչու չէր գնացել տեսակցության նշանակված ժամին, երբ տեղի ունեցավ ողբերգությունը: Հավանաբար, այս բոլորի պատճառներն այնքան էլ հասարակ չեն, ինչպես նա կուզենար ներշնչել ինձ:.
272 Այո, այստեղ ոչինչ անել չես կարող: Ստիպված էի գնալ ուրիշ հետքերով, որոնք տանում էին ճահիճների քարանձավները: Բայց այդ հետքերը վերին աստիճանի անորոշ էին, որում ես համոզվեցի վերադարձի ճանապարհին՝ անցնելով բլուրների մոտով, որոնք ծածկված էին նախապատմական մարդու կացարանների մնացորդներով:.
273 Բերիմոռն ասում էր, որ անծանոթը թաքնվում է լքված անձավներից մեկում, բայց ախր դրանք այստեղ պատահում են ամենուրեք: Սակայն, բացի Բերիմոռի ցուցմունքներից ես ունեի նաև իմ սեփական նկատառումները, քանի որ ինքս այդ մարդուն տեսել էի գրանիտե սյան վրա: Հետևաբար, այնտեղից էլ պետք է սկսել որոնումները:.
274 Եթե անծանոթը ձեռքս ընկնի, կստիպեմ ասել իր ով լինելը, կստիպեմ խոստովանել, թե ինչու է այդպես համառորեն հետապնդում մեզ: Թող թեկուզ դրա համար հարկ լինի ատրճանակով սպառնալ: Նա Հոլմսի ձեռքից ճողոպրեց բազմամարդ Ռիջենթ-ստրիտում, բայց այստեղ, ամայի ճահիճներում այդ նրան չի հաջողվի:.
275 Ներս եկեք, ուրախացեք ինձ հետ, մի-մի բաժակ գինի խմենք: Այն ամենից հետո, ինչ լսել էի հարազատ աղջկա նկատմամբ միստր Ֆրեկլենդի վերաբերմունքի մասին, ես չէի կարող բարեկամական զգացումներ տածել նրա հանդեպ, բայց ուզում էի անպայման Պերկինսին տուն ճամփել, և այդպիսի առիթը ճիշտ ժամանակին ներկայացավ:.
276 Հիմա տեղի հասարակությունը կհասկանա, որ օրնենքն օրենք է, և, ի դեմս ինձ գործ ունի մի մարդու հետ, որը պատրաստ է նրա պատիվը տեղալու անհնազանդների գլխին: Ես իրավունք ստացա ծերուկ Միդլտոնի այգու միջով ազատ ելումուտ անելու, – ուղղակի այգու միջո՜վ, սըր, – նրա դռնից ինչ-որ հարյուր քայլի վրա:.
277 Դե, ի՜նչ կասեք սրան: Մենք դեռ կսովորեցնենք մեր մագնատներին, թող անիծված լինեն նրանք: Թող իմանան, որ ոչ ոք թույլ չի տա նրանց անպատիժ ոտնահարել համայնքի իրավունքները: Բացի դրանից, ես փակել տվի մուտքը անտառ, որտեղ տեղի հասարակությունը սովորություն է դարձրել պիկնիկներ սարքել:.
278 Չեմ կասկածում, որ այս գիշեր Ֆերնվորս գյուղակի բնակիչներն իմ խրտվիլակը կայրեն խարույկի վրա: Վերջին անգամ, երբ նրանք այդ արեցին, ես պահանջեցի, որ որստիկանությունը վերջ տա այդ այլանդակությանը: Բայց ախր մեր կոմսության ոստիկանական իշխանությունները իրենց միանգամայն խայտառակ ձևով են պահում, սըր:.
279 Երեխա՛: Բերիմոռն ասում էր, որ մեր անծանոթին ինչ-որ տղա է օգնում: Ուրեմն, Ֆրենկլենդն ընկել է այդ մարդու հետքի վրա, իսկ աքսորականն այստեղ բոլորովին գործ չունի: Եթե ես կարողանայի ծերուկից դուրս քաշել այն ամենը, ինչ նրան հայտնի է, դա ինձ կազատեր երկար ու հոգնեցուցիչ որոնումներից:.
280 Իսկապես, լանջն ի վեր դանդաղ մագլցում էր կապոցն ուսին մի տղա: Ահա նա հասավ բլրի գագաթը, և ես միանգամայն պարզ տեսա, թե ինչպես նրա ցնցոտիներ հագած անհեթեթ կերպարանքը գծագրվեց երկնքի սառը կապույտին: Տղան ծածուկ շուրջը նայեց, հավանորեն ստուգելով, թե չե՞ն հետևում իրեն և անհետացավ բլրի ետևը:.
281 Երբ «Ֆրեկլենդը ընդդեմ ոստիկանության» գործի բոլոր հանգամանքները ջրի երես դուրս կգան, երկրով մեկ զայրույթի ալիք կբարձրանա: Ո՛չ, թող հույս չդնեն իմ օգնության վրա: Նրանք մատը մատին իսկ չէին տա, եթե այդ գարշելիները խրտվիլակի փոխարեն ուզենային ինձ այրել... Ինչպե՜ս, դուք արդեն ուզում եք մեկնե՞լ:.
282 Բայց բլուրների միջև, հենց ոտքերիս տակ ծվարել էին հնամենի քարանձավները, և նրանց մեջտեղում կար մեկը, որի անվնաս մնացած կամարները կարող էին պաշտպանել վատ եղանակից: Սիրտս տրոփեց, երբ տեսա այդ քարանձավը: Ահա այս որջում է, որ, երևի, թաքնվում է այն մարդը: Վերջապես ներս կմտնեմ նրա թաքստոցը՝ նա իմ ձեռքում է:.
283 Ես գաղտագողի մոտեցա այդ քարե ծակուռին՝ ճիշտ և ճիշտ Սթեփլտոնի պես, երբ նա ցանցորսիկը արդեն բարձրացրել էր թիթեռնիկի վրա: Եվ, մոտենալով, գոհունակությամբ համոզվեցի, որ այրը տնավորված է: Մուտքի դեր կատարող ճեղքից հազիվ նկատելի մի արահետ էր ձգվում: Իսկ անձավից ոչ մի ձայն չէր լսվում:.
284 Ծխախոտը դեն նետելով՝ սեղմեցի ատրճանակի կոթը, արագ մոտեցա մուտքին ու նայեցի ներս: Անձավը դատարկ էր: Բայց բնազդն ինձ չխաբեց. այստեղ ակնհայտորեն մեկն ապրում է: Քարե մահճում, որտեղ երբեմն քնել էր նեոլիթյան մարդը, ընկած էին անջրանցիկ թիկնոցի մեջ փաթաթված ծածկոցներ: Պարզունակ օջախում մոխրակույտ կար:.
285 Չէ՞ որ այս ամբողջ ժամանակ ինձ չէր լքում այն զգացումը, որ այստեղ գործում են ինչ-որ անտեսանելի ուժեր և որ նրանք զգույշ ու հմտորեն մեր շուրջը նրբագույն մի ցանց են հյուսում, որի թույլ հպումը մենք միայն երբեմն-երբեմն զգում ենք ամենավտանգավոր րոպեներին: Այս երկտողը, հավանորեն, միակը չէ:.
286 Չհաջողվեց նաև հայտնաբերել որևէ հետք, որով հնարավոր լիներ դատել իր համար այսքան տարօրինակ կացարան ընտրած այդ մարդու կամ նրա դիտավորությունների մասին: Նրա մասին կարելի է ասել միայն, որ, ըստ երևույթին, իր սովորություններով սպարտացի է և առանձին նշանակություն չի տալիս կենսական հարմարություններին:.
287 Մեկ կամ երկու րոպե կանգնել էի՝ չհավատալով ականջներիս, և անսպասելիությունից չէի կարողանում շունչս տեղը բերել: Հետո խոսելու ընդունակությունս վերադարձավ, և ես զգացի, թե ինչպես վիթխարի ծանրությունը ցած ընկավ ուսերիցս: Այդ սառը, խայթող ձայնը ամբողջ աշխարհում կարող էր պատկանել միայն մի մարդու:.
288 Ես դուրս եկա անձավից ու տեսա նրան: Հոլմսը նստել էր քարին ու չարաճճի փայլող մոխրագույն աչքերով նայում էր իմ ապշած կերպարանքին: Նա խիստ նիհարել էր, բայց տեսքն առույգ էր, հանգիստ, դեմքը՝ արևահարումից բրոնզագույն: Սպորտային պարզ կոստյում ու կեպի՝ իսկ և իսկ ճահիճներում թափառող զբոսաշրջիկ:.
289 Եթե ես ձեր ու սըր Հենրիի հետ լինեի, իմ տեսակետը ոչնչով չէր տարբերվի ձերինից, միաժամանակ մեր հակառակորդներն էլ զգաստ կլինեին: Բասքըրվիլ-հոլլ գալն ինձ շատ կկաշկանդեր, իսկ այսպես ես կարող եմ միանգամայն ազատ գործել՝ մնալով վարագույրի ետևում ու պատրաստ լինելով բեմ դուրս գալ ամենավճռական պահերին:.
290 Ես ինձ հետ բերել եմ Քարթրայթին, հիշո՞ւմ եք՝ Առաքման գրասենյակի տղային, և նա հիանալի սպասարկում է ինձ: Իսկ դուք գիտեք իմ համեստ պահանջները՝ մի կտոր հաց, մաքուր օձիք, – ուրիշ էլ ի՞նչ է պետք մարդուն: Բացի դրանից, Քարթրայթը՝ այդ մի զույգ ավելի աչքեր են ու մի զույգ ավելի ոտքեր՝ բավական արագավազ:.
291 Ես դեռ ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել այն բանի հետ, որ այդպես ճարպկորեն խաբել են ինձ, բայց Հոլմսի ջերմ խոսքերը ցրեցին սրտնեղությունս: Բացի այդ, հոգուս խորքում զգում էի բարեկամիս իրավացիությունն ու խոստովանում, որ, ելնելով գործի շահերից՝ ես չպետք է իմանայի նրա այս տեղում հայտնվելու մասին:.
292 Չէ, եթե ոչինչ ուղղել չի կարելի, ես միևնույն է վրեժ կլուծեմ այդ սրիկայից: Առանց ճանապարհը տեսնելու նետվեցինք այնտեղ, որտեղից լսվել էր այդ ահավոր աղաղակը: Մենք մագլցում էինք լանջն ի վեր, ցած վազում, մթության մեջ դեմ առնում գլաքարերի, ճեղքում, անցնում որոճի մացառուտների միջով:.
293 Այս ի՞նչ է: Լսվեց մի խուլ տնքոց, որ գալիս էր ինչ-որ ձախից: Քարե թումբն այնտեղ կտրուկ ցած էր իջնում՝ փոխվելով գլաքարերով ծածկված լանջի: Գլաքարերի մեջ ընկած էր ինչ-որ մութ բան: Մենք մոտ վազեցինք, և մութ առարկան ավելի որոշակի ուրվագծեր ունդունեց: Դա երսնիվիայր պառկած մի մարդ էր:.
294 Նա, ասես, պատրաստվում էր ակրոբատիկ թռիչքի՝ անհավանական անկյան տակ շրջված գլուխ, կիսաբարձրացված ուսեր, մեջքի կլորացված գծեր: Այդ դիրքի անհեթեթությունն առաջին պահին խանգարեց ինձ հասկանալ, որ դա մահամերձի տնքոց է: Մենք կանգնել էինք խոնարհված նրա վրա, և ոչ խռխռոց էինք լսում, ոչ խշրտոց:.
295 Հոլմսը ձեռքը կպցրեց անշարժ մարմնին, սարսափած ճչաց ու թափով ետ քաշեց: Վառած լուցկին լուսավորեց նրա արյունոտ մատներն ու սարսափելի գուբը, որ դանդաղորեն տարածվում էր մեռածի ջարդված գանգի տակից: Սրտներս նվաղեցին, երբ լուցկու լույսի տակ տեսանք, որ մեր առաջ փռված է սըր Հենրի Բասքըրվիլը:.
296 Ես հաճախորդիս կյանքը զոհաբերեցի միայն նրան համար, որպեսզի, այսպես ասած, հանրագումարի բերեմ, ավարտեմ այս գործը: Ես ուրիշ այսպիսի հարված չեմ հիշում իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում: Բայց ո՞վ կարող էր, ո՞վ կարող էր իմանալ, որ, չնայած իմ բոլոր նախազգուշացումներին, նա կվճռեր մենակ դուրս գալ ճահիճները:.
297 Մեկը մեռել է վախից միայն իր առաջ տեսնելով այդ հրեշին, որին գերբնական արարած էր համարում, մյուսը զոհվեց՝ կամենալով փրկվել փախուստ տալով: Բայց հիմա պետք է ապացուցել, որ այդ մարդու ու շան միջև կապ կա: Մենք լսեցինք նրա ոռնոցը, բայց դա դեռ ապացույց չէ, քանի որ, հավանորեն, սըր Հենրին զոհվել է ընկնելուց:.
298 Ցնցված անակնկալ աղետից, որն այսքան տխուր վերջակետ դրեց մեր երկար ու դժվարին գործին, մենք կանգնել էինք այլանդակված դիակի մոտ: Հետո, երբ ամպերի տակից լուսինը երևաց, բարձրացանք քարե թմբի վրա, որտեղից ցած էր ընկել մեր դժբախտ բարեկամը, և այդտեղից աչք ածեցինք լուսնի լույսով արծաթվող ճահիճներին:.
299 Վաղն անելիքներ շատ ունենք: Իսկ այսօր մնում է միայն մեր վերջին ծառայությունը մատուցել դժբախտ սըր Հենրիին: Ցած իջանք զառիվայրով ու մոտեցանք լուսնի լույսով արծաթազոծ քարերին ընկած տձև սև կույտին: Այդ տանջալիորեն կուչ եկած մարմնի տեսքից սիրտս ցավից ճմլվեց ու աչքերս արցունքոտվեցին:.
300 Ուրեմն, Բերիմոռն այն տվել էր Սելգենին, որպեսզի նա մեկնելիս հագուստը փոխի: Կոշիկները, վերնաշապիկը, կեպին, այդ բոլորը մի ժամանակ հագել էր սըր Հենրին: Ճիշտ է, ողբերգությունը մնում էր ողբերգություն, բայց չէ՞ որ այդ մարդը մեր երկրի օրենքներով այսպես թե այնպես արժանի էր մահվան:.
301 Այլապես իմ բոլոր ծրագրերը փուլ կգան: Ճահիճների խորքից մի մարդ էր մոտենում: Նա սիգար էր ծխում, որի կրակը աղոտ փայլում էր հեռվում: Լուսինը պայծառ լուսավորում էր նրան, և ես իսկույն ճանաչեցի բնախույզի նիհար կազմվածքն ու արագ, թռչկոտող քայլվածքը: Մեզ տեսնելով՝ նա կանգ առավ, ապա նորից առաջ եկավ:.
302 Սըր Հենրիին շան մասին չասեք: Թող Սելգենի մահը վերագրի այն նույն պատճառներին, որ ջանում էր մեզ հուշել Սթեփլտոնը: Այդպես նրա համար ավելի հեշտ կլինի տանել այն փորձությունը, որ սպասում է նրան վաղը, երբ նա կգնա ճաշելու Մերիփիթ-հաուսում, եթե ես ճիշտ եմ մեջբերում ձեր վերջին հաշվետվությունը:.
303 Բայց և այնպես բարոնետը զարմացած բարձրացրեծ հոնքերը, երբ պարզվեց, որ բարեկամս եկել է առանց ուղեբեռի և նույնիսկ չի ջանում բացատրել, թե ինչու: Հոլմսին իսկույն տվեցին բոլոր անհրաժեշտ բաները, և ուշ ընթրիքի ընթացքում մենք բարոնետին հայտնեցինք մեր արկածների այն մասը, որը նրան անհրաժեշտ էր իմանալ:.
304 Ես երկար դիտում էի լայնեզր փետրազարդ նկարը, սպիտակ ժանյակն օձիքին ու խստահայաց նեղ դեմքը շրջանակող երկար խոպոպները: Ոչ ոք չէր կարող այդ դեմքը կշտմբել գծերի կոպտության ու դաժան արտահայտության համար, բայց սեղմված բարակ շրթունքներում, սառը, անդրդվելի հայացքում ինչ-որ կոշտ, խստաբարո, անողոք բան կար:.
305 Այժմ արդեն մենք նրան բռնել ենք, Ուոթսն, մենք նրան բռնել ենք: Եվ երդվում եմ, որ վաղը գիշերվա մոտ նա կթպրտա մեր ցանցում, ինչպես թիթեռնիկը նրա ցանցորսիկում: Գնդասեղ, խցան, պիտակ՝ ու Բեյքր-ստրիտի հավաքածուն կհամալրվի ևս մի ցուցանմուշով: Հոլմսը բարձրաձայն քրքջաց ու դիմանկարից հեռացավ:.
306 Լեյստրեյդը լավագույն պրոֆեսիոնալ խուզարկուն է: Գուցե նրա օգնությունը պետք լինի մեզ... Դե, Ուոթսն, ժամանակ ունենք, և ես կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է ձեր ծանոթուհուն՝ միսիս Լայոնսին այցելելու համար: Հոլմսի կազմված պատերազմական ծրագիրը րոպե առ րոպե պարզվում էր ինձ համար:.
307 Նշանակում է՝ նրա ոչ մի խոսքին հավատալ չի կարելի, նշանակում է՝ նա ամբողջ ժամանակ խաբում էր ինձ: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ: Ես կարծում էի, թե նա միայն ինձ համար է տոչորվում: Իսկ դուրս է գալիս, որ ես գործիք եմ եղել նրա ձեռքում: Հանուն ինչի՞ հավատարիմ մնալ մի մարդու, որն այդպես ստում է:.
308 Ներս նայեք պատուհանից՝ ի՞նչ են անում այնտեղ: Միայն, ի սեր աստծո, կամաց: Հանկարծ չլսեն: Ես ոտքերիս ծայրերի վրա գողեգող մոտեցա Սթեփլտոնների նվազ այգին շրջապատող ցածրիկ քարե ցանկապատին և, մտնելով ստվերի տակ, հասա այնտեղ, որտեղից կարելի էր ներս նայել չվարագուրված պատուհանից:.
309 Հավանաբար, նրան հանգիստ չէր տալիս չարագուշակ ճահիճներով շուտով տուն վերադառնալու միտքը: Բայց ահա Սթեփլտոնը վեր կացավ ու դուրս գնաց սենյակից, իսկ սըր Հենրին բաժակը գինի լցրեց ու հենվեց աթոռի թիկնակին, մեկ-մեկ ծուխ արձակելով: Ես դռան ճռռոց լսեցի, հետո՝ արահետի խճի ճռթճռթոցը:.
310 Քայլերը մոտենում էին ինձ: Պատի ետևից նայելով ես տեսա, որ բնախույզը կանգնեց այգու անկյունի ոչ մեծ ցախատան մոտ: Բանալին զնգաց կողպեքի մեջ, և ցախատանը ինչ-որ աղմուկ լսվեց: Սթեփլտոնն այնտեղ մնաց երկու րոպեից ոչ ավելի, նորից զնգացրեց բանալիով, անցավ իմ մոտով ու ծածկվեց տանը:.
311 Այժմ ամեն ինչ՝ և՛ մեր հաջողությունը, և՛ նույնիսկ նրա կյանքը, կախված է այն բանից, թե նա դուրս կգա մինչև մշուշի՝ արահետին հասնե՞լը, թե ոչ: Գիշերային երկինքը մաքուր էր, առանց մի ամպիկի: Աստղերը սառը փայլում էին վերևում, լուսինը ճահիճները ողողում էր փափուք, անհաստատ լույսով:.
312 Ուղիղ մեր դեմ աղոտ սևին էին տալիս սրածայր տանիքով տան ուրվագծերը, ասես ծառացած ծխնելույզներով, որոնք պարզ ընդգծվում էին աստղալից երկնքում: Ներքևի հարկի պատուհաններից լույսի լայն ոսկե շերտերն ընկնում էին այգու և հեռու ճահիճների վրա: Դրանցից մեկը հանկարծ հանգեց: Ծառաները դուրս գնացին խոհանոցից:.
313 Համարյա ամբողջ ճահճուտով ձգվող սպիտակ նրբահյուս ծածկոցը րոպե առ րոպե մոտենում էր տանը: Առաջին թափանցիկ ծվեններն արդեն ոլորվում էին լուսավորված պատուհանի ոսկե քառակուսում: Այգու հեռավոր պատը բոլորովին անհետացել էր այդ քուլա-քուլա բարձրացող մուժում, որի վրա երևում էին միայն ծառի կատարները:.
314 Ահա սպիտակ օղակները երևացին տան երկու կողմերից ու դանդաղ միացան ամուր պատնեշի պես, և վերնահարկը տանիքի հետ միասին լողաց, ինչպես կախարդական նավը երևակայական ծովի ալիքներին: Հոլմսը մորլեգնորեն բռունցքը խփեց քարին, որի ետևում կանգնած էինք և անհամբերությունից իրեն կորցրած ոտքով դոփեց տեղում:.
315 Քայլերը գնալով մոտենում էին, և ահա մշուշի միջից, ասես բացելով վարագույրը, դուրս եկավ նա, ում սպասում էինք: Իր գլխավերևում մաքուր աստղազարդ երկինք տեսնելով՝ նա զարմանքով նայեց շուրջը: Հետո արագ քայլեց արահետով, անցավ մեր կողքով ու սկսեց բարձրանալ անմիջապես գլաքարերի ետևից սկսվող թեք լանջով:.
316 Եվ հանկարծ այն վերափոխվեց. հայացքը կենտրոնացավ ու խիստ դարձավ, բերանը զարմանքից կիսաբացվեց: Հենց այդ պահին Լեստրեյդը վախից գոռաց ու երեսնիվայր փռվեց գետնին: Ես ուղղվեցի ու համարյա կաթվածահար այն տեսարանից, որ աչքիս երևաց, թուլացած ձեռքս երկարեցի ատրճանակին: Այո, դա շուն էր, վիթխարի, կուպրի պես սև:.
317 Ոչ մեկի բորբոքված ուղեղում չէր կարող առաջանալ ավելի սարսափելի, ավելի նողկալի մի տեսիլք, քան մշուշի միջից մեզ վրա դուրս թռած այդ դժոխային արարածը: Հրեշը հսկայական ոստյուններով սլանում էր արահետով՝ հոտոտելով մեր բարեկամի հետքերը: Մենք ուշքի եկանք միայն այն ժամանակ, երբ նա սլացավ մեր կողքով:.
318 Բայց շունը կանգ չառավ ու շարունակեց առաջ սլանալ: Մենք տեսանք, թե ինչպես սըր Հենրին շրջվեց՝ լուսնի լույսի տակ մահու չափ գունատ, սարսափով բարձրացրեց ձեռքերն ու քարացավ այդ անօգնական դիրքում՝ աչքերը չհեռացնելով իրեն հասնող հրեշից: Սակայն ցավից կաղկանձող շան ձայնը ցրեց մեր բոլոր երկյուղները:.
319 Ես միշտ լավ վազորդ եմ համարվել, բայց նա ինձ այնքան ետ թողեց, որքան ես փոքրիկ խուզարկույին: Մենք սլանում էինք արահետով ու լսում սըր Հենրիի չդադարող ճիչերն ու շան խուլ մռնչյունը: Ես վրա հասա այն պահին, երբ շունը նետվեց իր զոհի վրա, ցած տապալեց նրան ու արդեն պատրաստվում էր կոկորդից բռնել:.
320 Բայց համենայն դեպս պետք է խուզարկել բոլոր անկյունները: Մուտքի դուռը կրկնկի վրա բաց էր և, ներս ընկնելով, մենք արագորեն զննեցինք սենյակ սենյակի ետևից, ի զարմանս զառամյալ ծառայի, որը մեզ դիմավորեց միջանցքում: Լույսը վառվում էր միայն միջանցքում, բայց Հոլմսը վերցրեց լամպն ու շրջեց տան բոլոր ծակուծուկերը:.
321 Սենյակից թույլ տնքոց ու շրշյուն լսվեց: Հոլմսը ոտքով հարվածեց փականքից քիչ վերև, և դուռը կրնկի վրա բացվեց: Ատրճանակները պատրաստ պահած՝ ներխուժեցինք այնտեղ: Բայց հանդուգն սրիկան, որին հետապնդում էինք, այդտեղ էլ չէր: Նրա փոխարեն տեսանք այն աստիճան տարօրինակ ու անսպասելի մի բան, որ տեղներումս քարացանք:.
322 Այդ սենյակն իրենից ներկայացնում էր մի փոքրիկ թանգարան: Պատերի երկանյքով դրված էին ապակյա արկղիկներ, որտեղ պահվում էին թիթեռնիկների ու թիթեռների հավաքածուները՝ այդ բարդ ու հանցագործ բնավորության սիրած զավակները: Մեջտեղում բարձրանում էր մի հաստ նեցուկ, որ դրված էր առաստաղի փտած ճաղերի տակ:.
323 Մի սրբիչը փաթաթված էր կոկորդի շուրջը, մյուսը ծածկում էր դեմքի ներքևի մասը, ազատ թողնելով միայն աչքերը, որոնք համր-հարցական նայում էին մեզ՝ լի սարսափով ու ամոթով: Մի ակնթարթում պոկեցինք այդ կապերը, հանեցինք խցոցը, և մեր ոտքերի առաջ ցած ընկավ ոչ այլ ոք, քան միսիս Սթեփլտոնը:.
324 Սթեփլտոնների պատմությունն այլևս հնարավոր չէր նրանից թաքցնել: Իմանալով ողջ ճշմարտությունը սիրած կնոջ մասին, նա արիությամբ ընդունեց այդ հարվածը: Սակայն գիշերն ապրած ցնումը էժան չնստեց բարոնետին: Առավոտյան նա արդեն պառկած էր գիտակցությունը կորցրած, տենդի մեջ, դոկտոր Մորտիմերի հսկողության տակ:.
325 Հետագայում նրանց երկուսին վիճակված էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, և միայն դրանից հետո սըր Հենրին նորից դարձավ այն ուրախ, առողջ մարդը, որ երբեմն եկել էր Անգլիա, որպես այդ չարաբաստիկ կալվածքի ժառանգորդ: Իսկ այժմ իմ տարօրինակ պատմությունն արագ մոտենում է իր ավարտին:.
326 Մածուցիկ խյուսը հպվում էր մեր ոտքերին և դրա կառչումն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե ինչ-որ մեկի կպչուն ձեռքը մեզ քաշում էր այդ զզվելի խորքերը: Մի-միակ ապացույց նկատեցինք, որ առաջինը մենք չենք գնում այս վտանգավոր ճամփով: Ճահճային խոտով ծածկված թմբի վրա ընկած էր ինչ-որ մութ բան:.
327 Եթե գետինը ճիշտ էր ասում, ապա Սթեփլտոնին այդպես էլ չէր հաջողվել հասնել կղզյակի իր ապաստարանին, ուր նա ձգտում էր այն հիշարժան մառախլապատ գիշերը: Այդ սառնարյուն դաժան մարդն ընդմիշտ թաղվել էր չարագուշակ Գրիմպենյան ճահճուտի մեջտեղում, որը նրան ներս էր քաշել իր անտակ խորքերը:.
328 Խեղճ Մորտիմերն այլևս երբեք չի տեսնի իր սիրելիին: Դե ինչ, ես կարծում եմ, որ այժմ այս կղզյակն իր բոլոր գաղտնիքները բացեց մեր առաջ: Շանը թաքցնելը դժվար չէ, բայց այ փորձեք նրան ստիպել, որ լռի: Այստեղից էլ գալիս էր այդ առնոցը, որից նույնիսկ ցերեկով մարդիկ իրենց վատ էին զգում:.
329 Բայց չէ որ նրան շատերն են տեսել ճահիճներում: Ես այդ մասին ասել եմ Լոնդոնում, Ուոթսն, և նորից կրկնում եմ. մենք երբեք գործ չէինք ունեցել ավելի վտանգավոր մարդու հետ, քան նա, որն այժմ պառկած է այնտեղ: – Եվ նա ցույց տվեց մուգ կանաչ ճահճուտը, որ ձվում էր հեռու դեպի տորֆաճահիճների զառիվեր լանջերը:.
330 Իր հերթական գործն անգիր իմացող և դրա համար դատարանում տաք-տաք վիճաբանող փաստաբանը երկու շաբաթ հետո ամեն ինչ մոռանում է: Այդպես էլ ես. ամեն մի նոր հետաքննություն հիշողությունիցս դուրս է մղում նախորդը, և օրիորդ Կառեռն իր անձով իմ գիտակցությունից քողարկել է Բասքըրվիլ-հոլլը:.
331 Բրիտանական թանգարնում ես տեղեկություններ հավաքեցի ու պարզեցի, որ Վանդելերը ճանաչված հեղինակություն էր համարվում իր բնագավառում, և որ նրա անունը շնորհվել էր իր կողմից դեռևս Յորքշիրում նկարագրած գիշերային մի թիթեռի: Այժմ մենք հասանք նրա կյանքի այն շրջանին, որն այնքան հետաքրքիր եղավ մեզ համար:.
332 Այդ մարդը, ըստ երևույթին, տեղեկանում է, որ իր և վիթխարի կալվածքի միչև ընդամենը երկու կյանք է ընկած: Երբ նա պատրաստվում էր Դևոնշիր մեկնել, նրա ծրագրերը, հավանաբար, դեռ բավական մշուշապատ էին, բայց չար մտադրությունը հասունանում էր. իզուր չէ, որ հենց սկզբից կնոջը ներկայացնում էր որպես քույր:.
333 Սթեփլտոնը, ինչպես ես կոչելու եմ նրան առաջվա պես, գիտեր, որ ծերունու սիրտը հիվանդ է, և որ ուժեղ ցնցումը կարող է սպանել նրան: Այդ բոլորը նա լսել էր դոկտոր Մորտիմերից: Բացի դրանից, նրան հայտնի էր, որ սըր Չարլզը սնահավատ մարդ է ու մեծ նշանակություն է տալիս այդ մռայլ ավանդությանը:.
334 Այդ ժամանակ Սթեփլտոնը իր բոլոր հույսերը դրեց կնոջ վրա, բայց այս անգամ վերջինս անսպասելիորեն հանդես բերեց բնավորության հաստատակամություն: Միսիս Սթեփլտոնը կտրականապես հրաժարվեց հրապուրել ծերունուն, իմանալով, որ դա կարող է կործանել նրան: Ոչ սպառնալիքները, ոչ նույնիսկ ավա՜ղ, ծեծը չօգնեցին:.
335 Երեկոյան վերադառնալով Կումբի-Թրեսիից, Սթեփլտոնը հասցրեց վազել շան ետևից, օծել նրան այդ դժոխային պատրաստուկով ու բերեց այնտեղ, ուր պիտի գար ծերունին: Տիրոջ կողմից քսի տված շունը թռավ դռնակի վրայից ու սլացավ դժբախտ ծերունու ետևից, որն աղաղակներով փախչում էր կարմրածառի ծառուղով:.
336 Շուրջը խավար է, և այդ խավարում ետևիցդ սլանում է փայլուն երախով ու հրեղեն աչքերով ինչ-որ մի վիթխարի մի բան: Բարոնետի սիրտը չդիմացավ, և նա անշունչ փռվեց ծառուղու վերջում: Շունը նրա ետևից սլանում էր ճիմի նեղ շերտի վրայով, ուստի ճանապարհին ոչ մի հետք չկար, բացի մարդկանց հետքերից:.
337 Սթեփլտոնը կանչեց շանը ու շտապեց ետ տանել նրան Գրիմպենյան ճահճուտի խորքը: Այսպես է առաջացել այդ հանելուկը, որը մոլորեցրեց ոստիկանությանը, շրջակայքի ողջ բնակչությունը տագնապի մատնեց և, վերջապես, ներկայացվեց մեր քննությանը: Ահա այն ամենը, ինչ վերաբերում է սըր Չարլզ Բասքըրվիլի մահվանը:.
338 Գործակիցը միայն մեկն էր, ըստ որում այնպիսին, որը չէր մատնի: Իսկ ողջ մտահղացման անըմբռնելի, ֆանտաստիկ բնույթն արդեն իսկ լիովին խճճեց հետաքննությունը: Այս գործին խառնված երկու կանայք էլ՝ միսիս Սթեփլտոնն ու միսիս Լաուրա Լայոնսը, կռահում էին, թե ով է սըր Չարլզի մահվան իսկական մեղավորը:.
339 Միսիս Լայոնսն ամենաչնչին պատկերացումն իսկ չուներ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մասին, բայց նրան ապշեցրեց, որ սըր Չարլզի մահը համընկավ դռնակի մոտ չկայացած տեսակցության հետ, որի մասին բացի Սթեփլտոնից, ոչ ոք չգիտեր: Բայց նրանք երկուսն էլ ամբողջովին նրա իշխանության տակ էին, և նա կարող էր չվախենալ նրանցից:.
340 Վերջ ի վերջո, ինչպես գիտենք, նա դիմեց խորամանկության. անհրաժեշտ բառերը կտրեց լրագրից ու հասցեն գրեց փոխված ձեռագրով: Նամակը հասավ բարոնետին՝ ծառայելով իբրև առաջին նախազգուշացում: Սթեփլտոնին ամեն գնով հարկավոր էր սըր Հենրիի հագուստներից որևէ իր՝ այն դեպքում, եթե հարկ լիներ շանը բաց թողնել նրա ետևից:.
341 Այդ փաստից ես շատ կարևոր եզրակացություն արեցի: Ինձ համար պարզ դարձավ, որ մենք գործ ունենք իսկական շան հետ, քանզի միայն դրանով կարելի էր բացատրել կոշիկն ստանալու Սթեփլտոնի ջանքերը: Որքան անհեթեթ ու կոպիտ է թվում ձեզ որևէ մանրամասնություն, այնքան մեծ ուշադրության է արժանի այն:.
342 Այն հանգամանքները, որոնք առաջին հայացքից միայն բարդացնում են գործը, ամենից հաճախ են հասցնում խնդրի լուծմանը: Անհրաժեշտ է միայն ինչպես հարկն է, ոչ դիլետանտորեն, գլուխ հանել դրանցից: Հաջորդ առավոտյան մեր բարեկամները եկան մեզ մոտ, իսկ Սթեփլտոնը հեռվից կառքով հետևում էր նրանց:.
343 Այն զրկանքները, որ հարկ եղավ կրել, այքան էլ սարսափելի չէին, որքան թվում է ձեզ: Բացի այդ, նման դատարկ բաները չպետք է խանգարեն մեր աշխատանքին: Ես ապրում էի, իսկապես, Կումբի-Թրեսիում և այցելում էի ճահիճների անձավը միայն այն դեպքերում, երբ պահանջվում էր գործողության վայրին մոտ գտնվել:.
344 Մնում էր միակ ելքը՝ բռնել նրան հանցանքի վայրում՝ սըր Հենրիին դնելով որպես խայծ: Բարոնետը պետք է գնար մեն-մենակ, իբր ոչ ոքի կողմից չպաշտպանված: Այդպես էլ արեցինք, և ծանր ցնցումի գնով, որ ապրեց մեր բարեկամը, ոչ միայն ավարտեցինք մեր հետաքննությունը, այլև Սթեփլտոնին հասցրինք կործանման:.
345 Հաճախորդիս այդպիսի փորձության ենթարկելով, ես, իհարկե, գործը վատ վարելու համար լիովին արժանի եմ հանդիմանության, սակայն նախօրոք ո՞վ կարող էր իմանալ, թե ինչպիսի սարսափելի, ցնցող տեսարան կտեսնենք, ո՞վ կարող էր նախատեսել, որ գիշերը մառախուղ կլինի, և շունն այնտեղից ուղղակի կնետվի մեզ վրա:.
346 Մենք թանկ գնով հասանք մեր նպատակին, բայց երկու բժիշկն էլ՝ և՛ նյարդային հիվանդությունների մասնագետը, և՛ դոկտոր Մորտիմերը, հավատացնում են, որ սըր Հենրին շուտով կապաքինվի: Ճանապարհորդությունը մեր բարեկամին կօգնի ոչ միայն ամրապնդելու ցնցված նյարդերը, այլև բուժելու սրտի վերքերը:.
347 Չէ՞ որ նա այնպես խաբվեց միսիս Սթեփլտոնի հարցում, որի հանդեպ այնքան անկեղծ ու խոր զգացմունք էր տածում: Դա ամենից շատ է տանջում նրան: Այժմ ինձ մնում է պատմել, թե այդ կինն ինչ դեր է խաղացել, այս մռայլ պատմության մեջ: Ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը նրան լիովին ենթարկել էր իր ազդեցությանը:.
348 Դրան հաջորդեց բուռն մի տեսարան: Միսիս Սթեփլտոնը ոճրագործ անվանեց ամուսնուն և առաջին անգամ նրանից լսեց, որ ինքը մրցակցուհի ունի: Երբեմնի հավատարմությունը տեղի տվեց ատելությամբ: Սթեփլտոնը հասկացավ, որ կինն իրեն կմատնի ու կապեց նրան, որպեսզի նա չկարողանա սըր Հենրիին նախազգուշացնել:.
349 Նրա բոլոր հաշվարկները հենվում էին այն բանի վրա, որ, իմանալով բարոնետի մահվան մասին, կոմսությունում կհիշեն Բասքըրվիլների տոհմի գլխին կախված անեծքի մասին, և այնժամ նա նորից կհարկադրի կնոջը հնազանդվել ու լռել: Սթեփլտոնն այստեղ էլ սխալվեց: Նրա ճակատագիրը որոշված էր առանց մեր իսկ մասնակցության:.
350 Երկրորդ. այդ ամենն անել Լոնդոնում՝ նախօրոք անճանաչելիորեն կերպարանափոխելով իրեն: Եվ երրորդ. իբրև ժառանգ ներկայացնել դրածո անձի, տալով նրան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ իրեն վերապահելով եկամուտների որոշակի մասը: Ճանաչելով Սթեփլտոնին՝ կարող ենք չկասկածել, որ այս կամ այն ելքը կգտնվեր:.
351 Շերլոկ Հոլմսը բուխարու վրայից վերցրեց սրվակը և խնամքով պատրաստված սեկե պիտույքատուփից հանեց ներարկիչը՝ ենթամաշկային ներարկման համար: Ջղաձգված, երկար, սպիտակ մատներով ասեղն ամրացրեց ներարկիչին և քշտեց ձախ թևքը: Մի պահ մտազբաղ նայեց նախկին ներարկումներից ծակծկված իր մկանոտ ձեռքին:.
352 Ապա ասեղը կտրուկ խրեց մաշկի տակ և բավարարված, շունչ քաշելով, ետ ընկավ թավշե բազկաթոռի թիկնակին: Բազում ամիսներ, օրը երեք անգամ, ես ականատես էի լինում միևնույն տեսարանին, բայց չէի կարողանում դրան ընտելանալ: Ընդհակառակը, օրեցօր ավելի ու ավելի էի զայրանում, որ քաջությունս չի բավարարում բողոքելու:.
353 Իմանալով նրա բացառիկ խելքի, տիրական բնավորության և այլ յուրօրինակ հատկությունների մասին, վախենում էի, լեզուս չորանում էր բերանիս մեջ: Սակայն այդ օրը, չգիտեմ, նախաճաշին խմածս կլարետից էր, թե Հոլմսի անուղղելի համառության պատճառով ինձ պատած հուսահատությունից, այլևս չդիմացա ու պայթեցի:.
354 Ասենք թե ձեր ուղեղը ինչ-որ ժամանակահատվածում սկսում է արդյունավետ գործել, բայց դա կործանարար վիճակ է, որը հանգեցնում է նյարդային բջիջների վերասերման և, ի վերջո, տկարամտության: Դուք շատ լավ գիտեք, թե հետո ինչպիսի հակազդեցություն է սկսվում: Ոչ, Հոլմս, իսկապես դա անմտություն է:.
355 Ծանոթանում եմ գործի մանրամասներին և հայտնում կարծիքս՝ մասնագետի կարծիքը: Փառք չեմ փնտրում: Երբ ինձ հաջողվում է պարզել գործը, անունս չի հիշատակվում թերթերում: Բարձրագույն պարգևը տեսնում եմ հենց աշխատանքում, իմ մեթոդը գործնականում կիրառելու մեջ: Ուոտսոն, դուք այն լավ գիտեք:.
356 Եվ գործունեության այդ տեսակը պետք է նկարագրել զուսպ, անկիրք ոճով: Իսկ ձեր գրքում սենտիմենտալություն կա: Դա նույնն է, թե Էվկլիդեսի հինգերորդ կանխադրույթի մասին դատողություններին կցեն հրապուրիչ սիրո մի պատմություն: Բայց այնտեղ իրոք ռոմանտիկ պատմություն կար, — առարկեցի ես:.
357 Հենց դա էլ հանգեցրեց գործի բացահայտման հաջողությանը: Ինձ զայրացրին այդ խոսքերը. չէ՞ որ ես նկարագրել էի Հոլմսի գործը, որ նրան հաճույք պատճառեմ: Ինձ զայրացրեց նաև նրա եսասիրությունը, որին բավարարություն տալու համար պետք էր գրքիս յուրաքանչյուր տողը նվիրել նրա անգնահատելի մեթոդին:.
358 Կամ էլ հետքերի մասին աշխատությունը, ուր խոսվում է հետքը պահպանելու համար գիպսի օգտագործման մասին: Մի փոքր հետազոտություն նվիրված է ձեռքի ձևի վրա մասնագիտության թողած ազդեցությանը , որտեղ տվյալներ կան, տանիքագործի, վիմագրողի, նավաստու, կոմպոզիտորի, խցանագործի, ջուլհակի և ալմաստ հղկողի ձեռքերի մասին:.
359 Չնայած, խնդրեմ, այդ օրինակով կարող եմ ձեզ ցույց տալ դիտողականության և մտահանգման կարողության միջև եղած տարբերությունը: Դիտողականությունն ինձ ցույց տվեց , որ ձեր կաշվե կիսակոշիկները կեղտոտված են կարմիր կավով: Իսկ Ուիգմոր-սթրիթի փոստի մոտ հենց հողային աշխատանքներ են տարվում:.
360 Նա վերցրեց ժամացույցը, ասես կշռելով, ուշադիր նայեց թվացույցին, հետո բացեց կափարիչը և սկսեց զննել մեխանիզմը, սկզբում պարզապես ի միջի այլոց, իսկ հետո զինվելով ուժեղ երկգոգավոր խոշորացույցով: Հազիվ զսպեցի ժպիտս, երբ Հոլմսը շրխկացրեց կափարիչը և հիասթափված ինձ մեկնեց ժամացույցը:.
361 Մտքումս նախատեցի բարեկամիս, որն իր անհաջողությունը բացատրեց այդպիսի անհամոզիչ փաստարկով: Հետաքրքիր է, ի՞նչ կարելի է իմանալ չմաքրված ժամացույցից: Չնայած չեմ կարող արդյունքով պարծենալ, բայց, այնուամենայնիվ, այնտեղ ինչ-որ բան տեսա, — ասաց նա, առաստաղին հառելով օտարոտի հայացքը:.
362 Դրանից եզրակացրի, որ ժամացույցը պատկանել է ավագ սերնդի մարդու: Որքան ինձ հայտնի է, ընտանեկան թանկարժեք իրերը հորից անցնում են ավագ որդուն: Միանգամայն հնարավոր է, որ ձեր հայրը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մահացել է շատ տարիներ առաջ: Հետևաբար, նախքան ձեզ անցնելը, այն պատկանել է ձեր եղբորը:.
363 Դուք ինչ-որ կերպ տեղեկացել եք դժբախտ եղբորս ճակատագրի մասին, իսկ այժմ ձևացնում եք, որ դա ինչ-որ հրաշքով միայն հիմա ձեզ հայտնի դարձավ: Երբեք չեմ հավատա, որ այդ բոլորը ձեզ պատմել է ինչ-որ մի հին ժամացույց: Դա դաժանություն է և, եթե բանը հասել է դրան, ապա դառնում է շառլատանություն:.
364 Երբեք չեմ գուշակում: Շատ հիմար սովորություն է, սպանիչ ազդեցություն է թողնում, տրամաբանական մտածողության վրա: Դուք ցնցված եք, որովհետև չեք տեսնում մտքերիս ընթացքը, իսկ մանր փաստերը ձեզ համար գոյություն չունեն: Բայց չէ որ որպես օրենք հատկապես դրանց վրա է կառուցվում դատողությունը:.
365 Ահա օրինակ, իմ առաջին եզրակացությունը՝ ձեր եղբորը հատուկ էր թափթփվածությունը: Եթե ուշադիր նայեք ժամացույցի հակառակ կողմը, ապա կնկատեք, որ պատյանը ճխլտված է ոչ միայն երկու կողմից, այլև քերծված է ինչ-որ ամուր բանով, ասենք բանալիով կամ դրամով, որոնք ձեր եղբայրը ժամացույցի հետ կրել է միևնույն գրպանում:.
366 Պարզ է, հարկ չկա խելքի ծով լինել ենթադրելու համար, որ հիսուն գինեա արժողությամբ ժամացույցին այդպիսի անփութությամբ վերաբերվող մարդը կարգապահությամբ աչքի չէր ընկնում: Դժվար չէ նաև գլխի ըմկնել, որ եթե մարդը այդպիսի թանկագին ժամացույց է ժառանգել, ապա ժառանգությունն ինքն էլ փոքր չի եղել:.
367 Վերջապես, նայեք ներքին կափարիչին, որտեղ բանալու ճեղքն է: Նայեք, բավականին քերծվածքներ կան, դրանք բանալու հետքեր են, քանի որ նա, միանգամից չի կարողացել բանալին մտցնել անցքի մեջ: Չխմող մարդու ժամացույցի վրա այդպիսի քերծվածքներ չեն լինում: Հարբեցողների մոտ դրանք մշտապես կան:.
368 Ինչ թախծոտ, նողկալի և անհույս է աշխարհը: Նայեք, ինչպես է դեղին մուժը քուլա-քուլա բարձրանում փողոցում՝ պարուրելով կեղտոտ, մոխրագույն տները: Ի՞նչը կարող է ավելի պրոզայիկ և կոպիտ նյութական լինել: Ի՞նչ օգուտ բացառիկ ընդունակություններից, դոկտոր, եթե հնարավորություն չկա կիրառել դրանք:.
369 Իր ժամանակին հանդիպել եմ երեք մայրցամաքների կանանց, բայց ինձ երբեք չի հաջողվել տեսնել մի դեմք, որն այդպես պարզ վկայեր հոգու վեհանձնության ու բարության մասին: Երբ միսս Մորսթենը նստեց Հոլմսի առաջարկաց աթոռին, նկատեցի, որ նրա ձեռքերն ու շուրթերը դողում են, հավանաբար, ներքին ուժեղ հուզմունքից:.
370 Նա խորհուրդ տվեց հասցես ուղարկել հայտարարությունների բաժին: Եվ հենց այն օրը, երբ հասցես հայտնվեց թերթում, փոստով ծանրոց ստացա՝ ստվարաթղթե մի ոչ մեծ տուփ: Մեջը կար շատ խոշոր և գեղեցիկ մի մարգարիտ, բայց ծանրոցում ոչ մի, նույնիսկ ամենափոքր բացատրագիր անգամ չկար, թե ումից է նվերը:.
371 Այցելուն ինձ համար որոշակի տվյալ է, խնդրի բաղադրամասերից մեկը: Զգացմունքները թշնամի են հստակ մտածողությանը: Հավատացեք, ամենահիասքանչ կինը, որին ես երբևիցե տեսել եմ, կախաղան է հանվել իր երեք զավակներին սպանելու համար: Ապահովագրական վկայականով դրամ ստանալու համար թունավորել էր նրանց:.
372 Հիշեցի մեր նոր այցելուհուն, նրա ժպիտը, գեղեցիկ, կրծքային ձայնը: Անբացատրելի գաղտնիքը մթագնել էր նրա կյանքը: Տասնյոթ տարեկան էր, երբ անհետացավ հայրը, ուրեմն, հիմա քսանյոթ տարեկան է, հիանալի տարիք, եթե պատանեկան երկչոտ ամաչկոտությունն արդեն անցել է, և կյանքը մի փոքր պաղեցրել է գլուխը:.
373 Այսպես նստել և մտորում էի, քանի դեռ իմ մտքերը չընդունեցին այնքան վտանգավոր ուղղություն, որ ես շտապեցի գրասեղանի մոտ և կատաղած նետվեցի նոր լույս տեսած ախտաբանության դասագրքի վրա: Վիրավորված ոտքով և դատարկ քսակով զինվորական հասարակ վիրաբույժս ինչպես համարձակվեցի երազել նման բաների մասին:.
374 Ի միջի այլոց, հորս գրասեղանի դարակում գտնվեց մի շատ տարօրինակ փաստաթուղթ: Ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե դա ինչ է: Չգիտեմ, դա կապ ունի՞ արդյոք այս գործի հետ, թե ոչ, բայց, համենայն դեպս, հետս վերցրել եմ: Գուցե ձեզ կհետաքրքրի: Ահա: Հոլմսը բացեց մի քանի տակ ծալած թուղթը և զգուշորեն հարթեց ծնկի վրա:.
375 Կառք նստեցինք: Հոլմսը թիկնեց նստարանին: Նրա խոժոռված հոնքերից և բացակայող հայացքից հասկացա, որ լարված մտածում է: Ես միսս Մորսթենի հետ կիսաձայն խոսում էի մեր ճանապարհորդության և այն մասին, թե ինչ ավարտ կունենա դա, իսկ մեր ուղեկիցը ամբողջ ճանապարհին քար լռություն էր պահպանում:.
376 Վաղ առավոտից գարշելի եղանակ էր: Ու հիմա մեծ քաղաքը պատված էր մշուշի քողով, որը մերթ ընդ մերթ փոխակերպվում էր անձրևի: Մռայլ կեղտագույն ամպերը կախվել էին կեղտոտ փողոցների վրա: Ստրենդե փողոցի լապտերներն աղոտանում էին դեղին մշուշապատ բծերով՝ խոնավ մայթերին գցելով առկայծող շրջանակներ:.
377 Մենք գնում էինք հայտնի չէ՝ ուր, և չգիտես ինչու: Կամ այս պատմությունը միստիֆիկացիա էր, ինչ-որ մեկի կատակը, որը պնդելու ոչ մի հիմք չունեինք, կամ էլ, որն ավելի հավանական էր, մեզ սպասվում էր ինչ-որ շատ կարևոր մի բան իմանալ: Միսս Մորսթենը իրեն սովորականի պես զուսպ ու հանգիստ էր պահում:.
378 Աչքներիս խփեց վառ դեղին լույսը: Սենյակի մեջտեղում կանգնած էր ճաղատ, երկարուկ գլխով մի մարդ: Փայփլուն ճաղատը երիզում էին շեկ մազերը, ինչպես լեռան մերկ գագաթը՝ սոճիները: Նա կանգնած շփում էր ձեռքերը, դիմագծերը մշտական շարժման մեջ էին. մեկ ժպտում էր, մեկ՝ խոժոռվում, ոչ մի րոպե հանգիստ չմնալով:.
379 Բնությունը նրան պարգևել էր կախ ընկած շրթունքով, բացառիկ դեղին և անհավասար ատամներով, որոնք նա ապարդյուն փորձում էր ծածկել , անդադար շոյելով դեմքի ստորին մասը: Չնայած այդքան ցայտուն ճաղատությանը՝ երիտասարդի տպավորություն էր թողնում: Եվ իրականում էլ մոտ երեսուն տարեկան էր:.
380 Արվեստի օազիս է՝ հարավային Լոնդոնի գարշելի ամայության մեջ: Մենք ցնցված էինք այն սենյակի տեսքից, ուր նա մեզ հրավիրեց: Այդ մռայլ տան մեջ սենյակը նմանվում էր պղնձե շրջանակով անբիծ ադամանդի. պատուհաններին կախված էին մետաքսե վարագույրներ, գոբելեններ, ծանր շրջանակներով նկարներ, արևելյան սկահակներ:.
381 Գորգի վրա գցված էին վագրի երկու մեծ մորթիներ, որոնք անկյունում դրված խոշոր նարգիլեների հետ սենյակում ստեղծում էին արևելյան շքեղության զգցողություն: Սենյակի կենտրոնում, համարյա երևացող ոսկե լարով կախված էր աղավնաձև արծաթե լամպը: Այն վառվում էր, սենյակը լցնելով նուրբ, թեթև բուրմունքով:.
382 Օ՜, — բացականչեց մարդուկը բացահայտ ուրախությամբ: — Իսկ բժշկի մոտ լսափողակ կա՞: Ձեզ կարելի՞ է մի բան խնդրել: Դուք այդքան սիրալիր չե՞ք լինի: Պատկերացնու՞մ եք, կասկած ունեմ, որ սրտիս միտրալ փականը կարգին չէ: Աորտայի վերաբերյալ չեմ անհանգստանում, բայց, այ, միտրալ փականը: Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը:.
383 Եվ արդեն վաղուց եմ կասկածում, որ իմ միտրալ փականը ինչ-որ կարգին չէ: Եվ ուրախ եմ լսելու, որ կասկածներս անհիմն են: Եթե ձեր հայրը, միսս Մորսթեն, խնայեր իր սիրտը, նա դեռ ողջ կլիներ: Նրա կոպիտ և աննրբանկատ վերաբերմունքը այդքան նուրբ խնդրի նկատմամբ ինձ այնպես զայրացրեց, որ հազիվ չապտակեցի նրան:.
384 Դա անպայման կանեմ, ինչ էլ որ ասելու լինի իմ եղբայր Բարթոլոմյուն: Շատ ուրախ եմ տանը տեսնելու ձեր ընկերներին, ոչ միայն որպես թիկնապահներ, այլ որպես այն ամենի վկաներ, ինչ պատրստվում եմ այսօր ասել ու անել: Մենք երեքով ի վիճակի ենք վճռական դիմադրություն ցույց տալ եղբայր Բարթոլոմյուին:.
385 Բայց վկաներ թող չլինեն ոչ ոստիկանները ոչ էլ ընթերակաները: Առանց կողմնակի մարդականց էլ մենք ամեն ինչ կհարթենք: Ոչ մի բան այնպես չի զայրացնում եղբորս՝ Բարթոլոմյուին, ինչպես հրապարակումը, — ասաց մարդուկը և նստեց ցածր բազմոցին՝ հարցական մեզ հառելով իր կարճատես, ջրակալած, կապույտ աչքերը:.
386 Ես մի փոքր նյարդայնանում եմ, իսկ իմ նարգիլեն անզուգական հանգստացնող միջոց է: Նա մեծ անոթին ամրացրեց ծխամորճը, և ծուխը ուրախ քլթբլթած վարդագույն ջրում: Մենք նստել էինք կիսաշրձանաձև, կզակներս ափերիս հենած, իսկ փայլող գմփեթաձև ճաղատով տարօրինակ մարդը նստել էր կենտրոնում և ջղաձգորեն ծխում էր նարգիլեն:.
387 Նա հրահանգ ուներ որևէ կասկածի դեպքում մենակ տուն գալ: Կներեք ինձ զգուշության համար, բայց ես առանձնության հակված մարդ եմ և, եթե կարելի է այսպես ասել, նրբացած, իսկ ավելի պրոզայիկ բան, քան ոստիկանությունն է, չկա: Բնազդային զզվանք ունեմ կոպիտ մատերիալիզմի ամեն մի դրսևորման հանդեպ:.
388 Սակայն մենք գիտեինք, որ ինչ-որ գաղտնիք ճնշում է մեր հորը, ինչ-որ հավաստի վտանգ սպառնում է նրան: Շատ էր վախենում տնից մենակ դուրս գալ և որպես դռնապան Պոնդիշերի-Լոջում միշտ պահում էր նախկին պրոֆեսիոնալ բռնցկամարտիկների: Ուիլյամը, որն այսոր ձեզ բերեց այստեղ, նրանցից մեկն է:.
389 Ինչ-որ ժամանակ նա Անգլիայի չեմպիոնն է եղել թեթև քաշայինների մեջ: Մեր հայրը երբեք չէր ասում, թե ինչից էր վախենում: Բայց վարքագծից պարզ էր, որ նա մահու չափ վախենում էր փայտե ոտքով մարդկանցից: Մի անգամ ատրճանակով կրակեց փայտե ոտքով մի մարդու վրա, որը, ինչպես պարզվեց, ընդամենը անվնաս մի վաճառական էր:.
390 Երբ սենյակ մտանք, հայրիկը նստած էր անկողնում, բարձերի մեջ, և ծանր շնչում էր: Նա մեզ խնդրեց դուռը կողպել և երկու կողմից մոտենալ անկողնուն: Բռնելով երկուսիս ձեռքերը , խոսեց սրտաբեկ հուզմունքով, և ես ու եղբայրս լսեցինք շշմեցուցիչ խոստովանությունը, որը կփորձեմ բառացի կրկնել:.
391 Գանձին տիրելու զգացումն այնքան հաճելի էր ինձ, որ չէի կարողանում ոչ մեկի հետ կիսել: Տեսնու՞մ եք հինայի սրվակի կողքի մարգարիտների շարանը: Նույնիսկ դրանից չկարողացա բաժանվել, չնայած հատուկ հանել էի նրան ուղարկելու համար: Դուք, իմ որդիները, պետք է նրան տաք Ագրայի գանձերի իրեն պատկանող մասը:.
392 Բայց ոչ մի բան չտաք, նույնիսկ այն շարանը, մինչև չփակեք աչքերս: Չէ որ պատահում է, մարդու մի ոտը գերեզմանում է, բայց, այնուամենայնիվ, ողջ է: Ձեզ կպատմեմ, թե ինչպես մահացավ Մորսթենը, — շարունակեց նա: — Երկար տարիներ նա տառապում էր սրտի հիվանդությունից, բայց դա թաքցնում էր բոլորից, բացի ինձնից:.
393 Կատաղության նոպայի պահին Մորսթենը վեր թռավ աթոռից, նրա դեմքը հանկարծ սևացավ, ձեռքը սեղմեց սրտին, մեջքի վրա ընկավ՝ գլուխը խփելով արկղին, որտեղ պահված էր գանձը: Երբ խոնարհվեցի վրան, ի սարսափ ինձ, նկատեցի, որ նա արդեն մահացած է: Երկար ժամանակ շփոթված մնացի, չիմանալով անելիքս:.
394 Մահ՝ վիճաբանության ժամանակ, գլխի խոր վերք՝ այս բոլորը իմ դեմ էին: Բացի այդ, պաշտոնական հետաքննությունը անխուսափելիորեն կզբաղվեր գանձերով, իսկ ես լուրջ պատճառներ ունեի ոչ մեկին իրազեկ չդարցնելու դրանց գաղտնիքը: Մորսթենն ինձ ասաց, որ աշխարհում ոչ ոք չգիտե, թե ուր է մեկնել ինքը:.
395 Եթե սեփական ծառաս չի հավատում ինձ, ինչպես կարելի է հուսալ, որ երդվյալների ատյանում տասներկու հիմար առևտրականներ հավատան քո անմեղությանը: Հենց այդ նույն գիշերն էլ մենք Լալ Չովդարի հետ թաքցրինք դիակը, իսկ մի քանի օր անց լոնդոնյան թերթերը լիքն էին կապիտան Մորսթենի խորհրդավոր անհետացման լուրերով:.
396 Երկուսով նայեցինք պատուհանին, ուր հառած էր նրա հայացքը: Մթության միջից մեզ էր նայում մի դեմք: Պարզ երևում էր ապակուն սեղմած սպիտակ քիթը: Դեմքը լի էր չարությամբ, մինչև հոնքերը մորուք էր աճած, աչքերը նայում էին մռայլ ու դաժան: Ես ու եղբայրս նետվեցինք դեպի պատուհանը, բայց դեմքն անհետացավ:.
397 Որքան կարողացանք կռահել, մեր հոր իրերից ոչինչ չէր կորել, չնայած ամեն ինչ տակնուվրա էր արված: Միանգամայն բնական է, որ այդ գիշերային այցելությունը ես ու եղբայրս կապում էինք այն սարսափների հետ, որոնք ամբողջ կյանքում հետապնդում էին մեր հորը: Բայց թե ով էր նա, մինչև հիմա էլ հանելուկ է մնում:.
398 Մարդուկը լռեց, ծխեց հանգչող նարգիլեն և մի քանի վարկյան մտախոհ, ծխի քուլաներ էր արձակում: Բոլորս չթուլացող ուշադրությամբ լսեցինք նրա զարմանալի խոստովանությունը: Հոր մահվան մասին կարճ պատմության ժամանակ միսս Մորսթենի դեմքը կավճի նման ճերմակեց, և մի պահ ինձ թվաց, որ նա կարող է նույնիսկ ուշաթափվել:.
399 Մի քանի ամիս մետր առ մետր փորփրեցինք այգին և ոչինչ չհայտնաբերեցինք: Այն միտքը , որ մեր հայրը մահացավ հենց այն ակնթարթին, երբ նրա շուրթերից պատրաստ էր մի քանի խոսք թռչել, որը մեզ անհաշիվ գանձերի տեր կդարձներ, կարող էր մեզ խելագարության հասցնել: Հարստուցյան չափը դատում էինք ըստ մարգարտյա շարանի:.
400 Մարգարիտները ամենայն հավանականությամբ, շատ թանկարժեք էին, և եղբայրս չէր ցանկանում դրանցից բաժանվել, մեր մեջ ասած, մասնակիորեն ժառանգելով հայրական թուլությունը: Բացի այդ ենթադրում էի, որ եթե ինչ-որ մեկն էլ իմանա այդ շարանի մասին, ապա ամեն տեսակի բամբասանք կսկսվի և այդ ժամանակ փորձանքից չենք խուսափի:.
401 Պարզվեց, որ ամբողջ տան բարձրությունը յոթանասունչորս ֆուտ է, իսկ եթե առանձին վերցնենք մեկը մյուսի վրա դասավորված սենյակների բարձրությունը և գումարենք առաստաղների հաստությունը, որ նա չափել էր անցքեր շաղափելով, ապա ընդհանուր բարձրությունը կստացվի յոթանասուն ֆուտից ոչ ավելի:.
402 Ուրեմն, ինչ-որ տեղ անհետացել է ամբողջ չորս ֆուտ: Պարզ էր, որ այն պետք էր փնտրել վերևում: Այդ ժամանակ եղբայրս ծակեց վերին հարկի սենյակի առաստաղը, և այնտեղ, ինչպես կարելի էր սպասել, հայտնվեց մի պստլիկ ձեղնահարկ ևս, որը որմնաշաղված էր և այդ պատճառով էլ ոչ ոք չգիտեր դրա մասին:.
403 Մոտավորապես ժամը տասնմեկն էր, երբ հասանք մեր գիշերային ճանապարհորդության վերջին հանգրավանին: Ետևում թողեցինք մեծ քաղաքի խոնավ մշուշը, իսկ այստեղ՝ գյուղում, գիշերը տաք էր և չոր: Արևմուտքից փչում էր տաք քամին, ծանր ամպերը դանդաղ լողում էին երկնքում, որոնց ճեղքերից երբեմն երևում էր նորալուսինը:.
404 Բավական լույս էր, բայց Թադեուշ Շոլտոն կառքից հանեց ճանապարհորդական լապտերը և շարժվեց առաջ: Տունը գտնվում էր պարտեզի խորքում, շրջապատված շատ բարձր քարե պարիսպով, որի վրա ջարդված ապակու կտորտանք էր շաղ տված: Ներս ընկնել կարելի էր միայն պատի մեջ բացված նեղ մետաղակուռ դռնով:.
405 Սա ի՞նչ է: Դողացող ձեռքով նա բարձրացրեց լապտերը, և լույսի շողը խաղաց ու թռչկոտեց մեր շուրջը: Միսս Մորսթենը բռնեց ձեռքս. մենք երեքով սրտատրոփ քարացանք և լարեցինք մեր լսողությունը: Գիշերային լռության մեջ մութ, մռայլ հսկա շենքից լսվում էին թախծալի, սրտաճմլիկ ձայներ՝ ինչ-որ բանից վախեցած կնոջ հեծկլտոց:.
406 Ես և միսս Մորսթենը շատ մոտ էինք կանգնած իրար և նրա ձեռքն իմ ափում էր: Զարմանալի, անհասկանալի բան է սերը, ահա մենք կանգնած ենք երկուսով, մինչ այս երբեք չենք հանդիպել, երբեք ոչ մի փաղաքշական խոսք չենք ասել, գուրգուրանքով իրար չենք նայել և ահա այս վտանգավոր պահին մեր ձեռքերը բնազդաբար ձգվեցին իրար:.
407 Հոլմսը դանդաղ էր շարժվում, լապտերը տանում էր ցածր պահած և աջ ու ձախ զննող հայացք նետում: Միսս Մորսթենը մնաց ներքևում, վախեցած տնտեսուհու հետ: Սանդղավանդակի երրորդ հարթակը մեզ տարավ մի երկար, ուղիղ միջանցք, որի աջ կողմում , պատին, կախված էր ձեռագործ հնդկական մի գորգ: Ձախից բացվում էր երեք դուռ:.
408 Հոլմսը դանդաղ շարժվեց առաջ, քայլելիս զննելով ամեն ինչ, մենք հետևում էինք նրան, իսկ մեր ետևից միջանցքի երկարությամբ քայլում էին մեր երկար ստվերները: Մեզ հարկավոր էր երրորդ դուռը: Հոլմսը թակեց և ոչ մի պատասխան չստանալով սեղմեց բռնակը , փորձելով պտտել այն: Պարզվեց, որ դուռը փակ էր ներսից:.
409 Միայն թե դիմագծերը սառել էին սարսափելի ժպիտով՝ լարված և անբնական, որ այս խաղաղ լուսնի լույսով լեցուն սենյակում թողնում էր առավել սարսափելի տպավորություն, քան ցավի կամ վախի դիմածռությունը: Դեմքն այնքան նման էր մեր փոքրամարմին բարեկամին, որ ետ շրջվեցի՝ համոզվելու, որ նա այստեղ է, իմ կողքին:.
410 Ես ուշադրություն դարձրի, որ ոչ միայն նրա դեմքն էր սարսափելի ծամածռված, այլև ոտքերն ու ձեռքերը շրջված և ջղաձգված էին ամենաանհավանական ձևով: Սեղանին, նրա ձեռքի կողքին, ընկած էր տարօրինակ մի գործիք՝ շագանակագույն նուրբ մի ձեռնափայտ՝ մուրճանման քարե գլխիկով, որը կոպիտ ձևով կապված էր պարանով:.
411 Եկեք որքան հնարավոր է լավ օգտագործենք այդ ժամանակը: Ինչպես ձեզ արդեն ասել եմ, գործն ինձ համար միանգամայն պարզ է: Բայց, այնուամենայնիվ, մենք կարող ենք սխալվել, հավատալով բավականին ակնառու փաստերին: Սկզբում դեպքը որքան էլ պարզ թվա, միշտ էլ կարող է ավելի բարդ ընթացք ստանալ:.
412 Առաջին, ինչպե՞ս են այդ կտրիճներն այստեղ թափանցել և ինչպե՞ս են դուրս եկել: Դուռը երեկվանից չի բացվել: Իսկ պատուհա՞նը: — Նա պատուհանին մոտեցրեց լապտերը, բարձրաձայն ասելով իր նկատառումները, բայց ավելի շուտ դիմելով ինքն իրեն, քան ինձ: Պատուհանը փակված է ներսից: Շրջանակները շատ ամուր են:.
413 Ունեցել է շատ ընդունակ և ճարպիկ օգնական: Դուք կկարողանայի՞ք, դոկտոր, մագլցել այս պատը: Նայեցի պատուհանին: Լուսինը դեռ պայծառ լուսավորում էր տան այդ մասը: Գետնից մոտ վաթսուն ֆուտ բարձր էինք, և որքան կարողացա տեսնել, աղյուսե շարվածքի վրա ոչ ճեղք կար, ոչ ցցվածք, որտեղ կարելի լիներ ոտք դնել:.
414 Նվազ կարևոր մանրամասն, — շարունակեց Հոլմսը, ցույց տալով պարանը, — չնայած պարզվեց, որ փայտե ոտքով մեր ընկերը գերազանց մագլցող է, բայց մասնագիտությամբ ծովային չէ: Ձեռքերը չեն կոշտացել պարանով մագլցելուց: Խոշորացույցս մի քանի տեղ արյան հետքեր հայտնաբերեց, որ հատկապես նկատելի էր պարանի վերջում:.
415 Որպես հատակ ծառայում էին առաստաղի հեծանները և բարակ շերտով ծեփը, այնպես որ հարկավոր էր հեծանից հեծան անցնել մեծ զգուշությամբ: Տանիքը երկթեք էր: Ամենայն հավանականությամբ, ձեղնահարկի առաստաղ էր ծառայում տանիքի ներքին կողմը: Հատակը ծածկում էր երկար տարիներ կուտակված փոշու հաստ շերտը:.
416 Հոլմսը հատակին դրեց լապտերը, և ես այսօր երկրորդ անգամ նրա դեմքին զարմանք ու տարակուսանք տեսա: Հետևելով նրա հայացքին զգացի, թե ինչպես է երակներիս մեջ արյունը սառչում. հատակին բոբիկ ոտքերի լավ նկատելի շատ հետքեր կային, դրանք համարյա կիսով չափ փոքր էին հասուն մարդու ոտնահետքերից:.
417 Եվ, այնուամենայնիվ, ես մեկ անգամ ևս կստուգեմ: Նա արագ շարժումով գրպանից հանեց խոշորացույցն ու մետրը և իր սուր, նուրբ քիթը ընդհուպ մոտեցնելով տախտակապատվածքին, սկսեց ուշադրությամբ զննել ամեն մի միլիմետրը: Նրա փայլուն, խորն ընկած աչքերն ինձ հիշեցրին գիշատիչ թռչունի աչքեր:.
418 Շուն կա, որ կրեոզոտի հոտի հետքով կգնա մինչև աշխարհի ծայրը: Եթե սովորական խուզարկու շունը հետքով կարող է գնալ մինչև կոմսության սահմանները, ի՞նչ եք կարծում, ուր կարող է հասնել հատուկ վարժեցրած շունը: Սովորական համեմատական կախվածություն, որի անհայտ անդամը հավասար է... Կանգնիր:.
419 Սենյակ մտնելով անմիջապես սկսեցի փնտրել, թե ինչով է ներարկվել թույնը: Եվ, ինչպես հիշում եք, հայտնաբերեցի փուշը, որը հազիվ էր ծակել մաշկը: Ուշադրություն դարձրեք, փուշը կաթվածահար է արել գլխի հենց այն մասը, որն ուղղված է առաստաղի բացվածքին, եթե ուղիղ նստեք այս աթոռին: Իսկ այժմ եկեք զննենք հենց փուշը:.
420 Եվ Թադեուշն այստեղ է բերել այդ իրը: Իսկ եթե փուշը թունավորված է, ապա այն միանգամայն հեշտ էր օգտագործել որպես սպանելու զենք: Այս երկտողը ճարպիկ արարք է, ուշադրությունը շեղելու համար: Միայն մի բան է անհասկանալի, ի՞նչ ճանապարհով է Թադեուշը դուրս եկել այստեղից: Ահա, առաստաղին անցք կա:.
421 Ես բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ նրա անունը Ջոնաթան Սմոլ է: Նա համարյա անգրագետ է, միջահասակ, արագաշարժ, աջ ոտք չունի, քայլում է դեպի ներս ծռված փայտե ոտքով: Ձախ ոտքին կոպիտ, երկաթե պայտով, քառակուսի քթով կոշիկ է: Նախկին տաժանակիր է, տարիքը քառասունի մոտ, ուժեղ արևահարված:.
422 Չեմ կարողանա քնել, քանի դեռ այս ֆանտաստիկ պատմությունն ինձ համար որոշ չափով չպարզվի: Եվ մեկ անգամ չէ, որ գտնվել եմ արտակարգ բարդ և սուր իրավիճակներում, բայց պետք է խոստովանեմ, այսօրվա կատարվածը, այդ իսկապես անհավանական իրադարձությունները, ինձ հանեցին հավասարակշռությունից:.
423 Իսկ երբ միսս Մորսթենի հետ երկուսով հայտնվեցինք կառքում, նա հանկարծ ամբողջովին ուժասպառվեց, իսկ հետո անմխիթար հեկեկաց՝ այնպես ուժեղ էին վրան ազդել այդ երեկոյի իրադարձությունները: Հետագայում ինձ ասաց, որ կառքով այդ ճանապարհորդության ընթացքում ես նրան սառն ու խորթ եմ թվացել:.
424 Նա անպաշտպան էր և թույլ, նրա նյարդերը խիստ խանգարված էին: Այժմ հայտնել իմ սիրո մասին, կնշանակեր օգտվել նրա անօգնական վիճակից: Բայց ամենավատն այն էր, որ նա շատ հարուստ էր: Եթե Հոլմսի որոնումները հաջողությամբ ավարտվեին, նա կդառնար գտնված գանձերի , ծայրահեղ դեպքում դրանց կեսի ժառանգորդը:.
425 Երբ կառքը մի քիչ հեռացավ, ես ետ նայեցի և մինչև հիմա աչքիս առաջ է այդ պատկերը. իրար գրկած երկու նրբագեղ կանացի կերպարանք՝ սանդղահարթակի վրա, բացված շքամուտքի դուռ, ներքին դռան անթափանց ապակու միջով լուսավորված նախասենյակ, պատին՝ բարոմետր, շլացուցիչ մաքրությամբ սանդուղքի երկաթյա բազրիքներ:.
426 Եվ ինչքան շատ էի մտածում դրա մասին, այնքան ավելի հանելուկային և սարսափելի էր դա ինձ թվում: Քանի դեռ կառքը դղրդալով անցնում էր խաղաղ, գազալապտերներով լուսավորված գիշերային փողոցներով, հիշեցի անցյալ ցերեկվա և երեկոյան անհավանական իրադարձությունների շղթան: Սկզբնական խնդիրը լրիվ պարզվեց:.
427 Ինչպես իմացա, նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մաք-Մուրդոն ձերբակալվել էր սպանության մեղսակցի կասկածանքով և միստր Շոլտայի հետ ուղարկվել ոստիկանատուն: Նեղ շքամուտքի դռանը հերթապահում էին երկու ոստիկաններ, բայց ինձ շան հետ անմիջապես ներս թողեցին, հենց որ տվեցի հայտնի խուզարկուի անունը:.
428 Հոտոտիր: Հոլմսը շան դնչին մոտեցրեց կրեոզոտի մեջ թաթախված թաշկինակը: Իր փռչոտ թաթերը չռելով և ծիծաղելիորեն մի ականջը վեր ցցելով, Թոբին հոտոտեց թաշկինակը՝ հին գինու համ ու հոտից հաճույք ստացող համտեսի պես: Հոլմսը թաշկինակը նետեց հեռու, հաստ թոկը կապեց շան վզնոցին և նրան մոտեցրեց տակառին:.
429 Ինչ հաջողություն է, որ երեկվանից անձրև չի եկել: Հոտը մնացել է ճանապարհին, չնայած այստեղով անցել են քսանութ ժամ առաջ: Խոստովանում եմ, այդ հարցում մի քանի կասկածներ ունեի, երբ մտածում էի, թե ինչ աշխույժ երթևեկություն է լինում լոնդոնյան փողոցներում: Բայց շուտով կասկածներս փարատվեցին:.
430 Սա տեսակետ է, որն առանց բացառելու փաստերը, բացատրում է ամեն ինչ: Եկեք ստուգենք: Մայոր Շոլտոն ապրում է հանգիստ, բավականություն ստանալով գանձերից, որոնք անվեհապահորեն գտնվում էին նրա տիրապետության տակ: Հետո հանկարծ Հնդկաստանից նամակ է ստանում, որը վախեցնում է նրան մահու չափ:.
431 Եվ եթե ժամկետը լրացած լիներ, նրա հայտնվելն այդ աստիճան չէր վախեցնի: Նա ի՞նչ է անում: Խելացնորության աստիճանի վախենալով փայտե ոտքով մարդուց, ի միջիայլոց, սպիտակ, նա զինվում է և դաստակերտի դարպասներին հուսալի պահակախումբ է կարգում: Հիշու՞մ եք, շփոթվելով կրակել է կաղ առևտրականի վրա:.
432 Գործին նայենք նրա տեսանկյունից: Նա վերադառնում է Անգլիա՝ մտադրություն ունենալով վերցնել այն, ինչն իրավացիորեն համարում է իրենը, ինչպես նաև վրեժխնդիր լինել համաձայնագիրը դրժողից: Իմանում է, թե որտեղ է ապրում Շոլտոն և ամենայն հավանականությամբ կապի մեջ է մտնում ծառաներից մեկի հետ:.
433 Անսպասելիորեն Սմոլն իմանում է, որ մայորը մահամերձ է: Հուսահատված, որ գաղտնիքն էլ հետը կտանի, Ջոնաթանը, ինչ-որ ձևով խաբելով դռնապանի զգոնությունը, թափանցում է պարտեզ և նայում մահացողի ննջարանի պատուհանից ներս: Միայն մայորի անկողնու մոտ գտնվող երկու որդիների ներկայությունն է խանգարում նրան ներս մտնել:.
434 Այդ ժամանակ նա իր համար գտնում է տարօրինակ մի օգնական, որը ջրհորդանով հեշտությամբ մագլցում և հասնում է տանիքին, բայց բոբիկ ոտքով ընկնում է կրեոզոտի մեջ, որի հետևանքով գործի մեջ է մտնում Թոբին, և վիրավորված ոտքով պաշտոնաթող վիրաբույժը կատարում է վեց մղոնանոց մի շրջագայություն:.
435 Լողում է ինչպես հսկա վարդաթևիկի վարդագույն փետուրը: Արևի կարմիր սկավառակը հազիվ է վեր բարձրանում լոնդոնյան մառախուղի միջով: Նա լուսավորում է շատ բարի մարդկանց, ովքեր սիրում են վեր կենալ լուսաբացին, բայց դԺվար թե նրանց մեջ լինի մեկը, որը շտապի ավելի արտասովոր գործով, քան մենք:.
436 Պոլը մի տարիմաստ, բայց խորը միտք է արտահայտել. ճշմարիտ մեծությունը սկսվում է սեփական ոչնչությունը հասկանալուց: Նա ենթադրում է, որ համեմատելով գնահատելու կարողությունը արդեն ինքնին խոսում է հոգու վեհության մասին: Ռիխտերը մտածելու համար շատ նյութ է տալիս: Ատրճանակ վերցրե՞լ եք:.
437 Հոլմսը հանեց իր ատրճանակը և երկու փամփուշտով լիցքավորելով նորից խցկեց պիջակի գրպանը: Այդ ամբողջ ընթացքում հետքը մեկ սայլուղով, մեկ ասֆալտապատ ճանապարհով մեզ տանում էր դեպի Լոնդոն, և մենք շուտով հայտնվեցինք բանվորներով և նավահանգստի բեռնակիրներով լեցուն փողոցների լաբիրինթոսում:.
438 Իր սուր դնչով հոտոտելով ողջ շրջակայքը, նա հանկարծ կրկին վստահություն ձեռք բերեց և առաջ նետվեց այնպիսի արագությամբ, որպիսին դեռ չէր ցուցաբերել: Հետքը, հավանաբար, բոլորովին թարմ էր, քանի որ Թոբին ոչ միայն դնչով խրվեց հողի մեջ, այլև ձգեց վզափոկը, որն այժմ խանգարում էր նրան ավելի արագացնելու վազքը:.
439 Կարծում եմ, Անգլիան լքելն առանց այդ էլ մտնում է նրանց ծրագրերի մեջ: Բայց քանի վտանգ չկա, չեն շտապի: Ջոնսի աշխուժությունը մեզ միայն օգուտ է: Չեմ կասկածում, որ նրա վարկածն արդեն տպվել է բոլոր թերթերում, և փախստականները լիովին հավատացած են, որ ոստիկանությունը գնում է սխալ հետքով:.
440 Հեռագիրը իմ փնթի օգնական Ուիգինսին ուղարկեցի: Հավատացած եմ, մենք նախաճաշը չվերջացրած, իր խմբով նա այստեղ կլինի: Մոտավորապես ութնանց կեսը կլիներ և զգացի, որ այդքան փոթորկոտ իրադարձություններով լի գիշերից հետո թուլացա: Ոտքս ուժեղ կաղում էր, մարմինս կոտրատվում հոգնածությունից, գլխիս մեջ մշուշ էր:.
441 Բայց եթե ես ղեկավարվեյի միայն այդպիսի մտքերով, որքան մանր ու եսասիրական կլիներ սերս: Եթե Հոլմսը իրեն չէր խնայում հանցագործներ բռնելու համար, ապա այն պատճառը, որը դրդում էր ինձ զբաղվելու գանձերի որոնումով, հարյուր անգամ ուժեղ էր: Լոգանքը Բեյքր-սթրիթում և մաքուր ներքնազգեստը հիանալիորեն թարմացրին ինձ:.
442 Օրենքի ներկայացուցիչների արագ և արդյունավետ գործողությունները մի անգամ ևս ցուցադրեցին, թե ինչ օգտակար է նման հանցագործությունների վայրում եռանդուն և խորաթափանց մարդու ներկայությունը: Գտնում ենք, որ այս դեպքը հաստատում է այն մարդկանց կարծիքը, թե ոստիկանությունը պետք է ապակենտրոնացված լինի:.
443 Բայց շնորհ արեք, Ուոտսոն, նրա մասին դուք արդեն պետք է որոշակի կարծիք ստեղծեիք: Եկեք մի անգամ էլ հիշենք նրա բոլոր նշանները: Փոքր ոտք, երբեք կոշիկ չտեսած թաթեր, ոտաբոբիկ է ման գալիս, փոքրահասակ, շատ ճարպիկ, քարե գլխիկով փայտե ձեռնափայտ, թունավոր փշեր: Ի՞նչ հետևություն եք անում դրանից:.
444 Բուն հնդիկների ոտնաթաթերը նեղ են ու երկար: Մահմեդականները սանդալներ են կրում և նրանց բթամատը, որպես օրենք, հեռու է մյուս մատներից, որովհետև բաժանված է կապով: Այս փոքրիկ նետերը կարող են արձակվել միայն մեկ ճանապարհով: Խողովակից փչելով: Դե, ձեր կարծիքով, որտեղի՞ց է մեր վայրենին:.
445 Ունեն մեծ, ոչ ճիշտ գլխի ձև, մանր, չար աչքեր և վանող դիմագծեր: Ձեռքերն ու ոտքերը սքանչելիորեն փոքր են: Այնքան չար են ու վայրենի, որ անգլիական իշխանությունների թափած ջանքերը նրանց ընտելացնելու համար միշտ ավարտվում են անհաջողությամբ: Նրանք միշտ էլ եղել են նավաբեկյալների պատուհասը:.
446 Այդտեղից ուղիղ գնացի Քամբերուել: Միսս Մորսթենը դեռ ուշքի չէր եկել անցյալ գիշերվա ապրումներից, բայց լի էր հետաքրքրասիրությամբ: Միսիս Ֆորեսթերն էլ ծարավի էր իմանալու իրադարձությունների ընթացքը: Նրանց պատմեցի այն ամենը, ինչ եղել էր, բաց թողնելով միայն ամենասարսափելի մանրամասները:.
447 Ինձ թվում է, որ դուք չեք մտածել այդ մասին և այդ պատճառով եք այդքան անտարբեր: Միայն պատկերացրեք, ինչ է նշանակում հարուստ լինել և ամբողջ աշխարհն ունենալ ոտքի տակ: Սիրտս ուրախությամբ բաբախեց, երբ տեսա, որ միսս Մորսթենը ոչ մի խանդավառություն չցուցաբերեց իր արջև բացվող փայլուն հնարավորությունների հանդեպ:.
448 Նա այնքան բարի և ազնիվ մարդ է: Մեր պարտքն է այնպես անել, որ նրա վրայից հանեն այդ սարսափելի, անարդարացի մեղադրանքը: Երբ հեռացա միսիս Ֆորեսթերի տնից, արդեն մութն ընկել էր: Բեյքր-սթրիթ վերադարձա, երբ արդեն բոլորովին մութ էր: Ընկերոջս գիրքն ու ծխամորճն ընկած էին բազկաթոռին, ինքը չկար:.
449 Մեր տանտիրուհու հետ խոսեցի ամենահանգիստ տոնով, բայց պետք է խոստովանեմ, ինքս էլ սկսեցի անհանգստանալ ընկերոջս վիճակով, երբ գիշերը, մի քանի անգամ արթնանալով, պատի ետևից լսում էի նրա քայլերի խուլ ձայնը: Հասկացա, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել նրա գործնական ուղեղին այդ հարկադրական անգործությունը:.
450 Բայց, համենայն դեպս, հավատացած եմ, լիովին հավատացած, որ լուրեր կստացվեն: Սակայն լուրեր չստացվեցին ոչ Ուիգինսից, ոչ էլ նրա աղբյուրներից: Թերթերը շարունակում էին լուրեր տպագրել նորվուդյան ողբերգության մասին: Բոլորն էլ թշնամաբար էին տրամադրված խեղճ Թադեուշ Շոլտոյի նկատմամբ:.
451 Դժկամորեն եմ գնում. ցանկացած րոպեին կարող են ցանկալի լուրեր ստացվել, չնայած Ուիգինսը, ինչպես երեկ երեկո նկատեցի, հոգեպես բոլորովին ընկճվել է. խնդրում եմ բացել ինձ հասցեագրված հեռագրերն ու նամակները: Եվ եթե ինչ-որ կարևոր բան կարդաք, գործեք ըստ ձեր հայեցողության: Կարո՞ղ եմ հույս դնել ձեզ վրա:.
452 Ամեն անգամ, երբ դուռը ծեծում էին կամ դրսից լսվում էր ինչ-որ մեկի ոտնաձայնը, լարում էի ուշադրությունս, սպասելով՝ որ դա կամ Հոլմսն է վերադառնում, կամ եկել էին հայտարարության պատասխանով: Փորձում էի կարդալ, բայց մտքերս անընդհատ պտտվում էին այդ տարօրինակ մասնակիցների շուրջը, որոնց հետապնդում էինք:.
453 Հանկարծ նրա ճշգրիտ տրամաբանական միտքը այդ ֆանտաստիկ վարկածը կառուցել է սխալ նախադրույթներո՞վ: Չէի հիշում մի դեպք, որ Շերլոկ Հոլմսը սխալվեր, բայց չէ որ նույնիսկ ամենաուժեղ ուղեղն անգամ կարող էր մեկ անգամ սխալվել: Նրան մոլորության մեջ կարող էր գցել հենց բավականին ճկուն տրամաբանությունը:.
454 Բայց այսօր բոլորովին նման չէր այն առողջ դատողությամբ մեծամիտ ու աննրբանկատ ջատագովին, որն այնպես անառարկելի ինքնավստահությամբ գործամուխ եղավ նորվուդյան ողբերգության հետաքննությանը: Դեմքը վհատ էր, կարծես ամբողջովին թառամած, իսկ կեցվածքում հայտնվել էր նույնիսկ ինչ-որ խնդրողականություն:.
455 Այն րոպեին, երբ ետևից փակվել է եղբոր սենյակի դուռը, նրան տեսել են մեկ այստեղ, մեկ այնտեղ, մի խոսքով, Շոլտոն ոչ մի վայրկյան մենակ չի մնացել: Այդ պատճառով, ոչ կարող էր տանիք մագլցել, ոչ էլ ձեղնահարկի պատուհանից ներս թափանցել: Սա շատ մութ գործ է, և իմ մասնագիտական հեղինակությունը խաղաքարտի վրա է դրված:.
456 Իսկ այդ երեկո նա բարձր տրամադրության մեջ էր՝ զգացվում էր ուժեղ նյարդային գրգռվածությունը: Առաջ նրան երբեկ այդքան շատախոս չէի տեսել: Խոսում էր միջնադարյան խեցեգործության և միստերիաների, Ստրադիվարիուսի ջութակների, Ցեյլոնի բուդհայականության և զինվորական նավերի ապագայի մասին:.
457 Այդ պայծառ բռնկումը նախօրյակին պատած թախիծի հակազդեցությունն էր կենդանի ուղեղի վրա: Պարզվեց, որ Էթելնի Ջոնսը գործից դուրս շատ մարդամոտ է և ճաշի ընթացքում ապացուցեց, որ հասկանում է կյանքի հաճույքը: Զգալով գործի ավարտը, ես էլ բարձր տրամադրության մեջ էի՝ վարակվելով Հոլմսի ուրախությամբ:.
458 Մեր պետական գործիչներից մեկը մի առիթով ասել է, որ զբաղմունքի փոփոխությունը լավագույն հանգիստն է: Եվ դա ճիտ է: Երբ ինձ վերջապես հաջողվեց քայքայել ածխաջրածինը, վերադարձա մեր հանելուկին և ամեն ինչ սկսեցի նորից մտածել: Տղաներիս խումբը մեկ անգամ չէ, որ տակնուվրա էր արել ամբողջ գետը և անարդյունք:.
459 Որպես կանոն, դա սպասում ես կրթված մարդուց: Հետո մեզ հայտնի էր, որ նա մի որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում, հսկողություն սահմանել Պոնդիշերի-Լոջի վրա, իսկ դա նշանակում է, որ նա Լոնդոնը անմիջապես լքել չի կարող. գործերը հարթելու համար ժամանակ է պետք՝ մեկ օր կամ, ի երջանկություն մեզ, ավելին:.
460 Ահա թե ինչ էլ է ծագել գլխումս. Ջոնաթան Սմոլը պետք է հասկանար, որ իր օգնականի արտասովոր արտաքինը, որքան էլ ինքը ջանա քողարկել, կարող է ամեն տեսակի կասկած ծնել և հնարավոր է, ինչ-որ մեկը գլխի ընկնի նրան կապել նորվուդյան ողբերգության հետ: Նա բավական խելացի է այդ հասկանալու համար:.
461 Ամենայն հավանականությամբ, նա որոշել է, որ«Ավրորան» թողնելը կամ մոտիկ նավակառանում կանգնեցնելը վտանգավոր է. հանկարծ ու ոստիկանությունը , այնուամենայնիվ, ընկել է իրենց հետքի վրա, իսկ որտե՞ղ թաքցնել «Ավրորան», որպեսզի բոլորի համար անտեսանելի լինի, իսկ իր համար ցանկացած րոպեին՝ հասանելի:.
462 Օրինակ, միթե հնարավոր է կանխագուշակել առանձին մարդու գործողությունը, իսկ ամբողջ կոլեկտիվի վարքը, պարզվում է, կարելի է գուշակել մեծ ճշտությամբ: Անհատներն իրարից զանազանվում են, բայց մարդկային բնավորությունների տոկոսային հարաբերությունը ցանկացած կոլեկտիվում մնում է նույնը:.
463 Ավելի լավ է նավակն այրվի, քան նրանք հեռանան մեզնից: Այժմ գնում էինք ուղիղ նրանց վրա: Հնոցում կրակը գվվում էր, հուժկու մեքենան դղրդում էր, ինչպես հսկա մետաղե սիրտ: Նավակի սուր քիթը դանակի պես ճեղքում էր հանդարտ ջուրը, աջ ու ձախ ուղարկելով երկու օղակաձև երկար ձգված ալիքներ:.
464 Փախստականները միանգամից չհասկացան, որ իրենց հետապնդում են, բայց տեսնելով, որ գնում ենք իրենց ետևից, կրկնելով բոլոր ձիգզագներն ու շրջադարձերը, դադարեցին կասկածելուց: Գրինվիչի մոտ մեզ իրարաից բաժանում էր հարյուր սաժեն, Բլեքուոլի մոտ հեռավորությունը կրճատվեց, հասավ մինչև յոթանասունհինգի:.
465 Զինվորական տարիների իմ ամբողջ արկածային կյանքում մեկ անգամ չէ, որ ինձ հարկ է եղել մասնակցել հետապնդումների, բայց երբեք այդպես այրող անհանգստություն չեմ զգացել, ինչպես Թեմզայով կատաղի վազքի ժամանակ: Անվերջ մոտենում էինք ու մոտենում: Գիշերային լռության մեջ լսելի էր նրանց մեքենայի հևքը:.
466 Ուժեղ, բարձրահասակ մարդ էր, լայն տարածած ոտքերով կանգնել էր տախտակամածին, և ես տեսա, որ ազդրից սկսած, աջ ոտքի տեղ փայտե պրոթեզ ուներ: Նրա կտրուկ, խռպոտ ձայնից տախտակամածի մուգ կույտը շարժվեց և վերածվեց փոքր, սև մարդուկի, որն ուներ խոշոր, ոչ ճիշտ գլխի ձև՝ գզգզված մազերի դեզով:.
467 Լավ է, որ հասցրինք այդքան մոտենալ: Չնայած աչքներս չէինք կտրում նրանից, արագ շարժումով իր ծածկոցի ծալքերից նա հանեց դպրոցական քանոնի նման փայտե մի կարճ խողովակ և մաքրեց բերանը: Մեր կրակոցները հնչեցին միաժամանակ: Գաճաճը շրջվեց, ձեռքերը տարածեց և շնչասպառ հառաչանքով ընկավ ջուրը:.
468 Թափահարելով մարմինը, իզուր էր նա ջանում ազատել ոտքը: Այլևս ոչ մի քայլ չէր կարող անել՝ ոչ առաջ, ոչ ետ: Ոռնում էր անզոր չարությամբ և մյուս ոտքով կատաղորեն խփում ճահճի խյուսին: Բայց չարաբաստիկ ոտքը խորն էր խրվել, և կարողացանք հանել միայն պարանի օգնությամբ, որը կապեցինք իրանին:.
469 Դանդաղ վերադառնում էինք Լոնդոն և ողջ ճանապարհի ընթացքում լուսարձակով խուզարկում էինք գետն ու ափը, բայց այդպես էլ չգտանք փոքրիկ կղզեբնակին: Թեմզայի հատակին, ինչ-որ տեղ, այդպես էլ մինչև դարավերջ պառկած կմնան մեր մառախլապատ ափերում իրենց վերջը գտած այդ արտասովոր օտարականի ոսկորները:.
470 Մեր գերին նստել էր նավախցում, փոքրիկ սնդուկի դիմաց, որին այնպես ձգտում էր և հանուն որի հաղթահարել էր այդքան արգելքներ: Դեմքը, որ ասես կարմիր փայտից լիներ, հուսահատ հանդգնության հասնող հայացքով և մեծ ու փոքր կնճիռների ցանցով, խոսում էր բաց երկնքի տակ աշխատած կյանքի մասին:.
471 Պատրաստ էի խեղդել Տոնգային, բայց նա ձեռքիցս պոկվեց և ձեղնահարկ փախավ: Այդ ժամանակ էլ մոռացավ մահակը և, ինչպես հետո խոստովանեց, կորցրեց այդ անիծյալ փշերը: Կարծում եմ, հենց դրանք էլ մեր դեմ եղած գլխավոր հանցանշաններն էին: Բայց, թեկուզ սպանեք, չեմ հասկանում, թե ինչպես կարողացաք ընկնել մեր հետքի վրա:.
472 Ձեր հանդեպ չարություն չեմ տածում, — նա դառը ժպտաց, — միայն մի տարօրինակ բան նկատեցի: Օրինականորեն ունենալով ամբողջ կես միլիոն ֆունտ, պետք է կյանքիս կեսն անցկացնեի ալեհատ կառուցելով Անդամանյան կղզիներում, իսկ երկրորդ կեսը, լավագույն դեպքում, Դարթմորում կնվիրեի հողային աշխատանքներին:.
473 Մենք արագ ենք որսում մեր տղաներին, բայց մեղադրելիս չենք շտապում: Ծիծաղելի էր տեսնել, թե ինչպես էր սնափառ Ջոնսը փքվում գոռոզությունից՝ ինչպես չէ, այդպիսի թռչնակ է որսացել: Հոլմսի դեմքին խաղացող թեթև ժպիտից հասկացա, որ նրան էլ է զվարճացնում ոստիկանական տեսուչի պարծենկոտությունը:.
474 Հազիվ թե հարկ կա ասելու, որ մեծ պատասխանատվություն եմ վերցնում վրաս: Միանգամայն անթույլատրելի է դա: Բայց ինչպես ասում են, խոսքը փողից թանկ է: Սակայն ծառայողական պարտականությունից ելնելով, պետք է ձեզ հետ ոստիկան ուղարկեմ, քանի որ այդքան թանկարժեք բեռ եք տանում: Հուսով եմ, կառք կվարձեք:.
475 Կեսը պատկանում է ձեզ, մյուս կեսը՝ միստր Շոլտոյին: Ձեզնից յուրաքանչյուրին հասնում է մոտավորապես երկու հարյուր հազար: Տարեկան՝ հարյուր հազար ֆունտ եկամուտ: Անգլիայում այսպիսի օժիտով աղջիկ քիչ կգտնվի: Մի՞թե դա հիանալի չէ: Ըստ իս, մի փոքր խաղացի՝ աշխատելով զգացմունք արտահայտել:.
476 Դողացող ձեռքերով բարձրաձրեցի կափարիչն ու շրջեցի: Այ թե զարմանք հայտնվեց մեր դեմքերին: Արկղը դատարկ էր: Դժվար չէր հասկանալ ծանրության պատճառը: Հատակը, պատերն ու կափարիչը երեք քառորդով երկաթից էին: Արկղը գեղեցիկ էր, հուսալի և ամուր, հավանաբար պատրաստված էր թանկարժեք իրեր պահելու համար:.
477 Գանձերն այնպիսի տեղում են թաքնված, որ երբեք չեք գտնի, — հրճվանքով ասաց նա: — Դրանք իմ գանձերն են և եթե ինձ վիճակված չէ տիրել, թող ոչ ոքինն էլ չլինեն: Ես հոգացել եմ այդ մասին: Ողջ աշխարհում ոչ մեկն իրավունք չունի դրանց վրա, բացի անդամանյան բանտի երեք տաժանակիրներից և ինձնից:.
478 Հիմա, իհարկե, դժվար կլինի, դրանք նետված են հինգ մղոն շառավիղով: Սիրտս համարյա պայթեց դրանցից բաժանվելու ժամանակ: Զգում էի, որ խելագարվում եմ, տեսնելով, որ դուք բոլորովին մոտ եք: Բայց հիմա գանձերի մասին խոսելուց օգուտ չկա: Ես կյանքում այնքան բան եմ տեսել, որ սովոր եմ կորցրածի վրա արցունք չթափել:.
479 Դրանք իմ գանձերն են: Իսկ արդարադատությունը պահանջում է գանձերը տալ դրանց հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց: Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես դրանք իմը դարձան: Քսան տարի՝ տենդ սփռող ճահիճում: Ցերեկը ձեռքից բաց չթողնելով բահը, գիշերը զնգզնգացնում ես ձեռնաշխթաներով բանտի հոտած բարաքում:.
480 Դուք խոսում եք արդարադատության մասին, իսկ ես չեմ ցանկանում, որ ուրիշներն օգտվեն գանձերից, որոնց համար վճարել եմ կյանքովս: Թող ինձ կախաղան հանեն, թող ինձ խոցեն Տոնգայի նետերը, բայց ես չեմ ցանկանում փտել բանտախցում, իմանալով, որ ինչ-որ մի ուրիշը լողում է ոսկու մեջ, որն իրավացիորեն ինձ է պատկանում:.
481 Անտարբերության դիմակն ընկավ Սմոլի դեմքից: Խոսում էր գրգռված, աչքերը վառվում էին, ձեռնաշղթաները զրնգում էին, երբ կատաղությունից սեղմում էր բռունցքները: Տեսնելով, թե ինչպիսի անսանձ ատելություն է կրծում այդ մարդուն, ես հասկացա, որ նրա հայտնվելու ժամանակ Շոլտոյին համակած սարսափը լիովին հիմնավորված էր:.
482 Չնայած հիանալի հասկանում եմ, որ հատկապես ձեզ եմ պարտական այս զարդարանքի համար, — Սմոլը ցույց տվեց ձեռնաշղթաները, — զայրացած չեմ ձեզ վրա: Խաղն ազնիվ էր: Եթե ցանկանում եք լսել, ձեզ կպատմեմ իմ ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ: Աստված տեսնում է, այդ պատմության ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է:.
483 Հինգ ամիս պառկեցի հոսպիտալում: Դուրս գրվեցի փայտե որքով, լիովին հաշմանդամ, անընդունակ զինվորական ծառայության և ընհանրապես ուրիշ բանի: Այն ժամանակ շատ դժվար կացության մեջ ընկա, կարող եք պատկերացնել՝ անօգնական հաշմանդամ և ընդամենը քսան տարեկան: Բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի:.
484 Երկրում հանկարծ խռովություն ծագեց: Դեռ նախօրեին ապրում էինք խաղաղ ու անվրդով, այնպես, ինչպես Քենթում կամ Սուրեյում, իսկ այդ օրն արդեն ամեն ինչ տակնուվրա եղավ: Դուք, իհարկե, այդ պատմությունն ինձնից ավելի լավ գիտեք: Դրա մասին շատ է գրված, իսկ ես կարդալու հետ գլուխ չունեմ:.
485 Մեր պլանտացիաները գտնվում էին հյուսիս-արևմտյան արվարձաններին սահմանակից Մուտրի քաղաքի մոտերքում: Ամեն գիշեր ամբողջ երկինքը լուսավորվում էր այրվող ջահերով: Ամեն օր, մեր կալվածքի միջով, իրենց կանանց և երեխաների հետ գնում էին եվրոպացիները, շտապելով Ագրայում անգլիական զինվորների պաշտպանության տակ:.
486 Մոտեցա և սիրտս սարսափից կծկվեց՝ կտոր-կտոր այրված և չախկալներին նետված Դոուսոնի կինն էր: Մի փոքր հեռու , բերանքսիվայր ընկած էր ինքը՝ Դոուսոնը, նրա արդեն փայտացած ձեռքը սեղմել էր ատրճանակը, իսկ մոտը՝ կողք-կողքի ընկած էին չորս սիփայիներ: Ձգեցի սանձափոկն ու կանգնեցրի ձիուն, չիմանալով, որ կողմը գնալ:.
487 Հասկացա, որ ոչ մի բանով չեմ կարող տիրոջս օգնել և միայն ինքս կզոհվեմ, եթե առանց մտածելու նետվեմ փրկելու: Տեղիցս լավ տեսանելի էին կարմիր համազգեստներով խռովարարները: Մի քանի հարյուրից պակաս չէին, բարձր բղավում էին և պարում բոցավառվող տան շուրջը: Ինձ նկատեցին, գլխիս մոտով մի քանի գնդակներ սուլեցին:.
488 Գիշերն Ագրայում էի: Պարզվեց, որ այնտեղ էլ անվտանգ չէ: Ողջ երկիրը բզզում էր անհանգստացած մեղվանոցի պես: Անգլիացիները հավաքվում էին փոքր ջոկատներով: Տիրում էին միայն այն հողերին, որոնք պահում էին զենքի ուժով: Մնացած բոլոր հողերում անգլիացիները գտնվում էին ապստամբների իշխանության ներքո:.
489 Դա միլիոնների կռիվն էր մի քանի հարյուրների դեմ: Եվ ամենաողբերգականն այն էր, որ մեր հակառակորդը հենց մեր ընտրովի բանակն էր՝ հետևակը, հրետանին, հեծելազորը... Նրանց դաստիրակել և վարժեցրել էինք, և այժմ նրանք մեր դեմ մարտնչում էին մեր զենքով, և փողհարները շեփորում էին մեր ազդանշանները:.
490 Շատ տարօրինակ կառույց է: Հավատացեք շատ արտասովոր բաներ եմ տեսել կյանքում, բայց այդպիսին երբեք չեմ տեսել: Ամրոցը շատ մեծ էր և բաղկացած էր հին ու նոր բերդամասերից: Մեր կայազորը, կանայք, երեխաները, ռազմամթերքն ու մնացած ամեն ինչ տեղավորվել էր նոր բերդամասում: Բայց դա իր չափերով փոքր էր հնից:.
491 Ամրացրինք միջնամասը, իսկ դարպասների մոտ կանգնեցրինք փոքր պահակախմբեր՝ մեկական անգլիացի և մի քանի սիկհեր: Ինձ բաժին ընկավ գիշերը պահպանել հարավ-արևմտյան պատի հեռավոր դուռը: Սկզբի համար ինձ տվեցին երկու սիկհ և ասացին, որ վտանգի դեպքում կրակեմ, որպեսզի օգնական ուժ ուղարկեն կենտրոնական պահակախմբից:.
492 Անգլերեն բավական լավ էին խոսում, բայց ես քիչ էի շփվում նրանց հետ: Գերադասում էին երկուսով մնալ և ամբողջ ժամանակ իրենց սիկհերենով ինչ-որ բան էին բլբլացնում: Դե, ես սովորաբար կանգնում էի դրսի դռան մոտ և նայում ներքև՝ լայն գալարվող գետի ժապավենին ու հին քաղաքի փայլատակող կրակներին:.
493 Թմբուկների ու տամտամների հարվածները, ափիոնով ու հաշիշով հարբած ապստամբների աղաղակներն ու երգերը մեզ ամեն գիշեր հիշեցնում էին գետի այն կողմից սպառնացող վտանգի մասին: Յուրաքնչյուր երկու ժամը մեկ կենտրոնական պահակատան պարեկը շրջում էր պահակակետերը, ստուգելով, ամեն ինչ բարեհաջող է, թե ոչ:.
494 Հերթապահությանս երրորդ գիշերն արտակարգ մութ էր ու մռայլ, և մի գլուխ անձրև էր տեղում: Այդպիսի գիշերը ժամերով հերթապահելուց ավելի վատ բան չկա: Մի քանի անգամ փորձեցի խոսել ինքնամփոփ ընկերներիս հետ, բայց ապարդյուն: Ժամը երկուսին եկավ գիշերային պարեկը և մի փոքր աշխուժացրեց տաղտուկ հսկողությունս:.
495 Եվ հենց այդ ակնթարթին էլ երկու սիկհերը նետվեցին վրաս: Մեկը հափշտակելով հրացանս թափահարեց գլխավերևումս, երկրորդը կոկորդիս դեմ տվեց երկար դանակը և ատամների արանքից երդվեց, որ դանակը կոկորդս կխրի, եթե շարժվեմ: Առաջին միտքն այն էր, թե սրիկաները միացել են խռովարարների հետ և սա գրոհի սկիզբն է:.
496 Չենք կարող սպասել . գործը բավականին կարևոր է: Կամ հոգով ու մարմնով մերը կլինես և կերդվես քրիստոնեական խաչի վրա, կամ մարմինդ այս գիշեր կնետվի ջրանցքը, իսկ մենք կգնանք այն ափը՝ ապստամբների մոտ: Ընտրություն չունես: Դե, ինչ, կյա՞նք, թե մահ: Որոշելու համար երեք րոպե ենք տալիս:.
497 Մոհամեդ Սինգհը կկանգնի դրսում և նրանց գալուն պես մեզ իմաց կտա: Ահա թե ինչ, սահիբ, քեզ ամեն ինչ կպատմեմ, որովհետև դու ֆերենգի ես, իսկ նրանք երդումը չեն խախտում: Եթե դու ստախոս շուն հնդիկ լինեիր, ապա որքան էլ երդվեիր քո անթիվ տաճարների բոլոր սրբերով, արյունդ կհոսեր, իսկ մարմինդ կնետվեր ջրանցքը:.
498 Երբ այս շիլան եփվեծ, նա առյուծի և վագրի՝ սիփայիների և անգլիացիների ընկերն էր: Բայց ահա նրան լուրեր հասան, որ սպիտակ մարդկանց ամեն տեղից քշում են, սպանում, և նա որոշեց, որ սպիտակների վերջն եկել է: Զգույշ մարդ լինելով, իրեն այնպես պահեց, որ ցանկացած իրավիճակում իր հարստության գոնե կեսը պահի:.
499 Այդ ձևով բաժանելով հարստությունը, նա միացավ սիփայիններին, որովհետև նրանց հաղթանակն այն ժամանակ ակնառու էր: Ուրեմն, սահիբ, ուշադրություն դարձրու, այդ թանկարժեք իրերը պիտի հասնեին նրան, ով մինչև վերջ հավատարիմ պիտի մնար իր պարտքին: Ահմեդի անվան տակ ճանապարհորդող այդ կեղծ վաճառականը հիմա Ագրայում է:.
500 Չշփոթելու համար պատրաստեք լապտերը: Լապտերի լույսը մեկ կանգ էր առնում, մեկ դարձյալ շարժվում մեր կողմը: Շուտով մյուս կողմում նկատեցի երկու մթին կերպարանք: Մոտեցան խանդակին և համարյա չորեքթաթ սկսեցին իջնել խանդակի թեք պատով, հետո շրմփացին կպչուն հատակին և սկսեցին մագլցել մեր կողմը:.
501 Առջևից գալիս էր մի հսկա սիկհ՝ համարյա մինչև գոտին հասնող սև մորուքով: Միայն կրկեսում եմ տեսել նման բարձրահասակ մարդ: Մյուսը փոքր, կլոր մի հաստլիկ էր՝ դեղին չալմայով, ձեռքին մի կապոց՝ շալով փաթաթված ինչ-որ բան: Ամբողջովին դողում էր սարսափից, , ձեռքերն այնպես էին ցնցվում, ասես տենդի մեջ լիներ:.
502 Բայց ես աղքատ չեմ, կպարգևատրեմ քեզ, երիտասարդ սահիբ, և քո պետին, եթե թույլ տաս ինձ թաքնվել այս պատերի ետևում: Զգացի, որ ևս մի քիչ, ու էլ չեմ դիմանա: Որքան շատ էի նայում նրա ճարպոտ, սարսափից դողացող այտերին, այնքան հրեշավոր էր թվում ինձ այս սառնասրտորեն մտածված սպանությունը:.
503 Սիկհերից երկուսը գնացին կողքով, երրորդը՝ ետևից: Չորսը միասին դանդաղ հեռացան միջանցքով: Դժբախտ վաճառականը մահվան հետ տառացիորեն հայտնվեց դեմ-դիմաց: Լապտերովս մնացի մուտքի մոտ: Լսեցի, թե ինչպես էր նրանց համաչափ քայլերի ձայնը արձագանքում ամայի միջանցքների կամարների ներքո: Հանկարծ քայլերը լռեցին:.
504 Իսկ մեկ րոպե անց, լսեցի ծանր շնչառությամբ իմ կողմը վազող մարդու քայլերի ձայնը: Լապտերով լուսավորեցի երկար, ուղիղ միջանցքը և տեսա կարմրատակած դեմքով հաստլիկին: Իմ կողմն էր սլանում ամբողջ շնչով, իսկ ետևից նրան կրնկակոխ, վագրային թռիչքներով հետապնդում էր հսկա սիկհը, որի ձեռքում փայլում էր դանակը:.
505 Նրան մնում էր վազել միայն իմ մոտով և դուրս թռչել փողոց: Այնտեղ արդեն կփրկվեր: Դարձյալ վարկյանի ինչ-որ մասի ընթացքում խղճացի նրան, բայց հիշեցի գանձերը և նորից դաժանացա: Երբ հավասարվեց ինձ, ոտքերի տակ նետեցի զենքն, ու նա ընկավ՝ վիրավոր նապաստակի նման երկու անգամ գլուխկոնծի տալով:.
506 Դրվագազարդ կափարիչի բռնակին մետակսե ժապավենով կապված էր բանալին: Բացեցինք սնդուկը, և լապտերի լույսի ներքո փայլեցին, կայծկլտացին այնպիսի թանկարժեք քարեր, որոնց նմանների մասին կարդացել եմ միայն արկածային գրքերում և մանուկ հասակում երազել Պերշորում: Դրանց փայլից կարելի էր կուրանալ:.
507 Այնտեղ կային նաև իննսուն հատ գեղեցիկ զմրուխտ, հարյուր յոթանասուն հատ սուտակ, ճիշտ է, շատ մանր, կար նաև տասը հատ շափյուղա, վաթսունմեկ ագաթ և բազմաթիվ բյուրեղաքարեր, օնիքսներ, կատվի աչքեր, փիրուզներ և ուրիշ շատ քարեր, որոնց անուններն այն ժամանակ չգիտեի: Հիմա քարերն ավելի լավ եմ ճանաչում, քան առաջ:.
508 Որոշեցինք մեր գանձերը կիսել, երբ երկրում խաղաղություն տիրի, իսկ մինչ այդ սնդուկը պահել ապահով տեղում: Դրանք հիմա բաժանել իմաստ չուներ, եթե մեզ մոտ տեսնեին այդպիսի հարստություն, կասկած կհարուցեր: Ամրոցում բոլորն ապրում էին միասին, այնպես որ օտար աչքից պահելու ոչ մի հնարավորություն չկար:.
509 Լավ մտապահեցինք տեղը ու հաջորդ օրը ես չորս հատ գծագիր գծեցի և յուրաքանչյուրի վրա, ներքևի մասում գրեցի «չորսի նշանը», քանի որ չորսս էլ կապված էինք անխախտ երդումով: Երդվում եմ ձեռքս դնելով սրտիս, որ երբեք չեմ դավաճանել այն: Ջենտլմեններ, պետք չէ ձեզ պատմել, թե ինչով ավարտվեց ապստամբությունը:.
510 Խաղաղությունը վերջապես հաստատվեց երկրում, և մենք չորսով արդեն հուսով էինք, որ հեռու չէ այն օրը, երբ աննկատելիորեն կկարողանանք ամրոցից դուրս բերել մեր գանձերը: Բայց վիճակվաճ չէր մեր հույսներն իրականացնել. մեզ ձերբակալեցին, որպես Ահմեդին սպանողների: Ահա թե ինչ էր կատարվել:.
511 Վստահ էինք, որ բոլոր հետքերը թաքցրել էինք և մխիթարվում էինք ուրախ հույսերով, երբ հանկարծ չորսիս էլ ձերբակալեցին և մեղադրեցին Ահմեդի սպանության մեջ: Այդ գիշեր մեզնից երեքը պահակ էին կանգնած հարավ-արևմտյան դռան մոտ, իսկ չորրորդը, ինչպես հայտնի դարձավ, ճանապարհորդել էր սպանվածի հետ:.
512 Սիկհերը դատապարտվեցին ցմահ տաժանակրության, իսկ ես՝ մահվան, որը հետո փոխեցին նույն ժամկետով տաժանակրության: Մենք հայտնվեցինք հիմար վիճակում: Իմանալով, որ այնպիսի մի գաղտնիքի տեր ես, որը կարող է քեզ վեր բարձրացնել, և նստել բանտում՝ ազատվելու ոչ մի հույս չունենալով, անտանելի էր:.
513 Տանել հսկիչի ծաղրանքներն ու գանահարությունները, միայն բրինձ ուտել ու ջուր խմել, երբ ազատության մեջ քեզ սպասում է հեքիաթային հարստություն, կարելի է խելագարվել կամ ինքնասապան լինել, բայց ես միշտ համառ եմ եղել և, սրտապնդվելով, սկսեցի սպասել իմ ժամին: Եվ ահա, ինչպես ինձ թվաց, ժամը եկավ:.
514 Հոպթաունը փոքր ավան է Հարիեթ լեռան լանջին, և նույնիսկ այնպիսի ժամանակ եղավ, երբ ինձ թողեցին իմ կամքին: Տեղը գարշելի էր, տենդով վարակված կղզիներում, մեր տաժանավայրի արգելապատնեշի ետևում, բնակվում էին մարդակեր ցեղեր: Նրանց միակ զվարճությունը հարմար րոպեին թունավոր փշերով բանտարկյալների վրա կրակելն էր:.
515 Մենք հող էինք փորում, կոյուղի անցկացնում, աշխատում բատատի պլանտացիաներում և դեռ շատ ուրիշ աշխատանքներ կային, այնպես որ, մեր ամբողջ օրը զբաղված էր, փոխարենը գիշերը մեզ էր պատկանում: Բացի դրանցից, սովորեցի մեր բժշկի համար դեղ պատրաստել և ջանում էի ինչ-որ բան յուրացնել նրա գիտությունից:.
516 Նրա ընդունարանը, որտեղ սովորաբար դեղ էի պատրաստում, կպած էր հյուրասենյակին և սենյակների միջև մի փոքրիկ պատուհան կար պատի մեջ: Հաճախ, երբ հատկապես թախծոտ և միայնակ էի, ընդունարանում հանգցնում էի լամպը և կանգնած էի այդտեղ՝ պատուհանի միջով դիտելով խաղը և լսելով նրանց խոսակցությունը:.
517 Ամենավատը մայոր Շոլտոյի վիճակն էր: Սկզբում նա կանխիկ էր վճարում ՝ ոսկով և դրամաքարտերով, հետո սկսեց մեծ գումարների ստացականներ տալ: Երբեմն մի փոքր շահում էր, կարծում եմ, դա դիտմամբ էր արվում, որպեսզի քաջալերվեր: Իսկ հետո անհաջողություններն սկսեցին ավելի դաժանորեն հետապնդել նրան:.
518 Բայց ահա թե ինչ կցանկանայի հարցնել. ի՞նչ գին կառաջարկես գանձերիդ համար: Մենք կարող ենք գնալ դրանց ետևից կամ ծայրահեղ դեպքում հոգ տանել դրանց ապահովոիթյան մասին: Եթե, իհարկե, համաձայնության գանք: Խոսում էր սառը, անտարբեր տոնով, բայց աչքերը փայլում էին հուզմունքից և ընչաքաղցությունից:.
519 Փախուստին խանգարում է միայն մի բան՝ հեռավոր նավարկության համար պիտանի նավակ և մի քանի օրվա ուտելիք: Կալկաթայում կամ Մադրասում հեշտ է համապատասխան նավակ գտնել: Նավակն այստեղ կհասցնեք: Գիշերը կբեռնենք, և եթե դուք մեզ ծովով փոխադրեք հնդկական ափի ցանկացած մասը, համարեք, որ դուք ձեր բաժինն աշխատեցիք:.
520 Կարծում էր, որ մեզ այլևս երբեք չի տեսնի: Չէ՞ որ նա մեծ ստորություն կատարեց՝ մատնեց բոլորիս, այդ թվում՝ նաև իր ընկերոջը: Մորսթենը դրանից հետո շուտով մեկնեց Հնդկաստան և, իհարկե, սնդուկը թաքստոցում չգտավ. սրիկան հափշտակել էր այն, չկատարելով պայմանները, հանուն որի բացել էինք գաղտնիքը:.
521 Հենց այդ օրվանից ապրում էի վրեժխնդրության զգացումով: Այդ մասին մտածում էի գիշեր-ցերեկ: Շոլտոյից վրեժ լուծելն ինձ համար դարձավ միակ, ամենակուլ կիրքը: Ոչնչից չէի վախենում՝ ոչ դատից, ոչ կախաղանից: Ինչ գնով ուզում է լինի, փախչել, գտնել Շոլտոյին, սեփական ձեռքերով կտրել նրա կոկորդը. ահա ինչ էի երազում:.
522 Արդեն ձեզ ասել եմ, որ բժշկության մեջ ինչ-որ բան ձեռք եմ բերել: Մի անգամ, երբ բժիշկ Սոմերթոնը պառկած էր մալարիայի նոպայով, բանտարկյալներն անտառում բռնել էին փոքրամարմին մի տեղաբնակի: Նա մահացու հիվանդ էր և հեռացել էր անտառում մեռնելու: Գրկեցի, չնայած նրանից օձի ճտի նման չարություն էր բուրում:.
523 Երկու ամիս բուժեցի և, պատկերացրեք, ոտքի կանգնեցրի: Նա կապվեց ինձ հետ և, հավանաբար, չէր ձգտում անտառ վերադառնալ, որովհետև ամեն օր քարշ էր գալիս խրճիթիս մոտ: Նրանից մի քանի բառ սովորեցի իրենց լեզվով, որն էլ ավելի ամուր կապեց նրան ինձ: Տոնգան, այդպես էր նրա անունը, գերազանց ծովագնաց էր:.
524 Փոքրիկ Տոնգան հավատարիմ, հուսալի ընկեր էր: Ոչ մեկը չի ունեցել և չի ունենա այդպիսի ընկեր: Գիշերն, ինչպես պայմանավորվել էինք, նավակը բերեց նավամատույց: Բայց այնպես ստացվեց, որ այդ գիշեր հերթապահ էին կանգնեցրել մի աֆղանացու, որը երբեք առիթը բաց չէր թողնում ինձ վիրավորելու կամ խփելու:.
525 Վաղուց երդվել էի վրեժխնդիր լինել, և ահա այդ ժամը հասավ: Կղզում ապրելու վերջին րոպեներին ճակատագիտը դիտմամբ հանդիպեցրեց մեզ այդ գիշեր, որպեսզի կարողանամ հաշիվներս մաքրել: Կանգնել էր ծովափին, մեջքով դեպի ինձ, կարաբինն ուսին: Շուրջս քար փնտրեցի, որով կարողանայի ուղեղը թափել, չգտա:.
526 Այդ ժամանակ գլխումս վայրենի միտք ծագեց, հասկացա, ինչը պետք է իմ զենքը դառնա: Մթան մեջ գետնին նստեցի և արձակեցի փայտե ոտքս: Երեք մեծ թռիչք գործելով հարձակվեցի վրան: Նա հասցրեց կարաբինը դեմ տալ ուսին, բայց ես թափով վրա բերեցի փայտե ոտքս և ջնջխեցի գանգը: Հարվածից փայտե ոտքիս վրա փոս մնաց:.
527 Գաղտագողի այգի մտա և ներս նայեցի նրա պատուհանից: Շոլտոն պառկել էր անկողնում, աջ ու ձախ կողմերում կանգնել էին երկու որդիները: Ցանկացա նետվել երեքի վրա էլ, բայց այդ րոպեին նայեցի նրան, նա էլ նկատեց ինձ, ծնոտը կախ ընկավ, և ես հասկացա, որ մայոր Շոլտոյի համար աշխարհում ամեն ինչ վերջացած է:.
528 Բայց ոչ մի բան չգտա: Եվ այդտեղ էլ գլխումս միտք ծագեց, որ եթե ես երբևիցե հանդիպեմ իմ ընկեր սիկհերին, նրանց հաճելի կլինի իմանալ, որ ինձ հաջողվել է մայորի սենյակում թողնել մեր ատելության վկայականը: Թղթի կտորի վրա նկարեցի «չորսի նշանը», ինչպես մեր քարտեզների վրա էր, և ամրացրի հանգուցյալի կրծքին:.
529 Այնպես որ, օրվա վերջում միշտ մի գլխարկ դրամ էր հավաքվում: Առաջվա պես կապ էի պահպանում Պոնդիշերի-Լոջի հետ, բայց այնտեղից ոչ մի նորություն չկար: Միայն գիտեի, որ որդիները շարունակում են փնտրել գանձը: Վերջապես եկավ այն լուրը, որին մենք այնքան երկար սպասեցինք: Գանձերը գտնվեցին:.
530 Անվիճելիորեն այդ տվյալներն ունի: Ուշադրություն դարձրեք, որ հենց առաջին օրը իր հոր թղթերից մեզ բերեց ոչ այլ ինչ, քան Ագրայի ամրոցի նախագիծը: Բայց սերը էմոցիոնալ զգացմունք է և այդպիսին լինելով հակադիր է մաքուր և բանական մտքին: Իսկ ես, ինչպես ձեզ հայտնի է, միտքը բոլորից բարձր եմ դասում:.
531 Չէ, տղերք, շատ դժվար է դա նկարագրելը, եթե քո աչքով չես տեսնում, ախր արտաքուստ շատ հասարակ բան է, մանավանդ որ տեսնում ես ու աչքերիդ հավատում: Դա նույնն է, թե բաժակը կամ, աստված չանի, գինու գավաթը ուզենաս մեկնումեկին նկարագրել, միայն մատներդ կշարժես ու կհայհոյես անզորությունից:.
532 Իսկ առայժմ մի բան է ինձ համար պարզ: Նա ուզում է, ինչ կերպ էլ լինի, մի հատ «փուչիկ» բաց անել, թթուներով ախտահանել, մամլիչի տակ տափակացնել, հալել վառարանում: Ու այդ ժամանակ ամեն ինչ կպարզվի նրա համար, նա կարժանանա փառք ու պատվի, և ողջ համաշխարհային գիտությունը կցնցվի գոհունակությունից:.
533 Նրան մի ուրիշ անգամ կվերցնես: Օստինը վատ տղա չէ, նրա խիզախությունն ու վախկոտությունը հավասարաչափ են, բայց նա, իմ կարծիքով, արդեն կորած մարդ է: Կիրիլին դա չես բացատրի, բայց ես հո տեսնում եմ. հենց որ մարդը երևակայում է, թե ինքը լավ գիտե Գոտին ու ամեն ինչ հասկանում է, ուրեմն, նրա վերջը եկել է:.
534 Թե ինստիտուտից, ապա այդ ամենը սուտ է, իմ մասին այստեղ ոչ ոք բան չգիտի ու չի էլ կարող իմանալ: Իսկ եթե ոստիկանությունից են թուղթ ուղարկել... Բայց թե նրանք ի՞նչ կարող են իմանալ, բացի հին գործերից: Միգուցե Գիշակերը բռնվե՞լ է: Այդ սրիկան կաշին պրծացնելու համար ում ասես կծախի:.
535 Մտածում էի, մտածում, բայց խելքը գլխին ոչ մի բան չկարողացա մտածել, ու որոշեցի՝ թքած: Վերջին անգամ գիշերով Գոտի եմ գնացել երեք ամիս առաջ, ավարն արդեն համարյա լրիվ ծախել եմ ու փողերն էլ ծախսել: Նրանք ինձ տեղում չեն բռնել, իսկ հիմա հենց այնպես չեն բռնի, պլստան եմ, դուրս կպրծնեմ:.
536 Ու նորից հետ եկա հանդերձարան, նստեցի ու ծխեցի: Ստացվում է, որ ինձ այսօր չի կարելի Գոտի գնալ: Վաղն էլ չի կարելի, մյուս օրն էլ: Դուրս է գալիս, որ այդ սողունները նորից ինձ աչքի տակ են առել, չեն մոռացել, իսկ եթե մոռացել էին, ապա ինչ-որ մեկը հիշեցրել է նրանց: Եվ հիմա արդեն կարևոր չէ, թե ով է դա արել:.
537 Դեհ, այնպես ստացվեց, որ երեկ ես խայծը գցեցի, իսկ հիմա գինս եմ թանկացնում: Նույնիսկ լեզուս կապ ընկավ այս մտքից, իսկ նա սևեռուն նայում է ինձ, հայացքը չի հեռացնում, ու նրա աչքերում տեսնում եմ նույնիսկ ոչ թե արհամարհանք, այլ թվաց, որ նա հասկանում է ինձ: Ու արդեն հանգիստ բացատրում եմ նրան:.
538 Հիմա մենք վերադառնում ենք, ու քո Տենդերն սկսում է պարծենալ, թե ինչպես մենք գնացինք ուղիղ գարաժ, վերցրինք ուզածներս ու իսկույն հետ դարձանք: Ասես մի պահեստ էինք գնացել: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մեկը մեզ գլխի է գցել: Բայց թե մեր երեքից ո՞ր մեկն է գլխի գցել, իսկի բացատրելու կարիք էլ չկա:.
539 Մի խոսքով մենք իջանք «բուդուար»: Կիրիլը գնաց անցաթղթերը բերեց, մենք դրանք ներկայացրեցինք ևս մի սերժանտի, ու այդ սերժանտը մեզ արտահագուստներ տվեց: Եթե այս կարմիր արտահագուստը ներկեին մի հարմար գույնով, ապա ուզածդ ստալկերը այդպիսի արտահագուստի համար ինչ գին ուզեիր՝ կտար, աչքն էլ չէր թարթի:.
540 Ես արդեն վաղուց եմ մտքիս դրել, որ պիտի անպայման մի հատ թռցնեմ: Առաջին հայացքից որ նայում ես, ոչ մի արտակարգ բան չկա, ոնց որ ջրասուզակի հանդերձանք լինի, չէ, ավելի շուտ՝ հրթիռաթիռի ոդաչուի կամ, ասենք, տիեզարագնացի սաղավարտի է նման: Թեթև, հարմար, ոչ մի տեղ չի սեղմում, և ոչ էլ շոգից քրտնում ես նրա մեջ:.
541 Նայեց նա ինձ, ու ես տեսա, որ հիմա նա բնավ կատակի սիրտ չունի: Եվ իսկապես, ի՞նչ կատակի ժամանակ է... Դե որ Գոտի ես գնում, կամ պիտի լաց լինես, կամ ծիծաղես, բայց ես ոչ մի անգամ լաց չեմ եղել: Նայեցի Կիրիլի կողմը: Ոչինչ, լավ է պահում իրեն, միայն շուրթերն է շարժում, կարծես աղոթում է:.
542 Եթե մեկն ու մեկդ դանդաղեք կամ սկսեք հարցեր տալ՝ ծեծ կուտեք, նախապես ներողություն եմ խնդրում: Այ, օրինակ քեզ, պարոն Տենդեր, կհրամայեմ՝ գլխիվայր կանգնիր ու գնա առաջ: Եվ դու իսկույն, պարոն Տենդեր, պիտի հաստ քամակդ տնկես ու կատարես հրամանը: Իսկ եթե չկատարես, գուցե էլ չտեսնես հիվանդ աղջկադ:.
543 Իսկ ընդհանրապես որ նայում ես՝ սովորական թաղամաս է, տները ոնց որ սովորական տներ են, պարզապես վերանորոգման կարիք ունեն, ուրիշ ոչ մի արտառոց բան չկա, միայն թե մարդիկ չեն երևում: Այ, ի միջի այլոց, այս աղյուսե տանը ապրում էր մեր մաթեմատիկայի ուսուցիչը, նրա անունը Ստորակետ էինք դրել:.
544 Հետո երկար ժամանակ ժանտախտով պառկած էր, մաշկը լրիվ պլոկվեց, եղունգները թափվեցին: Բոլորը, ովքեր ապրում էին այս թաղամասում, գրեթե բոլորը հիվանդացան ժանտախտով, հենց դրա համար էլ այս թաղամասի անունը դրին Ժանտախտի թաղամաս: Ոմնաք մահացան, հիմնականում ծերերը, և այն էլ ոչ բոլորը:.
545 Ի միջի այլոց պատմում են, որ նրանք կուրացել են ոչ թե ինչ-որ բռնկումից, թեև ասում են, որ բռնկումներ էլ են եղել, այլ կուրացել են սոսկալի դղրդյունից: Ասում են, որ դա մի այնպիսի դղրդյուն է եղել, որ մարդիկ իսկույն կուրացել են: Բժիշկները նրանց ասում էին, թե դա չի կարող պատահել, թող հապա մի լավ հիշեն:.
546 Մեր գիտնականները վաղուց են աչքները գցել այդ անտենաների վրա, բա ոնց չէ, ուզում են գլուխ հանեն, թե դրանք ինչ ճիլոպ են, ախր ուրիշ ոչ մի տեղ այդպիսի բան չկա, միայն Ժանտախտի թաղամասում, այն էլ միայն անտենաների վրա: Ու ամենագլխավորն այն է, որ դա հենց այստեղ է, ինստիտուտի կողքը, հենց պատուհանների տակ:.
547 Դեհ, ոնց որ սովորաբար սկսնակը խոսում է Գոտում՝ ատամները չխկչխկում են, սիրտը թուլանում է, գլուխը կորցնում է ու դրա համար ամաչում է, բայց դե չի կարողանում ինքն իրեն տիրապետել: Ըստ իս, դա նրանց մոտ հարբուխի պես բան է, ոնց որ հարբուխի ժամանակ քեզնից անկախ քթիցդ թափվում է ու թափվում:.
548 Ես ձեռքով հասկացնում եմ նրան՝ կանգնիր, աստծու սիրուն մի շարժվիր: Բայց չէ որ նա էլ է այդ դռդռոցը լսում ու, ինչպես բոլոր սկսնակները, նա էլ է ուզում իսկույն ինչ-որ բան անել... «Հետո գնանք», – շշնջում է նա: Ես ճարահատյալ գլուխս թափահարում եմ, բռունցքս դեմ անում սաղավարտին, որ, իբր, հերիք է, վերջ տուր:.
549 Միայն թե այս թմբերը դուրս չեն գալիս: Եթե ուղիղ գնանք դեպի ասֆալտը, ստիպված պիտի լինենք դրանց արանքով անցնելու: Հալա նայիր, ոնց որ քեզ ձեռ առնեն, սպասում են: Չէ, ես չեմ անցնի ձեր արանքով: Ստալկերի երկրորդ պատվիրանը ասում է՝ կամ ձախ, կամ աջ, հարյուր քայլի վրա ամեն ինչ մաքուր պիտի լինի:.
550 Կամ էլ հանկարծ «մժեղային ճաղատը» կարող է հայտնվել, այդժամ արդեն ոչ միայն ոսկորներդ չես հավաքի, այլ քեզանից ընդհանրապես թաց տեղ կմնա միայն: Դրան տես, ի՜նչ քաջն է, չի համբերում, թռչել է ուզում... Մի խոսքով, մինչև թումբը պարզ է. թե ոնց պիտի գնանք, իսկ հետո այնտեղ կանգ կառնենք ու շուրջներս կնայենք:.
551 Չէ որ նրանք այսպիսին են, բոլոր ակնոցավոր գիտունիկները: Նրանց համար կարևորը անուն դնելն է: Քանի դեռ անուն չի հնարել՝ կխղճաս վրան նայես, իսկը տխմարների թագավոր: Բայց հենց որ հնարի ինչ-որ գրավիկոնցենտրատ, այ, արդեն, կարծես, սկսում է ամեն ինչ հասկանալ ու միանգամից ապրելը հեշտանում է նրա համար:.
552 Տենդերը հառաչում է, մի ոտից մյուսին է հենվում, անընդհատ և իրար հետևից հորանջում է նյարդայնությունից, մի տեսակ շնավարի ոռնալով. վախենում է խղճուկը: Ոչինչ, դա օգուտ է նրան: Այսօր մի հինգ կիլո կգցի, սա ամեն տեսակ դիետայից էլ լավ է... Ես նետեցի չորրորդ պնդօղակը: Այս մեկը կարծես լավ չթռավ:.
553 Հիմա, մտածում եմ, պնդօղակը կնետեմ, հանգիստ կգնանք, ոնց որ հալած յուղի վրայով կանցնենք, իսկ խոտը չի շարժվի, ընդամենը մի կես րոպե ու հետո արդեն կսկսվի ասֆալտը... Ու հենց այդ պահին սառը քրտինքը պատեց մարմինս: Նույնիսկ աչքերս մթնեցին, ու արդեն գիտեմ, որ պնդօղակն այլևս չեմ նետի այնտեղ:.
554 Այ, անվադողն արդեն դուրս է ընկել, հենց դա էր նրանց քարտեզի վրա նշված... Դուր չեկավ ինձ այդ անվադողը: Ստվերը մի տեսակ արտառոց է: Արևը մեր թիկունքում է, իսկ դրա ստվերը ձգվել է մեր կողմը: Դե լավ, ոչինչ, այդ անվադողը մեզնից հեռու է: Ընդհանուր առմամբ, կարծես, աշխատել կարելի է:.
555 Տեսնես ի՞նչ սարդ է դա հյուսել: Էհ, դեռ ոչ մի անգամ ես գոտու տարածքում սարդ ու բզեզ չեմ տեսել: Եվ ամենավատն այն է, որ իմ «փուչիկը» հենց այնտեղ է ընկած, կանիստրներից մի երկու քայլի վրա: Ես պետք է ժամանակին այն վերցրած լինեի, ու հիմա ոչ մի գլխացավանք չէր լինի: Բայց սրիկան շատ ծանր է, ախր լիքն է:.
556 Նա լրջորեն գլխով արեց՝ իբր, չեմ վախենա: Քիթը ոնց որ կապույտ սալոր լինի, համա թե խփել էի... Դեհ, կամաց ցած իջեցրի վթարային ճոպանները, մի անգամ էլ նայեցի արծաթավուն փայլին, ձեռքով արեցի Կիրիլին ու սկսեցի իջնել: Կանգնեցի ասֆալտին ու սպասում եմ, մինչև մյուս ճոպանով էլ Կիրիլը իջնի:.
557 Այնուամենայնիվ, շատ ավելի հեշտ է ցերեկով աշխատել, քան գիշերով: Հիշում եմ, ոնց էի պառկել հենց այս շեմին: Մութ է, ոնց որ նեգրի ականջում, փոսից «վհուկի դոնդողը» լեզուներն է հանում՝ երկնագույն, ոնց որ սպիրտի բոցը, ու ի՞նչն է ամենավատը, այդ սրիկա բոցը ոչ մի լույս չի տալիս, նույնիսկ ավելի է մթնացնում:.
558 Աչքերս սովորեցին կիսախավարին, ու ամեն ինչ պարզ տեսնում եմ, նույնիսկ երևում է ամենամութ անկյունների փոշին: Եվ իսկապես, արծաթին է տալիս այնտեղ, կանիստրներից ինչ-որ արծաթավուն թելեր են ձգվում դեպի առաստաղ, իսկը սարդոստայն: Գուցե դա հենց սարդոստայն է, բայց դե ավելի լավ է հեռու մնանք:.
559 Այ, հենց այստեղ էլ գործը փչացրի: Ես պիտի Կիրիլին կողքս կանգնեցնեի, սպասեի, որ նրա աչքերն էլ վարժվեն կիսախավարին, ու ցույց տայի այդ սարդոստայնը: Իսկ ես միշտ սովոր եմ մենակ գործ անել, դրա համար էլ Կիրիլին լրիվ մոռացել էի: Ես մտա գարաժ ու քայլերս ուղղեցի կանիստրների կողմը:.
560 Ներսումս ամեն ինչ քարացավ, ոչ մի բան չեմ լսում, միայն լսում եմ, թե ինչպես է պատռվում այդ սարդոստայնը: Մի տեսակ չոր ճթթոցով, ոնց որ սովորական սարդոստայնն է պայթում, միայն թե հասկանալի է, ավելի բարձր: Նստել եմ աչքերս փակ, ասես ոչ ձեռք ունեմ, ոչ ոտք, իսկ Կիրիլն ասում է. Դեհ վերցնե՞նք:.
561 Տենդերը ձեռքերը թափահարելով, սպառնում էր, որ հիմա կնախաճաշի ու իսկույն նորից հետ կգա Գոտի՝ գարաժի ճանապարհին նշանաձողեր դնելու, իսկ Կիրիլը բռնել է թևքիցս ու ինձ բացատրում է, թե ինչ բան է այդ գրավիկոնցենտրատը, այսինքն մեր «մժեղի ճաղատը»: Ես, ճիշտ է, մի քիչ թողեցի նրանց բլբլան, բայց հետո սսկացրի:.
562 Լողում ենք լռության մեջ, ու ես միայն մի բանի մասին եմ մտածում, թե ոնց պիտի կափարիչը հանեմ ու առաջին կումն անեմ: Ւսկ աչքիս առաջ անընդհատ այդ սարդոստայնն է փայլփլում: Կարճ ասած, դուրս եկանք Գոտուց, մեր «գալոշը» մտցրինք ոջլաջարդոցը կամ, գիտական լեզվով ասած, սանիտարական հանգարը:.
563 Սկսնակները երբեք ու երբեք դա չեն հասկանա: Ստալկերից բացի դա ոչ ոք չի հասկանա: Ու արցունքները հոսում են աչքերիցս՝ օղուց է, թե ինչից, ինքս էլ չգիտեմ: Տափաշիշը լրիվ դատարկեցի, ինքս թաց եմ, տափաշիշը՝ չոր: Էհ, վերջին կումը պակաս մնաց: Ոչինչ, դա ուղղելի բան է: Հիմա արդեն ամեն ինչ կարելի է ուղղել:.
564 Հենց հիմա էլ կարող ես գնալ ու ստանալ ծրարը: Իսկ գուցե այստե՞ղ բերեն, հենց բաղնի՞ք: Ես դանդաղ սկսեցի հանել շորերս: Հանեցի ժամացույցս, նայում եմ. ուրեմն, Գոտում մենք մնացել ենք, աստված իմ, հինգ ժամ ու մի քանի րոպե: Հինգ ժամ... Իսկ եթե մտածեք, թե հինգ ժամն ի՜նչ է ստալկերի համար:.
565 Համա՜ թե սլացան միջանցքով: Ոնց որ ձիեր, աստված վկա: Ես մի րոպե սպասեցի՝ լռություն է: Գլուխս դուրս հանեցի դռնից, ոչ ոք չկա: Ու հանգիստ գնացի՝ քթիս տակ սուլելով: Իջա պահակատուն, անցաթուղթս ցույց տվի լողլողին, իսկ նա ձեռքը տարել է գլխարկին՝ ինձ պատիվ է տալիս: Օրվա հերոս եմ, բա ո՜նց:.
566 Հենց այնպես: Նայել նրան, ձեռքը բռնել: Գոտուց հետո մարդը միայն մի բան է ուզում՝ աղջկա ձեռք բռնել: Մանավանդ երբ հիշում եմ ստալկերների երեխաների մասին այդ բոլոր խոսակցությունները, թե ինչ տեսակ են նրանք լինում... Չէ, ո՛չ մի Գուտա, հիմա ինձ նախ մի շիշ թունդ բան է պետք, ոչ պակաս:.
567 Դոդոշներ, գազազել են, դե, իհարկե, կապույտ սաղավարտները ամբողջ փողոցը փակել են, անցնել չի լինի: Ես գնում եմ աչքերս կախ, հիմա լավ կլինի, որ չնայեմ դրանց վրա, ցերեկն ընդհանրապես չարժե, որ դրանց վրա նայեմ. մի երկու տիպեր կան, ու ես չեմ ուզում դրանց տեսնել, թե չէ մեծ կռիվ դուրս կգա, եթե դրանց տեսնեմ:.
568 Ու որպեսզի շուտ վերջացնեմ այս տհաճ խոսակցությունը, հանում եմ վկայականս ու մեկնում կապիտան Քվոտերբլադին: Նա վերցնում է գրքույկս, թերթում, ամեն մի էջն ու ամեն մի կնիքը հոտոտում, քիչ է մնում լիզի: Հետո վերադարձնում է ինձ, ու շատ գոհ է իրենից, աչքերը պլպլում են, նույնիսկ դեմքին գույն եկավ:.
569 Իսկ կապիտանը հիմա էլ սկսեց հեռանկարից խոսել, իբր ուսումը լույս է, տգիտությունը՝ խավար, աստված, իբր սիրում ու գնահատում է ազնիվ աշխատանքը, մի խոսքով՝ գլխից դուրս է տալիս այն ցնդաբանությունը, որը բանտում ամեն կիրակի լսում էինք տերտերից: Իսկ ես էլ չեմ դիմանում՝ խմել եմ ուզում:.
570 Ես նստեցի աթոռին, մի կում արեցի, աչքերս փակեցի: Սառնարանը չխկչխկում է, երաժշտական ավտոմատից կամացուկ ճնկճնկոց է լսվում: Էռնեստը հաջորդ բաժակն է լցնում. ինչ լավ է, հանգստացնող... Խմեցի, բաժակը դրեցի վաճառասեղանին, ու Էռնեստը, ժամանակ չկորցնելով, նորից չորս մատ լցրեց թափանցիկ հեղուկից:.
571 Մեր քաղաքը խուլ ծակ է: Միշտ էլ կորած-մոլորած ծակ է եղել: Հիմա էլ է ծակ: Բայց այն տարբերությամբ, որ հիմա մեր քաղաքը դեպի ապագան տանող ծակ է: Այս ծակի միջով մենք այնպես շուռ կտանք ձեր քնձռոտ աշխարհը, որ ամեն ինչ հիմնահատակ կփոխվի: Մարդիկ ուրիշ ձևով կապրեն, ճիշտ կապրեն, ամեն մեկը կունենա իր ուզածը:.
572 Այ թե ի՜նչ ծակ է մեր քաղաքը: Այստեղ սսկվեցի, որովհետև նկատեցի, որ Էռնեստը շշմած ինձ է նայում, ու մի տեսակ վատ զգացի: Ընդհանրապես չեմ սիրում ուրիշի խոսքերը կրկնել, եթե այդ խոսքերը նույնիսկ իմ սրտով են, մանավանդ որ իմ բերանից մի տեսակ անշնորհք են հնչում: Երբ Կիրիլն է ասում՝ բերանդ բաց լսում ես:.
573 Եվ իզուր են սատանային ծախվածների աղոթքները: Ու կփրկվեն միայն նրա դեմ ընդվզածները: Դուք, մարդկային ցեղի զավակներ, որ գայթակղվել եք սատանայով, որ խաղում եք սատանայի խաղալիքներով, որ սատանայի գանձերին եք տիրացել, ասում եմ ձեզ՝ կույր եք: Ուշքի եկեք, սրիկաներ, քանի դեռ ուշ չէ:.
574 Ոչինչ, ես նրան լավ գիտեմ: Հիմա նրա լաց լինելու և քարոզներ կարդալու շրջանն է, որ Գոտին, իբր, սատանայական գայթակղություն է, այնտեղից ոչ մի բան չի կարելի դուրս բերել, իսկ ինչ որ արդեն բերել եք՝ հետ տարեք, դրեք տեղը ու ապրեք այնպես, ասես Գոտի գոյություն էլ չունի: Սատանայինը, իբր, սատանային:.
575 Դիկը սիգարետը խցկեց նրա ատամների արանքը ու վառիչը մոտեցրեց: Մի կերպ հանգստացրինք նրան: Մինչդեռ ժողովուրդը լցվում էր ու լցվում: Բոլոր սեղաններն արդեն զբաղված էին, վաճառասեղանին մոտենալ չէր լինի: Էռնեստը կանչեց իր աղջիկներին, վազվզում են նրանք, մեկին գարեջուր են տանում, մյուսին՝ կոկտեյլ, օղի:.
576 Ուրեմն հիմա էլ փող չես աշխատի: Ինչ արած, գուցե էդպես ավելի լավ կլինի՝ գայթակղություններն էլ քիչ կլինեն: Գոտի կգնամ ցերեկը, ոնց որ բոլոր կարգին մարդիկ, դրա փողն, իհարկե, հեչ բան կլինի, բայց վտանգն էլ պակաս կլինի, «Գալոշ», արտահագուստ, հազարումի բան, ու պահակների վրա թքած:.
577 Ամբողջ պանդոկը խճճվել էր ոստայնի մեջ, մարդիկ շարժվում են, և ոստայնը կամացուկ ճթճթում է մարդկանց կպչելուց: Իսկ մեջտեղում կանգնել է Մալթացին, նրա դեմքը՝ զարմացած մանկական դեմքը, ոչինչ չի հասկանում: Ճստիկ, – քնքշորեն ասում եմ նրան, – Ինչքա՞ն փող է քեզ պետք: Հազարը հերի՞ք է:.
578 Ու ձեռքս բարձրացրի, որ խփեմ, հանկարծ ինձ բռնեցին ու ինչ-որ տեղ քարշ տվին: Ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ: Գոռգոռում եմ, ուզում եմ ձեռքներից դուրս պրծնեմ, ոտքերով հարվածում եմ ինչ-որ մեկին, հետո ուշքի եմ գալիս հոտած զուգարանում, ամբողջովին թաց եմ, քիթումռութս ջարդված:.
579 Ժամացույցիս գրպանիկից հանեցի «զուդան», բոլորովին նոր է, չօգտագործված, մի քիչ տրորեցի մատներիս արանքում, որ գործի ընկնի, բաց արի սրահի դուռն ու թաքուն գցեցի թքամանի մեջ, իսկ ինքս պատուհանից դուրս թռա ուղիղ փողոց: Իհարկե, շատ կուզեի տեսնել, թե ինչ է կատարվելու այնտեղ, բայց հարկավոր էր շուտ չքվել:.
580 Կիրիլ, իմ միակ ընկեր, ի՞նչ պատահեց քեզ: Հիմա ո՞նց պիտի ապրեմ առանց քեզ: Ի՞նչ հեռանկարների մասին էիր պատմում ինձ նոր աշխարհի, փոխված աշխարհի մասին... Իսկ հիմա՞: Ինչ-որ մեկը լաց կլինի քեզ վրա հեռավոր Ռուսաստանում, իսկ այ ես չեմ կարողանում լաց լինել: Բայց չե որ այստեղ ես եմ մեղավոր, պորտաբույծս:.
581 Նա գալիս է իմ կողմը, գալիս է իմ գեղեցկուհին, իմ լավ աղջիկը, գալիս է իր սլացիկ ոտքերով, շրջազգեստը ծածանվում է ծնկների վերևում, բոլոր դարպասների հետևից նրան են նայում, իսկ նա քայլում է ոնց որ լարի վրայով, ոչ ոքի չի նայում, ու չգիտես ինչու ես իսկույն հասկացա, որ նա ինձ է փնտրում:.
582 Մեքենան, դխկդխկացնելով պարապ աշխատող շարժիչը, կանգնած էր տեղում և իր երեք լուսարձակները գցում էր ու գցում լքած գերեզմանների, թեքված, ժանգոտված խաչերի ու շիրմաքարերի վրա, այս ու այնտեղ անփույթ աճած արոսենիների ու երեք մետրանոց պատի վրա, որ կիսաքանդ մնում էր ձախ կողմում: Պարեկները վախենում էին գոտուց:.
583 Ինչ-որ տեղ աջ կողմում, ոչ շատ հեռու, բայց ոչ էլ մոտիկ, գերեզմանոցում էլի ինչ-որ մեկը կար: Այնտեղ նորից խշխշացին տերևները, ու կարծես, հող թափվեց, իսկ հետո խուլ թրմփոցով ծանր ու պինդ ինչ-որ բան ընկավ: Զգուշորեն, առանց շրջվելու, թաց խոտերին սեղմվելով Ռեդրիկը հետ-հետ սողաց:.
584 Ւրականում Ռեդրիկը չէր տեսել և վայրկյանի ինչ-որ մի ակնթարթում չէր կարող տեսնել այս բոլոր մանրամասները, բայց նա այդ ամենը պատկերացրեց: Նա մի քանի քայլ էլ սողաց, ծոցում շոշափեց տափաշիշը, հանեց ու որոշ ժամանակ պառկած մնաց, տաք մետաղը այտին սեղմած: Հետո տափաշիշը ձեռքում պահած շարունակեց սողալ:.
585 Պարսպի մեջ ճեղք կար, ու հենց այդ ճեղքի մոտ գետնին փռված, արճիճներից ծակծկված անձրևանոցի վրա պառկած էր Բարբրիջը: Նա առաջվա նման պառկած էր մեջքի վրա, երկու ձեռքով հետ ձգած սվիտերի օձիքը, և կամացուկ, ցավագին տնքում էր ու հառաչում: Ռեդրիկը նստեց նրա կողքը ու հանեց տափաշշի կափարիչը:.
586 Դու Մալթացուն չվերցրիր: Մալթացին շատ էր ուզում նրանց հետ գնալ: Ամբողջ երեկո հյուրասիրում էր, անընդհատ համոզում, երդվում էր, որ արտահագուստ կճարի, ու Մալթացու կողքը նստած Բարբրիջը, կնճռապատ ծանր ձեռքով դեմքը փակելով, կատաղորեն աչքով էր անում Ռեդրիկին, իբր, համաձայնվի, չենք տուժի:.
587 Խճուղու կողմն էր նայում: Լուսարձակներն արդեն ճառագայթներ չէին նետում թփերի վրա, նրանք, ասես խաչաձևված, մեխվել էին մարմարե կոթողի վրա, և վառ կապույտ մշուշում Ռեդրիկը պարզ տեսավ կռացած սև մի կերպարանք, որը քայլում էր խաչերի միջով: Նա ասես առաջ էր գնում կուրորեն, ուղիղ լուսարձակի կողմը:.
588 Կրճտաց կցորդիչը, ամեհի ոռնաց շարժիչը, թփերի մեջ առկայծեցին կարմիր ու կապույտ ազդանշանային կրակները, և պարեկային մեքենան, տեղից պոկվելով, կատաղի արագությամբ սլացավ քաղաքի կողմն ու անհետացավ պատի հետևում: Ռեդրիկը ջղաձգորեն թուքը կուլ տվեց և արձակեց կոմբինեզոնի «կայծակ» ճարմանդը:.
589 Երբ նրանք դուրս եկան խճուղի, դեռ մութ էր, բայց զգացվում էր, որ շուտով լույսը կբացվի: Խճուղու մյուս կողմի անտառում քնատ ու անվստահ աղմկեցին թռչունները, իսկ հեռավոր արվարձանի սև տների և հատուկենտ դեղին լապտերների վերևում գիշերվա խավարն արդեն գունատվում էր, և այնտեղից փչեց տաք ու խոնավ քամի:.
590 Ռեդրիկը հանեց լապտերիկն ու սկսեց հետ ու առաջ քայլել ճանապարհի եզրով, զննելով հետքերը: Հետքեր համարյա չկային: Դուրս գալով խճուղի, «լենդրովերը» տրորեց խիտ խոտը, բայց մի քանի ժամ հետո այդ խոտը նորից կուղղվեր: Պարեկային մեքենայի կանգնած տեղի չորս կողմը վիթխարի քանակությամբ ծխախոտի մնացորդներ էին թափված:.
591 Ռեդրիկը հիշեց, որ վաղուց արդեն ծխել է ուզում, հանեց սիգարետն ու սկսեց ծխել, չնայած հիմա ամենից շատ ուզում էր նստել մեքենա և որքան հնարավոր է շուտ հեռանալ, հեռանա՛լ, հեռանա՛լ այստեղից: Բայց առայժմ դեռ չի կարելի տեղից շարժվել: Ամեն ինչ պետք է անել առանց շտապելու և կշռադատված:.
592 Նա կափարիչը տեղը դրեց, վրայից փալասներ լցրեց ու նստատեղը իջեցրեց: Բարբրիջը տնքտնքաց, հառաչեց, աղերսալից խնդրեց շտապել, նորից խոստացավ Ոսկե գունդը, իսկ ինքն անընդհատ շուռումուռ էր գալիս տեղում, վախեցած նայելով դժգունող խավարին: Ռեդրիկը ուշադրություն չէր դարձնում նրա վրա:.
593 Բարբրիջը իսկույն սսկվեց: Մեքենան ցնցվում էր, անիվներն անընդհատ խրվում էին գիշերվա անձրևից թաց հողի մեջ: Ռեդրիկը միացրեց լույսերը: Սպիտակ թռթռան լույսը լուսավորեց խոտով ծածկված հին արահետները, մեծ ջրափոսերը, փտած ցանկապատները: Բարբրիջը լաց էր լինում, հեծկլտալով ու փնչացնելով:.
594 Արվարձանը ձգվում էր քաղաքի արևմտյան ծայրամասի երկայնքով: Մի ժամանակ այստեղ ամառանոցներ էին, բանջարանոցներ, այգիներ, քաղաքի ղեկավարների ու գործարանային վարչության ամառային նստավայրերը: Կանաչ ու հաճելի վայրեր, մաքուր, ավազոտ ափերով փոքրիկ լճեր, կեչու պուրակներ, ջրավազաններ, որտեղ ծածան էին բազմացնում:.
595 Նա հասավ խճուղուն ու զգուշորեն գլուխը դուրս հանեց թփերի միջից: Այստեղից լավ երևում էր ոստիկանական պահակակետը, որը երեք լուսավոր պատուհաններով փոքրիկ անսովոր տնակ էր: Պարեկային մեքենան կանգնած էր ճանապարհի եզրին ու նրա մեջ ոչ ոք չկար: Ռեդրիկը որոշ ժամանակ կանգնել ու նայում էր:.
596 Նա գրպանում շոշափեց կաստետը, մատները մտցրեց ձվաձև անցքերի մեջ, սառը մետաղը սեղմեց բռունցքի մեջ և, ցրտից կծկվելով ու ձեռքերը գրպանից չհանելով, հետ գնաց: Մի քիչ կողքի թեքված «լենդրովերը» կանգնած էր թփերի մեջ: Դա շատ խուլ տեղ էր, լքված ու մոռացված, հավանաբար, տասը տարի այստեղ ոչ ոք չի եկել:.
597 Նա նստեց ղեկի մոտ, միացրեց շարժիչը, ու մեքենան պոկվեց տեղից: Ամեն ինչ լավ անցավ: Ոչ ոք դուրս չեկավ տնակից, երբ «լենդրովերը» տեղը տեղին, բոլոր ազդանշանները պահպանելով, դանդաղ անցավ նրա մոտով, իսկ հետո, ավելի ու ավելի մեծացնելով արագությունը, սլացավ դեպի քաղաք՝ հարավային ծայրամասի կողմից:.
598 Դե գնա՛նք: Նա դեռ ինձ յոթ հարյուր պարտք է... Դե, քշի, գնա՛, ոնց որ թաց տեղով սողացող ոջիլ լինես: – Ու հանկարծ սկսեց անզոր հայհոյել կեղտոտ ու քինոտ բառերով, փսլինք թափելով ու հազից շնչահեղձ լինելով: Ռեդրիկը չէր պատասխանում նրան: Ոչ ժամանակ ունե՛ր, ոչ էլ ուժ՝ լռեցնելու անպատկառ Գիշակերին:.
599 Ռեդրիկը հոգնած նստեց բազկաթոռին, հանեց սիգարետն ու ծխեց, նայելով շուրջը: Այո, հյուրասենյակը վատ չէ: Մսագործը փողերը չէր ափսոսացել: Նա շատ փորձառու ու մոդայիկ վիրաբույժ էր, ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ նահանգի բժշկության աստղն էր, ու ստալկերների հետ կապվել էր, իհարկե, ոչ փողի համար:.
600 Նրա դեմքն այժմ գործնական էր: – Սպասիր, հիմա կհագնվեմ: Մինչ նա կհագնվեր, մինչ կզանգահարեր ինչ-որ տեղ, հավանաբար իր հիվանդանոցը, որ ամեն ինչ պատրաստեն վիրահատության համար, Ռեդրիկը առանց շարժվելու ընկղմվել էր բազկաթոռի մեջ ու ծխում էր: Միայն մեկ անգամ նա շարժվեց, որ գրպանից հանի տափաշիշը:.
601 Ռեդրիկը նստեց ղեկի մոտ, Մսագործը՝ նրա կողքը, և իսկույն, թեքվելով Բարբրիջի կողմը, սկսեց տնտղել նրա ոտքերը: Սսկված, վախեցած Բարբրիջը խղճալի բաներ էր քրթմնջում, երդվում էր նրան ոսկու մեջ լողացնել, նորից ու նորից հիշում էր երեխաներին ու հանգուցյալ կնոջը և աղաչում էր փրկել գոնե ծնկները:.
602 Հիվանդանոցի մուտքից դուրս թռան քնատ սանիտարները ու, վազելու ընթացքում բացելով պատգարակը, մոտեցան մեքենային: Ռեդրիկը շարունակելով ծխել, նայում էր, թե ոնց ճարպկորեն Բարբրիջին դրին պատգարակի վրա ու տարան: Բարբրիջը անշարժ պառկել էր ձեռքերը կրծքին դրած, ու անջատված նայում էր երկնքին:.
603 Հետո նա մի անգամ էլ ըստ իր սովորության բոլոր կողմերից լավ տնտղեց մեքենան: Հետևի ձախակողմյան անիվին կպել էր մի տրորված սիգարետ: Ռեդրիկը պոկեց սիգարետի մնացորդը՝ շվեդական էր: Ինչ-որ բան մտածելով, այն մտցրեց լուցկու տուփը: Տուփի մեջ արդեն երեք սիգարետի մնացորդ կար: Աստիճաններին նա ոչ ոքի չհանդիպեց:.
604 Հետո մտավ ննջարան: Կապիկը խաղաղ քնած էր, ճմրթված վերմակը կախվել էր հատակին, գիշերանոցը վեր էր բարձրացել, ու նա ասես ափի մեջ լիներ՝ փոքրիկ ֆսֆսան գազանիկը: Ռեդրիկը չդիմացավ ու շոյեց նրա մեջքը, որ ծածկված էր ոսկեգույն բրդով, և հազարերորդ անգամ զարմացավ, թե ինչքան երկար ու մետաքսանման է այդ բուրդը:.
605 Հետո նա բացեց սեղանի դարակը, վերցրեց մի թուղթ, մատիտ ու համրիչը: Սիգարետը սեղմելով բերանի անկյունում ու ծխից կկոցելով աչքերը, նա իրար հետևից թվեր էր գրում, կազմելով երեք սյունակ, հետո սկսեց գումարել առաջին երկու սյունակների թվերը: Արդյունքը բավական պատկառելի թիվ էր ստացվում:.
606 Էլեկտրական լույսի տակ «քորոցները» կապույտ փայլ ունեին և միայն երբեմն էին շողշողում սպեկտրի մաքուր գույներով՝ դեղին, կարմիր, կանաչ: Նա մի քորոց վերցրեց ու զգուշությամբ, որ հանկարծ մատները չծակի, սեղմեց բութ մատով և ցուցամատով: Հետո լույսն անջատեց ու մի քիչ սպասեց, վարժվելով խավարին:.
607 Ու միայն դրանից հետո նա վճռեց... Ռեդրիկը երկու ձեռքերը մտցրեց պարկի մեջ և, շունչը պահած, այնտեղից հանեց և սեղանին դրեց մի փափուկ փաթեթ: Որոշ ժամանակ լուռ նայում էր փաթեթին, մտախոհ քորելով կզակը: Հետո, այնուամենայնիվ, վերցրեց մատիտը, պտտեց անճոռնի ռետինե մատների արանքում և նորից դրեց տեղը:.
608 Երևի կարելի էր գոնե մի կես ժամ քնել, որ գլուխն ավելի հստակ գործեր, բայց, մյուս կողմից, շատ լավ կլինի, եթե ինքը ավելի շուտ գնա այնտեղ ու տեսնի ինչն ինչոց է: Նա հանեց ձեռնոցները, գոգնոցը կախեց ու, չանջատելով լույսը, դուրս եկավ խորդանոցից: Կոստյումն արդեն դրված էր մահճակալին, ու Ռեդրիկն սկսեց հագնվել:.
609 Այդ ժամանակ Ռեդրիկը վեր կացավ մահճալից, Կապիկին իջեցրեց հատակին և, արդեն չլսելով նրա բլբլոցը, հագավ շալվարն ու պիջակը: Կապիկն անընդհատ բլբլում էր, բայց Ռեդրիկը միայն ցրված ժպտում էր բերանով, այնպես որ ի վերջո լսեց, որ հայրիկը լեզուն կուլ է տվել, ատամներով կծել է: Եվ վերջապես նրան հանգիստ թողեցին:.
610 Նրանք լուռ ու հապշտապ հարմոնտյան տապակած նրբերշիկ էին ուտում և ապակյա մեծ բաժակներով մուգ գարեջուր էին խմում: Մյուս կողմում մի սերժանտ տապակած կարտոֆիլ էր ուտում՝ պատառաքաղը բռի մեջ սեղմած: Կապույտ սաղավարտը դրել էր հատակին, աթոռի կողքը, իսկ ատրճանակի պատյանով գոտին կախել էր աթոռի թիկնակին:.
611 Մատուցողուհին, որն անծանոթ, տարիքով կին էր, կանգնած էր մի կողմում և ժամանակ առ ժամանակ հորանջում էր, ձեռքով նրբանկատորեն փակելով ներկված բերանը: Իննից քսան էր պակաս: Ռեդրիկը տեսավ, ինչպես հյուրանոցից դուրս եկավ Ռիչարդ Նունանը, ինչ-որ բան ծամելով և քայլելու ընթացքում գլխարկը գլխին քաշելով:.
612 Նա եռանդուն կտկտացնում էր աստիճաններից իջնելիս՝ կարճլիկ, գիրուկ, վարդագույն, ամբողջովին բարեկեցիկ, բարեհաջող, նոր լողացած, վճռականորեն համոզված, որ օրը ոչ մի անախորժություն չի պատճառելու իրեն: Նա ձեռքի թափահարումով բարևեց ինչ-որ մեկին, ծալած թիկնոցը գցեց աջ ուսին և մոտեցավ իր «պեժոյին»:.
613 Նա անտարբեր նայեց կողքի աթոռին դրված Ռեդրիկի պայուսակին, մատով փայլեցրեց նրա արծաթե փակը, որի վրա փորագրված էին սլավոնական տառեր: – Ամեն ինչ ճիշտ է: Փողը մարդուն պետք է այն բանի համար, որ նա երբեք չմտածի փողի մասին... Կիրի՞լն է նվիրել, – հարցրեց նա, գլխով ցույց տալով պայուսակը:.
614 Նա բացեց աչքերը, ու ամեն ինչ ցնդեց: Դա ուրիշ աշխարհ չէր, դա իր նախկին, ծանոթ աշխարհն էր նրա կողմը շրջվել էր իր մի ուրիշ, անհայտ կողմով, և այդ կողմը նրան հայտնվեց սոսկ մի ակնթարթ ու նորից ամուր փակվեց, նախքան կհասցներ ինչ-որ բան հասկանալ: Ռեդրիկի ականջի մոտ ջղային ոռնաց մի ավտոմեքենա:.
615 Նա իրեն թույլ տվեց միայն մինչև վերջ ծխել սիգարետը, կիսափակ կոպերի տակից նայելով ճեմասրահում խռնված մարդկանց: Ոսկրոտը արդեն այստեղ էր ու ջղային տեսքով ինչ-որ բան էր փնտրում վաճառասեղանին դրված ամսագրերի մեջ: Ռեդրիկը ծխախոտի մնացորդը գցեց մոխրամանը ու մտավ վերելակի խցիկը:.
616 Ռեդրիկը մի սիգարետ հանեց, ծխեց, հատակից մի հանդես վերցրեց ու, ցրված, սկսեց թերթել: Հանդեսը լիքը լցված էր շլացուցիչ գեղեցկուհիներով, բայց, չգիտես ինչու, հիմա սրտախառնոց էր զգում դրանց նայելուց: Ռեդրիկը ձեռքից գցեց հանդեսն ու հայացքը պտտեցրեց սենյակով մեկ, որ խմելու բան գտնի:.
617 Նա հանեց ևս մեկ կապուկ թղթադրամ: – Սա առաջին նմուշի գինն է, – ասաց նա, կապուկից պոկելով փաթեթաթուղթը: Այսպիսի օղակի յուրաքանչյուր նոր նմուշի համար կստանաք երկու այսպիսի կապուկ: Կհիշե՛ք, տղաս: Երկո՛ւ: Բայց մի պայմանով. բացի մեզնից ոչ մեկը այս օղակների մասին չպետք է իմանա:.
618 Նրանց կեսը մի երկու ամիս հետո, անիծելով ամեն ինչ ու ամենքին, վերադառնում էր հայրենի տները, իրենց հետ տանելով ու աշխարհով մեկ տարածելով մեծագույն հուսախաբությունը: Նրանցից միայն շատ քչերն էին դառնում ստալկեր ու շուտով զոհվում էին, այդպես էլ չհասցնելով գլխի ընկնել ինչն ինչոց է:.
619 Հարևաններն ասում են, որ նա մահացել է մի երեսուն տարի առաջ, Այցելությունից առաջ, իսկ հիմա՝ բարև ձեզ, վեր է կացել, եկել: Ման եկավ, պտտվեց, պտտվեց տան չորս կողմը, հետո նստեց ցանկապատի տակ ու մնաց: Ամբողջ թաղի ժողովուրդը այդտեղ էր թափվել՝ նայում են նրան, բայց դե վախենում են մոտենալ:.
620 Կանաչ մարգագետնում փռված էր հսկայական կարմիր ներքնակ, իսկ ներքնակի վրա, բաժակը ձեռքին, գրեթե անտեսանելի լողազգեստով բազմել էր Դինա Բարբրիջը: Նրա կողքին ընկած էր վառվռուն կազմով մի գիրք, ու հենց այստեղ էլ, թփի տակ, ստվերում, դրված էր սառույցով լի մի դույլ, որի միջից դուրս էր ցցված մի երկար շիշ:.
621 Առանց խոսելու ձեռքը տարավ ծոցը, մի կապուկ թղթադրամ հանեց ու նետեց կարմիր ներքնակի վրա, ուղիղ Դինայի երկար ու մերկ ոտքերի տակ: Թղթադրամները ծիածանագույն հովհարի պես շաղ եկան: Դինան ցրված վերցրեց մի քանի հատ ու սկսեց ուշադիր նայել, ասես առաջին անգամ է տեսնում, բայց առանձնապես չի հետաքրքրվում:.
622 Քրտինքը կարկուտի պես գլորվում էր նրա սև ու բոսորագույն դեմքի վրայով, արյունով լցված աչքերը դուրս էին պրծել խոռոչներից, և տեսնելով, որ Ռեդրիկը նայում է իրեն, նա հուսահատությունից գլուխը կորցրած առաջ մեկնեց բաժակը և նորից չգիտես բառաչեց, թե ոռնաց, անզոր ու լայն բացելով անատամ բերանը:.
623 Այդպիսի առիթը... Ռեդրիկը նայում էր Դինային, մոռացած բաժակի մասին, իսկ նա տեղից վեր կացավ և քայլելով չորս կողմը սփռված թղթադրամների վրայով, կանգնեց Ռեդրիկի դիմաց, սեղմված բռունցքները պիրկ կոնքերին դրած, ու օծանելիքով և քաղցր քրտինքով բուրող իր հրաշագեղ մարմնով մեկուսացրեց նրան մնացյալ աշխարհից:.
624 Ռեդրիկը նայեց Էռնեստի ծանր կոպերն իջած էին, փոքրիկ բերանը ծռված էր, հաստ թշերը կախ էին ընկել: Նեգրը ավելը քստքստացնում էր Ռեդրիկի ոտքերի տակ, անկյունում նստածները աղմկոտ վիճում էին ձիարշավի մասին, արկղեր տեղափոխող նեգրը հետևով այնպես կպավ Էռնեստին, որ վերջինս քիչ մնաց ընկներ:.
625 Վազելու ընթացքում նա անընդհատ ականջ էր դնում, բայց պարեկային շչակների ոռնոցը չէր լսվում, ու ավելի արագ վազեց, վախեցնելով երեխաներին, սուզվելով պարաններից կախված լվացքի տակ, խցկվելով փտած ցանկապատերի արանքով, ճգնելով ավելի շուտ դուրս գալ այս թաղամասից, քան կապիտան Քվոտերբլադը կհասցներ շրջապատել:.
626 Նա դուրս եկավ բակից, միանգամից խռնվեց ամբոխին և, հրմշտելով, տրորելով սրա-նրա ոտքերը, վզակոթին հարված ստանալով ու ինքն էր հասցնելով, դուրս եկավ փողոցի մյուս կողմը և նորից մտավ բակ հենց այն պահին, երբ առջևում լսվեց պարեկային մեքենայի նողկալի ու ծանոթ ոռնոցը, ու թափորը կանգ առավ՝ հարմոնի պես սեղմվելով:.
627 Բայց հիմա նա ուրիշ թաղում էր, ու կապիտան Քվոտերբլադը չէր կարող իմանալ, թե հատկապես որ թաղում: Ռեդրիկն իր գարաժի մոտ դուրս եկավ ռադիոապրանքների պահեստի կողմից, ու ստիպված եղավ սպասել, մինչև որ բանվորները բեռնատարից իջեցրին հսկայական ստվարաթղթե տուփերով հեռուստացույցները:.
628 Նա ագահորեն ծխում էր, պատի տակ պպզած, մերթ ընդ մերթ շփելով դեմքը, որ մեղմացնի ջղային ցնցումը, ու մտածում էր, մտածում: Իսկ երբ վիթխարի բեռնատարը բանվորների հետ միասին դուրս եկավ դարպասից, նա ծիծաղեց ու կամաց ասաց. «Շնորհակալություն տղերք, տխմարիս պահեցիկ... թողեցիկ, որ մտածեմ»:.
629 Ծածուկ անցքի միջով նա մտավ իր գարաժը, անաղմուկ տեղից վերցրեց մեքենայի հին նստատեղը, ձեռքը մտցրեց զամբյուղի մեջ ու այնտեղից փաթեթը հանեց ու դրեց ծոցը: Հետո վերցրեց մեխից կախված հնամաշ կաշվե բաճկոնը, անկյունում գտավ հին գլխարկը ու երկու ձեռքով դրեց գլխին և քաշեց մինչև ճակատը:.
630 Ռեդրիկը աչքը կպցրեց ամենալայն ճեղքին ու տեսավ, ինչպես Կապիկը, թափահարելով երկու փուչիկները, վազվզում էր նոր ճոճանակի շուրջը, իսկ երեք պառավ հարևանուհիները նստել էին նստարանին և, ծնկներին դրած թելի կծիկներն ու շյուղերը, դժգոհ տեսքով նայում են նրան: Մտքեր են փոխանակում պառավ վհուկները:.
631 Աստծուն է հայտնի, թե հիմա ով է օգտվում այդ հեռախոսից, չորս կողմը լքված տներ են, իսկ դեպի հարավ տարածվել էր նախկին աղբանոցը: Ռեդրիկը նստեց հեռախոսախցիկի ստվերում, ուղղակի գետնին, և ձեռքը մտցրեց խցիկի տակի անցքը: Նա շոշափեց փողերը, յուղոտ թուղթն ու ատրճանակի կոթը, որ փաթաթված էր այդ թղթի մեջ:.
632 Տականք, ախր նրանք սրանով մեզ բոլորիս կսպանեն: Նա մատներով սեղմեց ջղաձգվող այտը, բայց դա չօգնեց: – Իժեր, – ասաց նա հեռուստացույցները բեռնատարի վրա դնող բանվորեների հասցեին: – Ինչու իմ դեմս ելաք... Թե չէ էս զզվանքը կշպրտեի նորից Գոտի, ու ամեն ինչ տեղը կընկներ: Նա տխուր նայեց շուրջը:.
633 Մեզ հերիք է... Հապճեպորեն, որ նորից միտքը չփոխի, նա բալոնը դրեց գլխարկի մեջ, իսկ գլխարկն էլ փաթաթեց բաճկոնի մեջ: Հետո ծնկեց և, ուժ տալով, խցիկը մի քիչ շարժեց տեղից: Հաստ փաթեթն ընկավ փոսի մեջ, ու դեռ էլի ազատ տեղ մնաց: Նա դանդաղորեն տեղն իջեցրեց խցիկը, հետո վեր կացավ ու մաքրեց ափերը:.
634 Ոչինչ, քեզ պինդ պահիր: Ստալկերի հետ ես ամուսնացել, ուրեմն պիտի դիմանաս: Դե լավ, մինչև վաղը: Հա, նկատի ունեցիր, որ ես քեզ զանգ չեմ տվել: Համբուրում եմ քթիկդ: Նա կտրուկ կախեց լսափողը ու մի քանի վայրկյան կանգնած մնաց, աչքերը պինդ կկոցած ու ատամներն այնպես ուժեղ սեղմած, որ ականջներում զնգոց լսեց:.
635 Այնտեղ ընդամենը այդ մի հեռախոսն է, էնպես որ չեք շփոթի: Ճենապակին դրա տակ է: Կուզեք՝ վերցրեք, կուզեք՝ թող մնա, բայց իմ կինը ոչ մի բանի կարիք չպետք է ունենա: Մենք դեռ միասին շատ պիտի աշխատենք: Իսկ եթե վերադառնամ ու իմանամ, որ դուք խարդախություն եք արել... Ես ձեզ խորհուրդ չէի տա խարդախություն անել:.
636 Ռիչարդ Հ. Նունանը նստած էր աշխատասենյակում, սեղանի առաջ, ու իր վիթխարի նոթատետրում սատանաներ էր խզբզում: Նա կարեկցաբար ժպտում էր, տմբտմբացնում էր ճաղատ գլուխը և չէր լսում այցելուին: Պարզապես նա զանգի էր սպասում, իսկ այցելուն՝ դոկտոր Պիլմանը, ծուլորեն նկատողություն էր անում նրան:.
637 Ռիչարդ Նունանը տեղը դրեց լսափողը, վեր կացավ, և, շփելով փափլիկ ձեռքերը, սկսեց հետուառաջ քայլել սենյակում: Նույնիսկ քթի տակ երգեց մի մոդայիկ մեղեդի, բայց իսկույն էլ ձայնը խզվեց, ու նա բարեհոգաբար ծիծաղեց ինքն իր վրա: Հետո վերցրեց գլխարկը, անձրևանոցը գցեց թևին ու դուրս եկավ ընդունարան:.
638 Հա, Լուսին համալիր՝ աշխարհիս ամենալավ ջազերը, վարիետեները, և այլն, և այլն, ամեն ինչ մեր քաջարի կայազորի ու մեր խիզախ տուրիստների համար, հատկապես մեծահասակ տուրիստների և գիտության ազնիվ ասպետների համար... Իսկ արվարձաններն ամայի են: Այո, շատ կուզեի իմանալ, թե այս ամենը ինչով պետք է վերջանա:.
639 Խոցը, պարզվեց, այնքան էլ խոց չէ, և նույնիսկ ոչ թե խոց է, այլ ասես մի գանձարան, դժոխային գայթակղություն, Պանդորայի տուփ, սատանա, դև... Սուսուփուս, քիչ-քիչ օգտվում են: Քսան տարի ճկռում են, չարչարվում են, միլիարդներ են քամուն տվել, բայց և այնպես չեն կարողացել կազմակերպված կերպով թալանել:.
640 Քարտուղարուհու տեղում նստած էր մի անծանոթ՝ շատ թուխ երիտասարդ: Նա քչփորում էր էլեկտրոնային խրթին սարքի ընդերքը, որը դրված էր սեղանին գրամեքենայի փոխարեն: Ռիչարդ Նունանը անձրևանոցն ու գլխարկը կախեց մեխից, երկու ձեռքով սղալեց մազերի մնացորդները և հարցական նայեց երիտասարդին:.
641 Պարոն Լեմխենը ծանրումեծ վեր կացավ իր վիթխարի կաշվեպատ բազկաթոռից, որ դրված էր վարագուրված պատուհանի մոտ: Նրա ուղղանկյուն գեներալական դեմքը կնճռոտվեց, որը կարող էր նշանակել և բայրացակամ ժպիտ, և ափսոսանք ու դժգոհություն վատ եղանակի պատճառով, իսկ գուցեև դժվարությամբ զսպվող փռշտոց:.
642 Նունանը հայացքով փնտրեց, թե որտեղ պիտի նստի, ու ոչ մի բան չգտավ, բացի սեղանի տակ մտցված ուղիղ թիկնակով չոր աթոռից: Ու նա նստեց սեղանի ծայրին: Չգիտես ինչու, նրա ուրախ տրամադրությունը հետզհետե չքացավ: Հանկարծ նա շատ հստակորեն հասկացավ, որ իրեն չեն գովելու: Ավելի շուտ՝ հակառակն է լինելու:.
643 Թող գրողի ծոցը գնան քո պարգևները, մտածեց Ռիչարդը, օրորելով ոտքն ու մռայլ նայելով կոշիկի քթին: Ես քո պարգևները կկախեմ ձեղնահարկի ոստայնից... Սրան նայեք, գլխիս խրատներ է կարդում: Առանց քո ասելու էլ գիտեմ, թե ում հետ այստեղ գործ ումեմ, դու չպիտի ինձ քարոզես, թե հակառակորդն ով է, ինչ է:.
644 Չգիտես ինչու, նա հանկարծ հիշեց, որ Մոսոլ Կատյուշայի իսկական անունը Ռաֆայել է: Մոսոլ են ասում հրեշավոր ոսկրոտ, կապտակարմիր բռունցքների համար, որոնք դուրս են ցցված նրա ձեռքերը պատած թավ մազերի տակից: Իսկ Կատյուշա ինքն էր իրեն անվանում, համոզված լինելով, որ դա մոնղոլ մեծ թագավորների ավանդական անունն է:.
645 Մոսոլը տնքաց, ուզում էր կռանալ, որ բռնի ցավող տեղը, բայց իսկույն էլ ուղղվեց ու ձգված կանգնեց Նունանի դիմաց: Այդժամ Նունանը վեր թռավ տեղից, մի կողմ հրեց բազկաթոռը, բռնեց Մոսոլի վերնաշապիկի օձիքից, սկսեց խփել նրան ձեռքով ու ոտքով, կատաղաբար պտտեցնելով աչքերը և բերանից հայհոյանքներ թափելով:.
646 Մենք գիտենք, որ ամեն ինչ փոխվում է, մեզ մանկուց սովորեցնում են, որ ամեն ինչ փոխվում է, մենք շատ անգամ աչքներովս տեսնում ենք, թե ինչպես է փոխվում, բայց և այնպես բնավ ընդունակ չենք տեսնելու այն պահը, երբ տեղի է ունենում փոփոխությունը, կամ էլ փոփոխությունը փնտրում ենք ոչ այնտեղ, որտեղ պետք է փնտրել:.
647 Եվ հանկարծ, ասես առանց պատճառի, նա հուսահատվեց: Ամեն ինչ իզուր է: Ամեն ինչ անօգուտ: Աստված իմ, մտածեց, էլ ոչ մի բան չի ստացվի: Ոչ պահել կարող ենք, ոչ դադարեցնել: Չկա այնպիսի մի ուժ, ոըը կարողանա զսպել, վերջ տալ այս ամենին, մտածեց նա ահաբեկված: Եվ պատճառն այն չէ, որ մենք վատ ենք աշխատում:.
648 Էռնեստը մինչև հիմա բանտում է, գործերը վարում է նրա պառավը. վերջապես հասավ իր ուզածին: Հիմա «Բորժչն» ունի պատկառելի, մշտական հաճախորդներ, ամբողջ ինստիտուտն է այստեղ գալիս ճաշելու, ինչպես նաև գալիս են ավագ սպաները՝ հարմարավետ առանձին խցեր, համով ճաշեր էժան գներով, միշտ թարմ գարեջուր:.
649 Այստեղ բոլորը ճանաչում էին նրան: Երբ նա հետ եկավ ու նստեց Վալենտինի դիմաց, սեղանին արդեն դրված էր փոքրիկ թավան՝ գոլորշի արձակող շուրասկոյով, և խոշոր գավաթով գարեջուրը՝ ոչ շատ սառը, ոչ էլ տաք, ինչպես նա էր սիրում: Վալենտինը մի կողմ դրեց հանդեսը և ձեռքը վերցրեց սուրճի բաժակը:.
650 Լավ, նրանք եկան ու իսկույն գնացին: Իսկ եթե նորից գան ու խելքներին փչի մնա՞լ: Ինձ համար՝ գործարար մարդու համար, սա լոկ պարապ հարց չէ: Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են ապրում, նրանց ի՞նչ է հարկավոր... Եթե մտածեմ ամենապարզունակ կերպով, ապա պետք է փոխեմ արտադրությունը: Ես պետք է պատրաստ լինեմ դրան:.
651 Այսպես ասած՝ փորձում են տիրոջը սահմանազատել շնից, որն իբր ամեն ինչ հասկանում է, բայց խոսել չի կարողանում: Ի դեպ, այս տափակ սահմանումից բխում են ավելի սրամիտ սահմանումներ, որոնք հենվում են ավելի սրամիտ սահմանումներ, որոնք հենվում են մարդու վերոհիշյալ գործունեության տխրալի դիտարկումների վրա:.
652 Բանականությունը մի բարդ բնազդ է, որը դեռ չի հասցրել ձևավորվել: Նկատի է առնվում այն, որ բնազդային գործունեությունը միշտ էլ նպատակահարմար է և բնական: Կանցնի միլիոն տարի, բնազդը կձևավորվի, ու մենք այլևս չենք կատարի այն սխալները, որոնք, հավանաբար, կազմում են բանականության անքակտելի հատկանիշը:.
653 Աստծու մասին վարկածը, օրինակ, մեզ մի անօրինակ հնարավորություն է տալիս բացարձակապես ամեն ինչ հասկանալ, բացարձակապես ոչ մի բան չհասկանալով... Տվեք մարդուն աշխարհի ծայրաստիճան պարզունակ մի մոդել և բոլոր իրադարձությունները մեկնաբանեք այս պարզունակացված մոդելի վրա հիմնվելով:.
654 Եթե նրանք ընդունակ են շփման, հարաբերակցվելու, ուրեմն բանական էակներ են: Եվ ընդհակառակը: Եթե նրանք բանական են, ուրեմն ընդունակ են հարաբերակցվելու: Եվ ընդհանրապես, եթե այլմոլորակային էակը պատիվ ունի օժտված լինելու մարդու հոգեբանությամբ, ուրեմն նա բանական էակ է: Այ, այսպես:.
655 Հապա պատկերացրեք. անտառ, ճանապարհ, մարգագետին: Ճանապարհից մարգագետին է մտնում մի ավտոմեքենա, ավտոմեքենայից դուրս են թափվում ջահել տղաներ ու աղջիկներ՝ շշերով, ուտելիքով զամբյուղներով, տրանզիստորներով, ֆոտո և կինոապարատներով... Խարույկ են վառում, վրաններ խփում, անընդհատ հնչում է երաժտությունը:.
656 Ոմն բարձրագույն բանականությունը մեր Երկիրն է նետել իր նյութական կուլտուրայի նմուշներով կոնտեյներներ: Սպասվում է, որ մենք կուսումնասիրենք այդ նմուշները, տեխնոլոգիական թռիչք կկատարենք ու կկարողանանք նրանց ուղարկել պատասխան ազդանշանը, որը հենց կնշանակի շփման մեջ մտնելու իրական պատրաստակամություն:.
657 Այցելությունը իրոք եղել է, սակայն բնավ էլ չի վերջացել: Փաստորեն մենք հիմա գտնվում ենք շփման վիճակում, միայն թե գլխի չենք ընկնում... Եկվորները բնավորվել են Գոտիներում ու ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրում են մեզ, միաժամանակ նախապատրաստելով «գալիքի ահեղ հրաշքներին»:.
658 Ավելի լավ է վերադառնանք մեր խոսակցության սկզբին: Ինչո՞վ կվերջանա այս ամենը: Այ օրինակ, դուք, գիտնականներդ, հույս ունե՞ք, որ Գոտուց կստանաք ինչ-որ մի հիմնավոր, կարևոր բան, այնպիսի մի բան, որն իրոք ընդունակ կլինի հեղաշրջելու գիտությունը, տեխնոլոգիան ու մարդկանց կենսակերպը... Վալենտինը թափ տվեց ուսերը:.
659 Որոշ դեպքերում նույնիսկ սովորել ենք այդ հրաշքները օգտագործել մեր կարիքների համար: Նույնիսկ ընտելացել ենք դրանց... Կապիկը սեղմում է կարմիր կոճակը և ստանում է բանան, սեղմում է սպիտակը՝ ստանում է նարինջ, բայց թե առանց կոճակը սեղմելու բանան ու նարինջ ինչպես ձեռք բերի, նա չգիտի:.
660 Օգտակար օբյեկտներից յուրաքանչյուրը քիչ թե շատ ուսումնասիրված է մեր կողմից, քիչ թե շատ բացատրված: Այժմ մեր նեղ տեղը տեխնոլոգիան է, բայց դե հիսուն տարի հետո մենք կսովորենք պատրաստել այդ թագավորական կնիքները և քեֆներս ուզածի չափ ընկույզ կջարդենք դրանցով: Ավելի բարդ է մյուս օբյեկտների հարցը:.
661 Եթե այդ գնդիկների մեջ լույսի ճառագայթ բաց թողնենք, ապա լույսն այնտեղից դուրս կգա ուշացումով, ընդ որում այդ ուշացումը կախված է գնդիկի կշռից, չափերից, և մի քանի պարամետրերից, և հետո՝ դուրս եկող լույսի հաճախականությունը փոքր է ներս մտնող լույսի հաճախականությունից... Դա ի՞նչ բան է:.
662 Կա մի խելացնոր տեսություն, իբր ձեր այդ «սև ցայտերը» էությունն են տարածության մի վիթխարի շրջանի, որը, այսինքն՝ այդ տարածությունը, օժտված է բոլորովին այլ հատկություններով, քան մեր տարածությունը, և շրջված ձև է ընդունել մեր տարածության ազդեցության տակ... Վալենտինը մի սիգարետ վառեց ու սկսեց ծխել:.
663 Այս ամենը պետք է դասել կամ առաջին, կամ երկրորդ խմբին: Ես նկատի ունեմ այն օբյեկտները, որոնց մասին մենք ոչ մի բան չգիտենք, կամ սոսկ միայն լսել ենք ու ոչ մի անգամ չենք տեսել մեր աչքով: Այն, ինչ մեր քթի տակից փախցրին ստալկերները ու ծախեցին չգիտես ում, կամ էլ թաքցրին: Այն, ինչի մասին նրանք լռում են:.
664 Իսկ եթե խոսենք մարդու վրա Գոտու ազդեցության մասին... Այստեղ, ի դեպ, մենք ստիպված կլիներ մտցնել ևս մեկ դասակարգում՝ չորրորդ խումբը: Սրդեն ոչ թե օբյեկտների խումբ, այլ ազդեցությունների : Այս խումբը անասելի վատ է ուսումնասիրված, թեև, իմ կարծիքով, բավականաչափ փաստեր են կուտակվել:.
665 Նրա հաճախորդների իննսուն տոկոսից ավելին զոհվում են մեկ տարվա ընթացքում, զոհվում են ավտովթարներից, ներքև են ընկնում պատուհաններից, սպանվում են գանգստերների ու խուլիգանների գնդակներից, խեղդվում են ծանծաղ տեղերում և այլն, և այլն: Աճում է տարերային աղետների թիվը Դետրոյտում և նրա շրջակայքում:.
666 Այցելությունից հետո ծնվածները ոչ մի ազդեցություն չեն գործում պատահարների վիճակագրության վրա: Դուք այնտեղ ապրում եք տասը տարի, բայց դուք եկել եք Այցելությունից հետո, ու ձեզ առանց վախի կարելի է բնակեցնել հենց թեկուզ Վատիկանում: Ինչպե՞ս բացատրել այս ամենը: Ինչի՞ց պետք է հրաժարվել՝ վիճակագրությունի՞ց:.
667 Վալենտինն անընդհատ ձեռքը թափով բարձրացնում էր դեպի քունքը, ողջունելով ծանոթ լաբորանտներին, որոնք հետաքրքրությամբ նայում էին համաշխարհային ֆիզիկայի հսկային: Հենց դռան մոտ ողջունելով ամբողջ դեմքով մեկ ժպտացող դռնապանին, նա վայր գցեց ակնոցը, ու երեքով նետվեցին այն բռնելու:.
668 Նայում են այդ անհատակ անդունդին ու գիտեն, որ անխուսափելիորեն պետք է իջնեն այնտեղ, ու սրտները վախից պայթում է, բայց պիտի իջնեն, իսկ թե ինչպես պետք է իջնեն, ինչ կա այնտեղ հատակում, և, ամենագլխավորը, արդյոք կկարողանա՞ն վերադառնալ՝ չգիտեն... Իսկ մենք՝ մեղավորներս, բոլորովին ուրիշ կողմ ենք նայում:.
669 Չորս կողմը անկենդան լռություն էր, սանդղահարթակներին նայող դռների մեծ մասը կրնկի վրա բաց էին ու մութ միջանցքներից փչում էր խոնավության ու փոշու անդուր հոտը: Նա կանգնեց Ռեդրիկի բնակարանի դռան առաջ, ձեռքով մազերը սղալեց դեպի ականջների հետևը, խոր շունչ քաշեց և սեղմեց զանգի կոճակը:.
670 Կիսախավար սանդղահարկը լուսավորեց միջանցքի պայծառ լույսից, և Նունանը առաջին վայրկյանին տեսավ աղջկա ուրվանկարը ու մտածեց, թե նա ոնց է մեծացել այս մի քանի ամսվա ընթացքում, բայց հետո աղջիկը գնաց դեպի միջանցքի խորքը ու Ռիչարդը տեսավ նրա դեմքը: Եվ միանգամից կոկորդն ասես չորացավ:.
671 Ներս եկեք, Դիկ... Նունանը մի քանի քայլ առաջ գնաց միջանցքով ու կանգնեց հյուրասենյակի շեմին: Ծերուկը նստած էր սեղանի մոտ: Մուլյաժը նսած էր անշարժ ու մի կողմ թեքված: Լուսամփոփի վարդագույն լույսն ընկնում էր նրա լայն, ասես հին փայտից տաշված դեմքին՝ ներս ընկած անատամ բերան, անփայլ, սառած աչքեր:.
672 Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ ենք այսքան մեզ կոտորում: Որ փո՞ղ աշխատենք: Բայց ի՞նչ օգուտ այդ փողերից, եթե ամբողջ ժամանակ մեզ կոտորում ենք ու կոտորում... Գուտան բարձրացրեց կաթսաների կափարիչներն ու շրխկացնելով նորից տեղը դրեց, հետո դարակից մի սիգարետ վերցրեց ու նստեց Նունանի դիմաց:.
673 Նունանը արագ հանեց վառիչը և վառեց նրա սիգարետը, և նորից, կյանքում երկրորդ անգամ, տեսավ, որ նրա մատները դողում են, ինչպես այն ժամանակ, երբ Ռեդրիկին կալանավորեցին, իսկ ինքը եկավ այստեղ, որ փող տա Գուտային. սկզբնական շրջանում Գուտան լրիվ անփող էր մնացել, ու հարեևաններից ոչ մեկը նրան պարտք չէր տալիս:.
674 Նրանք չեն կարող փոխել մեզ, բայց նրանք թափանցում են մեր զավակների մարմինները և փոխում նրանց՝ դարձնելով իրենց նման: Սարսուռը պատեց նրա ողջ մարմինը, բայց նույն պահին էլ հիշեց, որ նման մի բան կարդացել է վառվռուն կազմով մի գրքույկում, ու դրանից կարծես մի քիչ թեթևացավ: Ինչ ասես կարելի է հորինել:.
675 Նունանը պնդում էր, որ առանձնատունը թանկ է և տեղն էլ վատ է: Նա հանեց ծոցատետրը, սկսեց թերթել ու կարդալ լքված առանձնատների հասցեները, որոնք համարյա ձրի են ծախում, ու վերանորոգումն էլ էժան կնստի, եթե արտագաղթելու դիմում տաս, իշխանություններից մերժում ստանաս ու դրա դիմաց փոխհատուցում պահանջես:.
676 Ռեդրիկը կատաղեց, ու այստեղ էլ մեջ ընկավ անխելք բժիշկն ու սկսեց մանրամասն բացատրել ինչն ինչոց է: Ռեդրիկը մի երկու րոպե լսեց նրան, իսկ հետո առանց որևէ նախազգուշացման միանգամից պայթեց, ոնց որ ջրածնային ռումբ: Այս ամենը պատմող լաբորանտն ինքն էլ չէր հիշում, թե ինչպես էր հայտնվել փողոցում:.
677 Էլ ի՞նչ պիտի անեն մեզ, որ մենք վերջապես հասկանանք: Մի՞թե եղածը քիչ է... Նա գիտեր, որ միլիոնավոր և միլիարդավոր մարդիկ ոչինչ չգիտեն ու չեն էլ ուզում որևէ բան իմանալ, իսկ եթե իմանան էլ, ապա մի տասը րոպե կզարզանդեն, ու նորից ամեն ինչ նույնը կմնա: Պետք է գնալ արդեն, մտածեց նա գազազած:.
678 Հողաթմբի երկու կողմում թանձր մառախուղ էր: Մերթ ընդ մերթ մեգը ծանր ու գորշ շիթերով սողում էր ռելսերի վրա, ու այդ ժամանակ նրանք առաջ էին գնում մինչև ծնկները խրված դանդաղ, քուլա-քուլա գալարվող մշուշի մեջ: Թաց ժանգի հոտ էր գալիս, հողաթմբի աջ կողմում գտնվող ճահճից նեխահոտ էր փչում:.
679 Գիշակերն ինձ լավ գիտի: Գիշակերը գիտի, որ ինձ հետ հանաք անել չի լինի: Ու գիտի, թե ես ով եմ Գոտում: Չէ, հիմար բաներ եմ մտածում: Ո՜վ ասես, որ ինձ չի խնդրել, ո՜վ ասես արցունք չի թափել, ուրիշները նույնիսկ ծնկաչոք են աղաչել: Ւսկ առաջին անգամ եկողները միշտ էլ ատրճանակ են վերցնում հետները:.
680 Տղան հնազանդորեն քարացավ տեղում: Նա լավ էր արձագանքում Ռեդրիկի հրամաններին. քարացավ տեղում, ոտքը գետին չդրած, իսկ հետո դանդաղ ու զգուշորեն ոտքն իջեցրեց գետնին: Ռեդրիկը կանգ առավ նրա կողքին: Երկաթգիծն այստեղ նկատելիորեն ցած էր իջնում ու լրիվ կորչում էր մշուշում: Եվ այնտեղ, մշուշի մեջ, ինչ-որ բան կար:.
681 Նա պահեց տափաշիշը, վերցրեց մի բուտերբրոդ ու սկսեց ծամել: – Այ, հիմա մառախուղը կցրվի, ու դու կտեսնես, որ չորս կողմը համատարած ճահիճ է: Առաջ այս կողմերում անտանելի մոծակ կար, սարսափելի բան էր... Նա լռեց ու սուրճ լցրեց իր համար: Սուրճը տաք էր, թանձր ու քաղցր, և հիմա սուրճն ավելի հաճելի էր, քան վիսկին:.
682 Մերոնցից քանի՜-քանի՜սն են այդ ճանապարհին զոհ գնացել: Իսկ գտնողը ե՛ս եմ: Ու ինձ համար եմ պահել: Եվ հիմա ոչ ոքի չէի տա, բայց թե ձեռքերս, տեսնում ես, կարճացել են: Քեզնից բացի՝ ոչ ոքի: Ինչքա՜ն կաթնակերների եմ բան հասկացրել՝ չեն կարողացել, դրանց ոսկորն էն չի... Դե լավ, չե՞ս հավատում, մի՛ հավատա:.
683 Ի՞նչ եմ հիմա ցնդածի պես քչփորում... Գուցե վախենո՞ւմ եմ: Նա ցնցվեց: Հանկարծ մառախուղի միջից լսվեց երկար ու թախծոտ ճռինչ: Ռեդրիկը վեր թռավ գնդակի պես, ու իսկույն էլ գնդակի պես վեր թռավ Արթուրը: Բայց արդեն նորից լռություն էր, ու միայն նրանց ոտքերի տակից խշխշալով ցած էր թափվում մանր խիճը:.
684 Գուտան էլ զարթնեց ու բռնեց Ռեդրիկի ձեռքը, ու նա զգաց, որ կնոջ ուսը միանգամից պատվեց սառը քրտինքով: Եվ նրանք այդպես պառկել ու ականջ էին դնում, իսկ երբ Կապիկը լռեց ու պարկեց, նա մի քիչ էլ սպասեց, հետո վեր կացավ, գնաց խոհանոց ու ագահորեն խմեց կես շիշ կոնյակ: Եվ հենց այդ գիշերվանից էլ սկսեց խմել:.
685 Իր խելագարությամբ վարակեց: Այ թե ինչու, ուրեմն, ես եկա այստեղ... Ինչ-որ մի տարօրինակ և շատ նոր զգացողություն էր դանդաղորեն համակում նրան: Նա գիտակցում էր, որ այդ զգացողությունը բնավ էլ նոր չէ, որ վաղուց արդեն բուն էր դրել իր մեջ, բայց հիմա միայն ինքը դա հասկացավ, ու ամեն ինչ ընկավ իր տեղը:.
686 Եվ այն, ինչ առաջ հիմարություն էր թվում, ցնդած ծերուկի խելացնոր զառանցանք, այժմ դարձավ միակ հույսը, կյանքի միակ իմաստը, որովհետև հենց հիմա նա հասկացավ՝ աշխարհում միակ բանը, որ ինքը դեռ ունի, միակ բանը, հանուն որի ինքն ապրում էր այս վերջին մի քանի ամիսը՝ հույսն էր, որ հրաշք պիտի լինի:.
687 Դու իմ հարցին պատասխանիր: Հանկարծ նրա համար իրոք շատ կարևոր եղավ, թե այսպիսի մի ջահելը, կաթնակերը, երեկվա դպրոցականը ինչ կարող է խնդրել Ոսկե գնդից, ու նա զվարճալի հետաքրքրությամբ նայում էր, թե Արթուրն ինչպես է խոժոռում դեմքը, հայացքը գցում է իր վրա ու նորից թաքցնում աչքերը:.
688 Քարհանքն այստեղից չէր երևում, այն գտնվում էր բլրի հետևում, որի գագաթին տնկված էր վառված ու սևացած մի ծառ: Այս բլուրը պիտի շրջանցեին աջից, մի հովիտով, որն ընկած էր այդ բլրի ու մի ուրիշ բլրի միջև, որը նույնպես երևում էր այստեղից՝ լրիվ լերկ, ամբողջ լանջով մեկ սփռված մուգ շագանակագույն խճաքարով:.
689 Արթուրն առաջ շարժվեց: Ռեդրիկը թողեց, որ նա տասը քայլ առաջ անցնի, ու նոր գնաց նրա հետևից: Ճահիճը ճլմփում էր նրաց ոտքերի տակ: Դա մեռյալ ճահիճ էր, ոչ մոծակ կար, ոչ գորտ, նույնիսկ ուռուտն էր այստեղ չորացած ու փտած: Ռեդրիկը սովորականի պես չորս կողմն էր նայում, սակայն առայժմ կարծես ամեն ինչ խաղաղ էր:.
690 Դե, մոտավորապես այնտեղ, որտեղ ավելի խիտ է... Շարժվիր այդ կողմը: Գնա՛: Հիմա նրանք հողաթմբին զուգահեռ էին առաջ գնում: Քայլ առ քայլ ջուրը ավելի էր պակասում, ու շուտով արդեն գնում էին չոր, ասես զսպանականման ճիմերի վրայով: Իսկ ըստ քարտեզի՝ այստեղ պիտի լրիվ ճահիճ լիներ, մտածեց Ռեդրիկը:.
691 Նա ձեռքը մեկնեց դեպի ձախ: Օդի հոսանքն այնտեղ ավելի շատ էր զգացվում: Իրենց ու հողաթմբի արանքում ինչ-որ տեղ ընկած էր «մժեղի ճաղատը», իսկ գուցե այն շարժվում էր հենց հողաթմբով՝ հո պատահականությո՞ւն չէր վագոնիկների գլորվելը: Արթուրը ասես մեխված լիներ տեղում, նա նույնիսկ չշրջվեց:.
692 Ես ընտրում եմ՝ կամ-կամ... Նա առաջին անգամ ամենայն հստակությամբ պատկերացրեց այդ ընտրությունը՝ կամ այս տղան կամ իմ Կապիկը: Այստեղ իսկի ընտրություն էլ չկա, ամեն ինչ պարզ է: Եթե միայն հրաշքը հնարավոր է, ասաց ներսից ինչ-որ մի ձայն, ու Ռեդրիկը սարսափահար ու կատաղած խեղդեց իր մեջ այդ ձայնը:.
693 Ճարպիկից ոչ մի բան չէր մնացել, միայն չորացած խոտերի մեջ ընկած էր երկար, ամբողջովին ժանգոտած ձողը՝ ականորսը: Այն ժամանակ շատերն էին ականորս օգտագործում, թաքուն գնում էին զինվորականներից ու հույսները դրանց վրա էին դնում՝ ոնց որ աստծու վրա, իսկ երկու ստալկեր զոհվեցին ստորերկրյա լիցքերից:.
694 Այդ սարսափից նա ավելի ուժեղ աշխատեց ազատ արմունկով ու ծնկներով, միայն թե մի քիչ էլ առաջ սողա, մի քիչ էլ, Ռե՜դ, շարժվիր,Շեկ, այ այսպե՜ս, այ այսպես, դե՛հ, մի՛ քիչ էլ: Հետո նա երկար պառկել էր, դեմքն ու ձեռքերը մտցրած սառը ժանգոտ ջրի մեջ, ու հաճույքով շնչում էր նեխահոտ զովը:.
695 Հը՜մ, այո, սիրուն տղա էր: Իսկ հիմա այդ սիրուն մռութը թվում էր չորացած ածուխից ու մոխրից սարքած մի դիմակ, ու Ռեդրիկը մի քանի վայրկյան բութ հետաքրքրությամբ նայում էր այդ դիմակի վրայի երկայնակի ակոսներին՝ ճիմերի ու քարերի հետքերին: Հետո նա ոտքի կանգնեց, բռնեց Արթուրի թևատակից ու քաշեց դեպի ջուրը:.
696 Ռեդրիկը նրա դեմքը մտցրեց ամենախոր ջրափոսի մեջ ու ինքն էլ պառկեց կողքը, նորից ըմբոշխնելով սառը և թաց գուրգուրանքի հաճույքը: Արթուրը բլթբլթացրեց շարժվեց, ձեռքերը մտցրեց տակը ու վեր բարձրացրեց գլուխը: Նրա աչքերը չռվել էին, նա ոչինչ չէր հասկանում ու ագահորեն օդ էր շնչում՝ հազալով ու թքելով:.
697 Նա նայեց Արթուրին: Արթուրը լվացվում էր փնչացնելով ու տնքտնքալով, երբ հանկարծ դիպչում էր ցավոտ տեղերին: Ռեդրիկը վեր կացավ տեղից ու, այրված մաշկին շոգից կոշտացած հագուստի կպչելուց առաջացած ցավից կնճռոտվելով, դուրս եկավ մի չոր տեղ և կռացավ ուսապարկի վրա: Այ, ուսապարկը շատ էր տուժել:.
698 Սկզբում նրանք գնում էին մինչև գոտկատեղը խրված խյուսի մեջ, բարեբախտաբար, հատակը քարքարոտ էր և բավականին հարթ, բայց շուտով Ռեդրիկը երկու կողմից լսեց ծանոթ բզզոցը: Արևով լուսավորված ձախ բլրի վրա ոչ մի բան չէր երևում, իսկ աջ կողմի բլրի ստվերոտ տեղերում բաց մանուշակագույն կրակներ վետվետացին:.
699 Առա՛ջ, – գոռաց նա, ինքն էլ չլսելով իր ձայնը: Հիմա նրանք առաջ էին շարժվում պպզած, սագի քայլքով, դրսում թողնելով միայն գլուխը, ու ամեն անգամ կայծակի բռնկումից Ռեդրիկը տեսնում էր, ինչպես են ցից-ցից կանգնում Արթուրի երկար մազերը, ու զգում էր, ինչպես են հազարավոր ասեղներ խրվում իր դեմքի մաշկի մեջ:.
700 Նա արդեն ոչ մի բան չէր լսում: Մի անգամ Արթուրը դեմքը շրջեց նրա կողմը, ու նա տեսավ իրեն ուղղված սարսափից չռված աչքերը, սպիտակ, դողդողացող շրթունքները և կանաչոտված ու քրտնքով պատած այտը: Հետո կայծակներն այքան ցածրացան, որ նրանք ստիպված եղան գլուխներն էլ մտցնել խյուսի մեջ:.
701 Դու այդ ե՞րբ ես մեզ մոտ լավ կարգեր տեսել: Դու այդ ե՞րբ ես ինձ տեսել քո լավ կարգերի օրոք... Նա սայթաքեց ոտքի տակ ընկած քարից, գլխով խրվեց խյուսի մեջ, հետո դուրս պրծավ, կողքը տեսավ Արթուրի չռված աչքերով ու վախից այլայլված դեմքը, և հանկարծ ինքն էլ սարսռաց: Նրան թվաց, թե ուղղությունը կորցրել է:.
702 Արթուրը քարի մոտ գլուխը մտցրեց խյուսի մեջ, ու նույն ակնթարթին կայծակը սոսկալի ճայթունով զարնվեց քարի սև կատարին, և շիկացած բեկորները թռան չորս կողմ: Դուք սրա համար ինձ պատասխան կտաք, նորից կրկնեց Ռեդրիկը, գլուխը մտցնելով խյուսի մեջ ու ամբողջ ուժով աշխատեցնելով ոտքերն ու ձեռքերը:.
703 Ականջներում խուլ թնդաց կայծակի նոր հարվածը: Ես ձեզ ցույց կտամ սրա համար: Ու իսկույն էլ մտածեց. ո՞ւմ եմ ասում սա: Չգիտեմ: Բայց ինչ-որ մեկը ինձ պատասխան պիտի տա այս ամենի համար: Դուք դեռ սպասեք, թողեք հասնեմ գնդին, միայն թե հասնեմ գնդին, ես ձեզ համար Գիշակեր չեմ, դուք ինձ պատասխան կտաք ի՛մ ուզածով:.
704 Քարհանքի հեռավոր ծայրն արդեն երևում էր այստեղից՝ նույնպես շլացուցիչ սպիտակ, և այստեղից թվում էր շատ հարթ ու լերկ, իսկ մոտիկ ծայրը՝ նշմարվում էր խոշոր բեկորների կույտով, և քարհանք իջնում էին այնտեղից, որտեղ բեկորների մեջ կարմիր գույնով երևում էր էքսկավատորի խցիկը: Դա միակ կողմնորոշիչն էր:.
705 Իզուր էլ գտար, մտածեց նա անտարբեր: Ավելի լավ կանես հիմա հորդ չհիշես, ավելի լավ է հիմա սսկվես: Այսինքն միևնույն է... Նա վեր կացավ ու ցավից ֆշշացրեց, որովհետև հագուստը կպել էր մարմնին, այրված մաշկին, ու հիմա ներսում ինչ-որ բան ցավոտ պատռվում էր, պոկվում, ինչպես վերքին կպած չորացած վիրակապը:.
706 Օրորվելով, կռացած, ոտքերը քարշ տալով, աշխատելով պոկել երեսին չորացած կեղտը, մի տեսակ փոքրացած, նիհարած, ոնց որ անձրևից թրջված կատվի ձագ: Ռեդրիկը շարժվեց նրա հետևից, ու հենց որ դուրս եկավ ստվերից, արևն այրեց ու կուրացրեց նրան, և նա ձեռքով փակեց աչքերը, ափսոսալով, որ սև ակնոց չի վերցրել:.
707 Ահ, թքած նրա վրա: Իսկ աջից քամի փչեց, ու մի քանի քայլ այն կողմ բացվեց հայելու պես հարթ ու լերկ «մժեղի ճաղատը»՝ ծովաստղի նման մի քանի պոչով, հեռու է, սարսափելի չէ, իսկ նրա կենտրոնում՝ ստվերի պես տափակած թռչուն, հազվադեպ մի բան, քանի որ Գոտում ընդհանրապես թռչուններ չեն թռչում:.
708 Զգուշորեն: Վախենալով: Մի գողունի վախով, որ այդ գունդը հանկարծ չի լինի այնպիսին՝ կհիասթափեցնի, կասկած կհարուցի, ցած կնետի երկնքից, որտեղ իրեն հաջողվեց մագլցել՝ կուլ տալով ժանտահոտ խյուսը... Գունդը ոսկե չէր, այն ավելի շուտ պղինձ էր, կարմրավուն, բացարձակապես հարթ, և աղոտ փայլատակում էր արևի տակ:.
709 Չգիտես ինչու, միանգամից այն միտքն էր ծագում, որ սնամեջ է, ու եթե ձեռքով շոշափես, շատ տաք պետք է լինի՝ արևն է շիկացրել: Նա հաստատ չէր լուսարձակում ու հաստատ ընդունակ չէր օդ թռչելու և պարելու, ինչ նրան վերագրում էին բազմաթիվ առասպելները: Նա գտնվում էր այնտեղ, ուր ընկել էր:.
710 Ու Ռեդրիկը տեսավ, ինչպես էքսկավատորի շերեփի ստվերում թաքնված թափանցիկ դատարկությունը ճանկեց նրան, նետեց օդ ու դանդաղորեն, ասես ճիգ գործադրելով, քամեց, ինչպես կանայք լվացք են քամում: Ռեդրիկը հասցրեց նկատել, ինչպես փոշոտ կոշիկներից մեկը պոկվեց թպրտացող ոտքից ու թռավ հանքի վերևով:.
711 Նա բացեց կափարիչն ու սկսեց խմել փոքրիկ, ժլատ կումերով և կյանքում առաջին անգամ ցանկացավ, որ տափաշշում ոչ թե վիսկի լինի,այլ սառը ջուր... Անցավ բավականին երկար ժամանակ, ու նրա գլծում սկսեցին հայտնվել քիչ թե շատ կապակցված մտքեր: Դե, ամեն ինչ վերջացավ, մտածում էր նա: Ճանապարհը բաց է:.
712 Միայն թե ես դրան չեմ հավատում... Առաջ էլ չեմ հավատացել, հիմա էլ չեմ հավատում, ու թե ինչի համար է մարդը ծնվել՝ չգիտեմ: Ծնվել է, ուրեմն ծնվել է: Ուտում են՝ ով ինչ կարողանում է: Թող մենք բոլորս էլ առողջ լինենք, իսկ նրանք բոլորորը թող սատկեն: Իսկ ովքե՞ր ենք մենք: Ովքե՞ր են նրանք:.
713 Ես բառեր չունեմ, ինձ բառեր չեն սովորեցրել, ես չեմ կարողանում մտածել, այդ իժերը չթողեցին, որ ես մտածել սովորեմ: Բայց եթե դու իսկապես այդպիսին ես... ամենազոր, ամենակարող, ամենագետ՝ ինքդ հասկացիր: Նայիր իմ հոգու մեջ, ես գիտեմ, որ այնտեղ կա այն ամենը, ինչ քեզ պետք է: Պետք է լինի:.
714 Միստր Հանգերտոնը՝ իմ Գլեդիսի հայրը, աչքի էր ընկում անասելի անտակտությամբ և նման էր գզգզված փետուրներով ծեր թութակի, ճիշտ է՝ խիստ բարեսիրտ, բայց բացառապես իր անձով զբաղված թութակի: Եթե որևէ բան կարող էր ինձ ետ վանել Գլեդիսից, ապա այդ նրա հոր նման աներ չունենալու ցանկությունն էր:.
715 Այդ ամբողջ երեկոն ես ինձ զգում էի այնպես, ինչպես զգում է զինվորը՝ սպասելով հուսահատական հարձակման ազդանշանին, երբ նրա հոգում հաղթանակի հույսին փոխարինում է պարտության երկյուղը: Գլեդիսը նստել էր լուսամուտի մոտ, և նրա հպարտ, նուրբ կիսադեմը պարզ գծագրվել էր կարմիր վարագույրի ֆոնին:.
716 Ի՜նչ գեղեցիկ էր նա և միաժամանակ որքա՜ն հեռու ինձանից: Մենք նրա հետ բարեկամներ էինք, մեծ բարեկամներ, բայց ինձ երբեք չէր հաջողվում նրան դուրս բերել այն զուտ ընկերական հարաբերությունների սահմաններից, որպիսին ես կարող էի պահպանել, ասենք, իմ կոլեգա ռեպորտյորներից ուզածի հետ:.
717 Ոմանք նրան համարում էին պաղ ու խստասիրտ, բայց ինձ այդպիսի մտքերը թվում էին դավաճանություն: Քնքուշ մաշկը՝ թուխ, համարյա ինչպես արևելյան կանանց մոտ, ագռավի թևի գույնի մազերը, նվաղուն աչքերը, լիքը, բայց հիանալի գծագրված շրթունքները՝ այդ ամենը խոսում էր կրքոտ բնավորության մասին:.
718 Սակայն ես տխրությամբ խոստովանում էի, որ մինչև այժմ ինձ չէր հաջողվել նվաճել նրա սերը: Բայց ինչ ուզում է լինի՝ անհայտությունը հերիք է: Այս երեկո ես նրանից պատասխան կկորզեմ: Միգուցե նա մերժի ինձ, բայց ավելի լավ է լինել մերժված երկրպագու, քան թե գոհանալ քեզ պարտադրված առաքինի եղբայրացուի դերով:.
719 Դե, հանգիստ կմնամ, միայն թե նստեցեք: Գլեդիսը նայեց ինձ, ինչպես երևում է կասկածելով իմ խոսքերի անկեղծությանը, բայց ինձ համար նրա կասկածանքը շատ ավելի թանկ էր լիակատար վստահությունից: Որքան հիմար ու զզվելի է երևում այս ամենը թղթի վրա: Սակայն, միգուցե, ի՞նձ է միայն այդպես թվում:.
720 Նա շատ ավելի ամուր ու խիստ բնավորություն է և չի կամենա այդպիսի պատրաստակամությամբ հարմարվել կանացի հիմար քմահաճույքներին: Բայց որ ամենակարևորն է՝ նա գործողության մարդ է, մի մարդ, որն աներկուղ կնայի մահվան աչքերին, փորձով, այն էլ անսովոր փորձով հարուստ մարդ, որը պատրաստ է սխրագործության:.
721 Ես դեռ չեմ գտել այդ հերոսին, բայց տեսնում եմ նրան, ոնց որ աչքիս առաջ լինի: Այո՛, մարդն ինքն է ստեղծում իր փառքը: Տղամարդիկ պետք է սխրագործություններ կատարեն, իսկ կանայք՝ հերոսներին պարգևատրեն սիրով: Հիշեցեք այն երիտասարդ ֆրանսիացուն, որը սրանից մի քանի օր առաջ օդապարիկով վեր բարձրացավ:.
722 Այդ առավոտ փոթորիկ էր մոլեգնում, բայց բարձրանալը հայտարարված էր նախօրոք, և նա ոչ մի կերպ չուզեց հետաձգել այն: Մի օրվա ընթացքում քամին օդապարիկը քշեց տարավ հազար մղոն: Ռուսաստանի կենտրոնում ինչ-որ տեղ: Ահա, ես այդպիսի մարդու մասին եմ խոսում: Հապա մտածեցեք այն կնոջ մասին, որը սիրում է նրան:.
723 Եվ, համենայն դեպս, այդպիսի հանձնարարությունները արվում են անուն ունեցող մարդկանց, որոնք կարող են նվաճել հասարակության վստահությունը: Քարտեզի վրա եղած սպիտակ բծերը վաղուց են լցվել, իսկ դուք ոչ այս, ոչ այն՝ երաղում եք ռոմանտիկական արկածների մասին: Բայց, սպասեցեք, – ավելացրեց նա և հանկարծ ժպտաց:.
724 Բայց չեմ կարծում, թե նա միշտ էլ այդպիսի կատաղի տրամադրության մեջ լինի: Հավանորեն, Բլանդելը անժամանակ է ընկել նրա մոտ կամ այնպես չի վարվել ինչպես պետք է: Հուսով եմ, որ դուք ավելի հաջողակ կլինեք: Վստահ եմ նաև ձեզ հատուկ խոհեմության վրա: Դա իսկը ձեր գծով է, իսկ թերթը հաճույքով կզետեղի այդպիսի նյութը:.
725 Երկու տարի առաջ միայնակ մեկնել է Հարավային Ամերիկա: Վերադարձավ անցյալ տարի: Հարավային Ամերիկայում եղել է անկասկած, սակայն հրաժարվում է ճշգրիտ մատնանշել, թե հատկապես ո՛րտեղ: Նոր էր սկսել մշուշապատ տեսքով շարադրել իր արկածները, բայց առաջին իսկ կասկածամտությունից հետո ասես բերանը ջուր առավ:.
726 Ահա թե ում հետ պետք է գործ ունենաք, միստր Մելոուն: Իսկ այժմ, մա՛րշ այստեղից: Աշխատեցեք դուրս քամել նրանից այն ամենը, ինչ-որ հնարավոր է: Դուք մարդ եք և կարող եք պաշտպանել ձեզ: Վերջ ի վոերջո ռիսկն այնքան էլ մեծ չէ, եթե նկատի ունենանք աշխատանք տվողների պատասխանատվության օրենքը:.
727 Այստեղ ես ոգեշնչվեցի՝ ուրիշ ո՛չ մի կերպ չի կարելի անվանել այդ: Դատելով այն ամենից, ինչ որ ես արդեն գիտեի այդ կռվարար պրոֆեսորի մասին, մի բան պարզ էր, որ ոչ մի ռեպորտյոր չի կարող նրա մոտ ընկնել: Բայց նրա կարճ կենսագրության մեջ հիշատակվող երկու սկանդալները վկայում էին միայն, որ նա գիտության ֆանատիկ է:.
728 Այդպես, ահա, չի՞ կարելի արդյոք խաղալ նրա այդ թուլության վրա: Փորձե՜նք: Մտա ակումբ: Տասներկուսի սկիզբն էր, և հյուրասենյակում արդեն մարդիկ էին խռնվել, չնայած դեռ շատ ժամանակ կար մինչև լրիվ հավաքվելը: Բուխարու մոտ դրված բազկաթոռին մի ինչ-որ բարձրահասակ, նիհար մարդ էր նստել:.
729 Համենայն դեպս, նա լռեց: Նրա վերջին փորձը Ռեյտերին տրված ինտերվյուն է: Բայց այդ բանը փոթորիկ առաջացրեց, և նա իսկույն հասկացավ, որ գործը վատ է: Այդ ամբողջ պատմությունը սկանդալային բնույթ ունի: Ոմանք նրա պատմածները լուրջ բանի տեղ ընդունեցին, բայց շուտավ նա այդ սակավաթիվ պաշտպաններին էլ ետ վանեց իրենից:.
730 Նա մարդկային ուժի ու կենսունակության ակումուլյատոր է, բայց միաժամանակ կատաղի ֆանատիկ, որն իր նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում: Այդ մարդը հասել է մինչև այնտեղ, որ վկայակոչում է ակնհայտորեն կեղծված ինչ-որ լուսանկարներ, պնդելով, թե իբր դրանք բերված են Հարավային Ամերիկայից:.
731 Սակայն այնտեղ ասված է ահա թե ինչ. «Ես վճռականորեն առարկում եմ այն անընդունելի և գերդոգմատիկ պնդման դեմ, որ իբր յուրաքանչյուր մեկուսացած ինդիվիդ մի միկրոկոսմ է՝ օժտված օրգանիզմի պատմականորեն առաջացած կազմությամբ, որը (օրգանիզմը) մշակվել է աստիճանաբար, բազմաթիվ սերունդների ընթացքում»:.
732 Պատասխանն այստեղ ձեզ կսպասի չորեքշաբթի առավոտյան, եթե միայն նա բարեհաճի պատասխանել: Դա մի կատաղի, վտանգավոր սուբյեկտ է, ընդհանուր թշնամանքի թիրախ և ծիծաղի առարկա այն ուսանողների համար, որոնք չեն վախենում նրան գրգռելուց: Ձեզ համար, թերևս, ավելի լավ կլիներ, եթե երբեք էլ չլսեիք Չելենջերի մասին:.
733 Այն տունը, որի առաջ կանգ առանք, խիստ ազդեցիկ տեսք ուներ. մեծ շքամուտքը և պատուհանների ծանր վարագույրները վկայում էին այդ ահեղ պրոֆեսորի բարեկեցության մասին: Դուռն իմ առաջ բացեց թուխ, անորոշ տարիքի չորիկ-մորիկ մի մարդ, որ հագին ուներ նավաստու սև բաճկոնակ, իսկ ոտքերին՝ կաշվե դարչնագույն զանգապաններ:.
734 Դուք նրա ոչ մի խոսքին չեք հավատա, որը բոլորովին էլ ինձ չի զարմացնի: Միայն թե ձեր անվստահությունը բարձրաձայն մի արտահայտեք, թե չէ՝ նա կսկսի մոլեգնել: Այնպես ձևացրեք, թե հավատում եք նրան, այն ժամանակ, թերևս, ամեն ինչ բարեհաջող անցնի: Չմոռանաք, որ նա համոզված է, թե ինքն իրավացի է:.
735 Նա ինքը ազնվությունն է որ կա: Հիմա գնացեք, հանկարծ ձեր ուշանալը կարող է նրան կասկածելի թվալ: Իսկ երբ նկատեք, որ նա վտանգավոր է դառնում, իսկականից վտանգավոր, զանգը հնչեցրեք և աշխատեցեք պահել նրան մինչև իմ գալը: Ես սովորաբար նույնիսկ ամենածանր րոպեներին կարողանում եմ զսպել նրան:.
736 Այս սրտապնդիչ խոսքերով տիկինն ինձ հանձնեց լռակյաց Օստինի խնամակալությանը, որը մեր կարճ զրույցի ընթացքում կանգնել էր, ինչպես մեծագույն հանգստություն մարմնավորող բրոնզաձույլ արձան: Նա ինձ առաջ տարավ: Դռան թակոց, կատաղի ցուլի պատասխան մռնչյուն սենյակից, և ես դեմառդեմ կանգնած էի պրոֆեսորի առաջ:.
737 Նա նստել էր գրքերով, քարտեզներով, դիագրամներով ծանրաբեռնված լայն սեղանի մոտ, պտտվող աթոռին: Հենց որ ես ոտքս շեմքից ներս դրի, պտտվող աթոռը կտրուկ դարձավ դեպի ինձ: Շունչս կանգ առավ այդ մարդու տեսքից: Ես պատրաստ էի հանդիպելու ոչ բոլորովին սովորական անձնավորության, բայց այդպիսին մտքովս անգամ չէր անցել:.
738 Դեմքը խոշոր էր, մսոտ, մորուքը քառակուսի, կապտասև, որն ալիքաձև թափվում էր կրծքին: Արտասովոր տպավորություն էին գործում նաև մազերը, որոնցից երկար մի փունջ ասես սոսնձված էր նրա լայն, թեք ճակատին:Գորշ կապտավուն պարզ աչքերը զննող, տիրական հայացքով նայում էին ինձ սև ու թավ հոնքերի տակից:.
739 Ինչպե՜ս է այն ամրապնդում իմ դիրքերը... Ձեր հասակը և արտաքինը կրկնակի արժեքավոր են դարձնում այդ պաշտպանությունը: Դե ինչ, ավելի լավ է գործ ունենալ ձեզ հետ, քան թե այն խոզերի հոտի, որոնք Վիեննայում հարձակվեցին ինձ վրա, չնայած նրանց ճղճղոցն ավելի վիրավորական չէր, քան անգլիական վարազի խռնչյունը:.
740 Այսպես, ուրեմն, սըր, եկեք ամեն հնարավոր բան անենք, որպեսզի կարճենք ձեր այցելությունը: Այդ բանը հազիվ թե երջանկացնի ձեզ, իսկ ինձ առավեկ ևս: Որքան ես հասկանում եմ, դուք կամենում եք ձեր ինչ-որ նկատառումներն արտահայտել այն թեզիսների առթիվ, որ ես իմ զեկուցման մեջ առաջ էի քաշել:.
741 Նրա աչքերը վառվում էին խելահեղ չարությամբ: Բայց և այնպես, անգամ այդ վտանգավոր րոպեին ես զարմացա տեսնելով, որ պրոֆեսոր Չելենջերը կարճահասակ է: Նա իմ ուսերի բարձրությանն էր՝ մի տեսակ տափակեցրած Հերկուլես, որի կենսական ողջ հզորությունը ասես անցել էր ուսերի լայնքին, իրանի հաստությանը և խելքի ուժին:.
742 Եվ ձեր խելքին փչեց չափվել ինձ հետ, դուք, որի ամբողջ ուղեղը վայրի ընկույզի չափ է: Այս անիծյալ գրչակները ամենազոր են երևակայում իրենց: Նրանք կարծում են, թե իրենց մի խոսքն իսկ հերիք է, որպեսզի բարձրացնեն մարդուն կամ ցեխին հավասարեցնեն: Բոլորս պետք է խոնարհվենք նրանց առաջ՝ գովասանքներ աղերսելով:.
743 Նա սկսեց դանդաղ, սպառնալից տեսքով առաջ գալ, հետո հանկարծ կանգ առավ և հսկայական ձեռքերը դրեց կարճ բաճկոնակի գրպանները, որն ավելի շատ կսազեր փոքրիկ տղայի, քան տարեց մի մարդու: Առաջին անգամը չէ, որ պիտի դուրս շպրտեմ ձեզ նման սուբյեկտին: Դուք հաշվով չորրորդն եք կամ հինգերորդը:.
744 Իսկ այժմ, սըր, ինչո՞ւ դուք էլ ձեր կոլեգաների հետքերով չգնաք: Ես անձամբ կարծում եմ, որ դա անխուսափելի է: Նա նորից սկսեց ինձ համար խիստ տհաճ իր հարձակումը՝ ոտքի թաթերը դուրս դնելով, ինչպես պարերի իսկական դասատու: Ես կարող էի շեշտակի թափով դուրս նետվել, բայց այդպիսի փախուստը համարում էի ամոթալի:.
745 Մենք անիվի պես գլորվեցինք ամբողջ միջանցքով մեկ՝ ինչ որ կերպ ճամփին մի աթոռ քարշ տալով հետներս: Պրոֆեսորի մորուքը փակել էր ամբողջ բերանս, մենք սեղմում էինք մինյաց, մեր մարմիններն ամուր հյուսվել էին իրար, իսկ անիծյալ աթոռի ոտքերը շարունակ պտտվում էին մեր գլխին: Արթուն Օստինը լայն բացեց մուտքի դուռը:.
746 Ես տեսել էի, թե ինչպես Մեք եղբայրները մի այդպիսի բան կատարում էին մյուզիկ-հոլլում, բայց, հավանորեն, նման ատրակցիոնը պահանջում է որոշ պրակտիկա, այլապես առանց խեղանդամության գլուխ չես հանի: Զարկվելով վերջին աստիճանին՝ աթոռը կտոր-կտոր եղավ, իսկ մենք, արդեն իրարից անջատ, գլորվեցինք կեղտաջրի առուն:.
747 Այդ պատվանդանը, որն առնվազն յոթ ոթնաչափ բարձրություն ուներ, այնքան նեղ էր, որ միսիս Չելենջերը հազիվ էր իրեն պահում նրա վրա: Դժվար էր ավելի անհեթեթ տեսարան պատկերացնել. վախենալով ցած գլորվելուց՝ կինը ասես քարացել էր զայրույթից աղճատված դեմքով և հազիվ միայն ոտքերն էր ցնցում:.
748 Կտրեցե՛ք: Պետք է հարգանք ունենալ սիգարի նկատմամբ: Իսկ այժմ ետ ընկեք բազկաթոռի թիկնակին և ուշադիր լսեք այն ամենը, ինչ որ կբարեհաճեմ ասել ձեզ: Եթե հարցեր կունենաք, ջանացեք հետաձգել ավելի հարմար ժամանակի: Ամենից առաջ՝ ձեր վերադարձի մասին իմ տուն՝ միանգամայն արդարացի արտաքսումից հետո:.
749 Որովհետև ինձ դուր եկավ այն լիրբ ոստիկանին տված ձեր պատասխանը, որի մեջ նկատեցի օրինավորության որոշ նշույլներ, որ հատուկ չէ ձեր մասնագիտության ներկայացուցիչներին: Ընդունելով, որ մեղքը ձերն է, դուք հանդես բերեցիք որոշ օբյեկտիվություն և հայացքնեի լայնություն, որոնք արժանացան իմ բարեհաճ ուշադրությանը:.
750 Ոստիկանին տված ձեր պատասխանը մեկեն ձեզ իմ տեսադաշտի մեջ առավ: Ես ուզեցի ավելի մոտ ծանոթանալ ձեզ և առաջարկեցի վերադառնալ: Բարի եղեք մոխիրը թափ տալ ճապոնական մոխրամանի մեջ, որ դրված է ձեր կողքի բամբուկե սեղանին: Այդ ամենը պրոֆեսորը վրա տվեց առանց դադարի, ասես ուսանողներին դասախոսություն էր կարդում:.
751 Ահա ես էլ իմ առաջ խնդիր դրի այցելել այդ սակավ հայտնի վայրերը և հետազոտել նրանց ֆաունան: Այնքան նյութ հավաքեցի, որ հերիք կանի մի քանի գլուխ ավելացնելու այն վիթխարի, մոնումենտալ կենդանաբանական աշխատությանը, որը կծառայի իբրև իմ ողջ կյանքի արդարացումը: Ավարտելով էքսպոզիցիան, վերադառնում էի տուն:.
752 Ես նրանց առաջնորդի ետևից մտա մի խրճիթ: Ներս մտնելով, համոզվեցի, որ օգնության կարիք զգացող հիվանդը հենց նոր հոգին ավանդել էր: Ի զարմանս իմ, նա ոչ թե հնդկացի էր, այլ սպիտակ, ամենասպիտակ սպիտակը, եթե կարելի է այդպես արտահայտվել, որովհետև նա ուներ բոլորովին շեկ մազեր և ալբինոսի բոլոր նշանները:.
753 Չափազանցություն չի լինի ասել, որ երբ իմ կատարած հայտնագործության կարևորությունը ընդհանուր ճանաչում գտնի, նրա անունը կդրվի իմ անվան կողքին: Պարկի պարունակությունը պարզ ասում էր, Մեպլ-Ուայտը նկարիչ էր ու բանաստեղծ. նա ճանապարհրորդում էր նոր ու վառ տպավորություններ գտնելու նպատակով:.
754 Անձնական գործածության իրերը նա, հավանորեն կորցրել էր իր թափառումների ժամանակ կամ գուցե բոլորովին էլ չէր ունեցել: Ամերիկյան բոհեմայի այդ տարօրինակ ներկայացուցիչը ուրիշ ոչինչ չուներ: Արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ հանկարծ նկատեցի, որ մի բան դուրս է ցցվել նրա պատառոտված բաճկոնակի գրպանից:.
755 Այպիսի բան նույնիսկ երազում չի կարող երևալ: Շուռ տվեք էջը: Ես շուռ տվի և չկարողացա զարմանքի բացականչությունս զսպել: Ալբոմի էջից ինձ էր նայում ինչ-որ անսովոր արարած: Այդպիսի հրեշ կարող էր պատկերվել միայն ափիոն ծխողի տեսիլքներում կամ ջերմախտով տառապող հիվանդի զառանցանքի մեջ:.
756 Դուք մտավոր լճացում եք ապրում: Ապշեցուցի՜չ է: Այդ բռնկումն այնքան ահեթեթ էր, որ նույնիսկ չբարկացրեց ինձ: Եվ մի՞թե արժեր դատարկ տեղը ջղեր մաշել: Եթե բարկանալու լինեիր այդ մարդու վրա, ուրեմն ամեն րոպե, նրա յուրաքանչյուր խոսքի համար պիտի զայրանայիր: Ես սահմանափակվեցի հոգնած ժպիտով:.
757 Ո՛չ պարոն, սա հարավամերիկյան արմավենի է, որը կոչվում է «փղոսկր» և որի բարձրությունը հասնում է հիսուն-վաթսուն ոտնաչափի: Մի՞թե չեք հասկանում, որ մարդկային ֆիգուրան իզուր չի նկարված այստեղ: Նկարիչը չէր կարող ողջ մնալ՝ դեմ առ դեմ հանդիպելով այսպիսի գազանի, ո՜ւր մնաց թե նկարեր:.
758 Իհարկե, գլխի եք ընկնում, որ ես չէի կարող բաժանվել Ամազոնից, առանց պարզելու, թե բանն ինչ է: Ես որոշ տեղեկություններ ունեի, թե որտեղից էր եկել այդ նկարիչը: Սակայն, կարող էի առաջնորդվել միայն հնդկացիների լեգենդներով, քանի որ անծանոթ մոտիվը անցնում է գետամերձ ցեղերի բոլոր ավանդությունների միջով:.
759 Ոչ ոք չի կարող մի կարգին նկարագրել Կուրուպուրիին, բայց այդ անունը հնդկացիներին սարսափ է ներշնչում: Սակայն Ամազոնի ափերին ապրող բոլոր ցեղերը մի բանում համամիտ են իրար. նրանք ճշգրիտ կերպով ցույց են տալիս, թե որտեղ է ապրում Կուրուպուրին: Այդ նույն տեղերից էր եկել նաև ամերիկացին:.
760 Բազմաթիվ արկածներից հետո, – դրանք նկարագրելու կարիք չկա, – երկար օրերի ճանապարհից հետո, – ուղղության և երկարության մասին ես ինձ թույլ եմ տալիս լռելու, – վերջապես հասանք այն տեղերը, որոնք մինչև այժմ ոչ ոքի կողմից չէին նկարագրվել և ուր ոչ ոք չէր եղել, եթե չհաշվենք իմ դժբախտ նախորդին:.
761 Համրյա բոլոր նեգատիվները ոչնչացան, – մի կորուստ, որ բոլորովին անփոխարինելի է: Ահա այս նկարը մեկն է սակավաթիվ փրկվածներից: Դուք ստիպված եք գոհանալ սրա անկատարության այսպիսի բացատրությամբ: Լուրեր են պտտվում ինչ-որ կեղծիքի մասին, բայց ես այժմ տրամադիր չեմ վիճելու այդ թեմայի շուրջ:.
762 Անբարյացակամ քննադատը հեշտությամբ կարող էր կառչել դրանից: Ուշադիր զննելով գորշաղոտ լանդշաֆտը և հետզհետե գլուխ հանելով մանրամասներից՝ ես տեսա մի երկար, վիթխարի բարձրության ապառաժների շարք, որը հիշեցնում էր հսկա ջրվեժ, իսկ առջևի պլանում՝ զառիկող հարթավայր՝ այստեղ-այնտեղ ցրված ծառերով:.
763 Ես գիտակցությունս կորցրի և ուշքի եկա, երբ ջուրն ինձ ափ էր նետել, սակայն սքանչելի արարածի այդ ողորմելի մնացորդը անվնաս էր մնացել: Ահա նա: Պրոֆեսորը սեղանի դարակից հանեց մի բան, որն իմ կարծիքով հիշեցնում էր հսկայական չղջիկի թև: Այդ ծռված, թաղանթավոր ոսկորը ամենաքիչը երկու ոտնաչափ երկարություն ուներ:.
764 Տվյալ դեպքում այս ոսկորը ոչ մի ընդհանուր բան չունի նախաբազկի ոսկրի հետ, և դուք կարող եք սեփական աչքերով հոմոզվել միայն մեկ թաղանթի առկայության մեջ: Հետևաբար, կարիք չկա չղջիկին հիշել: Բայց եթե սա ոչ թռչուն է և ոչ էլ չղջիկ, ապա ինչի՞ հետ գործ ունենք: Ի՞նչ կարող է լինել սա:.
765 Բոլոր տվայլների գումարն իր գործը տեսավ: Ճեպանկարը, լուսանկարները, պրոֆեսորի պատմածը, իսկ այժմ նաև իրեղեն ապացույց: Ուրիշ ի՞նչ կարելի էր պահանջել: Այդպես էլ ասացի պրոֆեսորին, ասացի ամբողջ ջերմությամբ, որին ընդունակ էի, որովհետև այժմ ինձ համար պարզ էր, որ անարդարացի էին վարվել մարդու հետ:.
766 Դուք հայտնագործել եք անհետացած մի աշխարհ: Անկեղծորեն ցավում եմ, որ կասկածում էի ձեր խոսքերի ճշմարտությանը: Այդ ամենն ինձ թվում էր անհավանական: Բայց ես չեմ կարող չնդունել ակնհայտ փաստերը, որոնք պետք է նույնքան համոզիչ լինեն բոլորի համար: Պրոֆեսորը բավականությունից մռմռում էր:.
767 Այդտեղից արդեն կարելի էր դիտել լեռնապարը պսակող սարահարթը: Դա պարզապես անընդգրկելի էր: Ուր էլ նայում էիր՝ արևմուտք, արևելք, վերջ չկար կանաչապատ այդ քարափներին: Լեռնապարի ստորոտում տարածվել էին ճահիճներ և անանցանելի մացառուտներ, որոնք վխտում էին օձերով ու այլ զեռուններով:.
768 Մի մոռացեք, որ այդ քարափները բազալտից են, հետևաբար, հրաբխային ծագում ունեն: Մոտավորապես մեր Սասեքս կոմսության չափ մի տարածություն դուրս է ցցվել իր բոլոր բնակիչներով՝ մնացած ցամաքից անջատվելով այնպիսի ամուր քարափներով, որոնց ոչ մի հողմահարություն սարսափելի չէ: Ի՞նչ է ստացվել:.
769 Այդ թեման ինձ ատելի դարձավ, չէի ուզում ոչ մի խոսքով անգամ անդրադառնալ դրան: Երբ իմ հանգիստը խանգարում էին ձեզ նման մարդիկ, – մարդիկ, որոնք գոհացնում են ամբոխի պարապ հետաքրքրասիրությունը, – ես չէի կարողանում հակահարված տալ նրանց՝ առանց սեփական արժանապատվությանս զգացումը կորցնելու:.
770 Ի միջի այլոց կարող եք ակնարկել, որ եթե նա էլի որևէ մեկին ուղարկի ինձ մոտ, ես ինքս կներկայանամ նրան՝ լավ մտրակով զինված: Մնացած ամեն ինչում վստահում եմ ձեզ. ո՛չ մի խոսք մամուլում: Այսպես, շատ լավ: Ուրեմն, ութն անց կեսին՝ Կենդանաբանական ինստիտուտում: Հրաժեշտ տալիս նա ձեռքը թափահարեց:.
771 Գլուխս պայթում էր ցավից, բայց և այնպես ուղեղումս առանց մի վայրկյան հանդարտվելու բախում էր մի միտք, թե այդ մարդն ասում է ճշմարտությունը, որի նշանակությունը դժվար է գերագնահատել, և, որ, երբ ինձ թույլատրվի օգտագործել նրա պատմությունը հոդվածի համար, մեր թերթը սենսացիոն մի նյութ կստանա:.
772 Հոգսաշատ օր էր սպասում ինձ, ուստի որոշեցի ավելի վաղ ճաշել ակումբում և, սեղանի մոտ հրավիրելով Հենրի Տարպին, համառոտակի պատմեցի իմ արկածների մասին: Թերահավատ ժպիտը չէր հեռանում նրա նիհար, թուխ դեմքից, իսկ երբ խոստովանեցի, թե պրոֆեսորը համոզել է ինձ իր իրավացիության մեջ, Տարպը չդիմացավ և բարձր քրքջաց:.
773 Այդ որտե՞ղ է տեսնված, որ մարդիկ պատահաբար դեմ առնեն մեծագույն հայտնագործության, իսկ հետո բոլոր իրեղեն ապացույցները կորցնեն: Հեքիաթները թողեք վիպասաններին: Ճարպիկ օյինբազությունների ուղղությամբ ձեր պրոֆեսորը կենդանաբանական այգու բոլոր կապիկներին գրպանը կդնի: Չէ՞ որ դա անհավատալի ցնդաբանություն է:.
774 Չելենջերը ժպտաց հոգնած ու ներողամիտ, ինչպես ժպտում է բարեհոգի մարդը, երբ նրա վրա հարձակվում է կլանչող շան լակոտների մի ամբողջ ոհմակ, հետո դանդաղ նստեց իր բազկաթոռին, ուսերն ուղղեց, խնամքով շոյեց մորուքը և, աչքերը կկոցելով, ամբարտավանությամբ նայեց դեպի լեփլեցուն դահլիճը:.
775 Ժողովն սկսվեց: Հուսով եմ, պրոֆեսոր Մարրեյը կների ինձ, եթե ես նրան հանդիմանեմ, որ նա տառապում է մի թերությամբ, որը հատուկ է բոլոր անգլիացիներին, այն է՝ խոսքի անորոշությամբ: Ըստ իս, դա մեր դարի հանելուկներից մեկն է: Ինչո՞ւ մարդիկ, որոնք շատ ասելիք ունեն, չեն ուզում սովորել պարզորոշ խոսել:.
776 Անցնելով Երկրի վրա բոլոր կենդանի արարածների առաջացմանը՝ միստր Ուոլդրոնը սահմանափակվեց մի քանի մշուշապատ, ոչինչ չպարտավորեցնող ֆրազներով: Համարյա վստահորեն կարելի է ասել, որ կյանքի սաղմերը չէին կարող դիմանալ երկրագնդի սկզբնական շրջանի բարձր ջերմաստիճանին: Հետևաբար, նրանք մի փոքր ավելի ուշ առաջացան:.
777 Միանգամայն հավանական է: Բայց միգուցե նրանք դրսից են բերվել որևէ օդաքարի միջոցով: Հազիվ թե: Կարճ ասած, նույնիսկ իմաստուններից իմաստունները ոչ մի որոշակի բան չեն կարող ասել այս հարցի մասին: Առայժմ մեզ չի հաջողվում լաբորատոր պայմաններում անօրգանական նյութից օրգանական նյութեր ստանալ:.
778 Մեր քիմիան ի վիճակի չէ կամուրջ գցել այն անդունդի վրա, որը կենդանի մատերիան բաժանում է մեռածից: Բայց բնությունն ինքը, որը բազում դարերի ընթացքում վիթխարի ուժերով օպերացիաներ է կատարում, հանդիսանում է մեծագույն քիմիկոսը և նրան կարող է հաջողվել այն, ինչ որ վեր է մեր ուժերից:.
779 Ուոլդրոնը շարունակեց իր դասախոսությունը տաքացած այդ խոսքակռվից և խիստ մարտականորեն տրամադրված: Ժամանակ առ ժամանակ որևէ դրույթ արտահայտելով, նա չարությամբ լի հայացքներ էր նետում իր հակառակորդի վրա, որն ասես ննջում էր, փռված բազկաթոռի մեջ, միշտ նույն երանության լայն ժպիտը շուրթերին:.
780 Կոպիտ միջամտությունը խանգարեց դասախոսի մտքի ընթացքին: Ունկնդիրները մնացին չբավարարված և ապասում էին դեպքերի հետագա զարգացմանը: Ուոլդրոնը նստեց իր տեղը, նախագահն ինչ-որ բան ճտվտաց, որից հետո պրոֆեսոր Չելենջերը մոտեցավ բեմի առաջամասին: Հիշելով իմ թերթի շահերը, ես համարյա բառացիորեն գրի առա նրա ճառը:.
781 Լաբորատորիայում ձեռք բերված ամենաաննշան հաջողությունը՝ մեկն այն աղյուսիկներից, որոնք օգտագործվում են գիտության տաճարի կառուցման համար, ավելին արժե, քան այն ամենը ինչ ստացվում է երկրորդ ձեռքերից, քան ամեն մի մասսայականացում, որը կարող է զվարճացնել մի ժամով, բայց ոչ մի շոշափելի արդյունք չի տա:.
782 Նա առիթ չի ունեցել տեսնելու այդ կենդանիներին, բայց դա դեռ ոչինչ չի ապացուցում: Նրանք, իրոք, ինչպես նա արտահայտվեց, հանդիսանում եմ մեր նախորդները, սակայն, կավելացնեմ ես, ոչ միայն նախորդները, այլև ժամանակակիցները, որոնց կարելի է դիտել իրենց ամբողջ յուրահատկությամբ՝ վանող, զարհուրելի յուրահատկությամբ:.
783 Երբ խոշոր հայտնագործությունները դնում են ձեր ոտքերի տակ, ձեզ պակասում է հոտառությունը, պակասում է երևակայությունը, որպեսզի իմաստավորեք դրանք: Դուք ընդունակ եք միայն ցեխ շպրտել այն մարդկանց վրա, որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել՝ նվաճելով գիտության նորանոր հորիզոններ:.
784 Այնպիսի աղմուկ-աղաղակ բարձրացավ, որ մի քանի կանայք փախուստի դիմեցին: Ընդհանուր տրամադրությանն անձնատուր եղան ոչ միայն ուսանողները, այլև ավելի լուրջ հասարակությունը: Ես իմ աչքով տեսա, թե ինչպես ալեհեր ծերունիները վեր էին թռչում տեղերից ու բռունցք թափ տալիս՝ զայրանալով սանձակոտոր պրոֆեսորի վրա:.
785 Բազմամարդ խառնաժողովը եռում ու փրփրում էր, ինչպես ջուրը կաթսայի մեջ: Պրոֆեսորն առաջ եկավ և ձեռքերը պարզեց վեր: Այդ մարդու մեջ մի այնպիսի ուժ ու անվեհերություն էր զգացվում, որ աղմկարարներն աստիճանաբար լռեցին՝ զսպված նրա հրամայական շարժումից և տիրական հայացքից: Եվ դահլիճը սսկվեց՝ պատրաստվելով լսելու:.
786 Ճշմարտությունը մնում է ճշմարտություն, և այն չի կարելի սասանել հիմար տղաների և, ափսոսանքով պիտի ավելացնեմ, ոչ պակաս տարեց հիմար ջենտլմենների ոչ մի անկարգությամբ: Ես պնդում եմ, որ իմ կողմից հայտնաբերված է գիտական հետազոտությունների մի նոր ասպարեզ: Դուք այդ բանը վիճարկում եք:.
787 Համաձա՞յն եք արդյոք ձեր միջից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ ընտրել, որոնք ստուգեին իմ խոսքերի իրավացիությունը: Համեմատական անատոմիայի պրոֆեսոր միստր Սամերլին, բարձրահասակ, մաղձոտ մի ծերուկ, որի չոր-չոր դեմքին ինչ-որ բան կար, որը նրան աստվածարանի նմանություն էր տալիս, վեր ելավ տեղից:.
788 Սակայն, քանի որ միստր Սամերլին մտադիր է ստուգել ինձ, ես իրավացի եմ համարում, որպեսզի նրան ևս մեկնումեկն ստուգի: Չեմ թաքցնում ձեզանից, որ ճանապարհորդությունը կապված կլինի բազմաթիվ դժվարությունների ու վտանգների հետ: Միստր Սամերլիին անհրաժեշտ է մի ուղեկից, որն ավելի ջահել լինի:.
789 Միգուցե այստեղ, դահլիճում, ցանկացողներ կգտնվե՞ն: Ահա այսպես անսպասելիորեն մարդու կյանքում բեկում է տեղի ունենում: Մի՞թե ես, այդ դահլիճը ներս մտնելիս, կարող էի մտածել, թե կանգնած եմ ամենաանհավանական արկածների շեմին, արկածներ, որ նույնիսկ չէի երազել: Բայց Գլեդի՜սը: Մի՞թե նա այդ մասին չէր խոսում:.
790 Դուրս գալով փողոց՝ ես, ինչպես երազում, աղոտ կերպով տեսա քրքիջով ընթացող ամբոխին, իսկ նրա կենտրոնում՝ հովանոցով զինված մի ձեռք, որը մի գլուխ իջնում էր ուսանողների գլխին: Հետո պրոֆեսոր Չելենջերի էլեկտրակառքը շարժվեց տեղից կռվարարների ուրախ ճիչերի և տուժածների տնքոցների ուղեկցությամբ:.
791 Պատերին կախված էին յուղանկարներ ու քանդականկարներ, որոնց արժեքավորությունը նկատելի էր մինչև իսկ ինձ, չնայած իմ անփորձությանը: Բռնցքամարտիկների, պարուհիների ու արշավաձիերի լուսանկարները հաշտ կերպով ապրում էին զգայական Ֆրագոնարի, Ժիրարդեի մարտատեսարանների և երազող Տերների հետ:.
792 Նրա մարմինը նիհարավուն էր, բայց ամուր, իսկ ինչ վերաբերում է անխոնջությանը և ֆիզիկական դիմացկունությանը, ապա շատ անգամներ ապացուցված էր, որ այդ ուղղությամբ Անգլիայում նա քիչ մրցակիցներ ունի: Չնայած իր վեց ոտնաչափից ավելի բարձրության, նա թվում էր միջահասակ. դրա պատճառը մի փոքր կորացածությունն էր:.
793 Նրա սենյակը ճիշտ իմի վերևումն է: Բժիշկներն ասում են, որ եթե խեղճին թեկուզ ուժով չկերակրես, կորած է: Սույն ջենտլմենի ծառաները գործադուլ են հայտարարել, քանի որ նա պառկած է մահճակալին, լցրած ատրճանակը ձեռքում և սպառնում է բոլոր վեց գնդակներն էլ շարել առաջին պատահած մարդու կրծքին, ով կխցկվի նրա մոտ:.
794 Վատագույն դեպքում մեզնից մեկը կվիրավորվի, մինչդեռ մյուսը կկարողանա նրան կաշկանդել: Եթե մեզ հաջողվի նրա ձեռքերը կապկպել բազմոցի ծածկոցով, իսկ հետո հեռախոսով շտապ բժիշկ կանչել ստամոքսային զոնդով, մեր աղավնյակը մի լավ կընթրի: Երբ մարդու գլխին անսպասելիորեն այսպիսի խնդիր է փլվում՝ ուրախանալու հարկ չկա:.
795 Բայց մենք այնուամենայնիվ զսպաշապիկ հագցրինք նրան, այնպես որ մի քանի օրից հետո ծերուկը լիովին առողջացած կլինի: Դուք ինձ վրա չե՞ք բարկանում, աղավնյակս: Մեր մեջ ասած, դեպի Հարավային Ամերիկա կատարվող այս էքսպեդիցիան չափազանց լուրջ գործ է, և ես ուզում եմ այնպիսի ուղեկից ունենալ, որին կարելի է վստահել:.
796 Այն վայրերում ինձ անվանում էին աստծու խարազան, չնայած դուք իմ անունը ոչ մի Կապույտ գրքում չեք գտնի: Լինում են ժամանակներ, աղավնյակս, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հանդես գալ ի պաշտպանություն մարդկային իրավունքների և արդարության, որպեսզի իր նկատմամբ հարգանքը չկորցնի:.
797 Մարդիկ այնտեղ շարժվում են նեղլիկ գետակներով, իսկ նրանց ետևից սկսվում է լիակատար անհայտությունը: Ահա այստեղ, Մարո-Գրոսս սարահարթում, – նա սիգարով քարտեզի վրա ցույց տվեց տեղը, – կամ այս անկյունում, ուր երեք պետության սահմաններն իրար են հանդիպում, ոչ մի բան ինձ չի զարմացնի:.
798 Հապա ի՜նչ է լինում անձրևների շրջանում: Ամազոնի ջրի մակարդակը բարձրանում է ամենաքիչը քառասուն ոտնաչափ և շուրջն ամեն ինչ վերածում անանցանելի ճահճուտների: Հենց այդպիսի երկրում էլ պետք է սպասել ամեն տեսակ հրաշքներ ու գաղտնիքներ: Եվ ինչո՞ւ մենք չպիտի լուծենք այդ գաղտնիքները:.
799 Իսկ ռիսկը, սիրելի երիտասարդ, հատուկ սրություն է հաղորդում մեր գոյությանը: Միայն այդ ժամանակ արժե ապրել: Մենք շատ ենք քնքշացել, խամրել, վարժվել ենք բարեկեցության: Ոչ, տվեք ինձ մի հրացան, անսահման տարածություններ և հորիզոնի անպարփակ լայնությունը, և ես ճամփա կընկնեմ որոնելու այն, ինչը արժե որոնել:.
800 Երրորդ փորձը, որ արեցինք նույն օրոը, ընդհատվեց խլացուցիչ շրխկոցով, որից հետո շուտով կենտրոնական հեռախոսակայանը հայտնեց, որ պրոֆեսոր Չելենջերի հեռախոսի լսափողը ջարդված է: Դրանից հետո այլևս չփորձեցինք խոսել նրա հետ: Իսկ հիմա, իմ համբերատար ընթերցողներ, ես վերջացնում եմ խոսակցությունը ձեզ հետ:.
801 Վերջում, քանի դեռ ծոցատետրս չեմ փակել, թույլ տվեք մի տեսարան ևս նկարագրել, տեսարան, որը կմնա հիշողությանս մեջ իբրև վերջին հիշողությունը հայրենիքի մասին: Գարնան վերջն է, խոնավ, ամպամած առավոտ, բարակ, ցուրտ անձրև է մաղում: Գետափով քայլում են փայլուն մակինտոշ հագած երեք մարդ:.
802 Ձեզ անհրաժեշտ տեղեկություններն ու իմ հրահանգները գտնվում են ահա այս կնքված ծրարում: Դուք այն բաց կանեք, երբ հասնեք Ամազոնի ափին գտնվող Մանաոս քաղաքը, սակայն ոչ շուտ ծրարի վրա նշված ամսաթվից ու ժամից: Հասկանալի՞ է: Վստահ եմ ձեր օրինապահությանը և հուսով եմ, որ իմ բոլոր պայմանները ճշտորեն կկատարվեն:.
803 Միստր Մելոուն, ես մտադիր չեմ արգելք դնել ձեր թղթակցությունների վրա, քանի որ ձեր ճանապարհորդության նպատակն է գործի փաստական կողմի լուսաբանումը: Միայն մի բան եմ պահանջում ձեզանից. ճշգրիտ մի նշեք, թե ո՞ւր եք գնում, և թույլ մի տվեք մինչև ձեր վերադարձը արշավախմբի մասին հաշվետվություն հրապարակել:.
804 Գնաք բարով, սըր: Ձեզ հաջողվեց մի փոքր մեղմացնել իմ վերաբերմունքը դեպի այն արգահատելի մասնագիտությունը, որի ներկայացուցիչն եք դուք, դժբախտաբար: Գնաք բարով, լորդ Ջոն: Որքան ինձ հայտնի է, գիտությունը ձեզ համար յոթ կնիքով կնքված գիրք է: Սակայն այն տեղերի որսորդությունից դուք գոհ կմնաք:.
805 Եթե ձեր մեջ դեռ չեն սպառվել ինքնակատարելագործման ընդութնակությունները, որում, անկեղծորեն ասած, ես կասկածում եմ, ապա դուք Լոնդոն կվերադառնաք զգալիորեն խելոքացած: Նա կտրուկ շուռ եկավ, և մի րոպե հետո ես տախտակամածից տեսա նրա կարճլիկ ֆիգուրան, որն ամբոխի միջով անցնում էր դեպի գնացքը:.
806 Չնայած իր վաթսունհինգ տարիներին, նա ոչ մի անգամ չգանգատվեց դժվարություններից, որոնց մենք հաճախ հանդիպեցինք: Սկզբում ես վախենում էի, թե պրոֆեսոր Սամերլին ծանր բեռ է դառնալու մեզ համար, բայց, ինչպես հետագայում պարզվեց, նրա դիմացկունությունը ոչնչով չի զիջում իմին: Սամերլին մաղձոտ մարդ է և մեծ հոռետես:.
807 Լորդ Ռոքստոնի ձայնը մեղմ է, շարժուձևը՝ հանգիստ, բայց նրա կապույտ, առկայծող աչքերը վկայում են, որ նա ընդունակ է կատաղության հասնելու և դաժան որոշումներ ընդունելու, իսկ նրա սովորական զսպվածությունը միայն ընդգծում է, թե այդ մարդը որքան վտանգավոր կարող է լինել զայրույթի պահերին:.
808 Նա չի սիրում երկար խոսել դեպի Բրազիլիա և Պերու կատարած իր ճանապարհորդությունների մասին, ուստի իմ մտքով իսկ չէր անցնում, թե նրա հայտնվելն այդպես կարող է հուզել Ամազոնի ափերում ապրող բնիկներին: Այդ մարդիկ նրա մեջ տեսնում են իրենց իրավունքների համար մարտնչողին և հուսալի պատշպանին:.
809 Ինչպես՜ կուզենայի հաղորդել նրա պատմությունների հմայքը, որոնց մեջ ճշգրիտ իմացությունն այնպես սերտորեն էր միահյուսվում վառ երևակայության խաղերի հետ, որ մինչև իսկ պրոֆեսոր Սամերլին ուշադիր ականջ էր դնում և հոռետեսական ժպիտն աստիճանաբար հեռանում էր նրա նիհար, երկարավուն դեմքից:.
810 Կարելի՞ է երաշխավորել, թե ծերունի Չելենջերը սխալվում է: Պրոֆեսոր Սամերլին այդպիսի խոսքերը գնահատում էր իբրև ուղղակի մարտահրավեր. համառ ծաղրական ժպիտը նորից էր հայտնվում նրա դեմքին, նա հեգնորեն օրորում էր գլուխը, ծխի քուլաներ բաց թողնում ծխամորճից և ոչ մի խոսքով չէր խախտում թշնամական լռությունը:.
811 Հենց այդ հանգամանքն էլ դրդեց լորդ Ջոնին՝ նրանց վերցնելու: Մետիսներից մեկը՝ Գոմեսը, ունի նաև այն արժանիքը, որ հիանալի խոսում է անգլերեն: Այդ մարդիկ համաձայնեցին ամիսը տասնհինգ դոլարով ծառայել մեզ՝ ճաշ պատրաստել, թիավարել և ընդհանրապես անել այն ամենը, ինչ կպահանջվի նրանցից:.
812 Եվ այսպես, երեք սպիտակամորթ, երկու մետիս, մի նեգր և երեք հնդկացի՝ ահա մեր փոքրիկ արշավախմբի կազմը, որը Մանաոսում հետագա հրահանգների էր սպասում, որպեսզի ճամփա ընկնի և կատարի իր վրա դրված այնքան անսովոր խնդիրը: Վերջապես, անցավ տանջալի շաբաթը, հասավ վաղուց սպասված օրը և ժամը:.
813 Նա գրչահատով բացեց ծրարը, միջից հանեց մեջտեղից ծալված թուղթը, զգուշությամբ բացեց ու դրեց սեղանին: Թուղթը բոլորովին մաքուր էր: Լորդ Ջոնը շուռ տվեց թղթի մյուս երեսը: Այնտեղ նույնպես ոչինչ չկար: Մենք անխոս, շփոթված նայեցինք իրար, սակայն պրոֆեսոր Սամերլիի արհամարհական ծիծաղն ընդհատեց վերահաս լռությունը:.
814 Այդ ձայնը, ուսերի այդ անսովոր լայնությունը... Բոլորս միասին ճչացինք և վեր թռանք տեղներիցս, երբ մեր առաջ գունավոր ժապավենով մանկական անհեթեթ ծղոտե գկխարկը գլխին, պարուսինե սանդալներով, որոնց քթերը յուրաքանչյուր քայլի հետ այս ու այն կողմ էին ծռմռվում, տնկվեց ինքը Չելենջերը:.
815 Այժմ ձեր ճակատագիրը գտնվում է հուսալի ձեռքերում: Դուք կհասնեք ձեր նպատակակետին: Այսուհետև արշավախումբը ղեկավարելու եմ ես: Խնդրում եմ այսօրվա ընթացքում ավարտել բոլոր նախապատրաստությունները, որպեսզի վաղը ծեգին կարողանանք շարժվել: Իմ ժամանակը թանկ է, ձերը նույնպես, չնայած ավելի պակաս չափով:.
816 Այդ բոլորը հարկադրում է ինձ իրադարձությունները որոշ չափով զուսպ շարադրել, և ես ընթերցողներին նախազգուշացնում եմ, որ այն քարտեզներում կամ գծագրերում, որոնք հավանորեն հարկ կլինի կցել իմ պատմությանը, ճիշտ կլինի միայն առանձին վայրերի փոխադարձ դիրքը, բայց ոչ նրանց կոորդինատները:.
817 Ինչպես երևում է, նրանք երկուսով էլ սարսափից գլուխները կորցրին, երբ նրանց առաջարկվեց նորից մեկնել այն վայրերը, սակայն հնդկացիների մոտ առաջնորդը մինչև հիմա էլ օգտվում է նահապետական իշխանությամբ, և եթե որևէ գործարք ձեռնտու է նրան, ապա ցեղակիցներն իրավունք չունեն դատողություններ անելու այդ մասին:.
818 Անշուշտ, նա մտածել անգամ չի ուզում, թե իր ախոյանն իրավացի է, բայց սկսել է ավելի քիչ վիճել և մեծ մասամբ զգույշ լռություն պահպանել: Սակայն վերադառնամ պատմությանս և շարունակեմ այնտեղից, որտեղ ընդհատված էր այն: Մենք ետ ենք ուղարկում հնդկացիներից մեկին, որի ձեռքը ծանր վիրավորվել էր:.
819 Վերջին գրառումն արեցի այն օրը, երբ մենք պատրաստվում էինք թողնել հնդկական գյուղակը, որտեղ մեզ հասցրել էր «Էսմերալդան»: Այս անգամ պետք է սկսեմ տհաճ պատմությամբ, որովհետև այդ երեկո մեր խմբի երկու անդամների միջև տեղի ունեցավ առաջին լուրջ գժտությունը, որը քիչ մնաց ողբերգական վախճան ունենար:.
820 Նա հիանալի աշխատող է, խիստ պատրաստակամ մարդ, սակայն տառապում է հիվանդագին հետաքրքրասիրությամբ՝ մի արատով, որը հատուկ է մարդկանց մեծ մասին: Գյուղակից մեկնելու նախորդ երեկոյան Գոմեսը, ըստ երևույթին, թաքնվել էր խրճիթի մոտերքում, ուր մենք քննարկում էինք մեր պլանները, և սկսել ականջ դնել:.
821 Մեկը՝ չորիկ-մորիկ, փնթփնթան, մյուսը՝ պարարտ, տիրական: Խելք, կամք, հոգի... Որքան կյանքը շատ ես ճանաչում, այնքան ավելի պարզ ես տեսնում, թե ինչպես հաճախ մեկը մյուսին չի համապատասխանում: Նկարագրված դեպքի հաջորդ օրը ճամփա ընկանք, որը և կարելի է համարել մեր նշանավոր էքսպեդիցիայի սկիզբը:.
822 Բայց ես արդեն տեսել էի նրան այդ տրամադրությամբ և պատրաստ էի ամեն րոպե պարզ երկնքից որոտ լսելու: Այդ մարդու հետ երբեք չես կարող քեզ հանգիստ զգալ, սակայն դրա փոխարեն չես էլ ձանձրանա, որովհետև նա շարունակ ստիպում է քեզ սարսռալ, սպասելով իր բուռն խառնվածքի հանկարծական բռնկումներին:.
823 Բնիկ քաղաքաբնակը նույնիսկ չի կարող պատկերացնել այդպիսի հզոր ծառեր, որոնք համարյա տեսողությանն անմատչելի բարձրունքում իրար են հյուսում ճյուղերի գոթական նիզակները, ստեղծելով մի համատարած կանաչ վրան, որի միջով միայն տեղ-տեղ, մի ակնթարթ այդ հանդիսավոր խավարը ճեղքելով, թափանցում է արևի շողը:.
824 Սև ծառաների վրա բոցկլտում էին վառ խոլորձները և իրենց գույներով ապշեցնող քարաքոսները, իսկ երբ արևի մի պատահական շող ընկնում էր ոսկե ալլամանդայի, ժակսոնիայի մուգ կարմիր աստղերի կամ իմպոմեայի թունդ կապույտ ողկյուզների վրա, թվում էր, թե միայն հեքիաթներում կարող է այդպես լինել:.
825 Ես տեսա, օրինակ, թե ինչպես սովորական եղինջը, հասմիկը և նույնիսկ յասիտարա արմավենին փաթաթվել էին եղևնիների բներին՝ հասնելով մինչև նրանց գագաթները: Ներքևում, կանաչ վեհասքանչ կամարների տակ, ոչ խշխշոց էր լսվում, ոչ ծվոց, սակայն մեր գլխավերևում ինչ-որ տեղ անընդհատ եռուզեռ էր:.
826 Մինչդեռ որոշ այլ նշաններ վկայում էին նաև մարդու ներկայության մասին այդ խորհրդավոր անտառներում՝ մարդ, որն այնքան հեռու չէր մեզանից: Երրորդ օրը ինչ-որ տարօրինակ ռիթմիկ աղմուկ լսեցինք, որը մերթ մարում, մերթ նորից էր թնդացնում օդը իր հանդիսավոր դղրդյունով, և այդպես ամբողջ առավոտը:.
827 Միշտ էլ էդպես է լինում: Թմբուկները խոսում են իրար մեջ: Հնդկացիներն ուզում են մեզ սպանել: Կեսօրին, – իմ ծոցատետրում նշված է, որ դա օգոստոսի ութին էր, երեքշաբթի օրը, – բոլոր կողմերից մեզ շրջապատեց ոչ պակաս վեց-յոթ թմբուկների դղրդյուն: Նրանք մերթ արագացնում, մերթ դանդաղեցնում էին ռիթմը:.
828 Սամերլին առաջվա պես խայթում էր Չելենջերին, որը սովորության համաձայն թնդացնում էր իր բասը, և ո՛չ մեկը, ո՛չ մյուսը հարկ չէր համարում թեկուզ մի խոսք ասել հնդկական թմբուկների մասին, կարծես այդ ամենը տեղի էր ունենում Սենտ-Ջեյմս-ստրիտի վրա, Կայսերական ընկերության ակումբի ծխասենյակում:.
829 Հենց այդ արմավենին էլ իմ գլխավոր նշանն էր: Մի երկու մղոն էլ վերև բարձրանանք այն ափով, և մենք կմոտենանք թավուտում քողարկված մի վտակի: Ծառերն այնտեղ համատարած պատնեշ են կազմում, իսկ նրանց ետևում թաքնվում է գաղտնիքը: Ահա, տեսնում եք, մութ մացառուտին փոխարինում է բաց կանաչ եղեգնը:.
830 Նա, ով չէր նկատի, որ այստեղ խիտ մացառուտի փոխարեն աճում է եղեգնը, երբեք չէր կարող գուշակել այդ գետակի և նրա ետևում ընկած կախարդական աշխարհի գոյության մասին: Այո, դա իսկապես որ կախարդական մի աշխարհ էր: Այդպիսի սքանչելիք կարող է պատկերել միայն մարդկային ամենավառ երևակայությունը:.
831 Այժմ հնդկացիների ներկայությունն այլևս չէր զգացվում, դրա փոխարեն ավելի հաճախ էինք հանդիպում կենդանիների, որոնց դյուրավստահությունը վկայում էր, որ նրանք դեռևս որսորդ չեն տեսել: Շլացուցիչ սպիտակ ատամներով և խորամանկ աչքերով սև, թավամազ կապիկները մեզ ուղեկցում էին խլացնող ճղավոցներով:.
832 Մի անգամ թփերի միջից դուրս նայեց ծանրամարմին գետակինճը և, մի րոպե կանգնելով, ծանր քայլերով կորավ թավուտում: Հետո ծառերի միջև մի ակնթարթ երևաց խոշոր կատվառույծի ճկուն մարմինը. նա ընթացքի ժամանակ շուռ եկավ, և շեկ ուսի վրայից մեզ վրա փայլեցին նրա ատելությամբ լի կանաչ աչքերը:.
833 Այստեղ թռչուններ շատ կային, առանձնապես՝ ճահճային: Ջրի վրա կռացած յուրաքանչյուր ծառին փոքրիկ խմբերով նստել էին քաջահավեր, ձկնկուլներ, արագիլներ՝ կապույտ, վառ կարմիր, սպիտակ, իսկ բյուրեղի պես ջինջ ջրում վխտում էին ծիածանի բոլոր գույնի ձկները: Երեք օր մենք լողում էինք այդ ոսկեկանաչ թունելի միջով:.
834 Առավոտյան ես ու լորդ Ջոնը գետին զուգահեռ մի երկու մղոն անցանք անտառով և, համոզվելով, որ գետը ավելի ու ավելի է ծանծաղում, վերադարձանք այդ լուրը հայտնելու պրոֆեսոր Չելենջերին, դրանով իսկ հաստատելով նրա ենթադրությունը, թե հասել ենք այն վերջին կետին, որից հետո նավակներով գնալն անհնար է:.
835 Այնուհետև, մեջ-մեջ անելով բեռը, – հրացաններ, փամփուշտներ, սննդամթերք, վերմակներ, վրան և ուրիշ եղած-ճեղած, – հակերն առանք ուսներիս և նորից ճամփա ընկանք, որի վերջին էտապը շատ ավելի մեծ դժվարություններ էր խոստանում մեզ, քան սկիզբը: Այդ առավոտը, դժբախտաբար, նշանավորվեց մեր երկու աքաղաղների ընդհարմամբ:.
836 Քանի որ ես չեմ գլխավորում այդ արշավախումբը, կարիք չկա նրա առջևից գնալ: Գոհություն աստծու, որ մեր խմբում գտնվեցին երկու ողջամիտ մարդ՝ լորդ Ջոնը և ես, այլապես մեր գիտնական մարդկանց խևությունն ու տաքարյունությունը կհասցնեին այն բանին, որ մենք դատարկաձեռն կվերադառնանք Լոնդոն:.
837 Մենք ստիպված էինք շարունակ վեր բարձրանալ, անտառը նկատելիորեն նոսրացավ և կորցրեց իր արևադարձային փարթամությունը: Ամազոնի հովտի տղմային հողով սնված վիթխարի ծառերն իրենց տեղը զիջեցին կոկոսյան և փյունիկյան արմավենիներին, որոնք խումբ-խումբ բարձրանում էին խիտ թփուտների միջից:.
838 Թփերը, իրենց հերթին, փոխվեցին բամբուկի անծայրածիր մացառուտների, այնքան խիտ, որ ստիպված էինք դանակներով ու հնդկական տոմահավկներով ճամփա բացել նրանց միջով: Դրա վրա կորցրինք մի ամբողջ օր՝ առավոտյան ժամը յոթից մինչև երեկոյան ժամը ութը՝ հանգստի համար ընդամենը երկու ընդմիջում անելով:.
839 Դժավար է ավելի միալար ու հոգնեցուցիչ զբաղմունք պատկերացնել: Նույնիսկ ուղատներում իմ հորիզոնը սահմանափակված էր ինչ-որ տասը-տասներկու յարդով. մնացյալ ամբողջ ժամանակ իմ առջև տեսնում էի միայն պարուսինե շապիկ հագած լորդ Ջոնի մեջքը, իսկ կողքերից՝ կիպ կպած բամբուկի դեղին պատը:.
840 Սայրի պես բարակ արևի շողերը տեղ-տեղ թափանցում էին ներքև մեր գլխավերևում տասնհինգ ոտնաչափ բարձրության վրա, վառ կապույտ երկնքի ֆոնին օրորվում էին բամբուկի ավելները: Չգիտեմ, թե ինչ կենդանիներ էին բնակվում այդտեղ, բայց մենք շատ անգամներ բոլորովին մոտիկից լսեցինք ինչ-որ կենդանու ծանր ոտնաձայներ:.
841 Պրոֆեսոր Չելենջերը, որ երկու հնդկացիների հետ քայլում էր առջևից, հանկարծ կանգ առավ և հուզված թափահարեց ձեռքը, ցույց տալով դեպի աջ: Նայելով այն կողմը, մենք տեսանք հսկայական գորշ թռչնի պես մի բան, որը դանդաղորեն թափահարելով թևերը, ցածրաթռիչ ու սահուն անցավ գետի վրայով ու կորավ ծառերի ետևում:.
842 Անցնելով երկրորդ բլրաշարքը, տեսանք խիտ արմավենիներով ծածկված մի նեղ հովիտ, իսկ նրա վերևում՝ կարմիր ժայռերի մի երկար շարք, որը ես հիշեցի ալբոմում եղած նկարից: Այժմ ես գրում եմ, բայց հերիք է գլուխս բարձրացնեմ, և ահա նա աչքերիս առաջն է՝ նկարի հետ նրա նույնությունն անկասկած է:.
843 Նրա և մեր կայանի միջև ընկած ամենակարճ տարածությունը յոթ մղոնից ավելի չէ, իսկ հետո նա ոլորվում է ու գնում դեպի անծայրածիր հեռուն: Չելենջերն աքաղաքի նման մարտական տեսքով ճամբարով մեկ առաջ ու ետ է քայլում, Սամերլին լռություն է պահպանում, բայց առաջվա պես հոռետեսորեն է տրամադրված:.
844 Սարսափելի դժբախտություն եկավ մեր գլխին: Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել: Այժմ ես մեր փորձանքների վերջը չեմ տեսնում: Գուցե մեզ վիճակված է ցմահ մնալ այս հանելուկային, անմատչելի վայրում: Ես այնպես եմ ցնցված կատարվածից, որ մինչև հիմա լավ գլուխ չեմ հանում ներկայից, չեմ էլ կարող նայել առաջ, ապագային:.
845 Բավական է նայեմ ընկերներիս հանգիստ դեմքերին, և իմ շուրջը խավարն իսկույն ցրվում է: Համարձակվում եմ մտածել, որ արտաքինից ես էլ եմ այդպես հանգիստ: Մինչդեռ իակապես ծանր կասկածները տանջում եմ ինձ: Իսկ հիմա թույլ տվեք բոլոր մանրամասնություններով շարադրել դեպքերի ընթացքը, որը մեզ հասցրեց աղետի:.
846 Երբ մեր խումբը ընդհուպ մոտեցավ նրան, ինձ թվաց, թե պրոֆեսորը նույնիսկ պակասեցրել էր նրա բարձրությունը, որովհետև որոշ տեղերում նա համենայն դեպս հասնում է հազար ոտնաչափի: Աչքի է զարնում նաև այդ ապառաժների թերթավորությունը, որը, ինչպես երևում է, բնորոշ է բազալտային կազմավորությունների համար:.
847 Մեր գլխավերևում բարձրացող կարմիր ապառաժները ոչ միայն բոլորովին թեք են, այլև վերևի մասերը դուրս ընկած, այնպես որ այս կողմից սարահարթ բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ է: Մեր ճամբարից ոչ հեռու կանգնած է մի բարձր, վերևի մասում բարակող քարաժայռ: Ես կարծեմ առաջ խոսել եմ դրա մասին:.
848 Նա նման է եկեղեցու հաստացրած շպիլի: Նրա գագաթը, որտեղ աճում է մի բարձր ծառ, հավասարվում է սարահարթի մակերեսին, բայց նրանց բաժանում է մի ծերպ: Այդ քարաժայառը և լեռնաշղթայի նրան մոտիկ ճյուղավորությունները այնքան էլ բարձր չեն՝ իմ կարծիքով, հինգ-վեց հարյուր ոտնաչափից ոչ ավելի:.
849 Առավոտյան, համեստ նախաճաշից հետո, որը բաղկացած էր սուրճից և մանիոկից. անհրաժեշտ էր սննդամթերքը խնայել, մենք ռազմական խորհուրդ հրավիրեցինք և սկսեցինք քննարկել, թե ինչպես բարձրանանք սարահարթ: Պրոֆեսոր Չելենջերը նախագահում էր անսովոր հանդիսավորությամբ՝ գերագույն դատավոր, ո՛չ ավել, ո՛չ պակաս:.
850 Անցյալ անգամ ես ստիպված էի շտապել՝ մոտենում էր անձրևների շրջանը, բացի դրանից, սննդամթերքի պաշարները վերջանալու վրա էին: Այդ բոլորը խիստ նեղում էր ինձ ժամանակի տեսակետից, և ես կարողացա մի վեց մղոն շրջանցել լեռնաշղթան արևելյան ուղղությամբ ու վերելքի համար քիչ թե շատ հարմար տեղ չգտա:.
851 Սակայն, ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ սարահարթի գոյությունը հասել է ձեր գիտակցությանը: – Չելենջերը գլուխը բարձրացրեց և, հանկարծ տեղից վեր ցատկելով, բռնեց Սամերլիի օձիքից ու ծնոտը վեր տնկեց: – Դե՛, սըր, – ճչաց նա հուզմունքից խռպոտած ձայնով, – հիմա համոզվեցի՞ք, որ սարահարթում կենդանական աշխարհ կա:.
852 Մի րոպե նա ճոճվեց քարափին՝ արևի տակ խաղացնելով իր հարթ, ասես հղկված օղակները, ապա դանդաղ ետ քաշվեց ու կորավ թփերի մեջ: Այդ տեսարանը այնպես գրավեց Սամերլիին, որ նա սկզբում նույնիսկ չփորձեց ազատվել Չելենջերի ճանկերից, բայց հետո ուշքի եկավ և, ետ հրելով իր կոլեգային, նորից արժանավայել դիրք ընդունեց:.
853 Հնդկացիները դանակներով արագ մաքրեցին այն տեղը, և կատարված ողբերգությունը մեր առաջ կանգնեց իր բոլոր մանրամասներով: Զոհվածի հագուստից միայն ծվեններ էին մնացել, սակայն կոշիկները մերկ ոսկորներին պահպանվել էին անվնաս, և դրանցով կարելի էր դատել, որ նրանց երբեմնի տերը եվրոպացի է:.
854 Վիթխարի քարափներ, նրանց վերևում կապույտ երկնքի մի պատառ և թանձր խավար, որովհետև կանաչի կրկնածոպերի միջով այստեղ համարյա լույս չէր թափանցում: Մի քանի ժամ է, ինչ ոչինչ չէինք կերել, հոգնեցուցիչ ճամփան քարերի միջով ուժասպառ էր արել մեզ, բայց մի՞թե կարելի է դադար առնել այդտեղ:.
855 Լորդ Ջոնն ուսապարկից հանեց էլեկտրական լապտերը, որը պետք է ծառայեր մեզ իբրև լույսի միակ աղբյուր, և առաջ շարժվեց՝ դեղին փայլակետեր գցելով ժայռերի վրա: Մենք քայլ առ քայլ հետևում էինք նրան: Դատելով հարթ պատերից ու կլոր քարակույտերից, ժայռերի մեջ այդ խորությունը ջուրն էր ողողելով բացել:.
856 Մեզ հաջողվեց մտնել այնտեղ միայն մեկ-մեկ, այն էլ խիստ կռանալով: Մի հիսուն ոտնաչափ տարածություն այրը խորանում էր ուղղակի քարափի մեջ, իսկ հետո սկսեց քառասունհինգ աստիճան թեքությամբ վեր բարձրանալ: Շուտով անցքն ավելի թեքացավ, ստիպված էինք չորեքթաթ վեր մագլցել սորուն կոպիճների վրայով:.
857 Մեր կանգնած տեղից չէր երևում, թե այդ քարաբեկորը որտեղից պոկվեց, բայց երկու մետիսների ասելով, որոնք ետ էին մնացել այրի մուտքի մոտ, քարը թռել էր նաև նրանց մոտով, հետևաբար այն ցած էր ընկել բարձրունքից: Նայեցինք վերև, սակայն քարափը եզերող կանաչ մացառուտներում ամենաչնչին շարժում իսկ չնկատեցինք:.
858 Շուտով դուրս եկանք ձորակից, մտածելով այն մասին, թե այդ անակնկալ իրադարձությունն ինչպես կարող է ազդել մեր պլանների վրա: Առանց այն էլ դրությունը ծանր էր, բայց եթե բնության՝ մեր դեմ հարուցած արգելքներին ավելանան նաև մարդու չարագործությունները, ապա մեր դրությունը շատ կծանրանա:.
859 Մենք համարյա թե ազատվեցինք միջատների ձեռքից, այդ անեծքից, որը արևադարձային երկրներում թունավորում է ճանապարհորդի կյանքը: Դեռևս պատահում են արմավենու որոշ տեսակներ, ծառանման ձարխոտն առաջվա նման շատ է, բայց ահա բարձր ծառերը, որոնցով այնքան հարուստ է Ամազոնի ավազանը, անհետ չքացան:.
860 Լորդ Ջոնը խփեց մի ագուտի՝ խոզի նման ոչ մեծ մի կենդանի: Մսի կեսը տվինք հնդկացիներին, մյուս կեսը խարույկի վրա խորովում էինք մեզ համար: Մթնելուց հետո այստեղ զով է լինում, ուստի ամեն մեկս սեղմվում էր դեպի կրակը: Գիշերն անլուսին էր, բայց աստղերը մի փոքր ցրում էին խավարը, որ կախվել էր հարթավայրի վրա:.
861 Մի ակնթարթ թաղանթավոր թևերը վրանի պես ծածկեցին մեզ, և ես հասցրի նկատել, նրա երկար, օձային վիզը, կարմիր փայլող կատաղի աչքերը և հսկայական բացված կտուցը, որի վրա, ի մեծ զարմանս իմ, շարված էին մանր, սպիտակ, շլացուցիչ ատամներ: Մի վայրկյան, և այդ արարածը հեռացավ... մեր ընթրիքի հետ միասին:.
862 Ահա թե ինչ տվեց մեզ պտերոդակտիլի հետ անմիջական ծանոթությունը: Հանուն այդպիսի մարդկանց հաշտեցման ափոսոս չէր նաև ընթրիքը կորցնել: Սակայն եթե սարահարթում կան էլ մինչպատմական կենդանիներ, ապա հավանորեն դրանք այնքան էլ շատ չեն, որովհետև երեք օրվա ընթացքում ոչ մի այդպիսի բան չտեսանք:.
863 Սկզբում դա քարե անապատ էր, որին հաջորդեցին վայրի թռչուններով առատ տխուր ճահճուտներ: Այդ տեղերը բոլորովին անմատչելի էին և եթե քարափի ստորոտում ընկած հողի բարակ շերտը չլիներ, ստիպված պիտի լինեինք ետ դառնալ: Քանի՜-քանի անգամ մինչև գոտկատեղերս խրվեցինք կիսաարևադարձային ճահճուտների ջրիկ խյուսի մեջ:.
864 Հնարավոր չէր բոլոր օձերին սպանել, ուստի մենք դիմեցինք փախուստի և այնքան վազեցինք, մինչև ուժասպառ եղանք: Կանգ առնելով, ես ետ նայեցի ու տեսա, թե ինչպես էին մեր զարհուրելի հետապնդողները գալարվում եղեգների մեջ, չկամենալով հետապնդումը դադարեցնել: Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը:.
865 Սարահարթի արևելյան կողմում ապառաժներն ոչ թե կարմիր էին, այլ մուգ շոկոլադագույն, նրանց գագաթները եզրազարդող բուսականությունը նկատելիորեն նոսրացավ, բայց, չնայած լեռնապարի ընդհանուր մակարդակն իջավ մինչև երեք հարյուր-չորս հարյուր ոտնաչափ, մենք այստեղ էլ չկարողացանք վերելքի տեղ գտնել:.
866 Նախաճաշի ընթացքում նա մի գլուխ նայում էր մեզ շինծու համեստությամբ, կարծես ասելով. «Ես արժանի եմ ձեր բոլոր գովեստներին, գիտեմ, բայց աղաչում եմ, մի ստիպեք ինձ ամաչելուց կարմրել»: Նրա մորուքը շարունակ տնկվում էր վեր, կուրծքը առաջ էր ցցված, աջ ձեռքը խրած էր բաճկոնակի փեշի տակ:.
867 Լորդ Ջոնը փորձված ալպինիստ էր, Սամերլին նույնպես առիթ էր ունեցել դժվարին վերելքներ կատարելու, հետևաբար այդ գործում սկսնակը միայն ես էի: Սակայն ուժն ու կրակը պետք է փոխարինեին իմ փորձի բացակայությունը: Պարզվեց, որ խնդիրն այնքան էլ դժվար չէ, չնայած եղան րոպեներ, երբ վախից մազերս փշաքաղվում էին:.
868 Նա առաջինը հասավ բարձրունք (տարօրինակ էր այդ ծանրամարմին մարդու մեջ այդպիսի ճարպկություն տեսնել) և ճոպանը կապեց այնտեղ աճած խոշոր ծառի բնին: Նրա օգնությամբ շուտով մենք վեր մագլցեցինք քարե խորդուբորդ պատնեշի վրայով և հայտնվեցինք քսանհինգ ոտնաչափ լայնություն ունեցող խոտածածկ մի հարթակում:.
869 Այնուհետև թփերն ու ծառերը խտանում էին և, վերջապես, ձուլվում ջունգլիների համատարած պարսպի մեջ, ջունգլիներ, որոնք ձգվում էին որքն աչքդ կտրի և, հավանորեն, էլի մի երկու հազար մղոն դեպի երկրի խորքերը: Ես դեռ արբենում էի այդ կախարդական համայնապատկերով երբ հանկարծ պրոֆեսորի ծանր ձեռքն իջավ իմ ուսին:.
870 Իզուր չէ, որ երեկ ես ամբողջ մի ժամ գլուխ էի կոտրում՝ աշխատելով որևէ ելք գտնել: Եթե մեր պատանի բարեկամը հիշում է, ապա նրան մի անգամ արդեն ասված է, Ջորջ Էդուարդ Չելենջերն իրեն ամենից լավ է զգում, երբ նրան դեմ են անում պատին: Իսկ երեկ, դուք այդ, իհարկե, չեք ժխտի, մենք բոլորս էլ պատին սեղմվեցինք:.
871 Բայց այնտեղ, ուր ինտելեկտն ու կամքը գործում են միասին, միշտ էլ մի ելք կգտնվի: Այս անդունդի վրա անհրաժեշտ է կամուրջ գցել: Ահա, նա ձեր առաջ է: Իսկապե՛ս որ փայլուն միտք: Ծառը վաթսուն ոտնաչափից ոչ պակաս բարձրություն ուներ, և եթե ընկներ այնպես, ինչպես պետք է՝ անդունդը կծածկվեր:.
872 Բայց և այնպես, խնդրում եմ, արեք միայն այն, ինչ որ կասվի ձեզ, և մի ջանաք նեղություն տալ ձեր ուղեղին: Հետևելով նրա ցուցումներին՝ ես ծառի վրա մի քանի քարթ արի այն հաշվով, որպեսզի նա ցած ընկնի անհրաժեշտ ուղղությամբ: Խնդիրն այնքան էլ դժվար չէր, որովհետև նրա բունը ինքնին խիստ թեքվել էր սարահարթի կողմը:.
873 Ապս մենք լորդ Ջոնի հետ փոխնիփոխ լուրջ կերպով գործի անցանք: Մոտավորապես մի ժամից հետո լսվեց մի ուժեղ ճռնչյուն, ծառը ճոճվեց ու ցած տապալվեց, գագաթը թաղելով անդունդի հակառակ կողմի թփերում: Բունը գլորվեց դեպի հարթակի ծայրը, և մի սարսափելի ակնթարթ թվաց, թե ընկնելու է անդունդը:.
874 Ժայռի վրա բարձրանալն այժմ շատ ավելի հեշտ էր, որովհետև ամենադժվարին տեղում ճոպանն օգնում էր մեզ: Մի ժամից հետո հրացաններն առած վերադարձանք: Լորդ Ջոնի կարգադրությամբ մետիսները մի պարկ սննդամթերք վեր բարձրացրին՝ ի նկատի ունենալով, որ մեր առաջին արտելքը դեպի Անհայտ երկիր կարող էր երկար տևել:.
875 Երկրորդը Սամերլին անցավ անդունդի վրայով: Պարզապես ապշեցուցիչ է, թե որքան ուժ կա այդ նիհար մարմնի մեջ: Նա ուզեց անպայման երկու հրացան վերցնել իր հետ, այնպես որ այժմ երկու պրոֆեսորն էլ զինված էին: Հետո հերթը հասավ ինձ: Ես աշխատում էի չնայել ներքևում բացվող զարհուրելի անդունդին:.
876 Թույլ տվեք, ուրեմն, մի քանի խոսքով պատմել, թե այդ զարհուրելի հարվածն ինչպես պայթեց մեր գլխին: Նոր էինք հեռացել անդունդի եզրից և մի հիսուն ոտնաչափ խորացել թփուտների մեջ, երբ հանկարծ մեր ետևում մի խլացուցիչ թնդյուն լսվեց: Մենք բնազդաբար վազեցինք այն կողմը: Մեր կամուրջն այլևս գոյություն չուներ:.
877 Բոլորդ միասին ընկաք: Մենք ապշած, խոսք չէինք գտնում և լուռ նայում էինք մետիսներին: Մի մեծ, ջարդված ոստ, որ ընկած էր խոտերի վրա, բացատրում էր, թե ինչն է ծառայել իբրև լծակ մեր կամուրջը ցած գլորելիս: Նրա դեմքը կորավ թփերում, բայց մի վայրկյան հետ նորից երևաց՝ է՛լ ավելի աղավաղված ատելությունից:.
878 Մեր աչքի առաջ նա հասավ փախստականին, թռավ նրա մեջքին և նրա վիզը երկու ձեռքերի մեջ առավ: Նրանք գլորվեցին գետին: Մի րոպե հետո Սամբոն ոտքի ելավ, նայեց իր առաջ մեկնված մարմնին և, ձեռքերն ուրախ թափահարելով մեր կողմը, վազեց դեպի ժայռը: Սպիտակ, անշարժ կերպարանքն այնպես էլ պառկած մնաց դաշտավայրում:.
879 Մի ժամանակ մեր կացարանն ամբողջ աշխարհն էր, իսկ այժմ նա նեղացել էր մինչև սարահարթի չափերը: Մեկը և մյուսը գոյություն ունեին առանձին-առանձին: Ահա հարթավայրը, որը տանում էր դեպի թաքնված նավակները: Իսկ այնտեղ, հորիզոնի բաց մանուշակագույն ծխի ետևում գետն էր, դեպի քաղաքակրթություն տանող ճանապարհը:.
880 Հնդկացիներ ուզեց գնալ: Սամբոն չի կարող պահել հնդկացիներ: Նրանք ասում՝ էստեղ ապրում Կուրուպուրի, տուն էրթանք: Դուք չկա, իսկ Սամբոն մենակ չի կարող հնդկացիներ համոզել: Իսկապես, վերջին ժամանակները հնդկացիները չէին աշխատում թաքցնել, որ ուզում են թողնել մեզ ու վերադառնալ իրենց տները:.
881 Այդ բոլորը ճոպանով քաշեցինք մեզ մոտ: Արդեն երեկո էր, երբ մեր նեգրը վերջին անգամ իջավ ներքև, հաստատ հավատացնելով, որ հնդկացիները կմնան մինչև առավոտ: Ահա թե ինչու այդ ամբողջ գիշերը, – մեր առաջին գիշերը սարահարթում, – ես անցկացրի լապտերի լույսի տակ՝ գրի առնելով մեր գլխով անցածը:.
882 Ջուր գտնելը մեզ համար մահու ու կենաց խնդիր է, բայց կարծում եմ, որ այսօրվա արկածները բավական են նույնիսկ լորդ Ջոնի համար, իսկ մյուսներն առավել ևս ոչ մի ցանկություն չունեն Անհայտ երկիրը հետազոտության գնալու: Որոշեցինք խարույկ չվառել և ընդհանրապես աշխատում ենք որքան կարելի է քիչ աղմուկ հանել:.
883 Հ. Գ. Որքան շատ եմ մտածում մեր վիճակի մասին, այնքան անուրախ է թվում այն ինձ: Վերադարձի հույս չունեմ: Եթե սարահարթի եզրին մի ծառ լիներ, կարող էինք անդունդի վրա նոր կամուրջ գցել, բայց հիսուն ոտնաչափից մոտիկ ծառեր չկան, իսկ այդպիսի ծանրություն քարշ տալ զառիթափի մոտ չի հաջողվի նույնիսկ չորս հոգով:.
884 Քնած ժամանակ շալվարիս աջ փողքը մի քիչ վերև էր բարձրացել, և այժմ նրա ու գուլպայիս միջև ոտքիս վրա նստած էր մի մեծ, հրակարմիր, խաղողահատիկ: Ես զարմանքով ձեռք տվի նրան, և հանկարծ մեծագույն սարսափով ու զզվանքով տեսա, որ խաղողահատիկը տրաքեց մատներիս մեջ՝ չորս կողմ արյան ցայտեր թռցնելով:.
885 Մի քանի ժամից հետո տեսանք, թե ինչպես նրանք, կապոցները գլխներին դրած, իծաշարուկ ձգվեցին հարթավայրով, այն նույն ճանապարհով, որով մենք այստեղ էինք եկել: Սամբոն բնակություն հաստատեց բրգաձև ժայռի ստորոտին խփած մեր փոքրիկ վրանում՝ մնալով մեզ արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը:.
886 Բացատի մեջտեղում ընկած էին մի քանի տափակ գլաքարեր, որոնցից ոչ հեռու մի հիանալի աղբյուր կար: Մենք գոհունակությամբ սկսեցինք մշակել անծանոթ երկիր ներխուժելու մեր պլանները: Խիտ սաղարթներից իրար ձայն էին տալիս թռչունները. ամենից բարձր լսվում էր ինչ-որ անծանոթ երգչի երկար սուլոցը:.
887 Սննդամթերքը կբավականացներ մի քանի շաբաթ, ծխախոտը՝ ինչքան ասես: Կային նաև ուրիշ գիտական գործիքներ, ներառյալ ուժեղ հեռադիտակը և դաշտային ընտիր բինոկլը: Այդ բոլորը դասավորեցինք բացատում, իսկ իբրև նախազգուշական միջոց կտրատեցինք փշոտ ճյուղեր և մեր կայանը ցակապատեցինք տասնհինգ յարդ տրամագծով:.
888 Վիթխարի մի գինգհո, որն իշխում էր իր բոլոր հարևանների վրա, հզոր ճյուղերով ու հովհարաձև տերևներով ստվերի տակ էր առել մեր ամրոցը: Հենց նրա ստվերում էլ շարունակեցինք մեր զրույցը՝ խոսքը տալով լորդ Ջոնին, որը մեզ համար վճռական այդ ժամերին արշավախմբի ղեկավարությունն իր վրա էր վերցրել:.
889 Մենք առաջ կգնանք առողջ բանականության թույլ տված սահմաններում: Խորհուրդ չեմ տա շատ հեռանալ, հարկավոր է այնքան գնալ, որպեսզի ամեն րոպե հնարավոր լինի այստեղ, մեր ամրոցը վերադառնալ: Եվ, որ ամենակարևորն է, ոչ մի կրակոց, բացի միայն այն դեպքերից, երբ դրանից կախված կլինի մեր կյանքը:.
890 Մենք մեր սեփական աչքերով արդեն համոզվել էինք, որ այնտեղ ինչ-որ տարօրինակ արարածներ են ապրում, իսկ Մեպլ-Ուայտի մատիտանկարները խոստանում էին հրեշների առկայությունը: Վերջապես, մենք բոլոր հիմքերն ունեինք մտածելու, որ սարահարթում կային նաև մարդիկ, որոնց վայրագության մասին խոսում էր ներքևում ընկած կմախքը:.
891 Եվ այսպես, մենք ճամբարի մուտքը փակեցինք ճյուղերով և, բոլոր մեր պաշարները թողնելով փշոտ ցանկապատի պաշտպանության տակ, դանդաղ, մեծագույն զգուշությամբ շարժվեցինք դեպի Անհայտը մի փոքրիկ առվակի երկարությամբ, որն սկիզբ էր առնում բացատի աղբյուրից և պետք է ծառայեր մեզ իբրև վերադարձի ուղեցույց:.
892 Դեռ ինչպես հարկն է չէինք հեռացել ճամբարից, երբ մեկեն դեմ առանք սպասվող հրաշքների առաջին նշաններին: Խիտ անտառում շատ ծառեր կային, որոնք բոլորովին անծանոթ էին ինձ, բայց մեր բուսաբան Սամերլին գտավ այստեղ ցիկադեյներ և մի քանի տեսակ փշատերևներ, որոնք վաղուց չքացել են երկրի երեսից:.
893 Եթե իրոք այստեղից թռչուն էր անցել, – ուրիշ ի՞նչ կենդանի կարող էր այդպիսի հետքեր թողնել, – ապա նրա ճանկն այնքան մեծ է ջայլամի ճանկից, որ նույնիսկ դժվար է պատկերացնել այդ հսկայի չափերը: Լորդ Ջոնն ուշադիր աչք ածեց չորս կողմը և երկու փամփուշտ դրեց իր խոշոր տրամաչափի հրացանի մեջ:.
894 Որպեսզի դուք լրիվ պատկերացում ունենաք այդ հրեշների մասին, կասեմ, որ նրանք հիշեցնում էին քսան ոտնաչափ բարձրություն ունեցող վիթխարի կենգուրուների, ծածկված սև կոկորդիլոսային մաշկով: Չգիտեմ, թե որքան ժամանակ մենք կախարդվածի նման կանգնած մնացինք այնտեղ՝ դիտելով այդ անսովոր տեսարանը:.
895 Դա միաժամանակ վկայում էր երկու բանի՝ խիստ զարգացած մկանունքների և անզարգացած ուղեղի մասին, քանի որ ծառը տապալվեց ուղղակի հրեշի գլխին, և նա սկսեց բարձր մռնչյուններ արձակել: Վիթխարի չափերն ակնհայտորեն չէին համապատասխանում բնությունից նրան շնորհված դիմացկունության աստիճանին:.
896 Որոշ ժամանակ մենք տեսնում էինք, թե ինչպես նրանց սև թերթաքարային մեջքները փայլում էին թավուտում, իսկ գլուխները մեկ անհետանում էին թփերի մեջ, մեկ վեր բարձրանում: Հետո նրանք կորան ծառերի միջև: Ես նայեցի իմ ընկերներին: Լորդ Ջոնը կանգնել էր՝ մատը ձգանին պահած, նրա աչքերը վառվում էին որսորդական ազարտով:.
897 Մոռանալով աշխարհում ամեն ինչ՝ նրանք անգիտակցաբար բռնել էին իրար ձեռք և այդպես էլ քարացել տեղներում, ինչպես երկու փոքրիկ տղաներ, որոնք անխոս աչքերը չռում են ինչ-որ հրաշքների հրաշքի վրա: Չելենջերի շրթունքներին մի հրեշտակային ժպիտ էր խաղում, որից նրա այտերը խնձորների պես դուրս էին ընկել:.
898 Սակայն, բարեկամներ, չգիտեմ դուք ինչպես, իսկ ինձ շարունակ թվում է, թե մենք ուր որ է դեմ ենք առնելու ինչ-որ լուրջ տհաճության: Ահեղ գաղտնիքի նույն զգացումն ունեի նաև ես: Անտառի խավարում թաքնված էին սարսափներ, և սիրտս ակամայից սեղմվում էր վախից, երբ մենք ուշադիր դիտում էինք այդ խիտ, կանաչ թավուտը:.
899 Ճիշտ է, հսկա իգուանոդոնները բոլորովին անմեղ էին և մի առանձին վնաս չէին կարող պատճառել մեզ, բայց ի՞նչ իմանաս, թե հրաշքների այդ աշխարհում չե՞ն պահպանվել ուրիշ հսկաներ, որոնք այժմ, ապառաժների ու թփուտների մեջ ընկած իրենց որջերում դարանամուտ, միայն հարմար րոպեի են սպասում, որպեսզի նետվեն մեզ վրա:.
900 Դանդաղ առաջ էինք գնում թփերի միջից, որոնք հասնում էին մինչև մեր գոտկատեղերը, երբ հանկարծ բոլորովին մոտիկից լսեցինք ձայներ՝ ոչ այն է կռնչոց, ոչ այն է շչյուն, որոնք ձուլվում էին մի անորոշ բվվոցի մեջ, որից ոդը դողում էր: Լորդ Ջոնը մեզ կանգ առնելու նշան տվեց և, կուզեկուզ վազելով, նետվեց դեպի գլաժայռերը:.
901 Նրանք վխտում էին փոսորակում՝ ձագերը սողում էին ջրի մոտ, իսկ նրանց նողկալի մայրերը նստել էին դեղնավուն ամրակեղև ձվերի վրա: Զզվելի թեփուկավորների այդ ամբողջ շարժվող, թևերը թփթփացնող զանգվածը թնդացնում էր օդը և այնպիսի գարշահոտություն տարածում շուրջը, որ սիրտներս դեմ առավ կոկորդներիս:.
902 Իսկ ավելի բարձր, յուրաքանչյուրն իր քարին, բազմել էին վիթխարի, գորշ արուները, որոնք նման էին չորացրած խրտվիլակների. նրանք բազմել էին բոլորովին անշարժ, ասես մեռած լինեին, և միայն արնակալած աչքերն էին հածում չորս կողմ ու երբեմն-երբեմն կտուցները կափկափում թռչող ճպուռների ետևից:.
903 Սկզբում պտերոդակտիլները պտտվում էին բարձրում, երևի ստուգելով, թե վտանգն ինչքանով է մեծ: Հետո, աստիճանաբար շրջանը սեղմելով, սկսեցին ավելի ու ավելի ցած իջնել, և, վերջապես, նրանց սև թերթաքարային թևերի չոր խշշոցն այնպիսի ուժգնության հասավ, որ ես ակամայից հիշեցի Հենդոնի օդանավակայանը մրցումների օրերին:.
904 Սակայն այսօր այսքան ուժեղ ապրումները բավական են: Ավելի լավ է վերադառնանք ճամբար, մեր դեղարկղում կարբոլ փնտրենք: Ով գիտե այդ գարշելի արարածներին, միգուցե նրանց խայթվածքները թունավոր են: Բայց հազիվ թե աշխարհի գոյության սկզբից մարդու գլխին մի օրում այնքան փորձանքներ եկած լինեին, որքան մեր գլխին եկան:.
905 Առաջվա պես Չելենջերի ամրոցի մուտքը փակ էր, ցանկապատն անվթար, բայց և այնպես իսկույն հասկացանք, որ մեր բացակայության ժամանակ ինչ-որ մեկը եղել է այստեղ: Անկոչ հյուրը գետնի վրա ոչ մի հետք չէր թողել, և միայն ճամբարի վրա կախված հինգհո ծառի հսկա ճյուղն էր մատնում, թե նա ինչ ճանապարհով էր եկել:.
906 Ես մի հիշողություն ևս ունեմ՝ կապված այդ արտասովոր օրվա հետ, որով և կավարտեմ իմ նամակը: Ստացած վերքերն ակներևաբար ներգործել էին պրոֆեսորների ջղերի վրա. նրանք տաք վիճաբանություն էին սկսել, թե մեր թշնամիները մինչպատմական թեփամորթների ո՛ր տեսակին են պատկանում՝ պտերոդակտիլների՞, թե դիմորֆոդոնների:.
907 Բայց չէ՞ որ ավելի մանրամասն ուսումնասիրության համար հարկավոր կլինեն ամիսներ: Այլ բան, եթե այստեղ որևէ բարձրունք լիներ: Սակայն սարահարթը թեքվածք ունի դեպի կենտրոն, նշանակում է որքան էլ խորքերը գնանք, միևնույն է, նրա ընդհանուր տեսարանը մեր առջև չի բացվի: Հանկարծ ասես ներշնչում ունեցա:.
908 Եթե իսկապես սարահարթի փեշերը բարձրանում են, ապա ինչո՞ւ այդ հսկան չի կարող ծառայել իբրև դիտաշտարակ՝ Մեպլ-Ուայտի Երկիրը շրջազննելու համար: Ես դեռ մանկական տարիներում հռչակված էի ծառ բարձրանալու իմ արվեստով: Ուղեկիցներս ինձնից լավ են մագլցում ժայռերը, բայց այստեղ նրանք ինձ հասնել չեն կարող:.
909 Կառչեցի հաստ ճյուղից, ոտքերիս օգնությամբ սկզբում ձգվեցի մինչև իրանիս կեսը, իսկ հետո չոքեցի ճյուղին: Ներքևի երեք ճյուղերն աստիճանների դեր կատարեցին, ավելի բարակները նույնպես հեշտացնում էին վերելքը, և ես այնպես արագ էի բարձրանում, որ շուտով գետինը բոլորովին ծածկվեց տեսողությունիցս:.
910 Դեմքը մարդկային էր, համենայն դեպս ավելի մարդկային, քան ամեն մի կապիկի դեմք: Երկար, սպիտակավուն, ամբողջովին բշտիկներով ծածկված, տափակավուն քիթ, ներքևի մասսիվ ծնոտ, կզակին և այտերին կոշտ խոզաստև, ճիշտ այտամորուքի նման: Հրեշը լայն բացել էր երախը և մռնչում էր, ասես անեծքներ տեղալով իմ հասցեին:.
911 Կատաղի աչքերը, որոնք թավ հոնքերի տակից նայում էին ինձ սպառնալիքով և ատելությամբ, հանկարծ վայրկենապես անշարժացան անսահման սարսափից: Հրեշը քարի պես ցած նետվեց: Լսվեց ջարդվող ճյուղերի ուժեղ ճրթճրթոց, կարմրաշեկ, մազածածկ իրանը մի ակնթարթ երևաց աչքերիս առաջ ու անհետացավ տերևների փոթորկվող շրջապտույտում:.
912 Բայց շատ քիչ էր մնացել մինչև կատարը, և ես ամաչում էի ցած ինջնել՝ առանց ինձ վրա վերցրած խնդիրը կատարելու: Ուստի բավական երկար դադար տվի, շունչս ետ բերի ու շարունակեցի վեր բարձրանալ: Մի անգամ ոտքս դրի մի փտած ճյուղի, որը ջարդվեց, և ես կախված մնացի ձեռքերիս վրա, բայց ընդհանրապես վերելքը դժվար չէր:.
913 Այդ սքանչելի լճի ափերը ծածկված էին խիտ եղեգներով, կանաչավուն ջրի միջից տեղ-տեղ երևում էին դեղին ավազուտներ, որոնք արևի մեղմ շողերի տակ փայլփլում էին ոսկու պես: Ծանծաղուտում բազմաթիվ ինչ-որ սև առարկաներ կային: Ալիգատորի համար դրանք շատ մեծ էին, իսկ նավակի համար՝ շատ երկար:.
914 Սարահարթի այն կողմից, որտեղ մեր ճամբարն էր, տեղ-տեղ բացատներով կտրատված անտառածածկ լանջերը ձգվում էին մոտ վեց մղոն դեպի կենտրոնական լիճը: Համարյա ոտքերիս տակ ճանաչեցի իգուանադոնների բացատը, իսկ այնուհետև նոսրացող ծառերի միջից, երևում էր պտերոդակտիլների ճահիճ տանող արահետը:.
915 Վիճաբանությունը վերջացավ: Այդ նույն երեկոյան խարույկի և միակ մոմի լույսի տակ իմ ճեպանկարի հիման վրա մենք գծագրեցինք Կորսված աշխարհի քարտեզը: Հենց քիչ առաջ ծառերի կատարից նշած իմ մանրամասները տեղադրվեցին համապատասխան տեղերում: Չելենջերի մատիտը կանգ առավ լիճը պատկերող սպիտակ, մեծ խալի վրա:.
916 Եվ այդ հիմքերը կհանգեն նրա անձնական ծառայությունների վրա, – խստությամբ պատասխանեց պրոֆեսորը: – Յուրաքանչյուր տգետ կարող է իր անունը զոռով փաթաթել որևէ գետի կամ լեռան վզին: Ինձ այդպիսի հուշարձան պետք չէ: Սամերլին ծուռ ժպտաց՝ պատրաստվելով նոր հարձակման, բայց լորդ Ջոնն շտապեց ընդհատել վիճողներին:.
917 Բայց այժմ հասավ նաև իմ հերթը: Ավա՜ղ, հպարտությունը լավ բան չի խոստանում: Ինքնագոհության զգացումը և ուժերիս նկատմամբ միանգամայն նոր վստահությունը հասցրին այն բանին, որ հենց նույն գիշեր այնպիսի փորձություն վիճակվեց ինձ, որի մասին մինչև հիմա էլ չեմ կարողանում առանց սարսափի հիշել:.
918 Խարույկի աղոտ լույսի տակ երևում էր նրա անհեթեթ, անճոռնի կերպարանքը: Նա նստել էր կորացած, հրացանը դրած ծնկներին, և այնպես էր տանձ կշռում, որ մորուքը շարունակ ցնցվում էր: Լորդ Ջոնը պառկել էր փաթաթված իր հարավամերիկյան վերմակի՝ պոնչոյի մեջ, և նրա ձայնը բոլորովին չէր լսվում:.
919 Ինչպիսի՜ կարիերա է սպասում ինձ ապագայում: Եթե պատերազմ սկսվի, թերևս ինձ իբրև թղթակից ուղարկեն ռազմական գործողությունների թատերաբեմ: Ես վերցրի առաջին պատահած հրացանը, – փամփուշտները գրպանումս էին, – և, մի կողմ քաշելով ամրոցի մուտքը փակող անցկալը, դուրս սողացի ցանկապատի միջից:.
920 Կարծեմ ես արդեն այս խրոնիկայի էջերում հիշատակել եմ, որ վառ երևակայությունն ինձ խանգարում է իսկականից համարձակ մարդ լինել, այլև հիշատակել եմ, որ ես ամենից շատ վախենում եմ վախկոտ համարվելուց: Ահա հենց այդ վախն էլ ինձ առաջ էր մղում: Ես պարզապես չէի կարող դատարկաձեռն վերադառնալ ճամբար:.
921 Նույնիսկ եթե ընկերներս գլխի չընկնեին ու չիմանային իմ փոքրոգության մասին, միևնույն է, այրող ամոթից գլուխս թաքցնելու տեղ չէի գտնի: Միաժամանակ ես եկյուղից շարունակ դողում էի և պատրաստ էի ամեն բան տալ, միայն թե արժանավայել ելք գտնեի այդ հիմար դրությունից: Ի՜նչ զարհուրելի էր անտառում:.
922 Որոշ ծառեր այնուամենայնիվ երևում էին այդ խավարում, մյուսները բոլորովին թաղվում էին ածխասև վիհերում, որոնցից ես սարսափով ետ էի ընկրկում, քանի որ երբեմն թվում էր, թե դրանք ինչ-որ քարայրների մուտքեր են: Հիշեցի մահվան դատապարտված իգուանադոնի հուսահատ ոռնոցը, որը տարածվեց ամբողջ անտառում:.
923 Հիշեցի նաև այն գորտնուկավոր, արյունոտ մռութը, որ տեսա լորդ Ռոքստոնի ջահի լույսով: Զարհուրելի անանուն հրեշը հենց այս տեղերում է որսի դուրս գալիս: Նա ամեն րոպե անտառի խավարից կարող է նետվել ինձ վրա: Կանգ առա, գրպանիցս մի փամփուշտ հանեցի ու քաշեցի հրացանի փակաղակը: Եվ հանկարծ սիրտս քարացավ:.
924 Սակայն անմիտ հպարտությունս ապստամբեց այդ խոսքի դեմ: Ոչ, ես չէի ուզում, չէի կարող թույլ տալ, որ գործս ձախողվեր: Եթե բանն այդտեղ հասավ, ապա այն վտանգների դեմ հանդիման, որոնք ամենայն հավանականությամբ սպառնում են ինձ, մյուս հրացանը ոչ պակաս անօգուտ զենք կլիներ, քան որսորդականը:.
925 Կարճատև տատանումներից հետո մի կերպ սիրտ առա և առաջ շարժվեցի, անօգուտ հրացանը թևիս տակ դրած: Անտառի խավարը երկյուղ էր ազդում, բայց իգուանադոնների բացատում, որը ողողված էր լուսնի միապաղաղ լույսով, ես համակվեցի ավելի մեծ երկյուղով: Ուշադիր զննում էի բացատը՝ թաքնված թփերի մեջ:.
926 Ողբերգությունը, որի չարաբաստիկ հերոսն էր դարձել իգուանադոններից մեկը, հավանորեն ստիպել էր մյուսներին հեռանալ այդ արոտավայրից: Միգապատ, արծաթավուն գիշերը խաղաղ էր՝ ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն: Սրտապնդվելով՝ արագ վազեցի անցա բացատը և նորից դուրս եկա առվակի ափը, որը ծառայում էր ինձ իբրև ուղեցույց:.
927 Ահա նա ծածկեց լուսնի սկավառակը, և թաղանթավոր թևերը, որոնց միջից թափանցում էր շլացուցիչ սպիտակ փայլը, կմախքի սև ուրվագծով գծագրվեցին իմ գլխավերևում: Նետվեցի թփերի մեջ, փորձով գիտենալով, որ հերիք է այդ հրեշը ձայն արձակի, և նրա նողկալի եղբայրակիցներն ամբողջ խմբով ինձ վրա կհարձակվեն:.
928 Հազվադեպ խաղաղ գիշեր էր, բայց ահա այդ խաղաղությունը խանգարեց մի խուլ, հավասար դղրդյուն, որն իմ ամեն մի քայլից հետո ավելի ու ավելի էր ուժեղանում: Վերջապես, բոլորովին մոտեցա ու կանգ առա այն աղբյուրի մոտ, որից դուրս էր գալիս կաթսայում եռացող ջրի բղկբղկոց հիշեցնող այն ձայնը, և հասկացա, թե բանն ինչ է:.
929 Լուսնի լույսով լուսավորված բացատներն անցնում էի եզրերով՝ աշխատելով մնալ թանձր ստվերում: Մացառուտներում մի գլուխ սարսափից քարանում էի, լսելով ճյուղերի ճթթոցը, որոնց միջով անցնում էր որևէ գազան: Իմ առաջ հայտնվում էին հսկայական ստվերներ և նորից չքանում՝ անաղմուկ սահելով փափուկ թաթերի վրա:.
930 Հաճախ էի կանգ առնում՝ հաստատ որոշելով ետ դառնալ, և ամեն անգամ հպարտությունս հաղթում էր վախին ու ինձ առաջ մղում դեպի նպատակը: Վերջապես (իմ ժամացույցով ժամը երկուսի սկիզբն էր), ծառերի արանքից փայլեց ջուրը, և մի տասը րոպեից հետո ես արդեն կանգնել էի կենտրոնական լճի ափին, եղեգների մեջ:.
931 Ծարավը վաղուց էր տանջում ինձ. պառկեցի փորի վրա, սկսեցի խմել: Ջուրն սառն էր ու շատ հաճելի: Մի լայն, բազմաթիվ ոտնահետքերով տրորված արահետ գալիս հասնում էր մինչև իմ կանգնած տեղը. հավանորեն գազանները այստեղ էին գալիս ջուր խմելու: Հենց լճափին բարձրանում էր սառած լավայի մի վիթխարի կոշտ:.
932 Այժմ նայելով այն կողմ, ես տեսա բազմաթիվ կլոր անցքեր, որոնք վառ կարմիր լույս էին արձակում, ինչպես գիշերային խավարում օվկիանոսային շոգենավերի լուսանցույցներ: Սկզբում կարծեցի, թե դա դեռևս չհանգած հրաբխի լավայի հրացոլքն է, բայց իսկույն էլ հրաժարվեցի այդպիսի ենթադրությունից:.
933 Լավան կեռար որևէ տեղ ներքևում, այլ ոչ թե բարձր ժայռերի մեջ: Ուրեմն, հապա այդ ի՞նչ է նշանակում: Անհավատալի է, բայց երևի այլ բացատրություն չի կարելի տալ. այդ կարմրավուն կետերը ոչ այլ ինչ են, քան խարույկների հրացոլքեր, որոնք վառվում են քարայրներում, խարույկներ, որ միայն մարդկային ձեռքը կարող էր վառել:.
934 Երկար նայում էի այդ կարմիր, թրթռուն ցոլքերին: Մինչև այնտեղ ոչ պակաս տասը մղոն կլիներ, բայց նույնիսկ այդպիսի հեռավորությունից կարելի էր նշմարել, թե ինչպես այդ ցոլքերը մերթ մարում էին, մերթ բռնկվում ավելի վառ, մերթ բոլորովին անհետանում, երբ ինչ-որ ստվերներ ծածկում էին դրանք:.
935 Այժմ ավելորդ էր այդ մասին մտածել, բայց հազիվ թե մեզանից մեկնումեկն ուզենա թողնել սարահարթը, առանց կարգին իմանալու՝ ինչ է թաքնված այնտեղ, քարայրներում: Գլեդիսի լիճը, – ի՜մ լիճը, – փայլում էր դեմս ինչպես սնդիկ, իսկ ուղիղ նրա կենտրոնում արտացոլվել էր լուսնի լուսավոր դեմքը:.
936 Բացի Մեպլ-Ուայտի Երկրից, երևի էլ ուրիշ ոչ մի տեղ չես կարող այդպիսի արքայական արարած գտնել, թե՛ իշայծամը, թե՛ամերիկյան եղջերուն հազիվ նրա ուսերից լինեին: Ամբողջ ընտանիքը հանգիստ ջուր էր խմում, բայց հանկարծ արուն նախազգուշաբար փնչացրեց, և նրանք մի ակնթարթում կորան եղեգների մեջ:.
937 Գետինը դողում էր նրա սարսափելի ծանրության տակ, ջուրը նա այնքան աղմուկով էր լափում, որ այդ ձայներն արթնացրին գիշերը: Մի հինգ րոպե ստեգոզավրը կանգնել էր բոլորովին իմ կողքին: Հերիք է ձեռքս պարզեի, և կարող էի շոշափել նրա մեջքի գարշելի ատամները, որոնք ցնցվում էին յուրաքանչյուր շարժումից:.
938 Եվ այսպես, ամենալավ տրամադրությամբ քայլեցի դեպի ճամբար, հպարտ իմ գիշերային զբոսանքի արդյունքներով և նորությունների այն կույտով, որ կմատուցեմ ընկերներիս: Ւհարկե, ամենակարևոր նորությունը ներսից քարայրների լուսավորումն էր, որտեղ, ամենայն հավանականությամբ, ապրում է տրոգլոդիտների ինչ-որ ցեղ:.
939 Սիրտս քար կտրեց այն մտքից, որ մեկը հետապնդում է ինձ: Սարսռալով զգացի, թե ինչպես գլխիս մազերը բիզ-բիզ կանգնեցին: Թող այդ հրեշներն իրար պատառ-պատառ անեն, այդպես է գոյության կռիվը, բայց որ նրանք հարձակվեն ժամանակակից մարդու, աշխարհի տիրակալի վրա՝ այդ զարհուրելի մտքի հետ չէի կարող հաշտվել:.
940 Կանգնել և աչքերս չռած նայում էի ետ, դեպի լուսնի լույսով ողողված արահետը. ծնկներս վախից ծալվում էին: Այդպիսի բան միայն երազում կարող է լինել. լռություն, թփերի սև բծեր և լուսնի արծաթավուն պատառներ բացատներում: Եվ հանկարծ նույն ցածր, կոկորդային մռնչյունը նորից խզեց այդ ահեղ լռությունը:.
941 Ի՞նչ անեի: Որսորդական հրացանը ձեռքիս էր, բայց ի՞նչ օգուտ հիմա նրանից: Հուսահատությամբ նայեցի շուրջս որևէ թաքստոց գտնելու, – ժայռ կամ ծառ, – բայց այստեղ, խիտ թփուտներում, միայն մատղաշ ծառեր էին, իսկ հետապնդողի համար հավանորեն ոչ մի դժվարություն չէր ներկայացնում եղեգնի նման ջարդել նաև մեծ ծառերը:.
942 Բարեբախտաբար ժամանակին նկատեցի ճանապարհս հատող լավ տրորված մի կածան: Մեր հետախուզությունների ընթացքում մենք գազանների կողմից բացած քիչ այդպիսի արահետներ չէինք տեսել: Եթե վազեմ այդ կածանով, թերևս հաջողվի ազատվել հետապնդումից, մանավանդ որ ես լավ եմ վազում և այժմ ուժս տեղն է:.
943 Վերջապես, երբ ուժերս արդեն սպառվեցին, կանգ առա: Մի վայրկյան թվաց, թե հետապնդումը վերջացավ՝ կածանում ոչ ոք չկար: Եվ հանկարծ նորից ճյուղերի ճրթճրթյուն, հսկա ոտքերի դոփյուն, հզոր թոքերի սուլող շնչառություն... Գազանը հասնում էր: Նա արդեն բոլորովին մոտ է: Փրկություն չկա: Խելագա՛ր:.
944 Ծանր դոփյունը հասավ ինձ: Եվս մի ակնթարթ, և հրեշը կկախվի մեջքիցս: Եվ հանկարծ խլացուցիչ ճայթյուն, թռչում եմ դեպի անդունդ, իսկ հետո՝ խավար ու ինքնամոռացություն... Երբ ուշքի եկա, – կարծում եմ, որ դա տևեց ընդամենը մի քանի րոպե, – մի ահավոր, բոլորովին անտանելի գարշահոտություն քթիս խփեց:.
945 Ամբողջ մարմինս տնքում էր, բայց ոսկորներս անվնաս էին, ոչ մի ջարդվածք չգտա: Երբ մշուշապատ ուղեղումս դուրս լողացին փոսի մեջ ընկնելուն նախորդող հանգամանքները, սարսափով նայեցի վերև, լիովին համոզված, որ ահա, ուր որ է, դինոզավրի սև գլուխը կերևա գունատվող երկնքի ֆոնին: Բայց ամեն ինչ լուռ էր, խաղաղ:.
946 Այն ժամանակ ես դանդաղ, շոշափելով անցա փոսի հատակը՝ աշխատելով հասկանալ, թե բախտավոր պատահականությունն ինձ ուր է գցել: Փոսը խորն էր, թեք պատերով և մոտ քսան ոտնաչափ լայնությամբ հարթ հատակով: Հատակին թափված էին բոլորովին նեխած մսի կտորներ, որոնցից անտանելի գարշահոտություն էր տարածվում:.
947 Կասկածել չէր կարելի. դա մարդու ձեռքով փորված ծուղակ էր: Կենտրոնում տնկած ինը ոտնաչափ բարձրությամբ սուր ցիցը ամբողջովին սևացել էր վրան խրված կենդանիների արյունից: Հատակին թափված հոտած մսի կտորները, հավանորեն, ցցի վրայից էին կտրատված, որպեսզի տեղն ազատվի հետևայլ զոհերի համար:.
948 Այդ մարդկային արարածների մտավոր գերազանցությունը վիթխարի թեփամորթների նկատմամբ, ըստ երևույթին, այնքան մեծ էր, որ թույլ էր տալիս նրանց՝ գազանների կածաններում ճյուղերով քողարկված ծուղակներ պատրաստել, որոնց մեջ, հակառակ իրենց ամբողջ ուժին ու ճարպկության, նրանց թշնամիները զոհվում էին:.
949 Այստեղ էլ մարդն իշխում էր աշխարհի վրա: Փոսից դուրս գալու համար առանձին ճարպկություն չէր պահանջվում, բայց ես երկար ժամանակ սիրտ չէի անում՝ վախենալով ընկնել հրեշի ճանկը, որը քիչ մնաց ինձ պատառ-պատառ աներ: Ի՞նչ իմանաս, միգուցե դինոզավրը հետևում է իր զոհին՝ թաքնված թփերի մեջ:.
950 Շատ ավելի հավանական է, որ այդ հիմար կենդանին, որը գործում էր միայն գիշատական բնազդի թելադրանքով, սկզբից շշմել էր զարմանքից, իսկ հետո գնացել նոր որս որոնելու: Բարձրացա մինչև փոսի բերանը և նայեցի չորս կողմս: Աստղերը մարեցին, երկինքն սկսեց գունատվել, և լուսադեմի մեղմ հովը հաճելի զովությամբ փչեց դեմքիս:.
951 Իմ թշնամին ոչ մի կերպ ցույց չէր տալիս իր ներկայությունը: Դանդաղ դուրս եկա փոսից և նստեցի հողին, պատրաստվելով ամենաչնչին տագնապի դեպքում իսկ ցատկել իմ ապաստարանը: Ապա մի փոքր սրտապնդված շուրջս թագավորող լռությամբ և լույսի բացվելով, հանգստացա և գաղտագողի ետ դարձա նույն կածանով:.
952 Եվ հանկարծ քամին ինձ հիշեցրեց ընկերներիս գոյությունը: Խաղաղ առավոտվա լռությունը խզվեց հրացանի հեռավոր կրակոցի ձայնից: Կանգ առա ու ականջ դրի՝ ամեն ինչ հանգիստ էր: «Արդյոք բան չի՞ պատահել նրանց», – անցավ մտքովս: Բայց իսկույն էլ հանգստացա՝ գտնելով այդ կրակոցի ավելի պարզ ու բնական բացատրությունը:.
953 Սկսեց լուսանալ: Իհարկե, իմ բացակայությունն արդեն նկատած կլինեն: Հավանորեն, ընկերներս մտածել են, թե մոլորվել եմ անտառում, և ահա կրակում են, որպեսզի օգնեն ինձ ճամբար հասնելու: Ճիշտ է, կրակելը մեզ մոտ արգելված էր, բայց եթե նրանք մտածել են, որ ինձ վտանգ է սպառնում, հազիվ թե այդ բանը նրանց ետ պահեր:.
954 Հարկավոր է որքան կարելի է շուտ ճամբար վերադառնալ և տագնապը հանդարտեցնել: Գիշերվա ընթացքում խիստ տանջվել էի ու հոգնել, այնպես որ ինչքան էլ ուզեի, չէի կարող արագ քայլել: Բայց ահա վերջապես սկսվեցին ծանոթ վայրերը: Ձախ կողմում պտերոդակտիլների ճահիճն էր, իսկ շուտով կգար իգուանադոնների բացատը:.
955 Հետո սկսեցի վազել: Ահա և ցանկապատը՝ նա անվնաս է, մուտքի մոտ անցկալ չկա: Թափով ներս ընկա, վաղ առավոտի լույսի տակ մի զարհուրելի տեսարան բացվեց աչքերիս առաջ: Մեր իրերը ցաքուցրիվ թափված էին բացատում. ուղեկիցներս ոչ մի տեղ չկային, իսկ մարող խարույկի մոտ, խոտերի վրա, կարմրին էր տալիս մի մեծ արյան լիճ:.
956 Այնպես ցնցված էի այդ անակնկալից, որ մի պահ կորցրի մտածելու ունակությունս: Հիշում եմ միայն, ինչպես ծանր մղձավանջ, թե ոնց էի անտառով դեսուդեն վազվզում ամայի ճամբարի շուրջը, ինչպես էի հուսահատորեն ձայն տալիս ընկերներիս: Բայց անտառի թավուտը լուռ էր: Սարսափելի մտքերը խելքամաղ էին անում ինձ:.
957 Միայն այժմ հասկացա, թե ինչպիսի հենարան էին ինձ համար ընկերներս՝ և՛ Չելենջերն իր անխռով ինքնավստահությամբ, և՛ լորդ Ռոքստոնը՝ սառնարյուն, տիրական, հումորի զգացումը երբեք չկորցնող: Առանց նրանց ես նման էի թույլ, անօգնական երեխայի, որին թողել են մենակ խավարում: Ո՞ւր գնամ, ինչի՞ց սկսեմ:.
958 Բայց ահա կամաց-կամաց ուշքի եկա և սկսեցի մտածել, թե ի՞նչ չար ճակատագիր է վիճակվել իմ ուղեկիցներին: Ճամբարում տեղի ունեցած ավերմունքը վկայում էր, որ նրանք, հավանորեն, հարձակման էին ենթարկվել հենց այն պահին, երբ ես կրակոցը լսեցի, նշանակում է ամեն ինչ վերջացել էր վայրկյենապես:.
959 Այդ բոլորը մնացել էր անվնաս, մինչդեռ արկղերից հանած ահագին սննդամթերքը չքացել էր: Հետևաբար, հարձակումը ճամբարի վրա կատարել էին ոչ թե մարդիկ, այլ գազանները, հակառակ դեպքում հավանորեն ոչինչ չէր մնա: Բայց եթե իրոք գազաններ են եղել կամ մի որևէ հրեշ, ապա ի՞նչ է պատահել իմ ուղեկիցներին:.
960 Գիշատիչները, իհարկե, կպատառոտեին նրանց, բայց որտե՞ղ են մնացորդները: Ճիշտ է, արյան գուբը բավական պերճախոս վկայում էր կատարվածի մասին, իսկ գիշերն ինձ հետապնդող դինոզավրը կարող էր զոհին այնպիսի հեշտությամբ տանել, ինչպես կատուն մկանը: Այդ դեպքում մնացած երկուսը, հավանորեն, ընկել էին նրա ետևից:.
961 Հոգնած, տանջահար ուղեղս հրաժարվում էր այդ հանելուկը լուծել: Փնտրումներս անտառում նույնպես ոչ մի արդյունք չտվին: Ես մոլորվեցի և միայն բախտավոր պատահականությամբ նորից դուրս եկա ճամբար՝ մոտ մի ժամ կորցնելով դրա վրա: Այդ ժամանակ գլխումս մի միտք ծագեց, որոնց մեջ որոշ մխիթարական բան կար:.
962 Հիմի նա վերցնի նամակ, պարան բերի՝ ամեն բան անի: Նամակ կվերցնի... Այդ հո լա՜վ միտք է: Միգուցե որևէ մեկը օգնությա՞ն գա մեզ: Բայց եթե նույնիսկ մեզ չփրկեն, գոնե այն հայտնագործությունները, որոնցով մենք հարստացրինք գիտությունը, կհասնեն մեր բարեկամներին, և աշխարհը կիմանա, որ մենք անտեղի չմեռանք:.
963 Այսօրվա ընթացքում կգրեմ երրորդը, որի մեջ դեպքերի ընթացքը կհասցվի մինչև վերջին րոպեն: Հնդկացին իմ նամակները կհասցնի այնտեղ, աշխարհ: Պատվիրեցի Սամբոյին երեկոյան դեմ մի անգամ ևս բարձրանալ ժայռի վրա, և այդ ամբողջ հուսահատ օրը նվիրեցի նախորդ գիշեր գլխովս անցած արկածների նկարագրությանը:.
964 Նամակներին կցեցի նաև մի կարճ գրություն, որը հնդկացին պետք է հասցնի առաջին պատահած սպիտակամորթին՝ լինի դա առևտրական, թե որևէ նավի կապիտան: Գրության մեջ ասված էր, որ մեր կյանքը կախված է նրանից՝ ճոպաններ կուղարկե՞ն մեզ, թե ոչ: Երեկոյան բոլոր նամակներն ու քսակս՝ երեք ֆունտ ստեռլինգով փոխանցեցի Սամբոյին:.
965 Խոհեմությունը պահանջում էր, որ արթուն լինեմ, բայց հոգնատանջ մարմինս դժվարությամբ էր կռվում քնի դեմ: Բարձրանալով գինգհո ծառի վրա, իզուր էի նրա ներքևի ճյուղերին այնպիսի մի տեղ փնտրում, ուր կարելի լիներ քնել, առանց անխուսափելի անկումից վիզս ջարդելու վտանգի: Ստիպված էի իջնել ու որոշել, թե հիմա ինչ անեմ:.
966 Դողահար վեր թռա, խլեցի հրացանը և հանկարծ ուրախ ճչացի՝ ճանաչելով լորդ Ջոնին, որը լուսադեմի դժգույն կիսախավարում խոնարհվել էր ինձ վրա: Այո, այդ նա էր, բայց ինչպիսի փոփոխություն էր կատարվել նրա մեջ: Վերջին անգամ լորդ Ջոնին տեսել էի հանգիստ, զուսպ, մաքուր սպիտակ կոստյումով:.
967 Կամաց խոսենք: Նրանք սուր լսողություն ունեն, տեսողությունը նույնպես զարմանալի է, դրա փոխարեն, որքան կարողացա նկատել, ամենաչնչին հոտառություն իսկ չունեն: Հետքերով նրանք մեզ չեն գտնի: Ո՞ւր էիք կորել, երիտասարդ: Ձեր բախտը բերեց, շնորհակալ եղեք ճակատագրին, որ չընկաք այդ տուրուդմփոցի մեջ:.
968 Եվ հանկարծ չգիտես որտեղից հայտնվեցին կապիկները: Պարզապես թափվեցին մեր գլխին, ինչպես խնձորները ծառից: Նրանք, հավանորեն, դեռ մթով չորս կողմից ծեփվել էին այն բարձր ծառին, որի վրա դուք բարձրացաք: Մեկին տեղն ու տեղը գնդակահարեցի: Սակայն բանը դրանով էլ վերջացավ՝ մի ակնթարթում մեզ մեջքի վրա գցեցին:.
969 Սրանք մարդակապիկներ էին, իրենց զարգացմամբ ավելի բարձր կանգնած այն բոլոր գազաններից, որոնց պատահել եմ իմ թափառումների ժամանակ, իսկ ես, փառք աստծո, շատ եմ չափչփել լույս աշծարհը: Ինչպես ասում են՝ «պակասող օղակ»: Դե, պակասում է, սատանան իր հետ, առանց դրան էլ յոլա կգնայինք: Իսկ հետո այսպես եղավ:.
970 Նրանք վերցրին իրենց վիրավոր ցեղակցին, որի վերքից արյունը դուրս էր հորդում, ինչպես մորթած խոզից, և տարան ինչ-որ տեղ, իսկ հետո օղակաձև նստեցին մեր շուրջը: Մռութները կատաղի էին, ասես թե ահա՛, ահա՛ կպատառոտեն քեզ: Հասակով, թերևս, մարդու չափ լինեին, բայց շատ ավելի լայն էին, թիկնեղ:.
971 Իսկ մեր բարեկամի մնացած բոլոր հմայիչ նշանները առկա էին, ճիշտ է, մի փոքր չափազանցված ձևով: Քառկուսի իրան, լայն ուսեր, դուրս ընկած կուրծ, պարանոցի լիակատար բացակայություն, երկար կարմրաշեկ մորուք, փրչոտ հոնքեր և նույնպիսի ամբարտավան տեսք, իբրև թե, բոլորդ էլ կորե՛ք գրողի ծոցը:.
972 Երբ այդ հրեշը կանգնեց Չելենջերի կողքին և թաթը դրեց նրա ուսին, ցնցող տպավորություն թողեց: Սամերլին, որ մի փոքր հիստերիկ տրամադրության մեջ էր, նայելով նրանց, քրքջաց արտասվելու աստիճան: Սկզբում կապիկներն էլ ծիծաղեցին, եթե այդպիսի կչկչոցը կարելի է ծիծաղ համարել, իսկ հետո բռնեցին մեզ ու քարշ տվին անտառ:.
973 Ճամփին ինձ ու Սամերլիին լա՜վ տուր տվին՝ հիացեք իմ կերպարանքին ու այս ցնցոտիներին նայելով: Նրանք մեզ քարշ էին տալիս մացառուտների միջով, իսկ իրենց հեչ վեջն էլ չէր. նրանց կաշին դաբաղած է: Չելենջերն էլ բոլորովին չտուժեց: Չորս կապիկ բարձրացրին նրան իրենց ուսին և տարան, ինչպես հռոմեական հաղթահերոսի:.
974 Նրանք այնտեղ ծառերի վրա մի իսկական քաղաք ունեն՝ ճյուղերից ու տերևներից պատրաստված մոտ հազար խրճիթ: Դա այստեղից երեք-չորս մղոնի վրա է: Նողկալի՝ արարածներ: Ինձ թվում է, որ նրանց հետ շփվելուց հետո, այլևս երբեք չեմ մաքրվի: Նրանք իրենց կեղտոտ թաթերով շոշափեցին ամբողջ մարմինս:.
975 Ասենք, նա մեզ էլ որոշ բաներ բաժին հանեց, իսկ որ գլխավորն է, աննկատելիորեն թուլացրեց մեր կապանքները: Դուք հավանորեն չկարողանայիք ծիծղներդ պահել, տեսնելով, թե ինչպես էր մեր պրոֆեսորը բազմել ծառի վրա, համարյա գրկախառնված իր երկվորյակի հետ, և թավ բասով երգում էր «Օ՛, զրնգուն ցանգակ»:.
976 Այո, դուք կծիծաղեք, իսկ մենք ծիծաղելու տրամադրություն չունեինք: Չելենջերին թույլատրված էր անել, ինչ կամենա, հասկանալի է՝ որոշ սահմաններում, բայց մեր նկատմամբ խիստ ռեժիմ էր սահմանված: Միակ բանը, որ մեզ մխիթարում էր, դա այն էր, որ դուք ազատ եք և կպահպանեք մեր բոլոր գրառումներն ու նյութերը:.
977 Իսկ այժմ, սիրելի երիտասարդ, լսեք ու զարմացեք: Դուք պնդում եք, թե դատելով որոշ նշաններից, – խարույկներ, ծուղակներ և այլն, – սարահարթում մարդիկ կան: Իսկ մենք տեսանք այդ մարդկանց: Եվ պետք է ասել, որ այդ խեղճերը խիստ տխուր պատկեր են ներկայացնում իրենցից: Թշվառ, ահաբեկված մի ժողովուրդ:.
978 Ահա թե գործերն այստեղ ինչպես են, եթե ինձ հաջողվեց ճիշտ գլուխ հանել դրանցից: Երեք մարդակապիկներ տասներկու բնիկ էին գերել և քարշ տվել իրենց քաղաքը: Դա ուղեկցվում էր այնպիսի աղմուկ-աղաղակով, որ պարզապես ականջներիս չէի հավատում: Բնիկները բոլորովին կարճահասակ կարմրամորթներ են:.
979 Երկուսին տենուտեղը վերջ տվին, ըստ որում մեկի ձեռքը քիչ մնաց պոկեին: Ընդհանրապես տեսարանը նողկալի էր: Այդ դժբախտները շատ լավ պահեցին իրենց, նույնիսկ ծպտուն չհանեցին, իսկ մենք պարզապես չէինք կարողանում նայել նրանց: Սամերլին ուշաթափվեց: Նույնիսկ Չելենջերը հազիվհազ էր դիմանում... Դե, կարծես հեռացան:.
980 Կապիկներն այնքան տարվեցին բնիկներով, որ մեզ մոռացան: Բայց եթե դա չլիներ, անխուսափելի էր ճամբարի վրա երկրորդ հարձակումը: Դուք բոլորովին իրավացի դուրս եկաք. նրանք ամբողջ ժամանակ ծառի վրայից հետևում էին մեզ և շատ լավ հասկացան, որ մի հոգի պակասում է: Բայց հետո արդեն նրանք ձեզ մոռացան:.
981 Ահա ինչու ձեր արթնանալով դուք պարտական եք ինձ և ոչ թե կապիկների ոհմակին: Աստված իմ, ինչե՜ր քաշեցինք հետո: Դա ինչ-որ մղձավանջ է: Հիշո՞ւմ եք բամբուկի մացառուտը, ուր մենք գտանք ամերիկացու կմախքը: Ահա ուրեմն, դա ընկնում է ուղղակի կապկային քաղաքի տակ, և կապիկներն այդտեղից ցած են գլորում իրենց գերիներին:.
982 Առաջին հինգ հնդկացիները ցած թռան, և բամբուկն անցավ նրանց մարմնի միջով: Ես այժմ չեմ զարմանում՝ հիշելով խեղճ յանկիի կմախքը: Այո, զարհուրելի տեսարան էր... բայց միաժամանակ հափշտակիչ: Կախարդվածի նման հետևում էինք այդ թռիչքներին, չնայած ամեն մեկս մտածում էր՝ հիմա կհասնի իմ հերթը:.
983 Բայց ստիպված էի հույսս դնել միայն իմ ուժերի վրա՝ Սամերլիից ոչ մի օգուտ, իսկ Չելենջերը նրանից քիչ բանով էր լավ: Նրանց հաջողվեց մի քանի րոպեով մետենալ իրար, և տեղնուտեղը կատաղի վեճ ծագեց այդ կարմրաշեկ դևերի գիտական դասակարգման շուրջը, դևեր, որոնք մեզ պահում էին իրենց ձեռքում:.
984 Բայց ես բոլորովին ուրիշ բան էի մտածել: Ամենից առաջ ուշադրություն դարձրի, որ հարթ տեղում այդ արարածները մարդուց ավելի վատ էին վազում, քանի որ նրանց ոտքերը կարճ էին, իսկ իրանը՝ ծանր: Նույնիսկ Չելենջերը դաս կտար նրանց լավագույն վազողին, իսկ մենք նրանց համեմատությամբ իսկական չեմպիոններ ենք:.
985 Ըստ իս, նրանք նույնիսկ գլխի չընկան, թե ինչ պատահեց այն կապկին, որին ես վիրավորեցի: Մի խոսքով, միայն թե հրացանները ձեռք գցեինք, իսկ հետո ցույց կտայինք դրանց: Եվ ահա այսօր լուսադեմին ես մի ուժեղ աքացի տվի իմ ժամապահի փորին, սլացա դեպի ճամբար, վերցրի ձեզ, հրացանները... մնացածը հայտնի է:.
986 Չելենջերին հազիվ թե ձեռք տան, բայց Սամերլիի համար չեմ երաշխավորում: Ասենք, այսպես թե այնպես, նրան մահ էր սպառնում: Դրանում ես միանգամայն համոզված եմ, այնպես որ իմ փախուստը չէր կարող նրա դրությունը վատացնել: Բայց այժմ պատիվը պարտավորեցնում է մեզ կամ փրկել մեր ընկերներին, կամ բաժանել նրանց ճակատագիրը:.
987 Ուստի, թանկագին երիտասարդ, մեղքներդ խոստովանեցեք, մաքրեք ձեր հոգին, որովհետև մինչև երեկո ձեր ճակատագիրը լուծված կլինի: Չգիտեմ այստեղ ինձ հաջողվե՞ց տալ լորդ Ռոքստոնին բնորոշ արտահայտվելու եղանակը՝ կցկտուրություն, խոսքի կորով, տոնի ծիծաղկոտ անհոգություն: Այդ մարդը ի ծնե առաջնորդ էր:.
988 Նա սիրում էր ռիսկ անել, հրճվել իսկական արկածներին հատուկ դրամատիկությամբ, առանձնապես երբ այդ վերաբերում էր իրեն, և գտնում էր, որ յուրաքանչյուր վրանգ իր մեջ յուրահատուկ սպորտային հետաքրքրություն ունի, քանի որ վտանգավոր րոպեներին մարդ դաժան խաղ է սկսում ճակատագրի հետ, որտեղ խաղչեքը իր կյանքն է:.
989 Նրանցից շատերը զինված էին մահակներով: Կռացած, ծուռտիկ ոտներով, նման մազածածկ, այլանդակ մարդկանց, նրանք չորս կողմ նայելով վազում էին իրար ետևից և շարունակ երկար ձեռքերը կպցնում գետնին: Կռացածությունը կարճ էր ցույց տալիս նրանց, բայց ես աչքիս չափով որոշեցի, որ նրանք հինգ ոտնաչափից պակաս չեն լինի:.
990 Իսկ երբ նախաճաշը վերջացավ, ձեռքներումս մի-մի հրացան բռնած, գրպաններս փամփուշտներով լի, շարժվեցինք մեր բարեկամներին փրկելու: Նախքան մացառուտներից դուրս գալը՝ լորդ Ջոնը մի քանի քարթ արեց ծառերի վրա, որպեսզի հիշեր, թե Չելենջերի ամրոցը որ կողմն է ընկած և հարկ եղած դեպքում իսկույն գտներ այն:.
991 Բայց արձակ տեղում ուրիշ բան, որովհետև մենք նրանցից արագ ենք վազում: Հետևաբար, եկեք որքան հնարավոր է բաց տարածության վրա մնանք: Սարահարթի փեշերի երկարությամբ անտառը նոսր է, հենց այնտեղից էլ սկսենք հարձակումը: Եվ որ գլխավորն է, հիշեցեք՝ կենդանի անձնատուր չլինել, կրակեցեք մինչև վերջին փամփուշտը:.
992 Ինչպե՜ս կուզեի ձայն տալ նրան և պատմել, թե ինչ էր պատահել մեզ: Բայց դա վտանգավոր էր՝ մեզ կարող էին լսել: Մարդակապիկները վխտում էին թավուտ անտառում, նրանց յուրատեսակ սուր ճիչերը մերթ ընդ մերթ ականջներիս էին հասնում: Մենք նետվում էին թփերի մեջ ու պառկում, մինչև որ ճիչերը մարում էին հեռվում:.
993 Դա շատ էր դանդաղեցնում մեր առաջխաղացումը. երկու ժամ պահանջվեց կապիկների քաղաքը հասնելու համար: Այժմ նա մոտիկ էր, ես այդ հասկացա այն զգուշությունից, որով քայլում էր լորդ Ջոնը: Ահա նա ձեռքով արավ ինձ՝ հրամայելով պառկել, իսկ ինքը սողաց առաջ, բայց շուտով ետ դարձավ: Նրա դեմքը հուզմունքից ցնցվում էր:.
994 Արդյոք չի՞ թվա ինձ, որ ես տենդագին տեսիլները իրականության տեղ եմ դրել: Ահա թե ինչո՛ւ եմ ուզում այդ բոլորը գրի առնել, քանի դեռ դեպքերը թարմ են հիշողությանս մեջ, քանի դեռ թեկուզ մեկ մարդ, – նա, որը պառկած է կողքիս, թաց խոտերի վրա, – կարող է հաստատել այստեղ գրված յուրաքանչյուր բառը:.
995 Սարահարթի եզրից ոչ հեռու մի բաց տեղում շարվել էին մի քանի հարյուր փրչոտ, կարմրաշեկ մարդակապիկներ: Նրանցից մի քանիսն ունեին վիթխարի հասակ, մյուսներն ավելի պակաս էին, բայց բոլորն էլ իմ մեջ գարշանք էին առաջացնում: Կապիկները կանգնել էին խիտ շարքերով, ըստ երևույթին ենթարկվելով կարգապահության:.
996 Ցած խոնարհած գլուխը, կրծքին խաչած ձեռքերը՝ ամեն ինչ արտահայտում էր սարսափ և հնազանդություն ճակատագրին: Մենք առանց դժվարության ճանաչեցինք պրոֆեսոր Սամերլիին: Մի քանի կապիկներ հերթապահում էին դժբախտ գերիների մոտ և արթուն կերպով հետևում նրանց՝ պատրաստ փախուստի ամեն մի փորձ խափանելու:.
997 Մի օրը բավական էր եղել, որպեսզի ժամանակակից քաղաքակրթության այդ բարձրագույն արգասիքը վերածվեր Հարավային Ամերիկայի վերջին վայրենուն: Չելենջերի կողքին կանգնած էր նրա տիրակալը՝ մարդակապիկների ցեղի արքայիկը: Լորդ Ջոնը չէր չափազանցնում. դա մեր պրոֆեսորի ճիշտ պատճենն էր, միայն թե կարմրաշեկ մազերով:.
998 Բացի պահակներից կապիկների ողջ ամբոխը նետվեց դեպի քարափ, քարացավ մի պահ լարված լռության մեջ և հանկարծ ցնծագին աղաղակներ արձակեց: Նրանք ցատկոտում էին դիվահարների պես, թափահարում երկար, մազոտ ձեևքերը և հիացմունքից ոռնում: Հետո արագ ետ քաշվեցին քարափից և նորից շարքեր կազմեցին՝ սպասելով հաջորդ զոհին:.
999 Այս անգամ հերթը հասավ Սամերլիին: Երկու պահակները բռնեցին նրա ձեռքերից և կոպտությամբ առաջ հրեցին: Նա թպրտում էր ու զարկվում, ինչպես հավի ճուտ, որին հեռացնում են հավանոցից: Չելենջերը հուսահատական շարժումներ էր անում՝ դիմելով կապիկների արքայիկին: Նա խնդրում էր, աղաչում, որ խնայի իր ընկերոջը:.
1000 Բայց այժմ արյան ծարավը խելքահան արեց ինձ: Ես վեր թռա, գնդակ գնդակի ետևից արձակելով սկզբում մի հրացանից, հետո մյուսից, շրխկացնում էի փակաղակները, նորից լցնում և անընդհատ բղավում՝ կատաղի ուրախությունից գլուխս կորցրած: Չորս հրացանով մենք ահավոր ավերածություն էինք առաջացնում կապիկների շարքերում:.
1001 Սամերլիին հսկող երկու պահակներն էլ մեռած փռվել էին գետնին, իսկ նա քայլում էր հարբածի պես սայթաքելով և հավանորեն չէր գիտակցում, որ իրեն ազատել են: Մեր թշնամիները շշմած դես ու դեն էին վազվզում բացատում, առանց բան հասկանալու, չիմանալով, թե ուր կորչեն անակնկալ վրա հասած մահվան մրրիկից:.
1002 Նրանք թափահարում էին ձեռքները, ճղավում՝ դիպչելով դիակներին, ցած ընկնում: Հետո, ենթարկվելով բնազդին, խմբով նետվեցին ծառերի պաշտպանության տակ, և բացատը դատարկվեց: Միայն նրա մեջտեղում կանգնած էր գերիների մի փոքրիկ խումբ: Չելենջերի սուր միտքը մի ակնթարթում գնահատեց դրությունը:.
1003 Երկու պահակները պատրաստվում էին հետապնդել նրանց, բայց լորդ Ջոնը վայրկենապես ցած գլորեց նախ մեկին, ապա մյուսին, առանց ավելորդ գնդակ վատնելու: Մենք թփերի միջից վազեցինք մեր բարեկամներին ընդառաջ և ամեն մեկի ձեռքը մի-մի լցված հրացան տվինք: Բայց այստեղ Սամերլին բոլորովին ուժասպառ եղավ:.
1004 Համենայն դեպս այդպես էր թվում, բայց դա սխալ էր: Նոր էինք հասցրել ճամբարի մուտքը փակել, սեղմել իրար ձեռք և ուժասպառ մեկնվել աղբյուրի մոտ, բացատի կենտրոնում, երբ հանկարծ ցանկապատի այն կողմից լսվեցին ինչ-որ մեկի արագ քայլերն ու դրանից անմիջապես հետո կամացուկ, աղիողորմ հեծկլտոցը:.
1005 Նրանք վախից դողում էին, բայց դա չէր խանգարում, որ աղաչեն մեզ՝ պաշտպանության տակ առնել իրենց: Նրանցից մեկը վեր կացավ, արտահայտիչ ձևով ձեռքերը շարժեց, հավանորեն կամենալով ասել, թե մեր ճամբարի շուրջն անտառը լի է վտանգներով, հետո ընկավ լորդ Ջոնի ոտքերը և դեմքը սեղմեց նրա ծնկներին:.
1006 Ամբողջ օրը մարդակապիկների հուզված ճիչերը հասնում էին մեզ ամրոցի կողմից, բայց ոչ ոք նրանցից այս կողմ չեկավ: Հոգնած փախստականները՝ թե սպիտակամորթ, թե կարմրամորթ, թաղվեցին երկար, խոր քնի մեջ: Երեկոյան նիրհի միջից զգացի, որ մեկը թևիցս քաշում է: Աչքերս բացելով՝ տեսա առջևս կանգնած Չելենջերին:.
1007 Այժմ կարող էինք ավելի ուշադիր դիտել մեր փրկած հնդկացիներին: Նրանք կարճահասակ էին, մկանուտ, ճարպիկ, տեսքից անհիշաչար, անմազ դեմքի կանոնավոր ձվածիր և սև, հարթ մազերով, որոնք ծոծրակի մոտ կապված էին կաշվե փոկով: Նրանց հագուստը բաղկացած էր միայն ազդրերի կապից, որը նույնպես կաշվից էր:.
1008 Ռասայական սանդղակում մենք պետք է նրան տեղ հատկացնենք Հարավային Ամերիկայի շատ ցեղերից առաջ: Ես հաստատ համոզված եմ, որ այստեղ, սարահարթում անհնարին էր այս ցեղի առաջացնումն ու զարգացումը: Բայց չէ՞ որ մարդակապիկներին ևս մի վիթխարի անդունդ է բաժանում այստեղ պահպանված մինչպատմական կենդանիներից:.
1009 Ահա թե ըստ իս ինչով է բացատրվում հնդկական ցեղի փոքրաքանակությունը: Եվ այսպես, ջենտլմեննե՛ր, ի՞նչ կասեք հիմա: Ճի՞շտ լուծեցի այդ հանելուկը, թե՞ դուք որևէ առարկություն ունեք ըստ էության: Բայց պրոֆեսոր Սամերլին վեճի գլուխ չուներ, նա միայն ի նշան բողոքի հուսահատորեն տարուբերեց գլուխը:.
1010 Լորդ Ջոնը քորեց իր ճաղատացող գագաթը և հրաժարվեց պրոֆեսոր Չելենջերի մարտահրավերն ընդունելուց, պատճառաբանելով, թե ինքն այլ կարգի ու այլ քաշի ըմբիշ է: Իսկ ես հավատարիմ մնացի ինքս ինձ և խոսակցությունը փոխադրեցի ավելի պրոզայիկ պլանի վրա, հայտնելով, որ հնդկացիներից մեկը չքացավ ինչ-որ տեղ:.
1011 Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, ես թերագնահատում էի մարդակապիկների ուժերն ու նենգությունը: Առվակը խոխոջում էր ինչ-որ մոտերքում, բայց ծառերի ու թփերի խիտ մառախուղը թաքցնում էր այն ինձանից: Արդեն բավական հեռացել էի ընկերնեիցս, երբ հանկարծ կանաչ խոտերի մեջ ինչ-որ կարմիր բան նկատեցի:.
1012 Ճիշտ է, ցատկելն ինձ փրկեց մահացու ոխումից, բայց մի թաթը կառչեց ծոծրակիցս, իսկ մյուսը՝ դեմքիցս, իսկ հետո, երբ կոկորդս ափով ծածկեցի, մատներիցս: Զգացի, որ գետնից պոկվում եմ, որ գլուխս անհախթահարելի ուժով ձգում են ետ... Թվում էր, էլի մի վայրկյան, և վզիս ողերը էլ չեն դիմանա:.
1013 Ինձ վրա խոնարհվել էր մի նողկալի մռութ՝ կապույտ, պաղ աչքերով, որոնց դաժան հայացքը հիպնոսող ուժով գամել էր ինձ իմ տեղում: Կռվելու ուժ չկար: Հենց որ հրեշն զգաց, որ ես թուլանում եմ, նրա գարշելի երախում փայլեցին երկու սպիտակ ժանիքներ, և նա ավելի ուժգին սեղմեց թաթը՝ գլուխս ետ ծռելով:.
1014 Ինչ-որ տեղ հեռվում կրակոց լսվեց, ես ընկա՝ համարյա ցավ չզգալով, և գիտակցությունս կորցրի: Ուշքի գալով նկատեցի, որ պառկած եմ խոտերի վրա, մեր ապաստարանում: Ինչ-որ մեկն արդեն վազել էր առվակ, լորդ Ջոնը գլուխս թրջում էր ջրով, իսկ Չելենջերն ու Սամերլին հոգատարությամբ պահում էին ինձ երկու կողմերից:.
1015 Տային ինձ հրացանավոր երեսուն մարդ, և մենք այստեղ այնպիսի կարգ ու կանոն հաստատեինք, որ այդ տականքի հետքն անգամ չմնար: Միանգամայն պարզ էր, որ մարդակապիկներն ինչ-որ ձևով տեղեկացել էին մեր ապաստարանի մասին և այժմ աչքները չեն թեքում նրանից: Ցերեկը կարելի էր չվախենալ նրանցից, բայց ի՞նչ կլինի գիշերը:.
1016 Ետ նայելով՝ մենք ոչինչ չտեսանք, բայց այդ ձիգ ոռնոցը պարզ ասում էր, թե որքան թշնամիներ են թաքնվել մեզ ամեն կողմից շրջապատող կանաչի համատարած պարսպի ետևում: Սակայն ըստ երևույթին կապիկները մտադիր չէին հարձակվել մեզ վրա. դուրս գալով ավելի բաց մի տեղ, մեր վախը բոլորովին անցավ:.
1017 Տեսարանն իսկապես զարմանալի էր: Ուղիղ դեպի մեզ էր լողում թեթև նավակների մի ամբողջ տորմիղ: Նրանք դեռևս հեռու էին, մի քանի մղոնի վրա, բայց այդ տարածությունն այնպես արագ էր կրճատվում, որ շուտով թիավարողները ճանաչեցին, թե ովքեր են կանգնած ափին: Ցնծագին ձայները որոտի նման տարածվեցին լճակի վրա:.
1018 Մռայլ, ցասկոտ հայացքները, որ նրանք նետում էին անտառի կողմը, որտեղից մենք դուրս եկանք, և «դո դա» խոսքի հաճախակի կրկնությունը վկայում էին, որ այդ արշավի նպատակն էր կամ փրկել ծեր առաջնորդի որդուն (մենք գլխի ընկանք նրանց արյունակից լինելը), կամ վրեժ լուծել նրա մահվան համար:.
1019 Ձեզանից ո՞վ կարող է հանգիստ լինել իր կյանքի համար: Հիմա մենք բոլորս հավաքված ենք: – Նա ցույց տվեց մեզ: – Այս եկվորները՝ մեր բարեկամներն են: Նրանք մեծ ռազմիկներ են ու մեզ նման էլ ատում են կապիկներին: Շանթն ու որոտը ենթարկվում են նրանց: – Այստեղ նա ձեռքը պարզեց դեպի երկինք:.
1020 Ուրեմն գնանք առաջ՝ կամ կմեռնենք, կամ խաղաղ կյանք ձեռք կբերենք մեզ համար, և այն ժամանակ ամոթ չի լինի մեր կանանց մոտ վերադառնալ: Փոքրիկ կարմրամորթ ռազմիկներն ագահությամբ լսում էին իրենց առաջնորդին, իսկ երբ նա վերջացրեց, ցնծագին աղաղակներ արձակեցին և մի մարդու պես նիզակները նետեցին օդի մեջ:.
1021 Մի փոքր խումբ գնաց ջունգլի ու վերադարձավ, առաջն առած մի փոքր իգուանադոն, որի մեջքին նույնպես ասֆալտի քսվածքներ կային: Մի հնդկացի մոտեցավ ու կարգադրեց մորթել նրան, և մենք միայն այժմ հասկացանք, որ վիթխարի իգուանադոննրը բնիկների սեփականությունն են, ինչպես մեզանում՝ եղջերավոր անասունները:.
1022 Չելենջերը սնամեջ եղեգնը իջեցրեց հեյզերի մեջ, լուցկին մոտեցրեց նրան և դպրոցականի պես ուրախության ճիչ արձակեց, երբ գազը տրաքեց ու վառվեց կապույտ բոցով: Հետո նա կաշվե քսակը հարմարեցրեց եղեգնի եզրին, լցրեց այն գազով և բաց թողեց օդի մեջ: Այդ փորձը է՛լ ավելի հիացմունք պատճառեց պրոֆեսորին:.
1023 Մեծ միտքը միշտ էլ ստիպում է բնությանը ծառայել իրեն: Դուք դեռևս ձեր սեփական աչքերով կհամոզվեք դրանում: Նա հպարտությամբ կուրծքը դուրս գցեց, բայց այնպես էլ իր գաղտնի մտահղացումները չբաժանեց մեզ հետ: Ինչ վերաբերում է ինձ, ապա լճափը պակաս հետաքրքրիր էր թվում բուն լճի համեմատությամբ:.
1024 Հնդկացիների հայտնվելն ու ճամբարի աղմուկը վախեցրին բոլոր կենդանի արարածներին: Ոչինչ չէր խանգարում շրջապատի լռությունը, եթե չհաշվենք մի քանի պտերոդակտիլների, որոնք սավառնում էին բարձրում, աշխատելով լեշ տեսնել: Բայց կենտրոնական լճի վարդագույն ջրերն ապրում էին իրենց կյանքով:.
1025 Նա դանդաղ սողաց ավազի վրայով: Ժամանակ առ ժամանակ ջրի միջից հանկարծ դուրս էին ցցվում ինչ-որ օձանման արարածների գլուխներ, որոնք նազելիորեն գալարվելով լողում էին, վզերի շուրջը փրփուրե օձիքներ, նույնպիսի փրփրացող քղանցատուտ թողնելով ետևներից: Բայց, ինչպես պարզվեց, դրանք բոլորովին էլ օձեր չէին:.
1026 Լուսաբացի առաջին շողերի հետ ամբողջ ճամբարը ոտքի վրա էր: Մի ժամ հետո դուրս եկանք մեր անօրինակ արշավին: Ես հաճախ եմ երազել ապրել մինչ այն րոպեն, երբ ինձ իբրև զինվորական թղթակից կուղարկեին ճակատ: Բայց ո՞ր երազողը կարող էր այսպիսի արշավանք պատկերացնել, ինչպիսին ճակատագիրը բաժին էր հանել ինձ:.
1027 Եվ այսպես, զինված հրացանային տեխնիկայի վերջին խոսքով, մենք կռվի էինք տանում քարե դարի վայրի հորդային: Հակառակորդը երկար սպասեցնել չտվեց: Թավուտ անտառը լցվեց երկարաձիգ ոռնոցով, և մահակներով ու քարերով զինված մարդակապիկների ոհմակը նետվեց հարձակվող հնդկացիների կենտրոնի վրա:.
1028 Մոլեգնած, փրփրաբերան կապիկները, աչքները կատաղորեն փայլեցնելով, նետվում էին իրենց դյուրաշարժ թշնամիների վրա, որոնք նետահարում էին նրանց: Իմ մոտից ոռնոցով սլացավ մի վիթխարի հրեշ, կողքերին ու կրծքին նետեր շարվված: Մեղքս եկավ նրան ու կրակեցի՝ նա ցած տապալվեց հալվեի թփերի մոտ:.
1029 Բայց այլևս հարկ չեղավ կրակելու, քանի որ հարձակումն ուղղված էր ուղիղ դեպի շղթայի կենտրոնը, և հնդկացիները ետ մղեցին այն առանց մեր օգնության: Այդ գրոհին մասնակցած կապիկներից հազիվ թե մեկնումեկը ողջ ու անվնաս պրծած լիներ ծառերի պահպանության տակ: Բայց երբ մտանք անտառ, խնդիրն ավելի լուրջ բնույթ ընդունեց:.
1030 Կատաղի մարտը տևեց մի ժամից ավելի, և ժամանակ առ ժամանակ ինձ թվում էր, թե մեր երգը երգված է: Կապիկները դուրս էին թռչում թավուտից և մահակի մի հարվածով մեկեն երեք-չորս հնդկացու ցած փռում՝ ժամանակ չտալով նրանց մինչև իսկ նիզակները գործի դնելու: Այդ ծանր մահակների հարվածները կործանիչ էին:.
1031 Հնդկացիներն ընկրկեցին, և եթե մեր հրացանների կրակը չլիներ, որը հսկայական վնաս էր պատճառում թշնամուն, ոչ մի բան նրանց ետ չէր պահի փախուստից: Սակայն առաջնորդը նորից համախմեց իր ռազմիկներին և այնպիսի թափով գրոհի տարավ նրանց, որ այժմ արդեն մարդակապիկներն էին ստիպված նահանջելու:.
1032 Ոռնալով ու ճղճղալով, նրանք դեսուդեն ընկան, իսկ մեր դաշնակիցները վայրի աղաղակներով նետվեցին նրանց ետևից: Այդ օրը պետք է հատուցեր մարդուն այն գժտությունների համար, որոնք չէին դադարում դարեդար, այն բոլոր դաժանությունների ու հալածանքների համար, որով հարուստ էր նրա աղքատիկ պատմությունը:.
1033 Պարզապես ոչինչ: Նա դրությունը չի փոխում: Բայց դաժան մարտերը այն ժամանակների արշալույսին, երբ քարայրաբնակները հաղթում էին վագրերին կամ երբ փիղն առջին անգամ իմացավ, որ ինքը տեր ունի՝ ահա դրանք իսկական նվաճումների էին, իսկական հաղթանակներ, որոնք հետք են թողնում պատմության մեջ:.
1034 Առջևից շարունակ լսվում էին ճիչ ու ոռնոցներ, որոնցով մենք հետևում էինք հետապնդման ուղղությանը: Մարդակապիկներին քշում էին դեպի իրենց քաղաքը, որտեղ նրանք հավաքեցին իրենց վերջին ուժերը: Բայց ճնշվեցին: Մենք վրա հասանք ճիշտ ժամանակին, որպեսզի ներկա գտնվենք եզրափակիչ ահավոր տեսարանին:.
1035 Հնդկացիները կռվում փրկված մոտ հարյուր կապիկների քշեցին քարափի եզրին գտնվող այն նույն այն բացատը, ոըը երկու օր առաջ վկա էր եղել մեր սխրագործություններին: Մենք մոտեցանք այն րոպեին, երբ հաղթողները, նիզակները պատրաստ պահած, այդ խումբն առան կիսաշրջանի մեջ: Ամեն ինչ վերջացավ մի քանի վայրկյանում:.
1036 Երեսուն-քառասուն կապիկ փռվեցին տեղնուտեղը: Մնացածները ճղավում էին, պաշտպանվում, բայց դա ոչնչով չօգնեց գործին: Կապիկներին նետեցին անդունդ, ուր նրանք արժանացան իրենց նախկին զոհերի բախտին՝ դեմ առնելով սուր-սուր բամբուկներին, որոնք աճում էին ներքևում, վեց հարյուր ոտնաչափ խորությամբ:.
1037 Վերջին արյունալի մարտը վերջ դրեց մարդու և կապկի դարավոր ներքին պատերազմին: Այդ հաղթանակը մեզ ևս նեղ տեղից հանեց: Մենք վերադարձանք Չելենջերի ամրոցը, այնտեղ թողնված պաշարների մոտ, և կապ հաստատեցինք մեր նեգրի հետ, որը մահու չափ վախեցել էր, տեսնելով, թե կապիկներն ինչպես են կարկուտի նման թափվում անդունդ:.
1038 Հնդկացիների հաղթանակը մարդակապիկների ցեղի դեմ մեկեն փոխեց մեր վիճակը: Այդ օրվանից մենք դարձանք սարահարթի իսկական տերերը, որովհետև բնիկները երկյուղով ու շնորհակալությամբ էին նայում մեզ, հիշելով, որ մեր հրաշագործ ուժը օգնեց նրանց հաշիվ տեսնելու իրենց վաղեմի թշնամիների հետ:.
1039 Գիշերային լռության մեջ հաճախ էին լսվում երկար ու ձիգ աղաղակները որևէ նախնադարյան Եզեկիայի, որը ողորմ էր իր երբեմնի փառքը և կապկային քաղաքի երբեմնի մեծությունը: Այսուհետև նվաճված կապիկները պետք է գոհանային իրենց տիրոջ՝ մարդու մոտ փայտահատների ու ջրկիրների համեստ դեր կատարելով:.
1040 Ճակատամարտից երկու օր հետո նորից կտրեցինք սարահարթը և ճամբար զարկեցինք կարմիր ժայռերի ստորոտում: Հնդկացիներն առաջարկեցին տեղավորվել քարայրներում, բայց լորդ Ջոնը չհամաձայնեց, գտնելով, որ եթե նրանք որևէ դավ նյութեն մեր դեմ, ապա մենք ամբողջովին նրանց իշխանության տակ կլինենք:.
1041 Գերադասեցինք չկորցնել մեր անկախությունը և, ամենալավ հարաբերություններ պահպանելով դաշնակիցների հետ, համենայն դեպս զենքը պատրաստ էինք պահում: Հաճախ էինք լինում նրանց քարայրներում, բայց այնպես էլ չպարզեցինք, թե հնդկացիներն ո՞ւմ էին պարտական այդ հիանալի կացարանով՝ իրենք իրե՞նց, թե բնությանը:.
1042 Իմանալով, որ հիմա իգուանադոնները հնդկացիների մոտ ձեռնասուն կենդանիներ կամ ավելի ճիշտ մի տեսակ քայլող մսի պահեստներ են համարվում, մենք կարծում էինք, թե մինչև իսկ այնպիսի անկատար զենքերի առկայությամբ, ինչպիսիք են նիզակը և նետ-աղեղը՝ մարդն իր լիակատար տիրապետությունն է հաստատել սարահարթում:.
1043 Սակայն շուտով համոզվեցինք, որ դա ճիշտ չէ, որ առայժմ նրանց այստեղ հանդուրժում են միայն: Դրաման տեղի ունեցավ քարայրների մոտ մեր տեղափոխվելուց երկու օր հետո: Չելենջերն ու Սամերլին առավոտից գնացել էին լճի մոտ, ուր բնիկները հարպուններով խոշոր թեփամորթներ էին որսում նրանց համար:.
1044 Մեծ ու փոքր ամեն կողմից նետվեցին դեպի քարայրները և իրար հրհրելով սկսեցին քարե աստիճաններով մագլցել դեպի վեր: Հասնելով իրենց կացարանները նրանք ձեռքները թափահարեցին՝ հրավիրելով մեզ որքան կարելի է շուտ միանալ նրանց: Մենք խլեցինք հրացանները և վազեցինք պարզելու, թե ինչ է պատահել:.
1045 Իսկ այդ պահին փոքրիկ պուրակից ամբողջ թափով դեպի մեզ էին վազում տասը-տասնհինգ հնդկացիներ, որոնց կրնկակոխ հետապնդում էին երկու հրեշ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսին հին ճամբարում հայտնված մեր անկոչ հյուրն էր, և իմ գիշերային հետապնդողը: Նրանք առաջ էին շարժվում ցատկումներով և նման էին հսկա, նողկալի դոդոշների:.
1046 Ասենք, մենք ոչ միայն չօգնեցինք նրանց, այլև քիչ մնաց ինքներս էլ զոհվեինք: Գնդակ գնդակի ետևից խրվում էր այդ արարածների մարմնի մեջ, նույնպիսի ազդեցություն թողնելով, ինչպես եթե մեր հրացանները լցված լինեին թղթե գնդիկներով: Բայց չէ՞ որ մենք կրակում էինք մի երկու հարյուր քայլից:.
1047 Հրեշների վրա ասես փետուրներ բսնեցին, բայց, ինչպես երևում է, առաջին րոպեներին ցավը չէր զգացվում, քանի որ նրանք շարունակում էին անզոր կատաղությամբ վեր մագլցել սանդուղքով, չկամենալով որսը բաց թողնել: Դժվարությամբ մի քանի աստիճան հաղթահարելուց հետո, նրանք իսկույն էլ ցած գլորվեցին:.
1048 Կասեմ միայն, որ նա կովից մեծ էր և տհաճ թթվահոտ էր արձակում: Իմ ապագա գրառումներում կգտնեք նաև հիշատակություն մի վիթխարի, արագավազ թռչնի մասին, որի ձեռքից մի անգամ Չելենջերը ազատվեց ժայռերի տակ թաքնվելով: Նա ջայլամից շատ ավելի բարձր էր. գանգի նման այլանդակ գլուխը նստած էր երկար, մերկ պարանոցին:.
1049 Բայց դուք հավանորեն կհարցնեք, թե ինչպես կարող էինք զբաղվել նման դիտողություններով, երբ անհրաժեշտ էր գիշեր-ցերեկ քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու միջոցներ որոնել: Կպատասխանեմ, որ բոլորս էլ դրա վրա գլուխ էինք կոտրում, բայց իզուր: Միայն մի բան պարզվեց՝ հնդկացիների օգնության վրա հույս դնել չէր կարելի:.
1050 Նրանք մեր բարեկամներն էին և համարյա ստրկական անձնվիրությամբ էին վերաբերում մեզ, բայց հենց որ խոսք էինք գցում օգնության մասին, որպեսզի որևէ երկար տախտակ քարշ տային քարափի մոտ կամ կաշիներից ու լիանաներից ճոպան գործեին, իսկույն մեզ լռեցնում էին մեղմ, բայց վճռական մերժումով:.
1051 Մոտիկից նայեցի պարզվեց, որ դա մարդ է. նա քայլում էր, հագած պատյանի կամ եղեգնե վանդակի նման մի բան, որը նրան պաշտպանում էր ամեն կողմից: Որքա՜ն եղավ զարմանքս, երբ ճանաչեցի, որ դա լորդ Ջոն Ռոքստոնն էր: Ինձ տեսնելով՝ նա դուրս եկավ այդ անհեթեթ սարքի միջից ու ծիծաղեց, բայց նրա տեսքը մի փոքր շփոթված էր:.
1052 Չելենջերը սովորություն էր դարձրել ամեն առավոտ չքանալ և միայն կեսօրին վերադառնալ այնպիսի հաղթական տեսքով, ասես թե նրա ուսերին էր ծանրացած ինչ-որ չափազանց կարևոր գործի պատասխանատվության բեռը: Մի գեղեցիկ օր, չբաժանվելով արմավենու ճյուղից, նա մեզ տարավ իր հետ և բացատրեց իր գաղտնի ծրագիրը:.
1053 Կես ժամ հետո նա վերածվեց իսկական օդապարիկի և դատելով նրանից, թե այդ փուչիկն ինչպես էր գոտիները ձգում դեպի վեր, նրա ամբարձի ուժը շատ մեծ էր: Չելենջերը լուռ նայում էր իր հանճարի ստեղծագործությանը և ինքնագոհությամբ մորուքը շոյում՝ ոչ ավել, ոչ պակաս երջանիկ հայր, որը հիանում է իր առաջնեկով:.
1054 Մենք արդեն համոզվել ենք, որ սեպ ժայռերով իջնելն անհնարին է, իսկ թունելն այլևս գոյություն չունի: Ժայռի վրա կամուրջ նետել անկասկած չի հաջողվի: Այդ դեպքում ի՞նչ անել: Մի անագամ ես ասացի մեր պատանի բարեկամին, որ այս հեյզերներն ազատ վիճակում ջրածին են զատում: Այստեղից տրամաբանորեն ծագեց օդապարիկի միտքը:.
1055 Խոստովանում եմ, որ ինձ մի փոքր շփոթում էր դրա համար թաղանթ գտնելու հարցը, բայց երբ աչքիս ընկան այստեղի սողունների հսկայական փորոտիքները, սյլևս կասկածներս վերացան: Եվ ահա իմ ջանքերի արդյունքները: Նա մի ձեռքը դրեց իր պատռտված բաճկոնակի եզրին, իսկ մյուսը հպարտությամբ առաջ պարզեց:.
1056 Հիմա կփորձենք: Նա քարշ տվեց բազալտի մի բավական մեծ բեկոր և կապեց այն նույն լարով, որի օգնությամբ մենք բարձրացել էինք բրգաձև ժայռի վրա: Լարը հարյուր ոտնաչափ երկարություն ուներ և չնայած հաստ չէր, բայց խիստ ամուր էր: Հետո մեզ ցույց տրվեց երկար թելերով կաշվե վզնոցի նման մի բան:.
1057 Ես ավելի մոտ նստեցի խարույկին, և մենք ուշադիր զննեցինք ինձ հանձնված փաթեթը: Ծառի կեղևի այդ մի ոտնաչափ քառակուսի կտորի ներսում, սպիտակ երեսին, ածուխով գծիկներ էին քաշված, որոնք հիշեցնում էին պարզունակ նոտագրություն: Ուշադրություն դարձրի՞ք, թե նա ինչ բազմանշանակ տեսք ուներ, – հարցրի ընկերներիս:.
1058 Այդ ի՞նչ կարող էր լինել: Հավասար, անթարթ լույսը փակում էր մեր ճամփան: Քայլներս արագացրինք: Այդ կրակից ջերմություն չէր զգացվում: Ամեն ինչ խաղաղ էր, ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն... Լուսեղեն ծածկոցը չէր չքանում, և նրա արծաթավուն փայլը ողողել էր թունելը՝ սպիտակ ավազը վերածելով շողշողուն ալմաստի:.
1059 Սարահարթը շրջանցելիս, իհարկե, մեզ երբեք չէր հաջողվի այդ անցքը նկատել: Ո՞ւմ մտքով կանցներ վերելքի տեղ փնտրել հատկապես այստեղ, ցած կախված ժայռերի միջև: Մենք համոզվեցինք, որ հնարավոր կլինի լարով ցած իջնել և երջանիկ վերադարձանք ճամբար՝ մյուս օրվա երեկոյին պատրաստվելու համար:.
1060 Շուռ եկանք ու մտանք քարայր, որտեղով անցնում էր դեպի տուն տանող մեր ուղին: Երկու ժամ հետո մենք մեր ողջ ունեցվածքի հետ լեռնապարի ստորոտում էինք: Վայրէջքը բարեհաջող անցավ, եթե չհաշվենք Չելենջերի իրերի հետ ունեցած գլխացավանքը: Ամբողջ բեռը թողնելով տեղում՝ թեթև ճամփա ընկանք դեպի Սամբոյի կայանը:.
1061 Այնուամենայնիվ փրկարար խումբը եկավ: Նա բաղկացած էր Ամազոնի քսան հնդկացիներից, որոնք բերել էին ձողեր, ճոպաններ և այն ամենը, ինչ պահանջվում էր անդունդի վրա կամուրջ գցելու համար: Հիմա որ այլևս ոչ մի դժվարություն չենք կրի բեռները Ամազոնի ափերը տեղափոխելիս, ուր շարժվելու ենք վաղը առավոտյան:.
1062 Մեր աչքերի առաջ այնքա՜ն հրաշքներ բացվեցին, հոգիներս մաքրվեցին՝ կոփվելով ծանր փորձություններում: Մենք բոլորս, յուրաքանչյուրը յուրովի, ավելի լավ, ավելի լուրջ դարձանք: Հնարավոր է, որ Պարայում ուշանանք, որովհետև հարկավոր է ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հետագա ճանապարհորդության համար:.
1063 Սակայն պարտքի զգացումը հակադրում էր ամենից առաջ հաշիվ տալ Կենդանաբանական ինստիտուտին, որը հանձնարարել էր այդ հետազոտությունը կատարել: Խորհրդակցելով իրար հետ՝ մենք հրաժարվեցինք որևէ տեղեկություն հաղորդել մամուլին: Սաունտհեմպտոնը վխտում էր ռեպորտյորներով, բայն նրանք մեզանից ոչինչ չստացան:.
1064 Այժմ արդեն ոչ ոք չէր կասկածում, որ եթե կազմակերպիչները վերցնեին Ալբերտ-հոլլը, ապա նա ևս չէր կարող տեղավորել բոլոր ցանկացողներին: Նշանավոր ժողովը նշանակվեց մեր Լոնդոն վերադառնալու երկրորդ երեկոյան: Ենթադրվում էր, որ առաջին օրն զբաղված կլինենք գործերով: Իմ մասին առայժմ լռում եմ:.
1065 Կանցնի ժամանակ, և թերևս հեշտ կլինի մտածել ու նույնիսկ խոսել այդ բոլորի մասին: Պատմությանս սկզբում ես ընթեցողին հայտնեցի, թե ինչ ուժեր գործողության դրեցին ինձ: Այժմ, թերևս, անհրաժեշտ է ցույց տալ, թե այդ ամենն ինչով վերջացավ: Բայց չէ՞ որ վերջապես կգա մի օր, երբ ես ինքս կասեմ, որ հարկ չկա ափսոսալու:.
1066 Օրվա չորս հերոսների երևալը դիմավորվեց օվացիայով, ամբողջ դահլիճը մեկ մարդու պես ոտքի կանգննեց և բացականչություններով ու ծափերով ողջունեց նրանց: Սակայն ուշադիր դիտողն այդ հիացմունքի փոթորկում կարող էր ինչ-որ աններդաշնակության նոտաներ որսալ և այստեղից եզրակացնել, որ ժողովն այնքան էլ խաղաղ չի ընթանալու:.
1067 Ոչ մի կարիք չկա այստեղ նկարագրել մեր չորս ճանապարհորդների արտաքինը, քանի որ նրանց լուսանկարները զետեղված են բոլոր թերթերում: Ծանր փորձությունները, որ, ինչպես ասում են, կրել են նրանք, քիչ են ազդել արշավախմբի մասնակիցների վրա, չնայած նրանք մեր ափերից հեռանալիս այդքան սևացած չէին:.
1068 Հերցոգն իսկույն հայտարարեց, թե քանի որ ունկնդիրները հանդիպելու են ճանապարհորդներին, նա մտադիր չէ երկար զբաղեցնել նրանց ուշադրությունը և կռահել հետաքննության հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Սամերլիի զեկուցումը, հանձնաժողով, որի ջանքերը, դատելով եղած տեղեկություններից, պսակվել են փայլուն հաջողությամբ:.
1069 Նրա ճառը շարունակ ընդհատվում էր ծափահարություններով: Մենք բառացի չենք բերի այն, քանի որ արշավախմբի մանրամսն հաշվետվությունը, որը պատկանում է մեր թղթակցի գրչին, «Դեյլի-գազետը» լույս է ընծայելու հատուկ բրոշյուրով: Ուստի կբավարարվենք միայն պրոֆեսոր Սամերլիի զեկուցման համառոտակի շարադրմամբ:.
1070 Մի քանի շաբաթվա ընթացքում արշավախմբին հաջողվեց որոշել առաջին ընտանիքի քառասունվեց տեսակ և երկրորդ ընտանիքի իննսունչորս տեսակ միջատներ: Բայց, ինչպես և պետք էր սպասել, հասարակությունը գլխավորապես հետաքրքրվում էր խոշոր կենդանիներով, առանձնապես նրանցով, որոնք վաղուց մեռած են համարվում:.
1071 Պրոֆեսոր Սամերլին նկարագրեց նաև իգաուանադոնին ու պտերոդակտիլին՝ սարահարթում նրանց հանդիպած առաջին հրեշներին, և ունկնդիրներին ցնցեց՝ պատմելով աշխարհում ապրող ամենազարհուրելի գիշատիչների՝ դինոզավրերի մասին, որոնք շատ անգամ հետապնդել են արշավախմբի մերթ մեկ, մերթ մյուս անդամին:.
1072 Բայց մի՞թե դա կարող է ծառայել իբրև վճռական գործոն այնտեղ, ուր խոսքը վերաբերում է գիտության մեջ համարյա հեղաշրջում կատարելուն: Բոլորը հիշում են այն դեպքը, երբ մի խումբ ճանապարհորդներ վերադարձան հեռավոր, անհայտ երկրներից՝ տարածելով ամեն կարգի հեքիաթներ, որոնց մարդիկ մեծ հաճույքով հավատացին:.
1073 Մի՞թե Լոնդոնի Կենդանաբանական ինստիտուտը ևս ուզում է դյուրահավատի վիճակում լինել: Հետաքննության հանձնաժողովի անդամները հույժ արժանավոր մարդիկ են, դա ոչ ոք չի կարող ժխտել: Բայց մարդկային բնավորությունը չափազանց բարդ է: Առաջ գնալու ցանկությունը կարող է ճամփից շեղել ամեն մի իսկական պրոֆեսորի:.
1074 Բայց, խրատված դառը փորձից, այս անգամ ես զինվեցի որոշ ապացույցներով, որոնք կարող են համոզել յուրաքանչյուր ողջամիտ մարդու: Պրոֆեսոր Սամերլին արդեն ասաց, որ մեր լուսանկարչական կամերաներն ընկան մարդակապիկների ձեռքը, որոնք մեր ողջ ճամբարն ավերեցին, և որ նեգատիվների մեծ մասը ոչնչացավ:.
1075 Պրոֆեսոր Չելենջեր: – Անկասկած, սըր, ձեզ նման խոշոր գիտնականի խոսքը մեզ համար օրենք է: Սակայն թողնենք լուսանկարներն ու միջատաբանական հավաքածուն և անցնենք այն հարցերին որոնք երբեք ու ոչ մեկի կողմից չեն լուսաբանվել: Մենք, օրինակ, միանգամայն ճշգրիտ տեղեկություններ ունենք պտերոդակտիլների մասին:.
1076 Անգամ հերցոգ Դարհեմսկու անսպասելի անկումը նվագախմբի մեջ սարսափահար հասարակության ուշադրությունը չշեղեց: Այդ հրեշի մանրիկ, ածուխի պես վառվող աչքերը և գիշատիչ գլուխն ակամա ստիպեցին հիշել զարհուրելի քիմերներին, որոնք կարող էին ծնվել միայն միջնադարյան նկարիչների երևակայության մեջ:.
1077 Նրա կիսաբաց, երկար կտուցի վրա երկշարք շարված էին սուր ատամները: Վեր ցցված ուսերը ծածկվել էին գորշ շալի ծալքերում: Մի խոսքով, դա այն սատանան էր, որով մանկությանը վախեցնում էին մեզ: Հասարակությունն ընկավ իրարանցման մեջ: Ինչ-որ մեկը ճչաց, առջևի շարքերում երկու կին ուշաթափվեցին:.
1078 Բեմում նստած գիտնականները ակնհայտ ձգտում էին ցույց տալիս նախագահի օրինակով նվագախմբի մեջ գլորվելու: Թվում էր՝ մի վայրկյան ևս, և ընդհանուր խուճապը կհամակի ամբողջ դահլիճը: Պրոֆեսոր Չելենջերը ձեռքը բարձրացրեց գլխից վեր՝ ջանալով հանգստացնել հասարակությանը, բայց այդ շարժումը վախեցրեց իր մոտ նստած հրեշին:.
1079 Նա ուղղեց գորշ շալը, որը ոչ այլ ինչ էր, բայց եթե մի զույգ թաղանթաթև: Պրոֆեսորը բռնեց նրա ոտքերից, բայց պահել չկարողացավ: Հրեշը վեր թռավ արկղի վրայից և սկսեց դանդաղ պտույտներ գործել դահլիճում՝ չոր խշշոցով թափահարելով տասը ոտնաչափանոց թևերը և ահավոր մի գարշահոտություն տարածելով շուրջը:.
1080 Հրեշը, որ զարկվում էր պատեպատ, ինչպես հսկայական թիթեռը լամպի ապակուն, հավասարվեց պատուհանին, իր այլանդակ մարմնով խցկվեց նրա մեջ... ու թե դրել ես, արի տար: Պրոֆեսորը ձեռքով երեսը ծածկեց ու ընկավ բազկաթոռի մեջ, իսկ դահլիճը մեկ մարդու պես թեթևացած հառաչեց՝ համոզվելով, որ վտանգն անցած է:.
1081 Եվ այստեղ... Բայց մի՞թե կարելի է նկարագրել, թե դահլիճում ինչ էր կատարվում, երբ Չելենջերի կողմնակիցների հիացմունքը և քիչ առաջվա հակառակորդների շփոթությունը ձուլվեցին ի մի, և ցնծության հզոր ալիքը ետևի շարքերից գլորվեց դեպի նվագախումբը, հարվածեց բեմին ու մեր հերոսներին բարձրացրեց իր կատարը:.
1082 Ինչ վերաբերում է ամենամեծ սենսացիային, ապա դա իր անսպասելիությամբ ապշեցրեց միայն հասարակությանը, բայց ոչ մեզ՝ արշավախմբի մասնակիցնեիս: Ընթերցողը, անշուշտ, չի մոռացել իմ հանդիպումը լորդ Ջոն Ռոքստոնի հետ, երբ նա կրինոլինի նման ինչ-որ բան քաշած վրան, գնում էր պրոֆեսոր Չելենջերի համար «ձագուկ» ճարելու:.
1083 Մի քանի խոսք լոնդոնյան պտերոդակտիլի մասին: Այստեղ ոչ մի որոշակի բան չհաջողվեց պարզել: Երկու ահաբեկյալ կանայք պնդում էին, թե իբր տեսել են նրան Կուինզ-հոլլի տանիքին, ուր նա բազմել էր մի քանի ժամ, նման հրեշավոր քիմերի: Հետևյալ օրը երեկոյան թերթերում երևաց այսպիսի բովանդակությամբ մի կարճ հաղորդում:.
1084 Ինչո՞ւ էր նա այդպես տարվում ամեն մի հերոսական արարքով: Արդյոք ո՞չ այն պատճառով, որ ազնիվ արարքի մեծությունը կարող էր արտացոլվել նաև նրա վրա, առանց իր կողմից որևէ ջանքի ու զոհաբերության: Կամ միգուցե այս ամենը դատարկ, անհիմն ենթադրություննե՞ր են: Գլուխս կորցրել էի այս բոլոր օրերի ընթացքում:.
1085 Ստացած հարվածը թունավորել էր հոգիս: Բայց անցել էր մեկ շաբաթ, որի ընթացքում ես մի շատ լուրջ խոսակցություն ունեցա լորդ Ջոն Ռոքստոնի հետ... Քիչ առ քիչ սկսում է թվալ, թե գործերն այնքան էլ վատ չեն: Մի քանի խոսքով պատմեմ, թե ամեն բան ինչպես եղավ: Սաուտհեմպտոնում ո՛չ նամակ կար իմ անունով, ո՛չ հեռագիր:.
1086 Դրանից անհանգստացած, նույն օրվա երեկոյան ժամը տասին ես արդեն կանգնել էի Ստրիտեմի փոքրիկ վիլլայի դռան առաջ: Միգուցե նա այլևս կենդանի չէ՞: Վաղո՞ւց է, որ ես երազում էի բաց գիրկ ժպտացող դեմք, ջերմ գովասանքներ, որ առանց հաշվի շռայլվում են սիրածի քմահաճույքներով կյանքը վտանգի ենթարկող հերոսի հասցեին:.
1087 Կյանքի ինչպիսի՜ հիմար կատակ... Ես ինձ որսացի մի փոքրիկ, կարմրաշեկ սուբյեկտի մեքենայորեն գլուխ տալիս ու ձեռքը սեղմելիս, սուբյեկտ, որը հարմար կերպով տեղավորվել էր այն խոր բազկաթոռում, որ մի ժամանակ ծառայում էր միայն ինձ: Մենք գլխով արինք իրար և նայում էինք մեկմեկու ամենահիմար ժպիտով:.
1088 Եվս մի կարճ տեսարան, և ես պատմությունս կավարտեմ: Երեկ երեկոյան մենք բոլորս հավաքվեցինք լորդ Ջոն Ռոքստոնի մոտ և ընթրիքից հետո, սիգար ծխելով, մտերմական զրույցի ընթացքում երկար հիշում էինք մեր արկածները: Ինձ համար տարօրինակ էր այդ լավ ծանոթ դեմքերը տեսնել այդպիսի անսովոր հանգամանքներում:.
1089 Առաջվա նման ներողամիտ ժպիտը խաղում է նրա շրթունքներին, կոպերը նույն արհամարհական ձևով կկոցված են, մորուքը վեր է ցցում, կուռծքը ուռցնում, ուժերը լարում՝ ջանալով ուսուցանել Սամերլիին: Իսկ սա փստացնում է իր կարճ ծխամորճը և այծմորուքը ցնցում՝ կատաղորեն վիճարկելով Չելենջերի ամեն մի խոսքը:.
1090 Հավանորեն հիշում եք այն օրը, երբ մենք ճահճում գտանք պտերոդակտիլների որջը: Ահա, ուրեմն, ես նայեցի, այդ ճահճին և վերջ ի վերջո մտքերի մեջ ընկա: Կասեմ, թե բանն ինչ է, եթե դուք ինքներդ ոչինչ չեք նկատել: Դա հրաբխային ձագար էր՝ կապույտ կավով: Երկու պրոֆեսորն էլ գլխով արին՝ հաստատելով նրա խոսքերը:.
1091 Այդ գարշահոտ սողուններից պաշտպանվելու համար ես զամբյուղի նման մի բան պատրաստեցի և, բահով զինվելով, վատ չէի անկացնում ժամանակս նրանց որջում: Ահա թե ինչ հանեցի այնտեղից: Նա բաց արավ սիգարատուփը, շուռ տվեց այն և սեղանին թափեց մոտ երեսուն չհղկված ալմաստ՝ բակլայից մինչև շագանակի մեծության:.
1092 Այս վերջին գործով զբաղվելիս, սպանվածի մոտ գտնված ժամացույցի մեխանիզմի հետազոտման միջոցով, Շերլոկ Հոլմսին հաջողվեց ապացուցել, որ ժամացույցը լարված է եղել մահվանից երկու ժամ առաջ, ուստի հանգուցյալը պառկել է քնելու այդ ժամերի սահմաններում. սա մի եզրակացություն էր, որ օգնեց հայտնաբերել հանցագործին:.
1093 Կարող է պատահել, որ հետագայում երբևէ այս բոլոր գործերը ես նկարագրեմ, բայց դրանցից ոչ մեկը չունի այնպիսի յուրօրինակ գծեր, ինչպես այս արտասովոր իրադարձությունները, որ մտադիր եմ հիմա շարադրել: Սեպտեմբերի վերջն էր, և աշնանային փոթորիկները մոլեգնում էին անասելի կատաղությամբ:.
1094 Նա տեղավորվել էր բուխարիկի մոտ և կարգի էր բերում հանցագործությունների իր քարտարկղը, իսկ ես, նրա դեմը նստած, այնպես էի տարվել Կլարկ Ռասսելի՝ ծովային հրաշալի պատմվածքների ընթերցանությամբ, որ փոթորկի ոռնոցն իմ գիտակցության մեջ միաձուլվում էր տեքստին, իսկ անձրևի աղմուկը թվում էր ծովի ալիքների շառաչ:.
1095 Հովանոցը, որից ջուր էր թափվում, և թացությունից փայլող երկար անջրանցիկ թիկնոցը վկայում էին սոսկալի եղանակի մասին: Ներս մտնողը տագնապալի նայեց չորս կողմը, և ես լամպի լույսով տեսա, որ նրա դեմքը գունատ է, իսկ աչքերը լի են անհանգստությամբ, ինչպես այն մարդու աչքերը, որին հանկարծակի տիրել է մի մեծ տագնապ:.
1096 Դա ժառանգությանը վերաբերող մի գործ է. և որպեսզի դուք պատկերացում ունենաք դրա մասին, ես պետք է վերադարձ կատարեմ ու պատմեմ ամբողջ պատմությունն սկզբից... Իմ պապը երկու որդի ուներ մեկը հորեղբայրս էր՝ Էլիասը, մյուսը՝ հայրս, Ջոզեֆը: Հայրս ոչ այնքան մեծ մի ֆաբրիկայի տերն էր Քովենտրիում:.
1097 Հորեղբայրս տարօրինակ մարդ էր՝ դաժան ու դյուրաբորբոք: Զայրույթի ամեն մի բռնկման ժամանակ նա սոսկալի հայհոյանքներ էր թափում բերանից: Ապրում էր միայնակ ու մարդկանցից խույս էր տալիս: Կասկածում եմ, որ Հորշեմի մոտերքն ապրելու բոլոր տարիների ընթացքում գեթ մի անգամ եղած լինի քաղաքում:.
1098 Նա համոզեց հորս, որ ես տեղափոխվեմ իր մոտ, և իր կարծիքով շատ բարի էր իմ նկատմամբ: Սթափ ժամանակ սիրում էր զառ կամ շաշկի խաղալ ինձ հետ: Նա ինձ վստահեց սպասավորների, առևտրականների հետ կապ ունեցող բոլոր գործերը, այնպես որ տասնվեց տարեկան դեռ չեղած, ես տան լիակատար տերն էի արդեն:.
1099 Բայց էլի գոյություն ուներ մի տարօրինակ բացառություն. ձեղնահարկում կար մշտապես փակ մի սենյակ, ուր հորեղբայրս թույլ չէր տալիս մտնել ո՛չ ինձ, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկին: Տղայական հետաքրքրությունից դրդված ես բանալու անցքից ներս էի նայում, բայց ոչ մի անգամ, բացի հին սնդուկներից ու կապոցներից ոչինչ չտեսա:.
1100 Եթե դու կարող ես խաղաղ ու անվրդով օգտվել դրանից, ավելի լավ: Իսկ եթե համոզվես, որ դա անհնարին է, ապա հետևիր իմ խորհրդին, տղա՛ս, և կալվածքը հանձնիր քո ամենաոխերիմ թշնամուն: Շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի ժառանգություն թողնել քեզ. բայց չգիտեմ, թե գործերն ինչ ընթացք կունենան:.
1101 Ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր իր սենյակում փակված: Բայց երբեմն ինչ-որ արբեցման տենդով բռնված, նա դուրս էր վազում տնից, ատրճանակը ձեռքին դես ու դեն էր ընկնում պարտեզում և բղավում էր, որ ոչ ոքից չի վախենում և ոչ ոքի թույլ չի տա՝ ո՛չ մարդու, ո՛չ էլ սատանայի՝ մորթել իրեն, ինչպես ոչխարն են մորթում:.
1102 Նա երեսնիվայր ընկած էր մեր պարտեզի խորքում գտնվող, ջրիմուռով ծածկված փոքրիկ լճակում: Նրա մարմնի վրա ուժի գործադրման ոչ մի նշան չկար, իսկ ջուրը երկու ոտնաչափից ավելի խոր չէր: Դրա համար էլ երդվյալների դատարանը, նկատի առնելով հորեղբորս խենթությունները, մահվան պատճառը ճանաչեց ինքնասպանությունը:.
1103 Ես ուրախ էի նրա գնալու համար, որովհետև ինձ թվում էր, թե տնից դուրս նա վտանգից հեռու է: Բայց սխալվեցի: Հորս մեկնելու երկրորդ օրը մայորից մի հեռագիր ստացա, որով նա աղաչում էր ինձ՝ անհապաղ գնալ իր մոտ: Հայրս ընկել էր խոր կավճահորերից մեկի մեջ, որ շատ կան այնտեղ, և պառկած էր անզգա՝ ջարդված գանգով:.
1104 Այս թերթիկը ես գտա հորեղբորս սենյակի հատակին և հակված եմ կարծելու, որ սա այն թղթերից մեկն է, որը պատահաբար մի կողմ է թռել մյուսներից և, դրանով ոչնչացումից խուսափել: Կորիզների մասին եղած հիշատակությունից բացի, այս թղթի մեջ ուրիշ ոչինչ չեմ տեսնում, որ կարողանար օգնել մեզ:.
1105 Հենց նոր մեզ ցույց տված թուղթը դուք պետք է դնեք այն արույրե զարդատուփի մեջ, որ նկարագրեցիք: Դրան դուք պետք է կցեք մի երկտող և այդ երկտողով տեղեկացնեք, որ մնացած բոլոր թղթերը այրել է ձեր հորեղբայրը. մնացել է միայն այս թերթիկը: Դուք դա պիտի հայտնեք այնպիսի բառերով, որոնք վստահություն կներշնչեն:.
1106 Կարծում եմ, որ դրան մենք կարող ենք հասնել օրինական ճանապարհով, բայց չէ՞ որ մենք մեր ցանցը դեռ նոր պիտի հյուսնեք, իսկ նրանք իրենցն արդեն հյուսել են: Ամենից առաջ պետք է վերացնել ձեզ սպառնացող անմիջական վտանգը, իսկ հետո արդեն պարզել այդ խորհրդավոր գործը և պատժել մեղավորներին:.
1107 Ճշգրիտ կերպով կկատարեմ ձեր բոլոր խորհուրդները: Նա սեղմեց մեր ձեռքերն ու, հրաժեշտ տալով, գնաց: Քամին առաջվա պես ոռնում էր, և անձրևը թակում էր լուսամուտները: Թվում էր, թե մոլեգնած տարերքն էր քշել ու բերել մեզ մոտ այդ տարօրինակ պատմությունը, ինչպես փոթորիկը ծովախոտն է բերում, իսկ այժմ նորից կլանել էր:.
1108 Բայց որպեսզի մտածելու արվեստը հասցվի բարձրագույն կետին, անհրաժեշտ է, որ մտածողն օգտագործի բոլոր հավաստի փաստերը, իսկ դրա համար նրան հարկավոր են ամենալայն գիտելիքներ: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դուք մեր մտերմության առաջին օրերին շատ ճիշտ որոշեցիք իմ գիտելիքների սահմանները:.
1109 Անգլիայում առանձնանալու նրա ծայր աստիճանի բուռն հակումը, թելադրում է կարծելու, որ նա ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից վախենում էր: Ուստի մենք, որպես գործնական հիպոթեզ կարող ենք ընդունել, որ դա վախ էր ինչ-որ մեկից կամ ինչ-որ մի բանից. հենց դա էլ ստիպեց նրան լքել Ամերիկան ու հեռանալ:.
1110 Հավանական է, շատ հավանական է, որ նամակ գրողը նավի վրա է գտնվել: Այժմ գործին նայենք մի ուրիշ կողմից: Պոնդիշերի հետ կապված դեպքերի ժամանակ, սպառնալիքից մինչև նրա իրագործումն անցել է յոթ շաբաթ. Դանդիի դեպքի ժամանակ, սպառնալիքի և նրա իրագործման արանքում անցել է ընդամենը երեք-չորս օր:.
1111 Կարծում եմ, որ նավի վրա մի մարդ չէ: Մի մարդը չէր կարող երկու սպանություն կատարել այնպես, որ դատական հետաքննությունը շփոթության մեջ գցի: Այս գործին պետք է որ մասնակցեին մի քանի մարդ, ըստ որում՝ հնարամիտ ու վճռական մարդիկ: Նրանք որոշել են ստանալ իրենց թղթերը, ում ձեռքում էլ որ դրանք լինեն:.
1112 Ամբողջ օրը ես զբաղված էի իմ բժշկական պրակտիկայով և Բեյքր-ստրիտ վերադարձա ուշ երեկոյան: Շերլոկ Հոլմսը դեռ տուն չէր եկել: Համարյա ժամը տասն էր, երբ նա ներս մտավ գունատ ու հոգնած: Մոտեցավ ուտեստի պահարանին, ու կտրելով մի կտոր հաց, սկսեց ագահաբար ծամել ու վրան մեծ-մեծ կումերով ջուր խմել:.
1113 Վերջին ժամանակներս ես հազվադեպ էի տեսնվում Հոլմսի հետ. իմ ամուսնությունը մեզ հեռացրեց իրարից: Ւմ անձնական անամպ երջանկությունը և զուտ ընտանեկան շահերը, որոնք առաջ են գալիս, երբ մարդ առաջին անգամ դառնում է իր սեփական օջախի տերը՝ այս ամենը բավական էր, որպեսզի կլաներ իմ ողջ ուշադրությունը:.
1114 Երբ անցնում էի ինձ լավ ծանոթ դռան մոտով, որն իմ մտքում ընդմիշտ կապված է նշանվելուս ժամանակվա և «Բոսորագույն հետքի» մռայլ իրադարձությունների հիշողության հետ, ինձ համակեց մի սուր ցանկություն նորից տեսնել Հոլմսին և իմանալ, թե այժմ ինչ խնդիրների վրա է աշխատում նրա հիանալի միտքը:.
1115 Հոլմսի անկյունից այնկյուն քայլելը և ողջ արտաքին կերպարանքը շատ բաների մասին էին վկայում. ես լավ գիտեի նրա բոլոր տրամադրություններն ու սովորությունները: Նա նորից գործի էր անցել, իր վրայից թոթափելով նարկոտիկների բերած մշուշոտ անուրջները, և այժմ ինչ-որ նոր հանելուկի թելերն էր արձակում:.
1116 Նա ինձ դիմավորեց առանց խանդավառ զեղումների: Հոլմսը խիստ հազվադեպ էր անձնատուր լինում նման զեղումների, բայց ինձ թվաց, որ ուրախ է իմ գալուն: Համարյա առանց խոսքերի, ձեռքի սիրալիր շարժումով հրավիրեց նստելու, սիգարների տուփը մոտեցրեց ինձ և ցույց տվեց ճամբորդական արկղիկը, ուր պահվում էր գինին:.
1117 Այդ ճիշտ է, որ ես հինգշաբթի օրը եղել եմ քաղաքից դուրս և տուն եմ վերադարձել ամբողջովին ցեխոտված, բայց ախր կոստյումս փոխել եմ, այնպես որ անձրևից ոչ մի հետք չի մնացել: Ինչ վերաբերում է Մերի Ջենին, ապա նա իրոք որ անուղղելի է, և կինս արդեն նախազգուշացրել է, որ ուզում է ազատել նրան:.
1118 Պարզ է՝ քերծվածքներն արել է ինչ-որ մեկը, որը խիստ անփույթ կերպով սրբել է ներբանի եզրերեը, որպեսզի ցեխը մաքրի: Այստեղից, ինչպես տեսնում եք, ես անում եմ կրկնակի եզրակացություն. առաջին, որ դուք դուրս եք եկել վատ եղանակի և, երկրորդ, որ ձեզ բաժին է ընկել լոնդոնյան ծառայի ամենավատ մի նմուշ:.
1119 Դե, իսկ ես գիտեմ, որ աստիճանները տասնյոթն են, որովհետև և՛ տեսել եմ, և՛ դիտել: Ի դեպ, կարծեմ դուք հետաքրքրվում եք այն ոչ մեծ խնդիրներով, որոնց լուծմամբ զբաղվելը իմ արհեստն է: Դուք նույնիսկ բարեհաճել եք իմ փոքրիկ փորձերից երկու-երեքը նկարագրել, ուստի թերևս ձեզ հետաքրքրի ահա այս նամակը:.
1120 Վերջերս Եվրոպայի թագավորական տներից մեկին ձեր մատուցած ծառայույթյունները ցույց տվին, որ ձեզ կարելի է վստահել արտակարգ կարևորություն ունեցող գործեր: Այսպիսի գնահատական մենք ամեն տեղից ստացել ենք ձեր մասին: Այդ ժամին եղեք տանը և ոչ մի վատ բան մի՛ մտածեք, եթե ձեր այցելուն դիմակով ներկայանա:.
1121 Տվյալներ չունենալով՝ տեսական եզրակացություններ անելը վտանգավոր է: Մարդ իր համար իսկ աննկատելի սկսում է փաստերը շուռումուռ տալ, որպեսզի հարմարեցնի իր տեսությանը, փոխանակ տեսությունը փաստերով հիմնավորելու: Բայց ուշադրություն դարձրեք երկտողին: Ի՞նչ հետևություններ կարող եք անել այդ երկտողից:.
1122 Միայն գերմանացիք են այսպես առանց ձևականությունների վարվում իրենց բայերի հետ: Հետևաբար, մնում է միայն իմանալ, թե ինչ է հարկավոր այդ գերմանացուն, որը գրում է բոհեմական թղթի վրա ու գերադասում է դիմակ կրել, միայն թե իր դեմքը ցույց չտա... Ահա և նա ինքը, եթե չեմ սխալվում: Նա մեր բոլոր կասկածները կփարատի:.
1123 Այդ դիմակը, որ նման էր երեսկալի, ըստ երևույթին նա հենց նոր էր դրել, որովհետև երբ ներս մտավ, ձեռքը դեռ չէր իջեցրել: Դատելով դեմքի ներքևի մասից, դա ուժեղ կամքի տեր մարդ էր. հաստ, դուրս ընկած շրթունքը և երկար, ուղիղ կզակը խոսում էին կամակորության հասնող վճռականության մասին:.
1124 Կարծում եմ, որ այդ ջենտլմենը՝ ձեր բարեկամը, արժանի է լիակատար վստահության, և ես կարո՞ղ եմ նրան տեղյակ պահել հույժ կարևորություն ունեցող մի գործի: Եթե այդպես չէ, ես կգերադասեի խոսել ձեա հետ առանձին: Ես վեր կացա, որպեսզի դուրս գնամ, բայց Հոլմսը ձեռքով բռնեց և ետ հրեց բազկաթոռի մեջ:.
1125 Տնտեսուհին հայտնեց, որ նա տնից դուրս է գնացել ժամը իննի սկզբին: Նստեցի բուխարիկի մոտ, որոշելով սպասել նրան, որքան էլ հարկ լինի սպասելու: Ես խորապես հետաքրքրված էի նրա հետաքննությամբ, չնայած դա չուներ տարօրինակ ու մռայլ գծեր, որոնք հատուկ էին իմ՝ մի այլ տեղում պատմած երկու ոճրագործություններին:.
1126 Որքան էլ սովոր էի իմ բարեկամի կերպարանափոխման ընդունակությանը, այնուամենայնիվ, հարկ եղավ երեք անգամ ուշադիր զննել, որպեսզի համոզվեմ, թե դա իրոք Հոլմսն է: Առանց կանգ առնելու գլխով անելով ինձ, նա անհետացավ իր ննջարանում, որտեղից հինգ րոպե հետո դուրս եկավ սև կոստյումով, քաղաքավարի, ինչպես միշտ:.
1127 Դա մի պստլիկ, շքեղ երկհարկանի վիլլա է, ճակատով դարձած դեպի փողոցը, ետևում՝ պարտեզ: Պարտեզի դռնակին՝ խոշոր մի կողպեք: Աջ կողմից լավ կահավորված մեծ հյուրասենյակ՝ բարձր, համարյա մինչև հատակն իջնող պատուհաններով և անգլիական անհեթեթ փականքներով, որոնք երեխան էլ կարող է բացել:.
1128 Տան ետևում ոչ մի առանձին բան, բացի նրանից, որ կառքերի սարայի տանիքից կարելի է հասնել սրահի պատուհանին: Ես պտտվեցի այդ սարայի շուրջը և շատ ուշադիր զննեցի այն, բայց որևէ հետաքրքիր բան չգտա: Հետո անցա փողոցի երկարությամբ և, ինչպես որ սպասում էի, պարտեզի պարսպին կպած նրբանցքում տեսա ախոռը:.
1129 Ես ախոռապաններին օգնեցի ձիերը մաքրելու, որի համար ստացա երկու պենս, մի բաժակ օղի, երկու տուփ ծխախոտ և առատ տեղեկություններ միսս Ադլերի, ինչպես և այնտեղ ապրող մյուս մարդկանց մասին: Այնտեղ ապրողներն ինձ բոլորովին չէին հետաքրքրում, բայց ես ստիպված էի լսել նրանց կենսագրությունները:.
1130 Սերպանտայնի բոլոր ախոռապանները միաձայն այդպես են ասում: Նա ապրում է խաղաղ, երբեմն ելույթներ է ունենում համերգներում, ամեն օր ցերեկվա ժամը հինգին կառքով գնում է զբոսանքի և ճիշտ յոթին վերադառնում ճաշելու: Այլ ժամերի հազվադեպ է դուրս գնում, բացի այն դեպքերից, երբ երգում է:.
1131 Հավանորեն դա հենց այն անձնավորությունն էր, որի մասին լսել էի: Ըստ երևույթին նա շատ էր շտապում և խիստ հուզված էր: Հրամայելով կառապանին սպասել, նա վազելով անցավ դուռն իր առաջ բացող նաժիշտի մոտից, և այնպիսի մարդու տեսքով, որն իրեն տիրոջ պես է զգում այդ տանը: Նա մոտ կես ժամ մնաց այնտեղ:.
1132 Ես հյուրասենյակի պատուհանից տեսնում էի, թե նա ինչպես է առաջ ու ետ քայլում սենյակում, հուզված խոսում ինչ-որ բանի մասին և ձեռքերը թափահարում: Կնոջը չէի տեսնում: Բայց ահա տղամարդը դուրս եկավ փողոց էլ ավելի հուզված: Մոտենալով կառքին, նա գրպանից հանեց ոսկե ժամացույցը և մտազբաղ նայեց նրան:.
1133 Դա այնպիսի մի առիթ էր, Ուոթսն, որը չէր կարելի ձեռքից բաց թողնել: Արդեն մտածում էի՝ որն է լավը՝ վազել նրա ետևից, թե լանդոյի պոչից կպչել, երբ հանկարծ մի կեբ երևաց փողոցում: Կառապանը երկու անգամ նայեց այսպիսի անբարետես նստողին, բայց ես կեբի մեջ թռա ավելի շուտ, քան թե նա կարողացավ որևէ բան առարկել:.
1134 Այդ մասին հիշելուց էր, որ ես այժմ սկսեցի քրքջալ: Ըստ երևույթին, նրանք ինչ-որ ձևականություններ չէին կատարել, և քահանան կտրականապես հրաժարվում էր առանց վկայի ամուսնության ծեսը կատարել: Իմ հաջողակ հայտնվելը եկեղեցում փեսացուին ազատեց առաջին իսկ հանդիպածի համար փողոց վազելու անհրաժեշտությունից:.
1135 Արդեն մթնում էր, փողոցում նոր-նոր լապտերները վառվեցին, և մենք սկսեցինք ետ ու առաջ քայլել Բրայոնի-Լոջի կողքով, սպասելով նրա բնակիչների վերադարձին: Տունը ճիշտ այնպիսին էր, ինչպես որ պատկերացնում էի Շեռլոկ Հոլմսի համառոտ նկարագրությունից, սակայն վայրը բոլորովին էլ այնպես ամայի չէր, ինչպես սպասում էի:.
1136 Ինչո՞ւ նա պետք է մեկ ուրիշին հաղորդակից դարձնի իր գաղտնիքին: Նա կարող էր վստահել իրեր թաքցնելու իր սեփական ընդունակությանը, բայց հազիվ թե վստահ լիներ, որ գործողության մարդը, եթե նրան տեղյակ պահեր իր գաղտնիքին, կկարողանար դիմադրել քաղաքական կամ որևէ այլ կարգի ազդեցության:.
1137 Այդ րոպեին փողոցի ոլորանում երևաց կառքի կողքի լապտերների լույսը, և փոքրիկ, շքեղ լանդոն մոտեցավ Բրայոնի-Լոջի դռներին: Երբ կառքը կանգ առավ, անկյունում խմբված շրջմոլիկներից մեկը առաջ նետվեց՝ մի պղնձադրամ վաստակելու հույսով դռնակները բանալու, բայց նույն նպատակով մոտեցած մի ուրիշ շրջմոլիկ հրեց նրան:.
1138 Կատաղի կռիվ սկսեց: Շրջմոլիկներից մեկի կողմ անցած երկու գվարդիականները և դանակ սրողը, որը նույնպիսի եռանդով պատշտպանում էր մյուսին, կրակի վրա յուղ էին ածում: Կառքից իջնելով, լեդին մի ակնթարթում ընկավ տաքացած, գզվռտվող մարդկանց խառնակույտի մեջ, որոնք կատաղորեն թակում էին իրար բռունցքներով ու փայտերով:.
1139 Սակայն, մոտենալով նրան, նա հանկարծ ճչաց ու ցած ընկավ արյունոտված դեմքով: Երբ Հոլմսը ընկավ, զինվորները փախան մի կողմ, քրջոտները՝ մյուս: Մի քանի անցորդներ, որոնք ավելի կարգին տեսք ունեին և չէին մասնակցել տուրուդմփոցին, վազելով մոտեցան, որպեսզի պաշտպանեն լեդիին և վիրավորին օգնություն ցույց տան:.
1140 Հոլմսին կամացուկ ու հանդիսավորությամբ ներս տարան Բրայոնի-Լոջ և պառկեցրին հյուրասենյակում, մինչդեռ ես շարունակում էի պատուհանի մոտի իմ պոստից հետևել այդ անցուդարձին: Լամպերը վառվում էին, սակայն վարագույրներն իջեցրած չէին, այնպես որ ես կարող էի տեսնել Հոլմսին, որը պառկած էր բազմոցի վրա:.
1141 Դա ամենահզոր դրդիչն է, որից ես շատ անգամ եմ օգտվել: Ես այդ բանն օգտագործեցի Դառլինգտոնի սկանդալի ժամանակ, ինչպես և Արնսվորի պալատի գործում: Ամուսնացած կինը փրկում է իր երեխային, չամուսնացածը՝ թանկարժեք զարդերի գզրոցը: Ինձ համար պարզ էր, որ այդ տիկնոջ աչքում մեր որոնածից ավելի թանկ բան չկար:.
1142 Նա նետվեց փրկերլու հենց այդ: Հրդեհի տագնապը հիանալի խաղացվեց: Այդքան ծուխն ու աղմուկ-աղաղակը հերիք էին նույնիսկ պողպատե ջղերը ցնցելու համար: Իրենը վարվեց ճիշտ այնպես, ինչպես որ ես սպասում էի: Լուսանկարը գտնվում է զանգի թելից մի փոքր վերև տեղավորված գաղտնարանում, տախտակե շարժական դռնակի ետևը:.
1143 Իրենը մի ակնթարթում հայտնվեց այնտեղ, և ես նույնիսկ նկատեցի լուսանկարի ծայրը, երբ նա կիսով չափ դուրս էր հանել այն: Իսկ երբ ես բղավեցի, որ դա կեղծ տագնապ է, Իրենը նորից լուսանկարն իր տեղը դրեց, մի թռուցիկ ակնարկ նետեց հրթիռի վրա ու դուրս վազեց սենյակից, որից հետո ես այլևս նրան չեմ տեսել:.
1144 Սենյակում ամբողջ կահկարասին անկարգորեն շարժված էր տեղից, դարակները դատարկ էին, արկղերը՝ բաց. երևում է տանտիրուհին փախուստից առաջ շտապ-շտապ խառնշտորել էր դրանք: Հոլմսը նետվեց դեպի զանգի թելը, մի կողմից հրեց փոքրիկ շարժական դռնակը և, ձեռքը մտցնելով գաղտնարանի մեջ, դուրս հանեց մի լուսանկար ու մի նամակ:.
1145 Ձեր հասցեն տվել էին ինձ: Բայց և այնպես դուք ստիպեցիք ինձ բացել այն, ինչ որ ուզում էիք իմանալ: Չնայած իմ կասկածներին, ես չէի ուզում վատ բան մտածել այդպիսի բարի, սիրելի ծեր քահանայի մասին... Բայց դուք գիտեք, որ ես ինքս դերասանուհի եմ եղել: Տղամարդու կոստյումն ինձ համար նորություն չէ:.
1146 Մենք որոշեցինք՝ քանի որ մեզ հետապնդում է այդպիսի ուժեղ մի հակառակորդ, փրկության լավագույն միջոցը կլինի փախուստը: Եվ ահա, վաղը գալով, դուք բույնը դատարկ կգտնեք: Ինչ վերաբերում է լուսանկարին, ապա ձեր այցելուն կարող է հանգիստ լինել. ես սիրում եմ մի մարդու, որը նրանից ավելի լավն է:.
1147 Թագավորը կարող է անել այն ամենը ինչ ուզում է, առանց վախենալու այն կնոջ հարուցելիք արգելքներից, որին նա այնքան չարիք է պատճառել: Լուսանկարը ես կպահեմ ինձ մոտ իմ անվտանգության համար, նրա համար, որպեսզի ունենամ մի զենք, որն ապագայում ինձ պաշտպանի թագավորի ամեն մի թշնամական քայլից:.
1148 Շատերը հավանություն էին տալիս դրան, ասելով, որ Մոդեստ Ալեքսեյիչն արդեն աստիճանների տեր է և երիտասարդ չէ, ու թերևս աղմկոտ հարսանիքը կարող էր անվայելուչ թվալ. և ձանձրալի էլ է երաժշտություն լսելը, երբ հիսուներկու տարեկան աստիճանավորը ամուսնանում է մի աղջկա հետ, որի տասնութ տարին հազիվ է լրացել:.
1149 Ասում էին նաև, որ այդ ճանապարհորդությունը դեպի վանք Մոդեստ Ալեքսեյիչը, իբրև իր կանոններն ունեցող մարդ, ձեռնարկել էր ճիշտն ասած նրա համար, որպեսզի հասկացնի իր ջահել կնոջը, ամուսնության մեջ էլ նա առաջին տեղը տալիս է կրոնին ու բարոյականությանը: Նորապսակներին ճանապարհ էին դնում:.
1150 Ա՜նյա: Ա՜նյա, մի խոսք ասեմ: Անյան լուսամատից թեքվում էր դեպի նա, և հայրը ինչ-որ բան էր շշնջում, գինու հոտ փչելով վրան, փչում էր ականջին, այնպես որ ոչինչ չէր կարելի հասկանալ, և խաչակնքում էր աղջկա դեմքը, կուրծքը, ձեռքերը. ընդսմին նրա շունչը կտրվում էր. աչքերում արցունքներ էին շողում:.
1151 Նորապսակները մենակ մնացին: Մոդեստ Ալեքսեյիչը զննեց կուպեն, իրերը դասավորեց դարակներին ու ժպտալով նստեց իր ջահել կնոջ դիմաց: Դա միջահասակ, բավական գեր, թմբլիկ, շատ կուշտ, երկար այտամորուսներով ու անբեղ մի աստիճանավոր էր, և նրա ածիլած, կլոր, հատու գծագրված կզակը կրունկի էր նմանվում:.
1152 Իսկ պետք է ասել, որ այն ժամանակ նոր էր Կոսոռոտովի մոտ վերադարձել իր կինը, մի կռվարար ու թեթևամիտ անձնավորություն, որի անունը Աննա էր: Հուսով եմ, որ երբ ես երկրորդ կարգի Աննա ստանամ, նորին պայծառափայլությանը առիթ չի ունենա ինձ նույն բանն ասելու: Նա ժպտում էր իր մանր աչքերով:.
1153 Կինը նույնպես ժպտում էր, հուզվելով այն մտքից, որ այս մարդը ամեն րոպե կարող է նրան համբուրել իր լիքը, թաց շրթունքներով, և որ ինքը արդեն իրավունք չունի մերժելու նրա այդ ցանկությանը: Ամուսնու թմբլիկ մարմնի փափուկ շարժումները նրան վախեցնում էին, նա և՛ սարսափում էր, և զզվում:.
1154 Երբ մայրը մեռավ, հայրը, Պյոտր Լեոնտիչը, որը գիմնազիայում վայելչագրության և նկարչության ուսուցիչ էր, իրեն գինու տվեց, կարիքի մեջ ընկան. տղաները կոշիկ ու կրկնակոշիկ չունեին, հորը քարշ էին տալիս հաշտարարի մոտ, գալիս էր դատական պրիստավը և կահկարասին վերգիր անում... Ի՜նչ ամոթ:.
1155 Անյան պետք է խնամեր հարբած հորը, կարկատեր եղբայրների գուլպաները, շուկա գնար և, երբ գովում էին նրա գեղեցկությունը, ջաելությունը, նրբագեղ շարժումները, նրան թվում էր, թե ամբողջ աշխարհը տեսնում է նրա էժանագին գլխարկը և կոշիկների ծակերը, որոնք թաքցնելու համար վրան թանաք էր քսել:.
1156 Գնացքն էր կանգնել կիսակայարանում: Կառամատույցից այն կողմ աշխուժորեն հարմոն ու էժանագին ճղճըղան ջութակ էին նվագում, իսկ լուսնի լույսով ողողված բարձր կեչիների ու բարդիների հետևից, ամառանոցների հետևից հասնում էին զինվորական նվագախմբի հնչյունները. ըստ երևույթին ամառանոցներում պարերեկո էր:.
1157 Կառամատույցում զբոսնում էին հովեկներ ու քաղաքի բնակիչներ, որոնք լավ եղանակին այստեղ էին գալիս օդ շնչելու: Այստեղ էր նաև Արթինովը, այդ ամբողջ ամառանոցային վայրի տերը, մեծահարուստ, բարձրահասակ: դեմքով հայի նմանվող, չաղ, սևահեր, դուրս պրծած աչքերով ու տարօրինակ զգեստով մի մարդ:.
1158 Թղթախաղի ժամանակ հավաքվում էին աստիճանավորների կանայք, տգեղ, անճաշակ զուգված, խոհարարուհիների պես կոպիտ, և բնակարանում սկսվում էին նույնպսի տգեղ ու անճաշակ բամբասանքները, ինչպես աստիճանավորների կանայք իրենք էին: Պատահում էր, որ Մոդեստ Ալեքսեյիչը Անյայի հետ թատրոն էր գնում:.
1159 Անյան գլուխ էր տալիս, և իրոք նրա գլուխը չէր պոկվում, բայց դա տանջալի էր: նա անում էր այն ամենը, ինչ որ ուզում էր ամուսինը, և չարանում էր ինքն իր վրա, որ ամուսինը խաբեց նրան ինչպես վերջին հիմարի: Ինքը նրա հետ ամուսնացել էր փողի համար, մինչդեռ ինքը հիմա ավելի քիչ փող ուներ, քան մինչև ամուսնանալը:.
1160 Պետական ծառայության մեջ գտնվող մարդու համար ամոթալի է այդպիսի թուլությունը: Չեմ կարող ձեզ չհիշեցնել այն հանրահայտ փաստը, որ ընդունակ շատ մարդկանց կործանել է այդ մոլությունը, մինչդեռ ժուժկալության դեպքում, նրանք, թերևս, ժամանակի ընթացքում կարողանային բարձրաստիճան մարդիկ դառնալ:.
1161 Նրա միջոցով ես կարող եմ ստանալ ավագ զեկուցողի պաշտոնը: Մեկնեցին պարահանդես: Ահա և ազնվականների ակումբը և շքամուտքն ու բարապանը: նախասենյակը կախարաններով հանդերձ, մուշտակներ, դես-դեն վազվզող լակեյներ, միջանցուկ քամուց հովհարներով պաշտպանվող դեկոլտեավոր տիկնայք. լուսագազի և զինվորների հոտ է փչում:.
1162 Երբ Անյան ամուսնուն թևանցուկ արած, սանդուղքով վեր բարձրանալիս, լսեց երաժշտության ձայնը և հսկայական հայելու մեջ տեսավ իրեն ամբողջովին, բազմաթիվ լույսերով լուսավորված, ապա նրա հոգում արթնացավ ուրախության և երջանկության այն նախազգացումը, որ նա ունեցել էր կիսակայարանում լուսնյակ գիշերով:.
1163 Նա հաջողություն ուներ տղամարդկանց մոտ, դա պարզ էր, և այլ կերպ չէր էլ կարող լինել, նա հուզմունքից շնչահեղձ էր լինում, ձեռքերում ջղաձգաբար սեղմում էր հովհարը և խմել էր ուզում: Հայրը, Պյոտր Լեոնտիչը, ճմռթված ֆրակով, որից բենզինի հոտ էր գալիս, մոտեցավ նրան և պարզեց կարմիր պաղպաղակով ափսեն:.
1164 Մի գավաթ թեյի համար Անյան մեկ ռուբլուց պակաս չէր վերցնում, իսկ վիթխարի սպային հարկադրեց խմել երեք գավաթ: Մոտեցավ մեծահարուստ, ուռուցիկ աչքերով, շնչարգելությամբ տառապող Արթինովը, բայց արդեն ոչ այն տարօրինակ տարազով, որով նրան տեսել էր Անյան ամառը, այլ ֆրակով ինչպես բոլորը:.
1165 Ի՜նչ անտեղի էր այդ հիշողությունը: Երբ խրճիթներում ինքնաեռները հանգան, և հոգնած բարեգործուհիները գոյացած դրամը հանձնեցին բերանում քար պահած տարեց տիկնոջը, Արթինովը Անյային թևանցուկ արած տարավ դահլիճ, որտեղ ընթրիք էր պատրաստած բարեգործական շուկայի բոլոր մասնակիցների համար:.
1166 Դրանից հետո Անյան արդեն ոչ մի ազատ օր չուներ, որովհետև նա մասնակցում էր մե՛րթ պիկնիկի, մե՛րթ զբոսանքի, մե՛րթ թատրոնի: Ամեն օր նա տուն էր վերադառնում լուսադեմին և պառկում էր հյուրասենյակում, հատակին, հետո բոլորին սրտառուչ պատմում էր, թե ինչպես ինքը քնում է ծաղիկների տակ:.
1167 Անկայի աղեղնազենի կոթը սև պլաստմասսայից էր, իսկ լարը՝ քրոմային պողպատից, ու ձգվում էր անձայն սահող լծակի մի շարժումով: Անտոնը դեմ էր նորույթներին. նրա մարտական զենքը հին էր՝ մարշալ Տոցի, Պիցա Առաջին թագավորի ոճով, պղնձակուռ, անվակով, որի վրա փաթաթվում էր եզան ջլերից պատրաստած լարը:.
1168 Ինչ վերաբերում է Պաշկային, ապա նա վերցրել էր օդաճնշիչ հրացան: Աղեղնազենը նա համարում էր մարդկության մանկություն, քանի որ ծույլ էր ու հյուսնի արհեստից բան չէր հասկանում: Նրանք մոտեցան հյուսիսային ափին, որտեղ զառիթափի դեղին ավազների միջից դուրս էին ցցվել սոճիների ծուռումուռ արմատները:.
1169 Պաշկային համակեց սովորական անորոշ հիացմունքը, որն ինքը միշտ զգում էր, երբ Տոշկայի հետ փախչում էր գիշերօթիկից, ու առջևում օրն էր, լրիվ անկախ օր՝ չհետախուզված տեղերով, գետնամորիով, ամայի, տոթակեզ մարգագետիններով, մոխրագույն մողեսներով, անսպասելի հայտնվող աղբյուրների սառնորակ ջրով:.
1170 Սոճուտը ցանցառ էր, և նրանք անընդհատ սայթաքում էին գետնին թափված փշատերևների վրայով քայլելիս: Արևի շեղ ճառագայթները թափանցում էին սլացիկ բների արանքներից, ու հողը ծածկված էր ոսկեգույն ցոլքերով: Խեժի, լճի ու մորու հոտը բռնել էր անտառը, երկնքում գեղգեղում էին անտեսանելի թռչնակները:.
1171 Ափսոս: Նա հիշեց, ինչպես ձմռանը ինքն ու Պաշան մի ամբողջ ժամ ձնագնդով խփում էին պարսպասյան թուջե կոնին: Ձնագնդերը նետում էին քսան, տասնհինգ և տասը քայլից, ու ոչ մի կերպ չէին կարողանում նշանին խփել: Անտոնն ամբողջ ուժով խզակոթը սեղմեց ուսին: Անկան շատ մոտ է կանգնած, մտածեց նա:.
1172 Չծալվող ոտքերով առաջ գնալով, նա քայլեց արահետով: Պաշկան կարմիր տոպրակով սրբեց դեմքը, հետո թափ տալով բացեց ու նորից կապեց գլխին: Անկան կռացավ ու գետնից վերցրեց իր աղեղնազենը: Եթե նա դրանով հիմա խփի գլխիս, մտածեց Անտոնը, ես միայն շնորհակալություն կասեմ նրան: Բայց Անկան նույնիսկ չնայեց նրան:.
1173 Բայց նա նույնիսկ քայլերը չդանդաղեցրեց: Դա կնշանակի՝ ընդմիշտ, մտածեց նա: Նա կարդացել էր, որ այդպես շատ հաճախ է լինում: Նրանք ավելի շուտ դուրս եկան լքված ճանապարհը, քան կարծում էին: Արևը բարձրացել էր, ու սոսկալի շոգ էր: Ծառերի սուր փշերը լցվել էին նրա ծոցը ու ծակծկում էին:.
1174 Հիմա, ամպրոպից հետո: Այ, նայեք, խոտը տրորված է: Այ սա էլ... Պաշկայի բախտը բերում է, մտածեց Անտոնը: Նա սկսեց զննել ճանապարհի վրա դրոշմված հետքերը ու նույնպես տեսավ տրորված խոտն ու դողերից մնացած սև շերտն այնտեղ, որտեղ ավտոմեքենան արգելակել էր բետոնի մեջ եղած ճեղքի պատճառով:.
1175 Ձին քրտնել էր և հազիվհազ առաջ էր գնում երերուն վարգով: Ռումատան ծնկներով սեղմում էր նրա կողերը, ձեռնոցով խփում էր նրա ականջների մեջտեղը, բայց հովատակը միայն տրտում թափահարում էր գլուխը, առանց ընթացքն արագացնելու: Ճանապարհի երկայնքով աճած թփերը աղջամուղջում նման էին քարացած ծխի քուլաների:.
1176 Պղտոր երկնքում դողդողում էին հատուկենտ դժգույն աստղերը: Մերթ ընդ մերթ փչում էր մեղմ քամին, որը միաժամանակ և՛ տաք էր, և՛ սառը, ինչպես միշտ լինում է աշնանը տոթ, փոշոտ ցերեկներով և ցուրտ գիշերներով այս ծովափնյա երկրում: Ռումատան ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ և սանձն ազատ թողեց:.
1177 Հարյուրավոր մղոններով, Նեղուցի ափերից մինչև Զկռտացող անտառի սայվան, տարածվում էր այդ երկիրը՝ պարուրված մոծակների ամպերով, կտրտված ձորակներով, ողողված ճահիճներով, վարակված տենդով, ժանտամահով ու զազրահոտ հարբուխով: Ճանապարհի ոլորանում թփերի մոտից անջատվեց մի սև կերպարանք:.
1178 Անաղմուկ ծուղակներ չեն լինում: Ավազակներին մատնում է աղեղնալարի ճտճտոցը, գորշ գրոհայինները չեն կարողանում զսպել զզվելի գարեջրից առաջացող զկռտոցը, բարոնի դրուժիննիկները ագահորեն ֆսսացնում են ու զրնգացնում երկաթե զենքերը, իսկ վանականները՝ ստրուկ որսացողները, աղմուկով քորվում են:.
1179 Ազնվականներն իրենց հիմարության ու գոռոզության պատճառով բան չեն հասկանում քաղաքականությունից, բայց երկար սրեր ունեն ու չեն սիրում գորշերին: Ինչո՞ւ քաղաքացի Կիունը անշահախնդիր պաշտպանություն չխնդրի հիմար ու գոռոզ ազնվականից: Եվ վերջ: Ես ոչ մի բան էլ չեմ ստուգի: Ես դրա կարիքը չունեմ:.
1180 Շա՜տ լավ, շա՜տ պատվավոր գործ է: Երեկոյան ժամը վեցին մտնում ես գարեջրատուն ու նստում իմ սեղանի մոտ: Պանդոկապանը շտապ ինձ է մոտենում առաջին գավաթով: Ինչքան ուզեմ , կխմեմ, գարեջրի համար վճարում է դոն Ռեբան, ավելի ճիշտ՝ ոչ ոք չի վճարում: Ես նստում եմ, գարեջուր խմում ու ականջ դնում:.
1181 Նրանց աչքերում ես տեսնում եմ միայն իմ ուզածը՝ շնային հավատարմություն, հարգալից վախ ու մի սքանչելի անզոր ատելություն: Ես անպատիժ կարող եմ ձեռք գցել աղջիկներին ու կսմթել կանանց՝ աժդահա ամուսինների աչքի առաջ, ու նրանք միայն ստորաքարշորեն կհռհռան... Հրաշալի դատողություն է, չէ, ազնվազարմ դոն:.
1182 Նա չէր հասկանա: Ու ես նրան պատմեցի, որ երբ Վագա Անվի մարդիկ լրտես են բռնում, պատռում են նրա փորը ու մեջը պղպեղ լցնում... Իսկ հարբած զինվորները լրտեսին խցկում են պարկն ու խեղդում արտաքնոցում: Ու սա զուտ ճշմարտություն է, բայց նա չհավատաց ինձ: Նա ասաց, որ դպրոցում նրանք այդպիսի բաներ չեն անցել:.
1183 Մենք սիրում ու գնահատում ենք այդ հասարակ ու գռեհիկ ջահելներին, մեր գորշ մարտական անասունին: Նրանք հարկավոր են մեզ: Այսուհետև ռամիկը պետք է լեզուն քաշի իրեն, եթե չի ուզում ճոճվել կախաղանից: – Նա ծիծաղեց, որովհետև գերազանց արտահայտվեց՝ գորշ զորանոցների լավագույն ավանդույթներով:.
1184 Փռչոտ թաթով նա բռնել էր տապարը, երևում է, հենց նոր էր շներին մորթել ճաշի համար, ու հիմա քրտնել էր ու դուրս էր եկել հանգստանալու: Աստիճաններին տրտում նստել էր մի գորշ գրոհային, մարտական կացինը դրած ծնկների արանքը: Կացնի կոթը մի կողմ էր թեքել նրա մռութը: Երևում էր, որ նրա սիրտը խառնում էր շատ խմելուց:.
1185 Ոնց է ուզում թափել օրվա ընթացքում կուտակված ատելությունը և, կարծես, բան չի ստացվի: Մնանք մարդասեր: Ներենք բոլորին ու խաղաղ լինենք աստվածների պես: Թող նրանք կոտորեն ու պղծեն, մենք խաղաղ կլինենք աստվածների պես: Աստվածները շտապելու տեղ չունեն, նրանց առջևում հավերժությունն է:.
1186 Ստուգում, երկիմաստ առակների զգույշ փոխանակում... Շաբաթներով զզվում ես հազարումի տականքների հետ խոսելուց, իսկ երբ իսկական մարդու ես հանդիպում՝ խոսելու ժամանակ չի լինում: Պետք է թաքցնել նրան, փրկել, ապահով տեղ ուղարկել, և նա գնում է, այդպես էլ չհասկանալով՝ բարեկամի՞ էր հանդիպել, թե քմահաճ վիժվածքի:.
1187 Ինչևիցե, սա մի արտասովոր անտառ էր: Այստեղ աճում էին ամուր, սպիտակ բներով վիթխարի ծառեր, որպիսիք կայսրությունում ուրիշ ոչ մի տեղ չէին աճում, ո՛չ Իրուկանի դքսությունում, ո՛չ էլ մանավանդ Սռան առևտրական հանրապետությունում, որը վաղուց իր բոլոր անտառները օգտագործել էր նավեր սարքելու համար:.
1188 Առավոտյան այս ճանապարհով ձգվում էին հանքանյութով բեռնված սայլերը, իսկ գիշերները ճանապարհը ամայի էր, որովհետև շատ քիչ կտրիճներ էին համարձակվում այդտեղով քայլել աստղերի լույսի տակ: Ասում էին, որ գիշերները Հայր ծառին նստած կռնչում է Սիու թռչունը, որին ոչ ոք չի տեսել, որովհետև նա սովորական թռչուն չէ:.
1189 Ասում էին, որ անձրևոտ գիշերներին կուռքերը դուրս են գալիս հողի միջից, մոտենում են ճանապարհին ու նշաններ տալիս: Ու նաև ասում էին, որ երբեմն մեռյալ պատուհաններում վառվում է ոչ մարդկային մի լույս, ինչ-որ ձայներ են լսվում, և ծխնելույզից դուրս եկող ծուխը սյան պես ձգվում է մինչև երկինք:.
1190 Վախդ պիտի զսպեիր, որ կարողանայիր նրա վրա նայել: Պատուհանից փչում էր քաղցր ու թախծոտ մի հոտ, և շրջակա ծառերի վրա ստվերներ էին քայլում: Բոլոր կողմերից մարդիկ էին գալիս լսելու խենթ Իրմայի պատմածը: Իսկ դրա վերջն այն եղավ, որ գրոհայինները եկան ու, նրա ձեռքերը ոլորելով, տարան Արկանար քաղաքը:.
1191 Հայր Կաբանին անշարժ նստել էր, կախ ընկած այտերով դեմքը ափերի մեջ առած: Կիսաճերմակ փռչոտ հոնքերը կախվել էին այտերի վրա, ինչպես չոր խոտն է ցած կախվում ձորի պռնկից: Ամեն անգամ շունչ քաշելիս ծակոտկին քթի ռունգերից սուլոցով դուրս էր թռչում օդը, որ հագեցված էր չմարսված ալկոհոլով:.
1192 Ատամների արանքից սուլելով, Ռումատան որոշ ժամանակ նայում էր նրան: Հետո վեր կացավ սեղանի մոտից ու գնաց մառան: Մառանում շաղգամի կույտի ու թեփի արանքում փայլփլում էին ապակե խողովակները, օղեթոր սարքը, որը բնածին ինժեներ, բնածին քիմիկոս և վարպետ-ապակեգործ հայր Կաբանիի զարմանահրաշ ստեղծագործությունն էր:.
1193 Կրունկներով տրորելով փշրված ապակու բեկորները, Ռումատան հասավ մյուս անկյուն ու վառեց էլեկտրական լապտերը: Այնտեղ, հնոտիքի կույտի տակ սիլիկատե պահարանի մեջ դրված էր «Միդաս» փոքրիկ դաշտային սինթեզատորը: Ռումատան մի կողմ նետեց հնոտիքը, սկավառակի վրա հավաքեց մի քանի թիվ ու բարձրացրեց պահարանի կափարիչը:.
1194 Նույնիսկ էլեկտրական սպիտակ լույսի տակ սինթեզատորը շատ արտառոց տեսք ուներ այդ աղբակույտի մեջ: Ռումատան ձագարի մեջ մի քանի բահ թեփ լցրեց, և սինթեզատորը կամացուկ երգեց, ինքնաբերաբար միացնելով ինդիկատորային վահանը: Ռումատան ժանգոտած դույլը կոշիկի քթով մոտեցրեց ելքի փողրակին:.
1195 Կեցցե՛ս, Տոշկա՜: Նա նույնիսկ նայեց շուրջը, բայց լեփ-լեցուն դահլիճ չկար, այլ կային միայն բորբոսնած ու սևացած գերանակապ պատեր, որոնց վրա շերտ-շերտ մուր էր նստած: Դրսում կամացուկ վրնջաց ու սմբակներով դոփեց խամախարյան հովատակը: Լսվեց ցածր համաչափ դռռոց, որը շատ ծանոթ էր ու այստեղ միանգամայն անհավատալի:.
1196 Նա պատրաստ էր նետվել դոնին ընդառաջ, գրկել, համբուրել նրան, բայց ոտքերը, ենթարկվելով վարվելակարգին, իրենք իրենց ծալվեցին, հանդիսավոր զնգացին կոշկախթանները, աջ ձեռքը մի լայն կիսաշրջան կատարեց սրտից դեպի մի կողմ, իսկ գլուխն այնքան կռացավ, որ կզակը կորավ օձիքի փրփրադեզ ժանյակների մեջ:.
1197 Ի հայտ է եկել ինչ-որ մշտական գործոն: Եվ դա արտահայտվում է նրանով, որ դոն Ռեբան, կարծես, գիտակցորեն, թագավորության մեջ եղած ողջ գորշությունը հրահրում է ուսյալների դեմ: Նա, ով թեկուզ մի փոքր վեր է միջին գորշ մակարդակից, սպառնալիքի տակ է: Դուք լսե՛ք ինձ, դոն Կոնդոր, սրանք հույզեր չեն, սրանք փաստեր են:.
1198 Կախում են նրանց գլխիվայր ու լրիվ մերկ: Երեկ իմ փողոցում ոտքի տակ էին գցել մի ծերուկի և ծեծում էին, որովհետև իմացել էին, որ նա գրագետ է: Ասում են, որ երկու ժամ անընդհատ անխնա տրորել ու ջարդել են նրան այդ բութ ու քրտնած հաստամռութ գազանները... – Ռումատան զսպեց իրեն և վերջացրեց հանգիստ:.
1199 Սարսափելին, Անտոն, մարդկային կերպարանքը կորցնելն է: Հոգին կեղտոտելը, դաժանանալը: Մենք այստեղ աստվածներ ենք, Անտոն, և պետք է ավելի խելոք լինենք առասպելների աստվածներից, որոնց այստեղի մարդիկ մի կերպ արարում են ըստ իրենց պատկերի ու նմանության: Եվ չէ՞ որ մենք քայլում ենք ճահճի եզրով:.
1200 Երբեմն հանկարծ սարափահար գիտակցում եմ, որ վաղուց արդեն Ինստիտուտի աշխատակիցը չեմ, այլ այդ Ինստիտուտի թանգարանի ցուցանմուշը՝ առևտրական ֆեոդալական Աոան հանրապետության գերագույն դատավորը, և որ այդ թանգարանում կա մի սրահ, որտեղ ինձ կտեղավորեն: Ահա թե ինչն է ամենից սարսափելին՝ դերի մեջ մտնելը:.
1201 Այն ամենը ինչին նա ականատես է եղել այս մոլորակում տասնհինգ տարի աշխատելու ընթացքում, այս կամ այն կերպ տեղավորվում է բազիսի տեսության շրջանակներում: Ու երբ ես նրան ասում եմ ֆաշիզմի, գորշ գրոհայինների, քաղքենիության աշխուժացման մասին, նա դրանք ընկալում է որպես հուզական արտահայտություններ:.
1202 Հո՜ չկտրեց դոն Տամեոն... Վերջին ժամանակներս գվարդիայում հայտնվել են սիրողներ, որոնք հայտարարում են, թե ազնիվ մարտի համար նրանք մի սուր ունեն, իսկ մյուս սուրը հատուկ օգտագործում են փողոցային հետապնդումների ժամանակ, ինչը դոն Ռեբայի ջանքերով չափազանց շատացել է փառապանծ Արկանարում:.
1203 Այստեղ մենք առողջ, ինքնավստահ տղաներ ենք, հոգեպես ամրապնդված և պատրաստ ամեն ինչի: Մենք պինդ նյարդեր ունենք. մենք կարող ենք դեմքներս շրջել, երբ խոշտանգում են մարդկանց ու կախաղան հանում: Մենք չտեսնված դիմացկուն ենք. ընդունակ ենք դիմանալու անհուսալի ապուշների բարբաջանքներին:.
1204 Կզբաղվեմ Բուդախով, եթե ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեմ: Ամենագիտուն բժիշկ Բուդախ: Բնիկ իրուկանցի, հռչակավոր բժիշկ, որին Իրուկանի հերցոգը քիչ մնաց ազնվականի կոչում շնորհեր, բայց հետո միտքը փոխեց ու բանտարկեց աշտարակում: Նա կայսրությունում ամենախոշոր մանագետն է թունաբուժության գծով:.
1205 Դա պարզելու համար դոն Կոնդորը մտադիր է կապվել մեր բարեկամ Շուտուլետիդովոդուսի՝ նախնադարյան մշակույթների գծով մասնագետի հետ, որը հիմա ընկնավոր շաման է մի քառասունհինգ անուն ունեցող ցեղապետի մոտ: Եթե, այնուամենայնիվ, դու Արկանարում ես, ապա քեզ ամենից առաջ կարող էին բռնել Վագա Անվի մարդիկ:.
1206 Առանց որևէ չար մտքի, պարզապես ձանձրույթից և գերհյուրընկալությունից: Ցանկացել է քեֆ անել ազնվազարմ զրուցակցի հետ ու ճանապարհներին կանգնեցրել է իր դրուժիննիկներին: Եվ դու նստած կմնաս գարշահոտ խոհանուցում մինչև դոները կուշտ կլակեն ու նոր կբաժանվեն իրարից: Այս դեպքում էլ քեզ ոչ մի բան չի սպառնում:.
1207 Նա անչափ վտանգավոր է, որովհետև լեղապարկի նոպաների ժամանակ այնպիսի հրամաններ է արձակում, որ ծառաները չեն հասցնում նրա զնդանից դուրս տանել դիակները: Եվ, վերջապես, ամենագլխավորը: Գլխավորը ո՛չ այն պատճառով, որ առավել հավանական է: Դոն Ռեբայի գորշ պարեկները: Մեծ ճանապարհներին վխտող գրոհայինները:.
1208 Հետո մի անգամ էլ դուրս վազեց սենյակից և քարշ տալով բերեց մի դատարկ տաշտ ու շերեփ: Ռումատան մահճակալից թռավ հատակին, հանեց մաշված, գեղեցիկ ասեղնագործած գիշերանոցն ու զրնգոցով պատյանից դուրս քաշեց գլխավերևում կախված սուսերը: Տղան, համենայն դեպս զգուշանալով, կանգնեց բազկաթոռի հետևը:.
1209 Տղան մի դժգոհ հայացք նետեց մայկայի վրա: Արկանարյան ծառաները վաղուց արդեն հազարումի բաներ էին փսփսում դրա մասին: Բայց այստեղ Ռումատան ոչինչ չէր կարող անել՝ զուտ մարդկային բնական զզվանքից: Երբ նա սկսեց հագնել կարճ վարտիքը, տղան գլուխը շրջեց, ու շրթունքների շարժումից երևաց, որ հայհոյում է սատանային:.
1210 Սակայն, բնականաբար, դա կարելի էր անել միայն կանանց միջոցով, իսկ Ռումատան այստեղ էլ աչքի էր ընկնում հետախույզին անթույլատրելի պահանջկոտությամբ: Կնամեծար և թեթևսոլիկ երիտասարդը, որը մայրաքաղաքից գավառ էր աքսորվել սիրային արկածի պատճառով մենամարտելու համար, պետք է գոնե մի քսան սիրուհի ունենար:.
1211 Ռումատան սիրահետողի իր համբավը պահպանում էր նողկալիորեն այլասերված այդ հիմար կանանց փառասիրության շնորհիվ, սակայն ներքնաշորերի պրոբլեմը մնում էր անլուծելի: Որքա՜ն հեշտ եղավ թաշկինակների հարցը: Առաջին իսկ պարահանդեսի ժամանակ Ռումատան գրպանից հանեց նրբագեղ ժանեկավոր թաշկինակն ու սրբեց շրթունքները:.
1212 Հաջորդ պարահանդեսի ժամանակ կտիճ գվարդիականները քրտնած դեմքերն արդեն սրբում էին խայտաբղետ փալասների կտորներով, որոնց վրա ասեղնագործված էին նրանց անվանատառերը: Իսկ մեկ ամիս անց տեղական պճնամոլները հասարակության մեջ հայտնվում էին ձեռքերին սավաններ գցած, որոնց ծայրերը նրբագեղորեն քարշ էին գալիս հատակին:.
1213 Ազնվազարմ դոներին ասա, որ մի քիչ հետո կգամ: Միայն թե չկոպտես, քաղաքավարի կխոսես... Նախաճաշն այնքան էլ առատ չէր ու տեղ էր թողնում մոտալուտ ճաշի համար: Մատուցվեց համեմունքներով տապակած միս և քացախի մեջ դրված շան ականջ: Խմում էին իրուկանյան փրփրան, դարչնագույն թանձր էստորյան, սպիտակ սոանյան:.
1214 Պայծառ արևոտ օր էր: Հասարակ ժողովուրդը խռնվել էր տների արանքում՝ նայելու բան փնտրելով, գոռգոռում ու սուլում էին իրար վրա ցեխ շպրտող տղաները, պատուհաններից նայում էին սիրունիկ կանայք, թեթևսոլիկ աղախինները ծիկրակում էին խոնավ աչքերով, ու Ռումատայի տրամադրությունը աստիճանաբար բարձրացավ:.
1215 Դոն Սերան մերկացրեց երկու թուրն ու հայտարարեց, որ ազնվազարմ դոներին վայել չէ ճանապարհը թեքել ինչ-որ կճուճների պատճառով: Բայց մինչ նա ճգնում էր որոշել, թե որտեղ է վերջանում տան պատը, և որտեղ են սկսվում կճուճները, Ռումատան բռնեց անիվներից ու շուռ տվեց սայլը, բաց անելով ճանապարհը:.
1216 Նա ի միջի այլոց նկատեց, որ մտադիր է գնալ դոն Սատարինայի մոտ, որն ունի հին սրվածքով թուր, ու շատ վշտացավ, իմանալով, որ հարգարժան իշխանավորը լրիվ ցնդել է. դեռ մեկ ամիս առաջ ազատ է թողել իր բոլոր գերիներին, արձակել է դրուժինան, իսկ խոշտանգման հարստագույն զինանոցը անհատույց նվիրել է պետական գանձարանին:.
1217 Նա մտավ «Գորշ ուրախություն» պանդոկը, խմեց մի գավաթ արկանարյան թթված գինի, շոյեց տիրուհու այտը, ճարպկորեն թափահարելով սուրը՝ շրջեց հաստիքային լրտեսի սեղանը, որը նրան էր նայում դատարկ աչքերով, հետո գնաց սրահի խորքը և այնտեղ գտավ ցնցոտիներ հագած մի մորուքավոր մարդու, որի վզից թանաքաման էր կախված:.
1218 Մնաս բարով: Նավահանգստում այնպիսի գարշահոտություն էր, ինչպիսին Արկանարում ուրիշ ոչ մի տեղ չկար: Փչում էր աղի ջրի, նեխած տիղմի, համեմունքների, աղ դրած մսի հոտ, պանդոկներից այստեղ էր հասնում ծուխն ու տապակած ձկան և թթված գարեջրի հոտը: Հեղձուցիչ օդը ողողված էր այլալեզու թունդ հայհոյանքով:.
1219 Բոլորը գրգռված էին և բորբոքված: Դոն Ռեբայի հրամանով արդեն երրորդ օրն էր ոչ մի նավ, ոչ մի մարդ չէր կարող դուրս գալ նավահանգստից: Նավամատույցներում մսագործների ժանգոտած կացիններն էին խաղացնում գորշ գրոհայինները՝ թքոտելով շուրջը, լկտիորեն և չարախնդորեն նայելով բազմությանը:.
1220 Այդժամ նա զգաց այս նողկալի թաղի տարօրինակ մթնոլորտը, ոչ թե թշնամանքի կամ վտանգի մթնոլորտը, այլ մի ինչ-որ վատ, շահախնդիր հետաքրքրության մթնոլորտը: Ուսով հրելով դուռը՝ նա մտավ որջերից մեկը, որի կիսախավար սրահում ննջում էր երկար քթով ու մումիայի դեմքով մի ծերունի: Սեղանների մոտ ոչ ոք չկար նստած:.
1221 Ռումատան անձայն մոտեցավ վաճառասեղանին և արդեն ուզում էր կտտացնել ծերուկի երկար քթին, երբ հանկարծ նկատեց, որ ծերուկը բոլորովին էլ քնած չէ, այլ անթարթիչ ու կկոցած աչքերի տակից ուշադիր զննում է իրեն: Ռումատան վաճառասեղանին նետեց մի արծաթադրամ, և ծերուկի աչքերն անմիջապես լայն բացվեցին:.
1222 Այստեղ նեղվածք էր, մութ ու գարշահոտությամբ լցված: Սենյակի մեջտեղում, բարձր գրասեղանի մոտ թղթերի վրա կռացել էր մի խորշոմապատ տարեց մարդ՝ տափակ սև գլխարկով: Գրասեղանի վրա աղոտ լույս էր սփռում ճրագը, և կիսախավարում հազիվ երևում էին պատի տակ անշարժ նստած մարդկանց դեմքերը միայն:.
1223 Ոչ ոք ուշադրություն չդարձրեց ներս մտնողի վրա: Եթե մարդը եկել է՝ ուրեմն, այդպես էլ պետք է, իսկ եթե պետք չլինի, ապա աչքով կանեն, ու մի ակնթարթում այդ մարդն այլևս չի լինի: Կուզես ամբողջ աշխարհը տակնուվրա արա... Խորշոմապատ ծերուկը ջանադրորեն ճռճռացնում էր գրիչը, պատի տակ նստած մարդիկ չէին շարժում:.
1224 Երեք օրվա ընթացքում երկուսուկես հազար ոսկի: Իսկ ծախսերը կազմում են ընդամենը հազար ինը հարյուր իննսունվեց: Հինգ հարյուր չորս կլոր ոսկի՝ երեք օրվա ընթացքում: Վատ չէ, զավակներս, վատ չէ... Ոչ ոք չշարժվեց պատի տակ: Վագան հեռացավ գրասեղանից, նստեց անկյունում ու ամուր իրար շփեց չոր ափերը:.
1225 Էն էլ ոնց պիտի չարչարվենք: Իմ ավագ եղբայրը՝ Արկանարի թագավորը, որոշել է մեր թագավորությունում վերջ տալ բոլոր գիտնական մարդկանց: Դեհ ինչ, դա նրա գործն է: Եվ ո՞վ ենք մենք, որ քննարկենք նրա գերագույն վճիռները: Սակայն մենք կարող ենք և պետք է մեր օգուտները քաղենք նրա այդ վճռից:.
1226 Դուք բոլորդ հիմա շունչներդ պահած պիտի լսեք ինձ: Դուք բոլորդ հիմա կգնաք այստեղից ու ձեռնամուխ կլինեք ձեր ծանր աշխատանքին, ու այնժամ ձեզ խորհուրդ տվող չի լինի: Իմ ավագ եղբայրը, նորին մեծությունը, իր մինիստր դոն Ռեբայի շուրթերով կլորիկ գումարներ է խոստացել փախած ու թաքնված գիտնականների գլխի դիմաց:.
1227 Հանուն գթասրտության և իմ ավագ եղբոր հոգին ավելորդ ոճիրներից փրկելու համար մենք կօգնենք այդ մարդկանց: Ի դեպ, եթե հետագայում նորին մեծությանը հարկավոր լինեն նաև այդ գլուխները, նա դրանք կստանա: Էժան, շատ էժան... Վագան լռեց ու գլուխը ցած կախեց: Հանկարծ նրա աչքերից գլորվեցին ծերունական արցունքները:.
1228 Ախր մոռացել եմ, լրիվ մոռացել եմ, որ մեր մեջ, այս տոթ ու նեղլիկ սենյակում նստած է մի ազնվազարմ դոն, որը ոչ մի գործ չունի մեր խղճուկ հաշիվների հետ: Ես գնամ: Գնամ հանգստանամ: Իսկ այժմ զավակներս, եկեք ներողություն խնդրենք ազմվազարմ դոնից... Նա վեր կացավ տեղից ու տնքտնքալով խոնարհվեց:.
1229 Ռումատան բառացիորեն լսում էր ինչպե են ճտճտում նրանց բութ ու պարզունակ ուղեղները, ճգնելով ըմբռնել այս կորամեջք ծերուկի բառերի ու արարքների իմաստը: Ամեն ինչ պարզ էր, ավազակն ուզում էր առիթն օգտագործել և դոն Ռեբային տեղեկացնել, որ գիշերային բանակն էլ է մտադիր գորշերի հետ մասնակցել գիտնականների ջարդին:.
1230 Իսկ հիմա, երբ արդեն պետք էր կոնկրետ ցուցումներ տալ, անվանել անունները և գործողությունների ժամկետները, ազնվազարմ դոնի ներկայությունը, մեղմ ասած, ցանկալի չէր, և նրան՝ ազնվազարմ դոնին առաջարկվում էր արագ հայտնել իր ուզածն ու չքվել այստեղից: Խարդախ ծերուկ է: Ահավոր: Եվ ինչո՞ւ է նա քաղաքում:.
1231 Հայելապատ, լուսավոր, ծովի կամ փշատերև ծառերի բուրմունքով հագեցած զով սենյակն են գցել մի վիթխարի բրդոտ սարդ: Սարդը սեղմվում է փայլուն հատակին, ջղաձգորեն շուրջը նայում չար աչքերով և, ի՞նչ, կողքանց գնում է դեպի սենյակի ամենամութ անկյունն ու կծկվում՝ սպառնալից ցցելով թունավոր ծնոտները:.
1232 Հենց բանն էլ այն է, որ այս հրեշների հոգեբանությունը մի մութ աշխարհ է մեզ համար: Սուրբ Միկա՜: Դրանց հոգեբանությունը հասկանալը շատ ավելի բարդ է, քան ոչ մարդկային քաղաքակրթությունների հոգեբանությունը: Նրանց բոլոր գործողությունները կարելի է բացատրել, սակայն անհնարին է այդ գործողությունների կանխատեսումը:.
1233 Հա, գուցե մեռներ ձանձրույթից: Իսկ միգուցե կտնտղեր շուրջը, կհարմարվեր: Կհասկանար ինչն ինչոց է և անտառապահ կաշխատեր մի որևէ արգելանոցում: Չէ՞ որ անհնարին բան է, որ նա չունենա որևէ փոքրիկ, մի անվնաս ձգտում, ցանկություն, որն այստեղ միայն խանգարում է նրան, իսկ այնտեղ կարող է դառնալ նրա կյանքի իմաստը:.
1234 Այ դա՛ է անհասկանալի: Ռումատան կանգ առավ պանդոկի առաջ և արդեն ուզում էր ներս մտնել, երբ հանկարծ տեսավ, որ քսակը կորցրել է: Շփոթված կանգնել էր դռան շեմին (ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այդպիսի բաների հետ, չնայած սա առաջին դեպքը չէր) ու երկար տնտղում էր բոլոր գրպանները:.
1235 Ըստ երևութին, նրա դեմքը զարհուրելի էր, որովհետև ծաղրողները ցնցվեցին ու, դեմքներին սառած ժպիտ, շտապեցին իրենց գցել պանդոկ: Այդժամ արդեն նա վախեցավ: Նա այսպես վախեցել էր կյանքում միայն մեկ անգամ, երբ ինքը՝ այն ժամանակ դեռ երթուղային աստղաթիռի օդաչուն, զգաց դողէրոցքի առաջին նոպան:.
1236 Ես հո չէի ուզում, մտածեց նա: Նույնիսկ մտքովս չէր անցնում: Ախր նրանք առանձնապես բան չէին անում, կանգնել էին ու սեպերը բացել... Շատ զզվելի էին բացել սեպերը, բայց դե երևի ես էլ շատ հիմար տեսք ունեի, երբ տակնուվրա էի անում գրպաններս: Ախր քիչ մնաց նրանց կտոր-կտոր անեի, հանկարծ հասկացավ նա:.
1237 Եթե նրանք չծլկեին, ես նրանց կտոր-կտոր կանեի: Նա հիշեց, ինչպես վերջերս, գրազ գալով, մեկ հարվածով վերից վար երկու կես արեց սոանյան կրկնակի զրահով խրտվիլակին, ու հիմա ամբողջ մարմնով սարսռաց: Հիմա նրանք ընկած կլինեին այստեղ, մորթած խոզերի պես, իսկ ես սուրս ձեռքիս կկանգնեի ու չէի իմանա ինչ անեմ:.
1238 Զգացվում էր և այն բանում, որ քաղաքից անհետացել էին թափառական երգիչները, հեքիաթասացները, պարողներն ու լարախաղացները: Եվ այն բանում, որ քաղաքացիներն այլևս չէին երգում քաղաքական բովանդակությամբ քառյակներ, շատ էին լրջացել ու միանգամայն որոշակի գիտեին, թե ինչ է անհրաժեշտ հայրենիքի բարօրության համար:.
1239 Փողոցի երկու կողմերում կանգնած էին հինավուրց առանձնատներ՝ խանութներով և պահեստներով, մայթերն այստեղ լայն էին, իսկ փողոցը սալարկված էր գրանիտե սալերով: Սովորաբար այստեղ կարելի էր տեսնել ազնվականներին և մեկ էլ ամենահարուստներին, բայց հիմա Ռումատային ընդառաջ էր գալիս գրգռված ռամիկների հոծ խումբը:.
1240 Կզակը վեր տնկելով և կողքերից կախված սրերը ցցելով, որ ինչքան հնարավոր է շատ մարդու դիպչի, Ռումատան ուղիղ գնաց դեպի փողոցի մեջտեղում խռնված մարդիկ, և նրանք իսկույն մի կողմ նետվեցին, ճանապարհ բացելով նրա համար: Ներկված մռութներով չորս թիկնեղ բեռնակիրներ հայտնվեցին փողոցում՝ մի արծաթափայլ պատգարակով:.
1241 Բարի, թույլ Գաուկ: Հրեշը սիրտ ունի: Ու մենք գիտենք նրա սրտի տեղը: Եվ դա է ամենասոսկալին, իմ լուռ, անզոր բարեկամ: Մենք գիտենք, որտեղ է այս սիրտը, բայց չենք կարող կտոր-կտոր անել այն, առանց թափելու ահաբեկված, մոլորված, կուրացած ու ոչ մի կասկած չունեցող հազարավոր մարդկանց արյունը:.
1242 Մուգան՝ սպիտակահեր ու կորամեջք ծառան, որն ուներ սպասավոր աշխատելու քառասուն տարվա ստաժ, նրա տեսքից կծկվեց և, գլուխն ուսերի մեջ քաշած, նայում էր, թե կատաղած երիտասարդ պարոնը ինչպես է հագից հանում, շպրտում գլխարկը, թիկնոցն ու ձեռնոցները, նստարանին է գցում սրերը և բարձրանում է իր ննջարանը:.
1243 Նույն այդ պատճառով էլ նա զարմանալիորեն սուսիկ-փուսիկ էր ու ամոթխած, և ոչ մի բանով նման չէր ճղճղան ու մարմնեղ քաղքենուհիներին, որոնք շատ հարգի էին Արկանարում: Աղջիկը նման չէր նաև պալատական նվաղուն գեղեցկուհիներին, որոնք շատ վաղ էին հասկանում, թե ինչն է կնոջ կյանքի իմաստը:.
1244 Եվ գրկեց նրան ու տարավ պառկեցրեց բազմոցին, իսկ ինքը նստեց կողքն ու սկսեց պատմել բյուրեղապակյա տաճարների, մի քանի մղոն ձգվող ծաղկուն այգիների մասին, որտեղ չկան հոտած ճահիճներ, մոծակներ ու չար ոգիներ, կախարդական սփռոցի ու թռչող գորգի մասին, իր ընկերների՝ հպարտ, զվարթ ու բարի մարդկանց մասին:.
1245 Աշխատասենյակիս կողքի սենյակը վաղը ևեթ կհավաքեք, կմաքրեք: Տնտեսուհուն կլսեք, ինչպես որ ինձ: Նա հայացքը շրջեց ծառաների վրա. հո մեկնումեկը սեպերը չի՞ բացել: Բոլորը լսում էին նրան պատշաճ հնազանդությամբ: – Իսկ եթե մեկնումեկի խելքին փչի դրսում բերանից խոսք թռցնել, լեզուն կպոկեմ:.
1246 Վերջացնելով ճառը, նա մի քիչ էլ կանգնած մնաց՝ ազդեցիկ տպավորություն թողնելու համար, հետո շրջվեց ու նորից բարձրացավ իր սենյակը... Ժանգոտ զենքերով զարդարված և վաղուց արդեն ցեցերին կեր դառած կահույքով լցված հյուրասենյակում նա կանգնեց պատուհանի մոտ ու, դուրս նայելով, ճակատը հպեց սառը ապակուն:.
1247 Դիմացի տան պատուհաններում վառեցին ճրագներն ու փակեցին փեղկերը, որ չգրավեն չար մարդկանց ու չար ոգիների ուշադրությունը: Չորս կողմը լռություն էր, միայն մեկ անգամ ներքևում ինչ-որ տեղ սարսափահար գոռաց մի հարբած մարդ. կամ նրա շորերն էին հանում, կամ էլ նա էր ջարդում ուրիշի դռները:.
1248 Օրինակ չէինք պատկերացնում այս երեկոները, թեև հաստատ գիտեինք, որ դրանք կլինեն... Ներքևից լսվեց երկաթի շրխկոց՝ փեղկերն ու կողպեքներն էին փակում, պատրաստվելով գիշերվան: Խոհարարուհին աղոթում էր սուրբ Միկային, որ իրեն մի ամուսին ուղարկի, ու որ նա լինի ինքնուրույն ու խելքը գլխին մարդ:.
1249 Կարելի է ամեն ինչ տալ նրանց: Կարելի է նրանց բնակեցնել գերժամանակակից սպեկտրաձայն տներում և վարժեցնել իոնային արարողությունների, և այնուամենայնիվ երեկոները նրանք կհավաքվեն խոհանոցում, թուղթ կխաղան ու կհռհռան հարևանի վրա, որին կնիկը դնգսում է: Ու դրանից լավ ժամանց չի լինի նրանց համար:.
1250 Հետո հանկարծ բանտարկվեց և մահապատժի ենթարկվեց այն ժամանակվա առաջին մինիստրը, խոշտանգումներից մահացան սարսափից խելակորույս և ոչ մի բան չհասկացող բարձրաստիճան պաշտոնյաներ, և ասես նրանց դիակների վրա վիթխարի գունատ սնկի պես աճեց միջակության այս կառչուն ու դաժան հանճարը: Նա ոչնչություն է:.
1251 Նա իրար դեմ հրահրեց թագավորության երկու ազդեցիկ տոհմերին, որ ջլատի նրանց ու հարձակվի բարոնության վրա: Բայց այդ տոհմերը հաշտվեցին, գավաթների զրնգոցի ուղեկցությամբ հռչակեցին իրենց հավիտենական դաշնը ու թագավորից խլեցին բավականին մեծ հողակտոր, որը հնուց ի վեր պատկանում էր Արկանարցի Տոցեներին:.
1252 Վագա Անվի պես նա էլ անցյալ չուներ: Երկու տարի առաջ ամեն մի ստահակ ազնվական արհամարհանքով էր խոսում «թագավորին մոլորեցրած ոչնչության» մասին, բայց հիմա որ ազնվականին էլ որ հարցնես՝ նա իրեն կանվանի թագի պահպանության մինիստրի ազգականը մայրական գծով: Հիմա էլ Բուդախն է նրան պետք:.
1253 Իսկ միգուցե հիմա՞ր է: Իսկ գուցե դոն Ռեբան պարզապես հիմար ու հաջողակ բախտախնդրի մեկն է, ինքն էլ հաստատ չգիտի, թե ինչ է ուզում, և խորամանկորեն իրեն հիմարի տե՞ղ է դնում բոլորի մոտ: Ծիծաղելի է, բայց ես երեք տարի հետևում եմ նրան ու մինչև հիմա չեմ հասկացել, թե նա ինչ է ներկայացնում իրենից:.
1254 Եթե աստված ձեռնամուխ է լինում արտաքնոց մաքրելուն, թող չմտածի, թե մատները մաքուր կմնան: Նա սրտխառնոց զգաց այն մտքից, թե ինչ է իրեն սպասում: Բայց դա ավելի լավ է, քան սպանելը: Կեղտն ավելի լավ է, քան արյունը: Որպեսզի չարթնացնի Կիրային, նա ոտնաթաթերի վրա գնաց աշխատասենյակ ու հագուստը փոխեց:.
1255 Ձեռքում պտտեց հաղորդիչով ապարոշը ու վճռականորեն դրեց սեղանի դարակը: Հետո մազերի մեջ, աջ ականջի մոտ, խրեց մի սպիտակ փետուր՝ կրքոտ սիրո խորհրդանշանը, կապեց սրերն ու վրան գցեց ամենալավ թիկնոցը: Արդեն ներքևում, երբ բացում էր կողպեքը, մտածեց. եթե դոն Ռեբան հանկարծ մի բան իմանա՝ դոնա Օկանան կորած է:.
1256 Կանայք իրար կողք նստած էին ցածր բազմոցներին, իսկ նրանց առաջ անընդհատ շարժվող բարակ ոտքերով ծռմռվում էին երեք ծերուկներ՝ անցյալ գահապահության ժամանակների հայտնի պճնամոլները և վաղուց մոռացված անեկդոտների վերջին գիտակները: Բոլորը գիտեին, որ ոչ մի սալոն սալոն չէ առանց այս ծերուկների:.
1257 Խոշոր, կարմիր ձեռքերը կաշվե գոտու տակ խրած, նա լսում էր դոն Տամեոյին, որն ամեն ինչ իրար խառնելով շարադրում էր հօգուտ առևտրական խավի գեղջուկներին ճնշելու նոր նախագիծը, և մերթ ընդ մերթ աչքի պոչով նայում էր դոն Սերայի կողմը, որն իրեն պատեպատ էր գցում, ըստ երևույթին, դուռ փնտրելով:.
1258 Բոլորից մի կողմ քաշված՝ թղթախաղով էին զբաղված թագավորական տոհմի անձն ու Սոանի դեսպանության քարտուղարը: Թագավորական անձը խարդախություն էր անում, քարտուղարը համբերատար ժպտում էր: Հյուրասենյակում նա միակ մարդն էր, որ զբաղված էր գործով՝ նյութեր էր հավաքում իր հերթական դեսպանական զեկույցի համար:.
1259 Նա Ռումատայի ճաշակով չէր, բայց իսկապես գեղեցիկ էր այդ հիմար վավաշոտ հավը: Խոշոր, կապույտ, մտքից ու ջերմությունից զուրկ աչքեր, քնքուշ, բազմափորձ բերան, շքեղ, հմտորեն ու ջանադիր կերպով մերկացված մարմին... Ռումատայի հետևում կանգնած գվարդիականը, չկարողանալով իրեն զսպել, բավականին բարձր չպպացրեց:.
1260 Դա տեևեց մի ամբողջ հավիտենականություն: Գրողը տանի քեզ, պոռնիկ, մտածեց Ռումատան, ու ամուր գրկեց նրան: Ինչ-որ բան ճտտաց՝ կամ իրանակալը, կամ էլ՝ կողերը: Գեղեցկուհին աղերսալի ճչած, զարմացած բացեց աչքերը ու թպրտաց, աշխատելով դուրս պրծնել նրա գրկից: Ռումատան շտապեց հեռացնել ձեռքերը:.
1261 Դոնա Օկանան միայն հռհռում էր: Նա Ռումատային հրելով մտցրեց խիստ տաքացրած ննջասենյակը, որն իրոք ամբողջովին ծածկված էր գորգերով, նետվեց վիթխարի մահճակալին և, փռվելով բարձերի վրա, խոնավ ու տամուկ աչքերով նայեց նրան: Ռումատան մեխվել մնացել էր: Ննջասենյակից փայտոջիլի հոտ էր գալիս:.
1262 Քեզ ցից պիտի հանել... Ռումատան մի պատուհան բացեց ու այնտեղից թռավ պարտեզ: Որոշ ժամանակ կանգնած մնաց ծառի տակ, ագահորեն շնչելով սառը օդը: Հետո հիշեց տխմար սպիտակ փետուրի մասին, պոկեց գլխից, կատաղորեն ճմրթեց և շպրտեց: Պաշկան էլ չէր կարողանա, մտածեց նա: Ոչ ոք էլ չէր կարողանա:.
1263 Կումերի արանքում նա Ռումատային պատմեց իր անախորժությունների մասին: Մի քանի անգամ անիծեց «հարբեցող հարևաններին, որոնցից պրծում չկա»: Գալիս են առավոտ շուտ, իբր թե որսի նպատակով, իսկ հետո չես հասցնում շունչ քաշես, երբ դրանք արդեն լակած են ու սկսում են ջարդուփշուր անել կահույքը:.
1264 Ռումատան սպասում էր: Վառ լուսավորված էին գինետան կեղտոտ պատուհանները, սմբակներով դոփդոփում էին սյուներից կապված ձիերը, ծուլորեն լեզվակռիվ էին տալիս պատուհանների տակ նստարաններին նստած շպարված աղջիկները, երկու ծառա, ճգնելով, դռնից ներս էին հրում բորակի հետքերով պատված վիթխարի տակառը:.
1265 Այստեղ քիչ մարդ կար: Անկյունում մռայլ ուրախանում էին մի խումբ գորշ սպաներ՝ նեղլիկ համազգեստով չորս լեյտենանտ և երկու կապիտան, որոնք հագել էին թագի պահպանության մինիստրության նշանաքուղերով կարճ թիկնոցներ: Նրանք փոքր կումերով գարեջուր էին խմում և պրպտուն հայացքները ոչ մի վարկյան չէին կտրում դռնից:.
1266 Բարոնը փլվեց ազատ սեղանի մոտ դրված աթոռին, խեթ-խեթ նայեց գորշ սպաներին ու փնթփնթաց. «Այստեղ էլ թափթփուկներից պրծում չկա...»: Բայց հենց այդ պահին գոգնոց հագած մի մարմնեղ կին մատուցեց առաջին կերակրատեսակը: Բարոնը փնչացրեց, գոտու տակից դուրս քաշեց դաշույնը և ձեռնամուխ եղավ կերուխումին:.
1267 Մեր նորին մեծություն թագավորի մայրաքաղաքում ե՞րբ է եղել այսպիսի բան, որ կայսրության հնագույն տոհմերի ժառանգներն ամեն քայլափոխին հանդիպեն քոսոտ խանութպանների ու մսագործների: Անփող դոներն իրար նայեցին ու կամաց-կամաց սկսեցին հետ-հետ գնալ: Ռումատան հայացքը գցեց այն անկյունը, որտեղ նստած էին գորշերը:.
1268 Անփող դոները կծկվել էին պատերի տակ: Ջահել ազնվականները բարձրացել էին սեղանների վրա, որ ավելի լավ տեսնեն: Գորշերը, դաշույններն առաջ մեկնած, կիսաշրջան կազմեցին ու շարժվեցին բարոնի վրա: Միայն Ռումատան էր նստած մնացել, մտածելով, թե բարոնի ո՞ր կողմից վեր կենա, որ չընկնի նրա թրի տակ:.
1269 Գրո՜ղը տանի, քեֆ պիտի անենք... Երբ Ռումատան ուշքի եկավ, զգաց, որ կանգնած է ինչ-որ ամայի վայրում: Արդեն բացվում էր թուխպ օրը, հեռվում ինչ-որ տեղ խռպոտ ձայներով կանչում էին աքլոր-ժամացույցները: Կռռում էին մի տհաճ կույտի վերևում պտտվող ագռավները, և շուրջը խոնավ նեխահոտ էր փչում:.
1270 Տեղանքը ծանոթ էր, հենց դիմացը սևին էր տալիս հրդեհված աստղադիտարանի աշտարակը, իսկ ձախ կողմում աղջամուղջի միջից նշամարվում էին մինարեթներ հիշեցնող թագավորական պալատի պահակային աշտարակները: Ռումատան խոր շնչեց խոնավ ու պաղ օդը և քայլերն ուղղեց դեպի տուն: Բարոն Պամպան չտեսնաված քեֆ արեց այդ գիշեր:.
1271 Անփող դոների ուղեկցությամբ, որոնք շատ արագ կորցրին մարդկային կերպարանքը, նա մի վիթխարի շրջան գործեց՝ մտնելով արկանարյան բոլոր գինետները, ու գինուն տալով ամեն ինչ, նույնիսկ շքեղ գոտին, սպառելով աներևակայելի քանակությամբ խմիչք ու խորտիկներ, և ճանապարհին մոտ ութ անգամ կռվի բռնվեց:.
1272 Նա հստակ հիշում էր, ինչպես ապշեց այն մտքից, երբ գլխի ընկավ, որ Հայրենասիրական դպրոցի առաջ անշարժ կանգնած կնգուղավոր, սև սքեմներով դիվային զինվորների շարքը վանքի դրուժինան է: Եկեղեցին ի՞նչ գործ ունի այստեղ, մտածեց նա: Այդ ո՞ր օրվանից է Արկանարում եկեղեցին միջամտում աշխարհիկ գործերին:.
1273 Նա դեռևս մնում էր երկրացի մարդ, հետախույզ, ժառանգը կրակի ու երկաթի մարդկանց, որոնք հանուն վեհ նպատակի չէին խնայում ոչ իրենց, ոչ էլ ուրիշներին: Նա չկարողացավ դառնալ Ռումատա Էստորացի, քսաներորդ սերունդը ռազմաշունչ նախնիների, որոնք հռչակված էին իրենց կողոպուտներով և հարբեցողությամբ:.
1274 Նա այլևս ոչ մի կասկած չուներ: Ամեն ինչ պարզ էր նրան, բացարձակապես ամեն ինչ: Նա հաստատ գիտեր, թե ով է այս ամենի մեղավորը, և հաստատ գիտեր, թե ինքն ինչու է ուզում սրակոտոր անել, ողջակիզել, նիզակներով ու եղաններով պալատի աստիճաններից ներքև շպրտել ոռնացող ամբոխին: Ռումատան ցնցվեց ու պատյանից հանեց թուրը:.
1275 Պամպա դոն Բաուն առույգ էր, միանգամայն սթափ ու պատրաստ շարունակելու խրախճանքը. պարզապես չէր կարողանում ոտքի վրա մնալ: Բացի այդ, նա չգիտես ինչու կարծում էր, որ հենց նոր է հրաժեշտ տվել սիրելի տիկնոջն ու հիմա արշավանքի է դուրս եկել իր ոխերիմ թշնամի բարոն Կասկայի դեմ, որը ծայրաստիճան լկտիացել է:.
1276 Կասպարամիդը անխափան էր գործում: Հայելու մեջ երևում էր նրբագեղ, առինքնող արտաքինով դոնի դեմքը, որը փոքր-ինչ դալուկ էր հոգնեցուցիչ գիշերային հերթապահությունից հետո: Ոսկե ապարոշով ագուցված խոնավ մազերը գեղեցիկ ալիքներով իջնում էին ուսերին: Ռումատան մեքենաբար ուղղեց քթարմատի վերևում գտնվող օբյեկտիվը:.
1277 Հետո վերադարձավ սենյակ, նստեց նրա բազկաթոռի կողքին ու սկսեց պատմել երազը, իսկ Ռումատան լսում էր հոնքերը խոժոռելով և զգալով, թե ինչպես ամեն րոպե պատն ավելի է հաստանում ու անխորտակելի դառնում, և ինչպես է այդ պատն իրեն հեռացնում իր միակ, այս հրեշավոր աշխարհում իսկապես հարազատ իր միակ էակից:.
1278 Բազիր Կիսենացին, որը մեղադրվել էր պետական հանցագործության հասնող խելագարության մեջ և զնդան էր նետվել, մեծ դժվարությամբ ազատվեց այնտեղից շնորհիվ Ռումատայի ջանքերի, և ուղարկվեց մետրոպոլիա: Նրա աստղադիտարանը հրդեհվեց, իսկ կենդանի մնացած աշակերտները փախան ով որտեղ կարողացավ:.
1279 Ռումատան երբեք չի մոռանա նրան, կոնծելուց կապտաճերմակ դեմքով այդ մարդուն, չի մոռանա ինչպես էր նա կանգնել հեռացող նավի տախտակամածին, բարակ ձեռքերով բռնել էր կայմապարաններից և զրնգուն ու ջահել ձայնով գոռում էր իր հրաժեշտի սոնետը՝ «Ինչպես թոշնող մի տերև ընկնում է հոգուս...»:.
1280 Ասենք, մի երկու-երեք հոգի հաջողացրել էին մնալ արքունիքում ու նկարում էին թագավորի դիմանկարները՝ դոն Ռեբայի հետ, որը ակնածանքով բռնում էր նրա արմունկը (բազմազանությունը չէր խրախուսվում). թագավորը պատկերվում էր քսանամյա մի երիտասարդ զենք ու զրահով, իսկ դոն Ռեբան՝ խորիմաստ դեմքով տարիքոտ տղամարդ:.
1281 Այո, ձանձրալի և տխուր էր արկանարյան արքունիքում: Այնուամենայնիվ, իշխանները, պարապ ազնվազարմ դոները, գվարդիական սպաներն ու թեթևամիտ գեղեցկուհի դոնաները, ոմանք փառասիրությունից, մյուսները՝ սովորությամբ, երրորդները վախից, առաջվա պես ամեն առավոտ լցվում էին պալատի դահլիճները:.
1282 Արդեն սկսվել էր առավոտյան ընդունելությունը: Ժողովուրդը խմբվել էր դահլիճներում, լսվում էր թագավորի ջղագրգիռ ձայնը և հնչում էին ծիսակատարությունների մինիստրի երգեցիկ հրամանները, որոնք վերաբերում էին նորին մեծության հագնվելու արարողությանը: Պալատականների մեծ մասը քննարկում էր գիշերվա պատահարը:.
1283 Իրուկանցու դեմքով ոմն ոճրագործ գիշերը մտել էր պալատ, սպանել էր ժամապահին և սողոսկել նորին մեծության ննջարանը, որտեղ էլ, իբր, զինաթափվել էր անձամբ դոն Ռեբայի կողմից, ձերբակալվել էր, և երբ նրան տանում էին Ուրախ Աշտարակ, հավատարմահպատակ հայրենասերների մոլեգին ամբոխը ծվեն-ծվեն էր արել նրան:.
1284 Նրա պատմությունը լսեցին մեծ հետաքրքրությամբ և խրախուսանքով, որից հետո Ռումատան իբր թե պատահաբար նշեց, որ այդ պատմությունը լսել է դոն Սերայից: Հետաքրքրության արտահայտությունը իսկույն չքացավ ներկաների դեմքից, քանզի բոլորն էլ քաջ գիտեին, որ դոն Սերան հայտնի սուտասան է և տխմար:.
1285 Դոնա Օկանայի մասին ոչ ոք չէր խոսում: Այդ մասին կամ դեռ չգիտեին, կամ էլ ձևացնում էին, թե չգիտեն: Աջ ու ձախ հաճոյախոսություններ նետելով ու սեղմելով տիկնանց թաթիկները՝ Ռումատան աստիճանաբար մտնում էր զուգված, անուշահոտություններով օծված և առատորեն քրտնող բազմության առաջին շարքերը:.
1286 Տկարամիտների այս կույտը կլինի վերջին բանը, որ ես տեսնում եմ կյանքում: Միայն հանկարծակիությո՛ւնը: Ինձ կփրկի միայն հանկարծակիությունը: Ինձ ու Բուդախին: Գտնել հարմար պահն ու հանկարծակի հարձակվել: Անակնկալի բերել նրան, չթողնել, որ բերանը բացի, չթողնել, որ ինձ սպանի, բոլորովին պետք չէ, որ ես մեռնեմ:.
1287 Նա մռայլվում էր, շրթունքները կծում, թրի երախակալը բռնած նրա մատները մեկ սեղմվում էին, մեկ՝ բացվում, և ի վերջո նրա դեմքը ջղաձգվեց, ու հայր Ցուպիկը կտրուկ շրջվեց և, խախտելով բոլոր կանոնները, դուրս եկավ ննջարանից ու մխրճվեց իր անտաշությունից ապշած պալատականների բազմության մեջ:.
1288 Սպասավորները, հնազանդվելով արարողությունների մինիստրի մեղմիկ հրամանին, երանավետությամբ, մատների ծայրերով սկսեցին հագցնել թագավորի կոշիկները: Եվ հանկարծ թագավորը, քացի տալով սպասավորներին, այնպես կտրուկ շրջվեց դոն Ռեբայի կողմը, որ լիքը պարկի նմանվող նրա փորը գլորվեց մի ծնկի վրա:.
1289 Նա հանկարծ լռեց և բութ հայացքը հառեց իր փորին: Հարմար պահ էր: Սպասավորները իրար անցան: Նախ պետք էր ուշադրություն հրավիրել իր վրա: Ռումատան սպասավորի ձեռքից խլեց աջ կոշիկը, ծնկի եկավ թագավորի առաջ ու ամենայն պատկառանքով սկսեց կոշիկը մտցնել նրա ճարպոտ, մետաքսով պատված ոտքը:.
1290 Ռումատան աննպատակ թափառում էր պալատի մութ ու խոնավ, ամոնիակի և բորբոսի հոտով բռնված անվերջանալի միջանցքներով ու անցնում էր պերճաշուք, գորգապատ սենյակների, նեղ, ճաղավոր պատուհաններով փոշոտ աշխատասենյակների մոտով, որոնք լիքը լցված էին հնամաշ կահույքով: Այդտեղ գրեթե մարդ չկար:.
1291 Իսկ նրանից ինչո՞վ է լավ մեր արծիվը՝ դոն Ռեբան: Հա՜, նրա հոգեբանությունը, իհարկե, ավելի խճճված է, ու ռեֆլեկսներն էլ անհամեմատ բարդ են, բայց մտքերը նման են այս պալատի ամոնիակի հոտով բռնված ու ոճիրներով դրոշմված լաբիրինթոսներին, իսկ ինքն էլ անասելիորեն նողկալի է, զազրելի ոճրագործ է ու անամոթ սարդ:.
1292 Ցտեսություն: Նա լայն քայլերով անցավ միջանցքներով, վստահորեն թեքվելով հատող անցումներով ու անխոս մի կողմ հրելով ժամապահներին: Նա չէր էլ պատկերացնում, թե ինչ է մտադիր անել, բայց հասկանում էր, որ դա մի հազվադեպ ու զարմանալի հաջողություն է: Նա պետք է լսեր երկու սարդերի խոսակցությունը:.
1293 Ռումատան շոշափելով առաջ էր գնում բազկաթոռների, սեղանների, թուջե աշտանակների արանքով: Մի քանի անգամ նա որոշակիորեն զգում էր ինչ-որ մեկի ֆսֆսոցն իր ականջի տակ, և սխտորի ու գարեջրի թունդ հոտը խփում էր նրա քթին: Հետո նա տեսավ լույսի աղոտ շերտը, լսեց պատվարժան Վագայի ծանոթ, խուլ տենորը ու կանգ առավ:.
1294 Ռումատան բազկաթոռը մոտ քաշեց լույսի շերտին, նստեց, ոտքերը մեկնեց ու այնպես հորանջեց, որ լսելի լինի: Հետո սկսեց նայել: Սարդերը հանդիպեցին: Դոն Ռեբան նստել էր լարված դիրքով, արմունկները դրել էր սեղանին, ու մատները իրար հյուսել: Նրա աջ կողմի թղթերի վրա դրված էր փայտե կոթով ծանր նետադանակը:.
1295 Հարգարժան Վագան նստած էր բազմոցին, մեջքով դեպի Ռումատան: Նա նման էր տարօրինակ ու ցանցառ իշխանի, որ վերջին երեսուն տարվա ընթացքում ոչ մի անգամ դուրս չէր եկել իր դղյակից: Ռումատան ապշահար լսում էր նրանց անհասկանալի բարբաջանքը: Վագայի դեմքի վրա տեսավ փարթամ բեղեր ու սրածայր, ճերմակ մորուք:.
1296 Նա կռնակը դարձրեց դոն Ռեբային ու քայլեց դեպի դուռը, հենվելով իր գավազանին: Դոն Ռեբան, մտախոհ հայացքը չկտրելով նրանից, մատները ցրված դրեց դանակի կոթին: Հենց այդ ժամանակ էլ Ռումատայի հետևում ինչ-որ մեկը սոսկալի շնչեց, ու երկար, դարչնագույն լսափողը նրա ականջի մոտով ձգվեց դեպի վարագույրների արանքը:.
1297 Դոն Ռեբան մի վայրկյան կանգնեց, ասես ունկնդրելով ձայներին, հետո նստեց, դուրս քաշեց սեղանի դարակը, մի կույտ թուղթ հանեց այնտեղից ու խորասուզված սկսեց կարդալ: Ամեն ինչ պարզ էր: Սարդերը իրար հետ լեզու գտան: Ռումատան վեր կացավ ու, ինչ-որ մեկի ոտքերը տրորելով, դուրս եկավ մանուշակագույն սենյակից:.
1298 Այ քեզ անեծք: Մինչդեռ ճաշկերույթը վերջանում է, բոլորը վեր են կենում, իսկ ես, պատկերացնում եք, ազնվազարմ դոներ, սարսափում եմ տեղիցս շարժվեմ... Ես տեսնում եմ, որ իմ կողմն է գալիս թագավորը, հա՛, թագավորը, բայց դարձյալ տեղիցս չեմ վեր կենում, ոնց որ գեղացի բարոն, որը չգիտի պալատի վարվելակերպը:.
1299 Դոն Ռեբան հռհռալով հանում է իր դաշույնն ու սկսում է դրանով մաքրել տաբատիս կպած խմորեղենը: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը, ազնիվ դոներ: Չեմ թաքցնի, ես ամբողջ մարմնով դողում էի այն մտքից, որ բոլորի մոտ ստոր վիճակի մեջ ընկած դոն Ռեբան իր վրեժը կհանի ինձանից: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ:.
1300 Թագավորը ինչպե՜ս էր ծիծաղում: Ինչքա՜ն գոհ էր նորին մեծությունը: Պալատականները հռհռում էին: Ի դեպ, նման կատակները սովորական բան էին թագավորական ճաշկերույթի ժամանակ: Հրավիրվածներին նստեցնում էին պաշտետի վրա, սղոցված ոտքով բազկաթոռներին, սագի ձվի վրա: Նստեցնում էին նաև թունավոր ասեղների վրա:.
1301 Թագավորը սիրում էր, երբ իրեն զվարճացնում էին: Ռումատան հանկարծ մտածեց. հետաքրքիր է, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այս ապուշի վիճակում լինեի: Վախենամ, որ թագավորը ստիպված պիտի լիներ իր համար մի նոր թագի պահպանության մինիստր գտնել, իսկ Ինստիտուտն էլ ստիպված պիտի լիներ ուրիշ մարդ ուղարկել Արկանար:.
1302 Մի խոսքով, պետք է զգոն լինել: ...Ոնց որ մեր արծիվ դոն Ռեբան: Հնչեցին շեփորները, երգեցիկ գոռաց արարողությունների մինիստրը, փոքր ինչ կաղալով ներս մտավ թագավորը, բոլորը նստեցին իրենց տեղերը: Դահլիճի անկյուններում, հենվելով իրենց երկկոթանի սրերին, անշարժ կանգնել էին հերթապահ գվարդիականները:.
1303 Թագավորը մոխրագույն անձեռոցիկը մտցրեց օձիքի տակ, մի հայացք գցեց ուտեստներին ու թափով վերցրեց հավի ոտքը: Հազիվ էր ատամները խրել մսի մեջ, երբ հարյուր դանակ ու պատառաքաղ իջան ափսեների վրա, և հարյուր ձեռք մեկնվեցին դեպի ուտեստները: Դահլիճը լցվեց չլմփոցով ու կրճտոցով, կլկլաց գինին:.
1304 Մի ժամանակ Ռումատան սրտխառնոց էր զգում այս ճաշկերույթների ժամանակ: Հիմա արդեն վարժվել էր: Դաշույնով կտրատելով ոչխարի թիակը՝ նա հայացք նետեց աջ կողմը ու իսկույն էլ շրջեց գլուխը. Դոն Պիֆան խոնարհվել էր խորոված վարազի վրա ու աշխատում էր հողափոր գործիքի պես: Նրանից հետո ոչ մի ոսկոր չէր մնում:.
1305 Դոն Ռեբան ձեռքը բարձրացրեց գլխից վեր ու մատները շրխկացրեց: Դուռը բացվեց, և անընդհատ գլուխը աջ ու ձախ խոնարհելով, ներս մտավ կորացած մի տարիքոտ մարդ, հագին մինչև հատակը հասնող թիկնոց, որը զարդարված էր արծաթե սարդերի, աստղերի ու օձերի պատկերներով: Թևի տակ նա պահում էր մի երկարավուն ու տափակ գիրք:.
1306 Կգցեի նրան զնդան ու դահիճներին կասեի. «Ահա սա է իրուկանյան լրտեսը, որը ծպտվել է մեր փառապանծ մինիստրի տեսքով: Թագավորը հրամայել է իմանալ նրանից, թե որտե՞ղ է մեր իսկական մինիստրը, արեք ձեր գործը, և վայ ձեզ, եթե նա մեկ շաբաթից շուտ մեռնի...» Ռումատան նույնիսկ ձեռքով փակեց դեմքը, որ ոչ ոք իրեն չտեսնի:.
1307 Սեղանի մյուս ծայրում նստած արիստոկրատները նույնիսկ վեր էին կացել տեղներից ու վզերն առաջ ձգել, այրվելով հետաքրքրասիրությունից: Բուդախը հանեց մի քանի քարե սրվակներ, բացեց և մեկ-մեկ հոտ քաշելով դրանցից, շարքով դրեց սեղանին: Հետո վերցրեց թագավորի գավաթն ու մինչև կեսը գինի լցրեց:.
1308 Գավաթի վերևում ինչ-որ շարժումներ անելուց ու հմայական խոսքեր ասելուց հետո նա արագորեն գինու մեջ դատարկեց բոլոր սրվակների պարունակությունը: Դահլիճով մեկ տարածվեց անուշադրի սպիրտի հոտը: Թագավորը սեղմեց շրթունքները, նայեց գավաթի մեջ ու, քիթը ծռմռելով, հայացքն ուղղեց դոն Ռեբային:.
1309 Ծառաները, չհաշված խոհարարուհուն, վեց հոգի էին, վեցն էլ շատ բան տեսած ու փողոցային ծեծկռտուքներին սովոր: Նրանք, իհարկե, գորշերի հետ գլուխ չեն դնի, կվախենան ամենազոր մինիստրի զայրույթից, բայց գիշերային բանակի քրջոտներին պատասխան կտան, մանավանդ որ ավազակներն այս գիշեր հեշտ ավար կփնտրեն:.
1310 Կիրան քնել էր շորերով, չբացված անկողնու վրա կուչ եկած: Ռումատան ճրագը ձեռքին կանգնեց նրա գլխավերևում: Գնա՞, թե չգնա: Բոլորովին չի ուզում գնալ: Նա աղջկա վրա ծածկոց գցեց, համբուրեց այտն ու հետ եկավ իր աշխատասենյակը: Ինչ էլ որ տեղի ունենա,հետախույզը պարտավոր է լինել իրադարձությունների կենտրոնում:.
1311 Հետո կանչեց Ունոյին և պատվիրեց բերել զինվորական զգեստն ու փայլեցրած պղնձե սաղավարտը: Բաճկոնի տակից, հենց մայկայի վրա, հագավ մետաղապլաստե շապիկը, որը կարված էր օղազրահի ձևով (այստեղի օղազրահները վատ չէին պաշտպանում թրից ու դաշույնից, սակայն աղեղնազենից արձակված նետը տեղնուտեղը խոցում էր):.
1312 Արքայազնի ննջասենյակները միշտ էլ վատ են պահպանվել: Գուցե դա է պատճառը, որ ոչ ոք և երբեք մահափորձ չի կատարել արկանարյան արքայազների դեմ: Ու առավել ևս չէին հետաքրքրվում այժմյան արքայազնով: Աշխարհում ոչ ոքի պետք չէր այդ հյուծված, կապտաչյա տղան, որը ում ասես նման էր, բայց ո՛չ հորը:.
1313 Ռումատան նրա համար նկարազարդ գրքեր էր բերել տալիս մայր երկրից, պատմում էր աստղազարդ երկնքի մասին ու մի անգամ ընդմիշտ նվաճեց տղայի սերը, երբ պատմեց թռչող նավերի մասին: Ռումատայի համար, որը շատ հազվադեպ էր շփվում երեխաների հետ, տասնամյա արքայազնը այս վայրենի ու բիրտ երկրի բոլոր խավերի հակապատկերն էր:.
1314 Արքայազնի տունը բլրի վրա էր, ու ցերեկը քաղաքն այստեղից երևում էր մինչև ծով, բայց հիմա ամեն ինչ ընկղմված էր խավարի մեջ, միայն այսուայնտեղ կրակներ էին երևում: Դրանք խաչմերուկներում կանգնած ջահակիր գրոհայիններն էին, որոնք սպասում էին ազդանշանի: Քաղաքը քնած էր, կամ քնած էր ձևանում:.
1315 Երկրից այստեղ եկածի համար նրանք բոլորն էլ մի ինչ-որ ընդհանուր բան ունեին: Երևի այն, որ բոլորը, առանց բացառության, դեռևս մարդիկ չէին այս բառի ժամանակակից իմաստով, այլ մարդու պատրաստուկ էին, կաղապար, որոնցից իսկական հպարտ ու ազատ մարդ կստեղծեն միայն պատմության արյունահեղ դարերը:.
1316 Նրանք պասիվ էին, ագահ ու անհավատալի, աներևակայելի եսասեր: Հոգեբանական տեսակետից գրեթե բոլորն էլ ստրուկ էին՝ հավատի՛ ստրուկ, իրենց նմանների ստրուկ, կրքերի՛ ստրուկ, փառասիրությա՛ն ստրուկ: Եվ եթե ճակատագրի կամոք նրանցից մեկնումեկը ծնվում էր կամ դառնում էր պարոն, տեր, նա չգիտեր ի՛նչ անի իր ազատությունը:.
1317 Ու շտապում էր նորից ստրուկ դառնալ՝ հարստությա՛ն ստրուկ, հակաբնական շռայլության ստրուկ, իր ստրուկների՛ ստրուկ: Նրանք չափից դուրս պասիվ էին ու չափից դուրս ստրուկ: Նրանց ստրկությունը հիմնվում էր նրանց պասիվության և տգիտության վրա, իսկ պասիվությունը ու տգիտությունը կրկին ու կրկին ծնում էի ստրկություն:.
1318 Եթե նրանք բոլորը իրար նման լինեին, ապա ձեռքներս կթուլանային ու ոչ մի հույս չէր մնա: Բայց և այնպես նրանք մարդ էին, բանականության կայծը կրողներ: Եվ մշտապես, այս ու այնտեղ նրանց մեջ առկայծում և բռնկվում էին աներևակալիորեն հեռավոր ու անխուսափելի ապագայի կրակները: Առկայծում էին՝ ի հեճուկս ամեն ինչի:.
1319 Ի հեճուկս ճնշման: Ի հեճուկս այն բանի, որ նրանք ոչ ոքի պետք չէին աշխարհում և աշխարհում բոլորը նրանց դեմ էին: Ի հեճուկս այն բանի, որ ամենալավագույն դեպքում նրանք կարող էին արժանանալ արհամարհալից ու տարակուսելի խղճահարության: Նրանք չգիտեին, որ ապագան իրենցն է, որ ապագան հնարավոր չէ առանց իրենց:.
1320 Նրանք չգիտեին, որ անցյալի ահազդու ուրվականների այս աշխարհում իրենք են միակ իրողությունը ապագայի, որ իրենք հասարակության օրգանիզմի ֆերմենտն են ու վիտամինը: Ոչնչացրեք այդ վիտամինը, և հասարակությունը կփտի, կսկսվի սոցիալական ցինգա, կթուլանան մկանունքը, աչքերը կկորցնեն սրատեսությունը, ատամները կթափվեն:.
1321 Առանց արվեստի ու կուլտուրայի պետությունը կորցնում է ինքնաքննադատելու ունակությունը, սկսում է խրախուսել սխալ տենդենցներ, սկսում է ամեն վայրկյան ծնել շողոքորթներ ու հարմարվողներ, քաղաքացիների մեջ զարգանում է ընչաքաղցություն և ինքնահավանություն և ի վերջո նորից կուլ է գնում ավելի խելամիտ հարևաններին:.
1322 Ռումատան ափով սրբեց խոնավ ճակատը: Այ այսպես մտածում են, մտածում, մտածում, ու վերջ ի վերջո հնարում են վառոդը: Նա վեր թռավ տեղից ու պատուհանը բացեց: Մթին քաղաքում կրակի փնջերն սկսեցին շարժվել, ցրվել ու ձգվեցին շղթա կազմած, հայտնվելով ու անհետանալով չերևացող տների արանքում:.
1323 Ինչ-որ բան բոցավառվեց նավահանգստում: Իրադարձությունները սկսվեցին: Մի քանի ժամ հետո պարզ կդառնա, թե ինչ է նշանակում գորշերի ու գիշերային բանակի դաշինքը, խանութպանների ու թալանչի ավազակների հակաբնական դաշինքը, պարզ կդառնա, թե ինչ նպատակ է հետապնդում դոն Ռեբան և ինչ նոր պրովոկացիա է հնարել:.
1324 Պարզ ասած՝ ո՞ւմ են այսօր կոտորում: Հավանաբար, սկսվել է երկար դանակների գիշերը՝ լկտիացած գորշ ղեկավարության կոտորածը, միաժամանակ նաև քաղաքում գտնվող բարոնների ու առավել անհաճո ազնվականների կոտորածը: Պամպա՞ն որտեղ է, մտածեց նա: Միայն թե քնած չլինի... Նրա մտքերն ընդհատվեցին:.
1325 Փրկեցե՜ք արքայազնին: Դա արքունիքի մինիստրն էր՝ հիմար ու ծայրաստիճան նվիրված մի մարդ: Մի կողմ հրելով Ռումատային՝ նա նետվեց արքայազնի ննջարանը: Կանայք վայնասուն գցեցին: Իսկ դռներից արդեն ներս էին խցկվում գորշ շապիկներ հագած հաստամռութ ու քրտնած գրոհայինները՝ թափահարելով ժանգոտ կացինները:.
1326 Ռումատան կատարելապես էր տիրապետում հովհարաձև պաշտպանությանը, երբ հարձակվողների դիմաց համատարած շողշողուն վարագույրի պես պտտվում էր պողպատը ու թվում էր, թե անհնարին է ճեղքել այդ վարագույրը: Գրոհայինները, հևալով ու փնչացնելով, իրար էին նայում անվճռականորեն: Նրանցից փչում էր գարեջրի ու սոխի սուր հոտ:.
1327 Նրանք ճանաչում էին Ռումատային: Նրանք լավ էին ճանաչում, ու ոչ մեկը տեղից չշարժվեց, չնայած սպան հայհոյում էր ու գոռգոռում, ինքն էլ, ի դեպ, աշխատելով հեռու մնալ: Ռումատան բարձրացավ պատուհանի գոգը, շարունակելով սպառնալ սրերով, և հենց այդ պահին մթության միջից, բակից նրա մեջքին դիպավ ծանր նիզակը:.
1328 Ռումատան ամոթից ու նվաստացումից սեղմեց շրթունքները: Նա շարժեց թիակները, ձեռքերը այնպես ուժեղ էին ոլորված մեջքի հետևում, որ չէր էլ հասկանում որտեղ էին իր արմունկները, որտեղ՝ դաստակները: Նա հավաքեց ուժերը, թափով ոտքի կանգնեց ու իսկույն էլ կծկվեց կողի սաստիկ ցավից: Գրոհայինները ծիծաղեցին:.
1329 Նա բացեց ցածրիկ դուռը, և Ռումատան, կռանալով, մտավ տասնյակ ճրագներով լուսավորված ընդարձակ սրահը: Մեջտեղում, մաշված գորգի վրա նստած կամ պառկած էին կապկպված, արնաշաղախ մարդիկ: Նրանցից մի քանիսը կամ արդեն մեռած էին, կամ էլ ուշակորույս: Գրեթե բոլորը բոբիկ էին, պատռված գիշերանոցներով:.
1330 Ռումատայի ուղեկիցը՝ սև թիկնոցով բարձրահասակ մի մարդ, մոտեցավ սպային ու ինչ-որ բան փսփսաց ականջին: Սպան գլխով արեց, հետաքրքրությամբ նայեց Ռումատային ու անհետացավ սենյակի մյուս ծայրի գունավոր վարագույրների հետևում: Գրոհայինները նույնպես հետաքրքրությամբ տնտղում էին Ռումատային:.
1331 Ռումատան զգաց, որ մեկի արտասովոր փափուկ, ճարպիկ մատները դիպան իր ձեռքերին, ու լսեց կտրտվող պարանի ճտճտոցը: Եղբայր Աբան, իր մարմնի համար անսպասելի արագությամբ, սեղանի տակից հանեց աղեղն ու դրեց սեղանին, իր դիմացի թղթերի վրա: Ռումատայի ձեռքերը մտրակների պես կախվեցին կողքերից:.
1332 Ոմն մեկը, հիրավի ֆանտաստիկ հանգամանքներում, որը դարձյալ ստիպում է մտածել մարդկային ցեղի թշնամու մասին, բանտից ազատեց այլասերված ճիվաղ և ժողովրդական հոգիները աղավաղող, գեղջկական խռովության պարագլուխ Արատա Սապատավորին... – Դոն Ռեբան դադար տվեց ու, շարժելով ճակատի մաշկը, բազմանշանակ նայեց Ռումատային:.
1333 Ինչո՞ւ պիտի փող մատակարարեն հանգուցյալին, թեկուզ նա լինի իրենց հարազատը: Բայց ձեր ոսկին... – Նա բացեց թղթերի կույտի տակ դրած զարդատուփը և Պիցա Վեցերորդի պատկերով մի բուռ ոսկեդրամ հանեց այնտեղից: – Հենց միայն այս ոսկին բավական կլիներ, որ ձեզ այրեինք խարույկի բոցերի մեջ, – ճչաց նա:.
1334 Օրինակ, այս գիշեր եղբայր Աբան, տհաճ բան է հանգուցյալների մասին վատ խոսելը, բայց նա շատ դաժան մարդ էր, ես, խոստովանում եմ, միշտ դժվարությամբ եմ նրան դիմացել... Այսպես, ուրեմն, եղբայր Աբան ձեզ ձերբակալելու համար տրամադրել էր ոչ թե ամենահմուտ ռազմիկներին, այլ ամենահաստերին ու ամենաուժեղներին:.
1335 Իսկ չէ՞ որ դուք չէիք կարող չիմանալ, որ ձեր կյանքը փրկելու համար էիք կռվում: Դուք վարպետ եք: Դուք, անկասկած, Կայսրության լավագույն սուրն եք: Դուք, անկասկած, ձեր հոգին ծախել եք սատանային, քանզի միայն դժոխքում կարելի է սովորել կռվելու այդ անհավանական, առասպելական եղանակները:.
1336 Ես նույնիսկ պատրաստ եմ ընդունել, որ այդ հմտությունը ձեզ տրվել է մի պայմանով՝ չսպանել: Թեև դժվար է պատկերացնել, թե սատանայի ինչի՞ն է պետք նման պայմանը: Բայց թող դրա վրա գլուխ կոտրեն մեր տիրացուները... Խոճկորային բարակ ճղճղոցն ընդհատեց նրան: Նա դժգոհ հայացք գցեց մանուշակագույն վարագույրների կողմը:.
1337 Հետո վարագույրը ճռթճռթալով պոկվեց տեղից ու ընկավ հատակին: Աշխատասենյակ ներս ընկավ ու հատակին չորեքթաթ փռվեց ճաղատ, արյունոտ կզակով ու սոսկալիորեն չռված աչքերով մի մարդ: Վարագույրի հետևից մեկնվեցին վիթխարի թաթեր, բռնեցին այդ մարդու ոտքերից ու հետ քաշեցին: Ռումատան ճանաչեց նրան. դա Բուդախն էր:.
1338 Կյանքում ոչ մի անգամ դուք այսպիսի վտանգավոր խաղ չէիք ձեռնարկել, ինչպես հիմա: Եվ նույնիսկ չեք էլ կռահում դրա վտանգավորությունը: Դոն Ռեբան կծկվեց նստած տեղը, նրա աչքերն վառվում էին ածուխների պես: Ռումատան զգում էր, որ ինքն էլ երբեք այդքան մոտ չի եղել կործանման: Խաղաթղթերը բացվում էին:.
1339 Նրա աչքերն ապակիացան: Ռումատան շարունակեց. – Ես անողորմ եմ: Իմ կամ ի՛մ բարեկամների նկատմամբ ձեր կատարած ամեն մի ստորության համար դուք պատասխան կտաք ձեր գլխով: Ես ձեզ ատում եմ, նկատի ունեցեք սա: Ես համաձայն եմ հանդուրժել ձեզ: Բայց դուք ստիպված կլինեք սովորել ժամանակին հեռանալ իմ ճանապարհից:.
1340 Միգուցե՝ աստծո որդի: Ո՞վ գիտի: Իսկ գուցե անդրծովյան հզոր երկրից եկած մարդ եք. ասում են, որ այդպիսիք էլ կան... Ես նույնիսկ չեմ փորձում նայել այն անդունդը, որտեղից դուք հայտնվել եք: Գլուխս սկսում է պտտվել, ու ես զգում եմ, որ մոլորվում եմ: Բայց ես էլ կարող եմ ձեզ սպանել: Ուզած պահին:.
1341 Հնարավոր է, որ դուք երբևիցե կշարադրեք ձեր հայացքները, ու լիովին բացառված չէ, որ ինձ կստիպեք վերանայել իմ հայացքները: Մարդիկ հակված են սխալներ կատարելու: Միգուցե ես սխալվում եմ և ձգտում եմ հասնել ոչ այն նպատակին, հանուն որի արժեր տքնել այսքան ջանադիր ու անշահախնդիր կերպով, ինչպես ես եմ աշխատում:.
1342 Բյուրավոր ագռավներ երամներով իջել էին քաղաք, ինչպես իջնում են բաց դաշտում: Հրապարակներում և խաչմերուկներում երկու-երեք հոգանոց փոքրիկ խմբերով տնկված սևազգեստ հեծյալները ամբողջ մարմնով դանդաղ շուռումուռ էին գալիս թամբի վրա ու նայում էին աչքներին իջեցրած վեղարների նեղ ճեղքերից:.
1343 Նա շնչահեղձ էր լինում, անտանելի ցավում էր ջարդված մարմինը: Մա՞րդ են սրանք, թե մարդ չեն: Ի՞նչ կա սրանց մեջ մարդկային: Ոմանց սպանում են հենց փողոցում, մյուսները նստած են տանը և հնազանդորեն սպասում են իրենց հերթին: Ու ամեն մեկը մտածում է՝ ում ուզում են թող սպանեն, բայց ոչ ինձ:.
1344 Այ հենց հիմա, այս մեռյալ տներում աներևութաբար ծնվում են ստորներ, մատնիչներ, մարդասպաններ, ամբողջ կյանքում ահաբեկված մարդիկ իրենց երեխաներին էլ կսովորեցնեն վախենալ, ու սրանք էլ իրենց երեխաներին կփոխանցեն այդ վախը: Ես այլևս չեմ կարող, ինքն իրեն ասաց Ռումատան: Մի քիչ էլ, ու կցնդեմ, կդառնամ սրանց նման:.
1345 Իսկ դուք երբևիցե տեսե՞լ եք փողոցի փոշու մեջ ընկած ճղված փորով մերկ կին: Իսկ դուք տեսե՞լ եք քաղաքներ, որտեղ մարդիկ լռում են և միայն կռնչում են ագռավները: Դո՛ւք, Արկանարի հանրապետության դպրոցներում ոսումնական ստերեոցույցների դիմաց նստած տղաներ ու աղջիկներ, որ դեռ չեք ծնվել:.
1346 Ձիուց ցա՞ծ գցեմ սրան: Ոչ: Հեծյալը դանդաղ հետ քաշեց տեգը նրա կրծքից: Ախ, հա՜... Ռումատան ծուլորեն բարձրացրեց ձախ ձեռքը ու մի քիչ վեր քաշեց թևքը ցույց տալով երկաթե ապարանջանը, որը նրան տվել էին պալատից դուրս գալուց: Հեծյալը ուշադիր նայեց, հետո բարձրացրեց նիզակն ու հեռացավ:.
1347 Վանականները իջան աստիճաններից և դանդաղ հեռացան՝ կծկվելով ու ձեռքները մտցնելով թևքերի մեջ: Ռումատան նայեց նրանց հետևից ու հիշեց, որ փողոցներում մի հազար անգամ տեսել էր այս սքեմավոր հնազանդ կերպարանքները, միայն թե այն ժամանակ նրանց հետևներից փոշում մեջ քարշ չէին գալիս երկար թրերը:.
1348 Չսպասելով պատասխանի, նա քայլերն ուղղեց ծառաների սենյակ: Ունոն պառկած էր սեղանի վրա և մինչև գոտկատեղը ծածկված էր սավանով՝ ձեռքերը կրծքին ծալված, աչքերը լայն բացված, բերանը ծռված: Վշտահար ծառաները կանգնել էին սեղանի շուրջը և լսում էին անկյունում աղոթք մրմնջացող վանականին:.
1349 Նա լաց էր լինում, դեմքը ձեռքերով ծածկած, և լսում էր Մուգայի բեկբեկուն ու անտարբեր ձայնը: Մուգան պատմում էր, թե ինչպես երկրորդ պահակությունից հետո դուռը բախեցին թագավորի անունով, և Ունոն գոռում էր, որ չբացեն, բայց ստիպված եղան բացել, որովհետև գորշերը սպառնում էին տունը հրդեհել:.
1350 Մուգայի ձայնը լռեց, բայց Ռումատան դեռ երկար նստած մնաց Ունոյի ոտքերի մոտ՝ արմունկները հենած սեղանին: Հետո ծանրորեն վեր կացավ, թևքով սրբեց արցունքները, որ մնացել էին երկու օր չսափրված դեմքի մազերի մեջ, համբուրեց տղայի սառը ճակատն ու, դժվարությամբ շարժելով որքերը, դանդաղ բարձրացավ վերև:.
1351 Վազելով եկավ Կիրան: Ռումատան այնքան տանջված էր, որ նույնիսկ չկարողացավ աղջկան օգնել իր շորերը հանելիս... Կիրան նրա հագից հանեց երկարաճիտ կոշիկները, հետո լաց լինելով, երբ տեսավ նրա ուռած դեմքը, հանեց պատռված համազգեստը, մետաղապլաստե շապիկը և նորից լաց եղավ նրա ծեծված մարմնի տեսքից:.
1352 Հետո մաշված սավաններով ծածկեց նրան (Ունոն այդպես էլ չգնեց նորերը) ու նորից ներքև վազեց, որ գինի տաքացնի նրա համար, իսկ նա սողալով իջավ անկողնուց և, բոբիկ ոտքերը քստքստացնելով ու ցավից տնքալով, գնաց աշխատասենյակ, բացեց սեղանի գաղտնի դարակը, հանեց դեղարկղն ու սպորամինի մի քանի հաբ կուլ տվեց:.
1353 Երբ Կիրան վերադարձավ արծաթե սկուտեղի վրա դրված գոլորշապատ կաթսայով՝ նա արդեն պառկած էր անկողնում ու լսում էր, թե ինչպես է ցավը հեռանում, լռում է աղմուկը գլխում, և մարմինը լցվում է նոր ուժով ու ավյունով: Դատարկելով կաթսայիկը, նա իրեն լրիվ լավ զգաց, կանչեց Մուգային և հրամայեց հագուստները բերել:.
1354 Այ հիմա չեմ վախենում... Մի օր անպայման մի բան կհարցնեմ քեզ: Դու հետո, հիմա չէ, հետո, երբ ամեն ինչ կանցնի, ինձ կպատմես քո մասին: Ռումատան երկար լռեց: Մուգան տվեց նրան նարնջագույն բաճկոնը, որը զարդարված էր կարմրավուն ժապավեններով: Ռումատան զզվանքով հագավ ու գոտին ամուր ձգեց:.
1355 Նա գաղտագողի մտնում էր քաղաքացիների նեղլիկ բակերը, խճճվելով պարաններից կախված լվացքի մեջ, սողալով դուրս էր գալիս ցանկապատերի արանքում եղած անցքերով, ժանգոտ մեխերի վրա թողնելով իր շքեղ ժապավենների ու սոանյան թանկարժեք ժանյակների ծվենները, չորեքթաթ վազում էր կարտոֆիլի մարգերի միջով:.
1356 Իսկ թվում է, թե դրանից հեշտ բան չկա. մուրճով զինված տասը հազարը ում ասես փոշի կդարձնեն: Բայց դե նրանք դեռ չեն կատաղել: Ամեն մեկն իր համար է վախենում, միայն աստված է բոլորի համար... Հանկարծ թաղամասի ծայրում աճած շամբուկի թփերը շարժվեցին, և դրանց տակից սողալով դուրս եկավ Տամեոն:.
1357 Վերջապես վրա հասավ բաղձալի զիջողությունը: Ինքներդ հապա դատեք, դոն Ռումատա, ես արդեն մի ժամ է քայլում եմ նրբանցքներով ու բանջարանոցներով, բայց ոչ մի գորշ գրոհայինի չեմ հանդիպել: Մենք աշխարհի երեսից սրբեցինք գորշ աղտեղությունը, և հիմա որքա՜ն ազատ ու քաղցր ես շնչում վերածնված Արկանարում:.
1358 Գռեհիկ խանութպանների, այդ լկտի ստահակների ու ռամիկների փոխարեն փողոցները լցված են աստծո ծառաներով: Ես տեսա, ազնվականներից ոմանք արդեն ազատ զբոսնում են իրենց տների առաջ: Հիմա նրանք վախենալու բան չունեն, որ գոմաղբոտ գոգնոցով մի անտաշի մեկը ցեխ կշպրտի իրենց վրա կեղտոտ սայլի անիվներից:.
1359 Ժամանակին Արկանարի թագուհիներից մեկը իր տիրակալին բողոքել էր, որ նկուղներում խոշտանգվողների աղեկտուր ճիչերը իրեն խանգարում են զվարճանալ: Եվ օգոստոսափայլ ամուսինը կարգադրում է, որ զինվորական նվագախումբը առավոտից մինչև գիշեր նվագի աշտարակում: Այդ ժամանակ էլ հենց աշտարակը ստացել էր իր այժմյան անունը:.
1360 Վաղուց արդեն աշտարակն իրենից ներկայացնում էր մի դատարկ քարե շենք, վաղուց արդեն քննչական խցերը փոխադրվել էին հիմքի ամենաներքևի հարկերում նոր սարքված սենյակները, և վաղուց արդեն ոչ մի նվագախումբ էլ չէր նվագում այնտեղ, իսկ քաղաքի բնակիչները շարունակում էին նրան անվանել Ուրախ Աշտարակ:.
1361 Եվ հենց նույն տեղում էլ ինչ-որ գաղտնի ելքերից կեռերով հանում էին մեռածների դիակներն ու, լցնելով սայլերը, դուրս էին տանում քաղաքից: Ազնվականների ու հարուստ քաղաքացիների երկար հերթի պոչը, որ դեռ ներս չէր մտել գրասենյակի բաց դռներից, ահաբեկված ու շփոթահար նայում էր այս սոսկալի իրարանցումին:.
1362 Դոն Պիֆան դարձյալ կոկորդային ձայն արձակեց ու գնաց, տնտղելով ապարանջանը: Չինովնիկն արդեն կարդում էր հաջորդ ազգանունը: Ռումատան աչքի ածեց հերթը: Այստեղ ծանոթ դեմքեր շատ կային: Ոմանք հագնված էին սովորականի պես շքեղ, մյուսները դիտավորյալ խեղճացած էին, բայց բոլորն էլ հիմնավորապես ցեխոտ էին:.
1363 Արկանարի եպիսկոպոսը որոշել է ուժասպառ անել ինձ, մտածեց նա: Չի ստացվի: Ապարանջանները ամեն քայլափոխին զրնգում էին: Ռումատան ձեռքում էր պահել գույնզգույն կնիքներով զարդարված հույժ կարևոր թուղթը: Դիմացից եկող հետիոտն ու հեծյալ վանականները հապշտապ ճանապարհ էին տալիս Ռումատային:.
1364 Ամբոխի մեջ, պատկառելի հեռավորության վրա մերթ հայտնվում, մեկ անհետանում էր թիկնապահ լրտեսը: Թրի կոթով խփելով դանդաղկոտներին, Ռումատան մոտեցավ դարպասին, ահարկու գոռաց գլուխը դուրս հանած պահակի վրա ու, անցնելով բակից, լպրծուն, չեչոտ աստիճաններով սկսեց իջնել ծխացող ջահերով լուսավորված կիսախավարը:.
1365 Յուրաքանչյուր ճրագի ներքևում, քարայրի նմանվող որմնախորշում սևին էր տալիս ճաղապատ փոքրիկ պատուհանով դուռը: Այդ դռները տանում էին դեպի բանտային խցերը, որոնք դրսի կողմից փակված էին երկաթե ծանր նիգերով: Միջանցքներում շատ մարդ կար: Իրար հրմշտում էին, վազում էին, գոռում, հրամայում:.
1366 Ճռնչում էին փակերն ու նիգերը, շրխկում էին դռները, ինչ-որ մեկին ծեծում էին, ու նա աղեկտուր գոռում էր, ինչ-որ մեկին քարշ էին տալիս, և նա դիմադրում էր, ինչ-որ մեկին ուզում էին դուրս հանել խցից ու չէին կարողանում, ու նա սրտաճմլիկ գոռում էր. «Ես չե՜մ, ե՛ս չե՜մ...», ու կառչում էր հարևաններից:.
1367 Այստեղ, դատելով խոսակցություններից, քննություն էին հանձնում Հայրենասիրական դպրոցի շրջանավարտները: Կաշվե գոգնոցներով կիսամերկ , լայնալանջ տղաները, խոշտանգման խցերի դռների մոտ խմբված, թերթում էին ճարպոտված ձեռնարկներն ու մերթ ընդ մերթ մոտենում էին ջրի տակառին, որից շղթայով կախված էր թասը:.
1368 Դահճին դուրս հանեցին տակառի հետևից, նորից պառկեցրին հատակի վրա ու գործնականորեն , առանց ավելորդ դաժանության, շարունակեցին ծեծել: Մի հինգ րոպե հետո միջանցքի մյուս ծայրից հայտնվեց տասներկու խուցը ուղարկված վանականը, հետևից քարշ տալով պարանով կապված, ճերմակ մազերով մի սևազգեստ ծերուկի:.
1369 Եթե ձեզ կպնեն, ապարանջանները ցույց տվեք ու ինչքան կարող եք ամբարտավան եղեք: Բարոն Պամպան ոռնում էր, ինչպես բևեռային մառախուղի մեջ ընկած ատոմագնացը: Թնդուն արձագանքը գլորվում էր կամարների տակ: Միջանցքներում կանգնած մարդիկ կանգ էին առնում և, բերանները բաց, երկյուղածությամբ ականջ էին դնում:.
1370 Շատերն էլ թափահարում էին իրենց բութ մատը՝ քշելով սատանային: Ռումատան ցած նետվեց երկու սանդուղքներով, ոտքի տակ գցելով դեմը ելած վանականներին, թրերի պատյաններով ճանապարհ բացեց շրջանավարտների բազմության միջով ու աքացի տալով բացեց այն խցի դուռը, որտեղից դուրս էր պրծնում գոռոցը:.
1371 Դահիճը շուռ եկավ, ձեռքերով բռնեց գլուխն ու նստեց թասի մեջ: Ռումատան թուրը հանեց պատյանից ու կտոր կտոր արեց թղթերով ծածկված սեղանը, որի մոտ նստած էր չինովնիկը: Ամեն ինչ կարգին էր: Դահիճը նստած էր թասի մեջ ու զկռտում էր, իսկ չինովնիկը շատ ճարպկորեն չորեքթաթ փախավ մտավ անկյունը ու պառկեց այնտեղ:.
1372 Ռումատան մոտեցավ բարոնին, որն ուրախ հետաքրքրությամբ էր նայում վարից վեր, բռնեց բարոնի ոտքերը պահող շղթաները ու, երկու անգամ ուժգին քաշելով, դրանք դուրս քաշեց պատից: Հետո բարոնը ոտքերը զգուշորեն դրեց հատակին, լռեց, քարացավ մի տարօրինակ դիրքով, ապա իրեն թափ տվեց ու ազատեց ձեռքերը:.
1373 Ես համոզված էի, որ այս բանտում կգտնեմ ձեզ: Եվ գտա: Բարոնը մոտեցավ դահճին ու այնպես խփեց, որ նա իր թասի հետ բմբուլի պես վեր թռավ: Թասի տակից մի տակառիկ երևաց: Բարոնը բռունցքի հարվածով ճեղք բաց արեց տակառի տակ ու գլուխը տնկելով, տակառը մոտեցրեց բերանին: Գարեջրի շիթը կլկլալով հոսեց նրա կոկորդը:.
1374 Օրը վաղուց արդեն կիսվել էր, երբ Կիրան ազնվազարմ դոնին ու նրա մեծագիտուն բարեկամին հրավիրեց սեղան նստելու: Լողացած, մաքուր շորեր հագած, սափրված բժիշկ Բուդախը շատ պատկառելի տեսք ուներ: Նրա շարժումներն անշտապ էին և արժանապատվությամբ լի, խելոք խաժ աչքերը նայում էին բարյացակամ և նույնիսկ ներողամտորեն:.
1375 Ես բժիշկ եմ, բայց չեմ ամաչում խոստովանել, որ հնարավորության դեպքում հաճույքով այն աշխարհը կուղարկեմ նրան: Ես լսել էի, որ թագավորին թունավորել են: (Ռումատան ուշադրությունն էլ ավելի լարեց): Այդ Ռեբան եկավ իմ խուցն ու պահանջեց, որ իր համար այնպիսի թույն սարքեմ, որը ներգործի մի քանի ժամվա ընթացքում:.
1376 Ռումատան նրբանկատորեն դեմքը շրջել էր և գլխով էր անում: Հասկանալի է, մտածում էր նա: Ամեն ինչ հասկանալի է: Իր մինիստրի ձեռքից թագավորը նույնիսկ վարունգ չէր վերցնի: Ու սրիկան թագավորին էր հրամցրել ինչ-որ ստահակի, որին խոստացել էր լեյբհեքիմի կոչում տալ, եթե թագավորին բուժի:.
1377 Նրա աչքերի առաջ ճարճատում էին բոսորագույն ջահերը, ամեն կողմից խանձված մսի հոտ էր փչում, և կոկորդում ասես բռունցքի չափ գունդ էր կանգնած: Ուստի սպասելով, որ հյուրը կշտանա, նա կանգնել էր պատուհանի մոտ ու հարգալից, դանդաղ ու հանգիստ զրույց էր վարում, որ հյուրին չխանգարի կերակուրը ծամել:.
1378 Փողոցներում մարդիկ էին հայտնվում, ձայները ավելի բարձր էին հնչում, լսվում էր մուրճերի շրխկոցը և փայտի ճռռոցը տների տանիքներից ու պատերից պոկում էին հեթանոսական կուռքերի պատկերները: Հաստլիկ ու ճաղատ խանութպանը գարեջրի տակառով սայլակը կանգնեցրել էր հրապարակում և գարեջուր էր վաճառում՝ գավաթը երկու գրոշ:.
1379 Բնության մեջ չկա մի այնպիսի բան, որին մարդը չհարմարվեր: Ոչ ձին, ոչ շունը, ոչ էլ կովը օժտված չեն այդպիսի հատկությամբ: Հավանաբար, աստված մարդուն ստեղծելիս կռահում էր, թե ինչ տանջանքների է նրան դատապարտելու, և նրան ուժերի և համբերության վիթխարի պաշար է տվել: Դժվար է ասել, դա լա՞վ է, թե վատ:.
1380 Մյուս կողմից, դիմանալու ու համբերելու սովորությունը մարդկանց դարձնում է անլեզու անասուն, քանզի նա ոչնչով, բացի անատոմիայից, չի տարբերվում կենդանիներից և նույնիսկ իր անպաշտպանությամբ գերազանցում է նրանց: Եվ յուրաքանչյուր օրը չարի ու բռնության մի նոր արհավիրք է ծնում... Ռումատան նայեց Կիրային:.
1381 Ես շատ եմ սիրում գիտուն մարդկանց: Նրանք ոգու ազնվականությունն են: Ու ինձ հայտնի չէ, թե ինչո՞ւ դուք՝ վեհ գիտելիքների միակ պահպաններդ ու միակ տերերդ, այդքան անհուսալիորեն պասիվ եք: Ինչո՞ւ դուք հլու հնազանդ թույլ եք տալիս, որ արհամարհեն ձեզ, բանտերը նետեն, այրեն խարույկների բոցերում:.
1382 Դուք ծանո՞թ եք նրա հետ: Ես այդպես էլ մտածում էի... Չարի դեմ պայքար: Բայց ի՞նչ բան է չարը: Ամեն մեկը դա յուրովի կարող է հասկանալ: Մեզ՝ գիտնականներիս համար, չարիքը տգիտությունն է, սակայն եկեղեցին սովորեցնում է, որ տգիտությունը բարիք է, և բոլոր չարիքները ծագում են գիտելիքներից:.
1383 Հողագործի համար չարիքը հարկերն են և երաշտը, իսկ հացավաճառի համար երաշտը բարիք է: Ստրուկների համար չարիք է հարբած ու դաժան տերը, արհեստավորի համար՝ ագահ վաշխառուն: Այդ ո՞րն է չարիքը, որի դեմ պայքարել է պետք, դոն Ռումատա: Նա տխուր նայեց ունկնդիրներին: Չարիքն անհնարին է ոչնչացնել:.
1384 Ես նախկինում բնավ չեմ մտածել այսպիսի բաների մասին... Կարծեմ, մենք ամեն ինչ տնտղեցինք ու քննարկեցինք: Ի դեպ, – նա առաջ ընկավ, – կա ևս մեկ հնարավորություն: Այնպես արեք, որ մարդիկ ամենից շատ սիրեն աշխատանքն ու գիտելիքը, որ աշխատանք ու գիտելիքը դառնան նրանց կյանքի միակ իմաստն ու խորհուրդը:.
1385 Արժե՞ արդյոք մի մարդկությանը փոխել մի ուրիշ մարդկությամբ: Արդյո՞ք դա նույն բանը չի լինի, եթե մարդկությունը ջնջենք աշխարհի երեսից և նրա տեղը նոր մարդկություն ստեղծենք: Կնճռոտելով ճակատը՝ Բուդախը լուռ խորհում էր: Ռումատան սպասում էր: Պատուհանի տակ նորից վշտաբեկ ճռռացին սայլերը:.
1386 Դուք գլխավորում էիք լրագրային լայն կամպանիան, որի նպատակն էր խանգարել ինձ եւ իմ կոլեգաներին աշխարհը նախապատրաստելու այն սպառնալիքին, որն այժմ արդեն չի կարելի կանխել: Դուք աստղադիտարանի անձնակազմին զուտ անձնական վիրավորանքներ էիք հասցնում եւ աշխատում էիք նրան ծաղրուծանակի առարկա դարձնել:.
1387 Բետան գտնվում էր աֆելիայի մեջ: Տերեմոնը նրան այդքան փոքրիկ չէր տեսել ոչ մի անգամ: Եվ հիմա Բետան էր լուսավորում Լագաշի երկինքը: Լագաշի սեփական արեգակը՝ Ալֆան, որի շուրջը պտույտ էր գործում մոլորակը, գտնվում էր նրա մյուս կողմում, ինչպես եւ հեռավոր արեգակների մյուս երկու զույգերը:.
1388 Եթե ձեր կանխագուշակումն իրականանա, իմ ներկայությունը ոչ մի բանի չի խանգարի, չէ որ տվյալ դեպքում իմ հոդվածը չի գրվի: Մյուս կողմից, եթե ոչ մի բան տեղի չունենա, դուք պիտի ենթադրեք, որ լավագույն դեպքում ձեզ վրա պիտի ծիծաղեն: Եվ մի՞թե լավ չի լինի, որ այդ ծիծաղը ղեկավարի բարեկամական ձեռքը:.
1389 Չէ որ, ինչպես ձեզ հայտնի է, այս երկու ամսվա ընթացքում գործնական ակտիվությունը նվազել է: Ավանդատուները այնքան էլ չեն հավատում, որ եկել է աշխարհի վերջը, բայց այժմ գերադասում են իրենց փողերը պահել: Քաղքենիները նույնպես չեն հավատում ձեզ, բայց եւ այնպես... հետաձգում են գարնանային գնումները:.
1390 Ահա թե ինչ վիճակ է: Հենց այս ամենը վերջանա, բորսայի տնօրինողները կկպչեն ձեզնից: Նրանք կասեն, քանի որ խելագարները... ներեցեք ինձ, ընդունակ են երկրի բարգավաճումն ամեն րոպե դնել սպառնալիքի տակ, մոգոնելով անհեթեթ գուշակություններ, ապա մոլորակը պետք է մտածի, թե ինչպես զսպի նրանց:.
1391 Սակայն, խնդրում եմ, աշխատեք չխանգարել մեզ: Հիշեցեք նաեւ, որ այստեղ ղեկավարը ես եմ, եւ ինչպիսի տեսակետներ էլ որ դուք հայտնեք ձեր հոդվածներում, ես պահանջում եմ համագործակցություն եւ հարգանք դեպ... Նա խոսում էր ձեռքերը մեջքին դրած, եւ նրա կնճռապատ դեմքը ամուր վճռականություն էր արտահայտում:.
1392 Այն ինձ ձանձրացրեց: Ես ուզում եմ այստեղ լինել, իրադարձությունների կենտրոնում: Մի՞թե, ըստ ձեզ, ես բոլորովին զուրկ եմ հետաքրքրությունից: Ես ուզում եմ տեսնել Աստղերը, որոնց մասին անդադար խոսում են Պաշտամունքի պահապանները:— Նա ձեռքերն իրար շփեց եւ ավելացրեց արդեն ավելի լուրջ տոնով:.
1393 Սեղանի մոտ կանգնած մարդիկ հանեցին շախմատի տախտակը եւ վեց հոգով սկսեցին խաղալ: Քայլերը արվում էին արագ եւ լուռ: Բոլորի աչքերը ուղղված էին տախտակին: Տերեմոնը մի քանի րոպե ուշադիր նայում էր խաղացողներին, իսկ հետո վեր կացավ եւ մոտեցավ Ատոնին, որը նստել էր քիչ հեռու եւ շշուկով խոսում էր Շիրինի հետ:.
1394 Մի քիչ խոսելուց ես միայն օգուտ կստանամ: Հենց նոր Ատոնը ինձ պատմում էր, թե, ձեր կարծիքով, ինչ արձագանք կարելի է սպասել, եթե կանխագուշակումը չկատարվի... Եվ համաձայն եմ ձեզ հետ: Ի դեպ, ես գրեթե միշտ կարդում եմ ձեր հոդվածները, ու ձեր հայացքները, ընդհանուր առմամբ, դուր են գալիս ինձ:.
1395 Համենայն դեպս, այնտեղ բազկաթոռները ավելի փափուկ են: Հարեւան սենյակի բազկաթոռներն իրոք փափուկ էին: Պատուհանները ծածկված էին ծանր, կարմիր վարագույրներով, իսկ հատակին փռված էր վարդագույն գորգ: Բետայի աղյուսակարմիր ճառագայթներով ողողված վարագույրները եւ գորգը չորացած արյան գույն էին ստացել:.
1396 Մենք հայտնաբերել ենք մի շարք քաղաքակրթություններ՝ ինը քաղաքակրթություն, բայց կարող են եղած լինել նաեւ ավելին: Բոլոր այդ քաղաքակրթությունները իրենց զարգացման մակարդակով հասնում էին մեր մակարդակին եւ բոլորն էլ, առանց բացառության, իրենց կուլտուրայի զարգացման ամենաբարձր աստիճանում կործանվում էին կրակից:.
1397 Ոմանք ասում էին, որ Լագաշի վրա պարբերաբար հորդացել են հրե անձրեւներ, մյուսները պնդում էին, որ ժամանակ առ ժամանակ Լագաշն անցնում է արեւի միջով, երրորդները՝ էլ ավելի անհեթեթ բաներ էին ասում: Սակայն գոյություն ուներ մի տեսություն՝ միանգամայն տարբեր բոլոր մյուսներից, եւ այն մեզ է հասել դարերի խորքից:.
1398 Եվ այնուամենայնիվ եթե նրանք չգան մեկ ժամվա ընթացքում, դա կբարդացնի վիճակը:— Նա անսպասելիորեն վեր թռավ տեղից, եւ աչքերը ուրախ փայլատակեցին:— Սակայն քանի որ Ատոնը գնաց... Ոտնաթաթերի վրա զգուշորեն մոտենալով պատուհանին՝ նա պպզեց ու պատուհանի տակ սարքված փոքրիկ պահարանից հանեց մի շիշ եւ թափահարեց:.
1399 Դե, ուրեմն, լսեք: Ենթադրենք, որ այդ մարմինը պտտվում է Լագաշի շուրջը այնպիսի հեռավորությամբ, այնպիսի ուղեծրով եւ օժտված է այնպիսի զանգվածով, որ նրա ձգողականությունը ճշտորեն բացատրում է Լագաշի ուղեծրի շեղումը տեսականից... Դուք գիտե՞ք, թե ինչ կլիներ այդ ժամանակ: Ժուռնալիստը օրորեց գլուխը:.
1400 Սակայն նրա պտույտի հարթությունում միայն մեկ արեւ կա,— նա մատն ուղղեց փոքրիկ արեւի կողմը,— Բետան: Եվ պարզվել է, խավարումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մեր կիսագնդի վերեւում բոլոր արեւներից մնում է միայն Բետան, որը գտնվում է Լագաշից առավելագույն հեռավորության վրա:.
1401 Լուսնի տեսանելի տրամագիծը յոթ անգամ գերազանցում է Բետայի տրամագիծը, այնպես որ նրա ստվերը ծածկում է ամբողջ մոլորակը, եւ խավարումը տեվում է կես օր, ըստ որում Լագաշի վրա չի մնում եւ ոչ մի լուսավորված կետ: Եվ այդպիսի խավարում տեղի է ունենում յուրաքանչյուր երկու հազար քառասունինը տարին մեկ անգամ:.
1402 Գուցե դրա համար երկու հարյուրամյակն էլ չէր բավականացնի: Սակայն Ապաստարանում պահպանվում են մեր գրառումները, եւ այսօր մենք կլուսանկարենք խավարումը: Հաջորդ ցիկլը հենց սկզբից կիմանա ճշմարտությունը, եւ երբ վրա կհասնի հաջորդ խավարման ժամանակը, մարդկությունը վերջապես պատրաստ կլինի դրան:.
1403 Թունելի տերերը հանգուցյալների ընտանիքներին փոխհատուցման գումար տվեցին եւ Ջոնգլորի քաղաքապետարանին համոզեցին կատարվածը անուշադրության մատնել: Ի վերջո, եթե հիվանդ սիրտ ունեցող մարդկանց խելքին փչել է զբոսնել թունելում, ապա դա նրանց գործն է, իսկ հետագայում այդպիսի բան այլեւս չի կրկնվի:.
1404 Հոգեբանության մեջ կա հատուկ տերմին, որը արտահայտում է մարդու բնազդային վախը լույսի բացակայությունից: Մենք այդ վախն անվանում ենք կլաուստրոֆոբիա, որովհետեւ լույսի բացակայությունը միշտ կապված է փակ շինության հետ եւ մեկից վախենալ՝ նշանակում է վախենալ նաեւ մյուսից: Հասկանո՞ւմ եք:.
1405 Ես դարձյալ չեմ հասկանում, թե ինչու պիտի խելագարվեմ միայն այն պատճառով, որ երկնքում արեւ չկա: Եվ եթե դա կատարվի ինձ ու մյուս բոլոր մարդկանց հետ, ապա քաղաքները ինչո՞ւ պիտի կործանվեն: Մե՞նք կպայթեցնենք դրանք, հա՞: Բայց Շիրինը զայրացած էր եւ կատակելու ոչ մի ցանկություն չուներ:.
1406 Նրանց լույս է պետք: Նրանք պետք է մի բան վառեն, եւ եթե փայտ չեն գտնում, վառում են ինչ-որ պատահի: Միայն թե լույս լինի... Եվ բոլոր բնակելի կենտրոնները կործանվում են հրդեհներից: Նրանք անթարթ նայում էին իրար. թվում էր, մրցում էին, թե ում կամքն է ավելի ուժեղ, եւ ի վերջո Տերեմոնը լուռ իջեցրեց հայացքը:.
1407 Կատաղած նետվելով անկոչ հյուրի վրա, աքցանի պես կառչեց նրա կոկորդից: Նրանք գլորվեցին հատակին, եւ հենց այդ պահին վազելով գմբեթ մտան աստղադիտարանի մյուս աշխատակիցները, եւ անծանոթը բառացիորեն թաղվեց իր վրա թափված տասնյակ կատաղած մարդկանց տակ: Վերջինը գմբեթ բարձրացավ շնչակտուր Ատոնը:.
1408 Տեսնո՞ւմ եք պատուհանի մոտ կանգնած երիտասարդին: Նա շատ ուժեղ է եւ լավ է բանեցնում բռունցքները, բացի այդ, նա կողմնակի մարդ է այստեղ: Երբ խավարումը սկսվի, նա այստեղ անելիք չի ունենա, բացի ձեզ հետեւելուց: Դե ես ինքս էլ, թեեւ մի քիչ... հաստլիկ եմ տուրուդմփոցի համար, բայց կկարողանամ օգնել նրան:.
1409 Պաշտամունքի դրույթների հետ նույնիսկ ամենամակերեսային ծանոթությունը բավական է, որպեսզի հասկանաք, որ եթե ձեզ փակենք Աստղերի հայտնվելու ժամանակ, ապա ձեր հոգին կզրկենք անմահությունից: Այսպես ուրեմն, ես ձեզ կարգին մարդ եմ համարում ու կհավատամ, եթե ազնվորեն խոստանաք մեզ խանգարելու ոչ մի փորձ չանել:.
1410 Բետայի եզրը անհետացավ: Դեպի արեւը սողացող սեւ ծվենը հազիվ մի եղունգի չափ լիներ, բայց նրան նայող մարդկանց թվում էր Ճակատագրի ստվեր: Բոլորը միայն մի ակնթարթ անշարժ կանգնած մնացին, իսկ հետո սկսվեց իրարանցումը: Այն դադարեց էլ ավելի արագ եւ փոխարինվեց հստակ ու տենդագին աշխատանքով:.
1411 Նա շարունակում էր ակնապիշ նայել պատուհաններին եւ այնուամենայնիվ զգում էր, թե ինչպիսի հետաքրքրությամբ են իրեն լսում Շիրինն ու Տերեմոնը: Թեթեւակի, առանց շունչ առնելու, նա փոքր-ինչ փոխեց ձայնի տեմբրը, եւ նրա խոսքը դարձավ էլ ավելի երգեցիկ: Տերեմոնը նույնիսկ ցնցվեց զարմանքից:.
1412 Չնայած մի քանի րոպե առաջ իրոք վախեցա: Ձեր այդ պատմությունները ձգողականության մասին, հետո՝ խավարումի սկսվելը քիչ մնաց ինձ շարքից հանեին: Բայց սա...— Նա մատն արհամարհանքով տնկեց Պաշտամունքի կարմրամորուս պահապանի կողմը,— սա ես լսել էի դեռ իմ դայակից: Ամբողջ կյանքումս ծիծաղել եմ այդ հեքիաթների վրա:.
1413 Հոգեբանը միանգամից չպատասխանեց: Բետան արդեն անցել էր զենիթը, եւ արնակարմիր քառակուսի բիծը, որը հատակի վրա կրկնում էր պատուհանի ուրվագծերը, այժմ սողաց դեպի Շիրինի ծնկները: Նա մտախոհ նայեց այդ դժգույն կարմրին, հետո կռացավ եւ հայացքն ուղղեց արեւին: Խավարն արդեն կլանել էր Բետայի երեք քառորդը:.
1414 Այսպես ուրեմն, կան մարդակնց երեք խմբեր, որոնք մյուսների համեմատ ավելի քիչ կտուժեն: Նախ, դրանք այն սակավաթիվ մարդիկ են, որոնք ընդհանրապես չեն տեսնի Աստղերը. դրանց թվին են պատկանում կույրերը, եւ նրանք, ովքեր խավարումն սկսվելուց առաջ այնպես կհարբեն, որ կսթափվեն միայն ամեն ինչ վերջանալուց հետո:.
1415 Դրանց մենք չենք հաշվի, քանի որ նրանք, ըստ էության, ականատես չեն: Այնուհետեւ՝ մինչեւ վեց տարեկան երեխաները, որոնց համար ողջ աշխարհը չափազանց նոր է, եւ նրանք չեն վախենա Աստղերից ու Խավարից: Նրանք պարզապես կծանոթանան առանց այն էլ զարմանալի աշխարհի եւս մեկ տարօրինակ երեւույթի հետ:.
1416 Բնականաբար, գրքի առաջին տարբերակը հիմնված է եղել այն մարդկանց վկայությունների վրա, որոնք ամենից քիչ կարող էին պիտանի լինել որպես պատմագիրներ, այսինքն՝ դրանք եղել են մանուկները եւ կիսաապուշները: Բայց հետագայում, երեւի, բազմաթիվ ցիկլերի ընթացքում այդ գիրքը ամենայն խնամքով խմբագրել են եւ շտկել:.
1417 Պաշտամունքի պահապանները զգոն են: Նրանք մարդկանց կոչ են անում հարձակվել աստղադիտարանի վրա, խոստանալով նրանց մեղքերի անհապաղ թողություն, խոստանալով հոգիների փրկություն եւ այն ամենը, ինչ հնարավոր է: Ի՞նչ անենք, Շիրին: Շիրինը գլուխը կախեց եւ բացակայող հայացքով երկար նայում էր իր կոշիկների քթին:.
1418 Ասես վիթխարի թարթիչը փակում էր տիեզերական լույսի ակունքը: Հոգեբանն այլեւս չէր լսում իր շուրջը եռացող աշխատանքի խուլ ձայները եւ զգում էր սոսկ միայն մեռյալ լռություն, որ իջել էր պատուհանից այն կողմ փռված դաշտերի վրա: Նույնիսկ միջատներն էին լռել, եւ շուրջն ամեն ինչ աղոտացել էր:.
1419 Չափազանցություն... հենց դա էլ պատահում է: Մեր ուղեղը, ինչպես գիտեք, ընդունակ չէ միանգամից ընկալելու առարկաների ստույգ քանակը, եթե նրանց թիվն անցնում է հինգից, ավելի մեծ քանակության համար մեզ մոտ գոյություն ունի «շատ» հասկացությոնը: Այդ կերպ էլ տասնյակը վեր է ածվում միլիոնի:.
1420 Մոլորակը կպտտվեր կանոնավոր էլիպսաձեւ ուղեծրով, եւ ձգողականության ուժի ստույգ բնույթը ակնհայտ կլիներ առանց որեւէ ապացուցման: Այդպիսի աշխարհի աստղագեգտները կհայտնաբերեին ձգողականությունը, թերեւս, աստղադիտակի գյուտից էլ շուտ: Նրանց համար անզեն աչքով պարզ դիտումն էլ բավական կլիներ:.
1421 Սկզբում բոցը ապարդյուն լիզում էր ձողի ծայրը, բայց հետո անսպասելի դեղին բռնկումը պայծառ լուսավորեց Ատոնի կենտրոնացած դեմքը: Նա մի կողմ տարավ լուցկին, եւ սենյակը այնպես թնդաց հրճվալի բացականչություններից, որ ապակիները զնգզնգացին: Ձողի վերեւում հուրհրում էր բոցի վեց դյույմանոց երերուն լեզուն:.
1422 Լույսը աղոտ էր եւ զիջում էր նույնիսկ մթագնած արեւի ճառագայթներին: Բոցը դեսուդեն էր նետվում, ծնելով հարբած, օրորվող ստվերներ: Ջահերը հուսահատորեն մխում էին, եւ սենյակը լցվեց այնպիսի հոտով, ասես անշնորհք տանտիկին էր գործ արել խոհանոցում: Բայց եւ այնպես դրանք դեղին լույս էին սփռում շուրջը:.
1423 Դեղին լույսը հատկապես հաճելի էր թվում այն բանից հետո, երբ երկնքում արդեն չորս ժամ աղոտանում էր դժնի Բետան: Նույնիսկ Լատիմերը կտրվեց իր գրքից եւ զարմանքով նայեց ջահերին: Շիրինը ձեռքերն էր տաքացնում կրակի վրա, ուշադրություն չդարձնելով, որ մաշկն արդեն ծածկվում էր մոխրագույն մրի շերտով:.
1424 Այս ջահերը առանց դադարելու կվառվեն գրեթե կես ժամ: Սրամիտ է, չէ՞: Սա Սարոյի համալսարանի երիտասարդ գիտնականներից մեկի գյուտն է: Շուտով գմբեթում տիրող աշխուժությունը մարեց: Լատիմերը իր աթոռը դրեց ուղիղ ջահի տակ եւ, շրթունքները շարժելով, շարունակեց միալար կարդալ Աստղերին ուղղված աղոթքները:.
1425 Ծխի հոտ էր գալիս, ջահերը ճտճտում էին, ինչ-որ մեկը ոտքի թաթերի վրա զգուշորեն անցավ սեղանի մոտով, որտեղ աշխատում էին մյուսները, մերթ ընդ մերթ որեւէ մեկը զուսպ հառաչում էր, ճգնելով հանգստություն պահպանել այս աշխարհում, որ գնում էր դեպի ստվերը: Առաջինը աղմուկը լսեց Տերեմոնը:.
1426 Նա նույնիսկ չլսեց, այլ աղոտ զգաց ինչ-որ ձայներ, որոնք ոչ ոք չէր զգա, եթե գմբեթում մեռյալ լռություն չտիրեր: Ժուռնալիստն ուղղվեց տեղում եւ թաքցրեց նոթատետրը: Շունչը պահելով նա ունկնդրեց, իսկ հետո, անցնելով սոլարոսկոպի եւ Բինիի խցիկներից մեկի արանքով, դժկամորեն մոտեցավ պատուհանին:.
1427 Տերեմոնը Շիրինի ետեւից դուրս վազեց սենյակից: Սանդուղքը պարուրաձեւ իջնում էր ներքեւ, դեպի խոնավ ու դժնի մութը: Ոչ մի րոպե չհապաղելով՝ նրանք իներցիայով իջան եւս մի հարյուր աստիճան, սակայն գմբեթի դռներից ընկնող աղոտ դեղին լույսը անհետացավ, եւ ամեն կողմից նրանց պարուրեց չարագույժ թանձր ստվերը:.
1428 Նա խուժեց գմբեթ եւ պահիչից արագ վերցրեց վառվող ջահը: Ջահից գարշահոտություն էր փչում, ծուխը ծածկում էր աչքերը, բայց Տերեմոնը, հրճվալից սեղմելով ձեռքում, արդեն ներքեւ էր սլանում աստիճաններով: Երբ Տերեմոնը կռացավ Շիրինի վրա, նա բացեց աչքերն ու տնքաց: Տերեմոնը ամբողջ ուժով ցնցեց նրան:.
1429 Նրանք ականջ դրեցին եւ անկապ, խռպոտ ճիչ ու վայնասուն լսեցին: Շիրինը իրավացի էր. աստղադիտարանը նման էր ամրոցի: Կառուցված լինելով անցյալ դարում, երբ այլանդակ նեոգավոտյան ոճը իր բուռն ծաղկումն էր ապրում, շենքը աչքի էր զարնում ոչ թե իր գեղեցկությամբ, այլ ամրությամբ եւ պատկառելիությամբ:.
1430 Պատուհանները ունեին երկաթե ճաղեր, որոնց ծայրերը խոր մտած էին բետոնե երեսապատման մեջ: Քարե պատերն այնքան հաստ էին, որ նույնիսկ երկրաշարժը չէր կարող տապալել դրանք, իսկ մուտքի դուռը ամուր կաղնեփայտից էր եւ երկաթապատված: Տերեմոնը նիգերով փակեց դուռը: Միջանցքի մյուս ծայրին կամացուկ հայհոյում էր Շիրինը:.
1431 Երկու րոպեի ընթացքում նա մի այնպիսի բարիկադ կառուցեց, որ թեեւ զուրկ էր գեղեցկությունից եւ համաչափությունից, սակայն լիովին ամուր էր ու դիմացկուն: Հեռվից լսվեցին մուտքի դռանը զարնվող բռունցքների խուլ հարվածներ, գոռում-գոչյուն, վայնասուն, բայց այս ամենը կարծես նրանք լսում էին կիսարթուն վիճակում:.
1432 Սարոյից այստեղ հասած ամբոխը բռնված էր աստղադիտարանը կործանելու ցանկությամբ, որպեսզի հոգու անմահություն ստանա, ինչպես խոստանում էր Պաշտամունքը: Խելահեղ սարսափը մարդկանց զրկել էր բանականությունից: Նրանք անզեն ձեռքերով հարձակվեցին աստղադիտարանի վրա եւ փորձեցին ջարդել դռները:.
1433 Բետայի վերջին ճառագայթի տակ Բինիի դեմքը թվում էր բոսորագույն, եւ Լատիմերը, տեսնելով, որ նա կռացավ լուսանկարչական ապարատի վրա, վճիռն ընդունեց: Հուզմունքից նրա եղունգները խրվեցին փափուկ ափերի մեջ: Օրորվելով, նա առաջ նետվեց: Նրա դիմաց ոչինչ չկար, բացի ստվերներից, նույնիսկ հատակը թվում էր աննյութեղեն:.
1434 Միաժամանակ նա լսեց, թե ինչպես կտրվեց Բինիի շունչը, ինչպես տարօրինակ ճչաց Շիրինը, ինչպես ընդհատվեց մեկի հիստերիկ ծիծաղը... եւ ինչպես դրսում տիրեց լռություն, տարօրինակ մեռյալ լռություն: Տերեմոնը զգաց, որ բաց է թողնում ձեռքերը, բայց Լատիմերի մարմինն էլ մի տեսակ թուլացավ ու կակղեց:.
1435 Վախից քարանալով, նա դանդաղ վեր կացավ՝ հենվելով մի ձեռքի վրա, եւ նայեց պատուհանի ահասարսուռ սեւությանը: Դրսում փայլփլում էին Աստղերը: Եվ դրանք այն խղճուկ երեք հազար վեց հարյուր աղոտ աստղերը չէին, որ անզեն աչքով երեւում էին Երկրից: Լագաշը գտնվում էր մի վիթխարի աստղային պարսի կենտրոնում:.
1436 Նրա կոկորդն այնպես էր սեղմվում, որ շնչել չէր կարողանում, անտանելի սարսափից ամբողջ մարմնի մկանները ջղաձգվում էին: Նա կորցնում էր գիտակցությունը եւ գիտեր դա, իսկ գիտակցության վերջին շողերը դեռեւս տանջալիորեն դիմադրում էին, ապարդյուն ճգնելով ընդդիմանալ սեւ սարսափի հորձանքներին:.
1437 Մենք վեց աստղը համարում էինք Տիեզերք: Աստղեր ու Խավար հավիտյանս հավիտենից, եւ պատերը փլվում են, իսկ մենք չգիտեինք, որ չենք կարող իմանալ, եւ բոլոր... Ինչ-որ մեկը փորձեց վերցնել ջահը, բայց ջահն ընկավ ու մարեց: Եվ իսկույն էլ անտարբեր Աստղերի զարհուրելի վեհությունը շարժվեց մարդկանց վրա:.
1438 Իվան Իվանիչն ու Բուրկինը արդեն ամբողջովին թրջվել էին, կեղտոտվել, ոտքերը ցեխից ծանրացել էին, և երբ ամբարտակն անցնելով բարձրանում էին դեպի քաղաքի ամբարները, լուռ էին, ասես բարկացել էին իրար վրա: Մի ամբարում աղմկում էր քամհար մեքենան. դուռը բաց էր, և այնտեղից խուժում էր փոշին:.
1439 Շեմքի վրա կանգնել էր ինքը՝ Ալյոխինը, մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, գիրուկ, երկար մազերով մի մարդ, որ ավելի շուտ պրոֆեսորի կամ նկարչի էր նման, քան թե կալվածատիրոջ: Հագել էր նա սպիտակ, վաղուց չլվացված մի բլուզ պարանակերպ գոտիով, շալվարի փոխարեն վարտիք, սապոգներին կպել էին ցեխ ու հարդ:.
1440 Ալյոխինն ապրում էր ներքևում՝ կամարակապ առաստաղով ու փոքր պատուհաններով երկու սենյակում, ուր մի ժամանակ գործակատարներն էին ապրում. կահավորությունն այդտեղ պարզ էր և տարեկան հացի, էժանագին օղու ու լծասարքի հոտ էր գալիս: Իսկ վերը, փառահեղ սենյակներում նա քիչ էր լինում, միայն երբ հյուրեր էին գալիս:.
1441 Իմ եղբայրը թախծում էր հարկային պալատում: Տարիներն անց էին կենում, իսկ նա շարունակ նստած էր նույն տեղը, գրում էր միշտ նույն թղթերը և անվերջ մտածում՝ ինչպե՞ս մի կերպ գյուղ վերադառնա: Եվ այդ կարոտը նրա մեջ քիչ-քիչ դարձավ որոշակի ցանկություն, մի որևէ տեղ գետի կամ լճի ափին մի փոքր կալվածք գնելու երազանք:.
1442 Եվ նրա գլխում նկարվում էին այգու ուղիներ, մրգեր, սարյակի վանդակներ, լճակներում՝ ծածաններ և, գիտեք, էլի, ուրիշ այդպիսի բաներ: Այդ երևակայական պատկերները տարբեր էին՝ նայած այն հայտարարություններին, որոնց պատահում էր նա, բայց, չգիտեմ ինչու, դրանցից յուրաքանչյուրի մեջ անպայման հաղարջ կար:.
1443 Հետո լսեցի, որ ամուսնացել է: Եվ միշտ նույն նպատակով՝ որպեսզի հաղարջով կալվածք գնի: Ամուսնացել էր մի պառավ, տգեղ այրի կնոջ հետ, առանց որևէ զգացմունքի, այլ միայն նրա համար, որ այդ կինը փող ուներ: Եղբայրս նրա հետ էլ ժլատ էր ապրում, կիսաքաղց էր պահում, իսկ նրա փողը գրել էր բանկը իր անունով:.
1444 Իսկ եղբայրս, իհարկե, ոչ մի րոպե էլ չմտածեց, որ ինքն է հանցավոր նրա մահվան համար: Փողն էլ օղու պես մարդուն խենթուկ է դարձնում: Մեր քաղաքում մի վաճառական մեռավ: Մահվանից առաջ հրամայեց, որ մի պնակ մեղր տան իրեն և իր բոլոր թղթադրամներն ու շահաբեր տոմսերը մեղրի հետ կերավ, որպեսզի ոչ ոքի չմնան:.
1445 Մի անգամ կայարանում ես ստուգում էի տավարի նախիրը, այդ միջոցին մի չարչի ընկավ շոգեքարշի տակ ու սրունքը կտրվեց: Տանում էին նրան ընդունարան, արյունը թափվում էր. սոսկալի էր: Իսկ նա շարունակ աղաչում էր, որ գտնեն իր ոտքը, և անհանգստանում էր. կտրված սրունքի կոշիկի մեջ եղած քսան ռուբլին չլինի թե կորչի:.
1446 Գնում եմ դեպի տուն, և ինձ ընդառաջ է գալիս մի շեկ, չաղ, խոզի նման շուն: Ուզում է հաչել, բայց ծուլանում է: Խոհանոցից դուրս եկավ խոհարարուհին՝ բոկոտն, չաղ, նույնպես խոզի նման, և ասաց, որ պարոնը ճաշից հետո հանգստանում է: Մտա եղբորս սենյակը. նստած էր նա անկողնում, սրունքները ծածկել էր վերմակով:.
1447 Ա՜խ, այդ սարսափելի կես դույլերը. չաղլիկ կալվածատերը այսօր գեղջուկներին զեմստվոյի պետի մոտ է քարշ տալիս արոտավայրերն ապօրինի արածացնելու համար, իսկ վաղը հանդիսավոր օրը, կես դույլ է նվիրում, նրանք էլ խմում են, ուռա գոչում և հարբած վիճակում ծնկաչոք խոնարհություն են անում նրան:.
1448 Ես ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ փոփոխություն առաջացավ այն մի քանի ժամում, որ անցկացրի նրա կալվածքում: Երեկոյան, երբ թեյում էինք, խոհարարուհին մի ափսե լիքը հաղարջ մատուցեց: Դա ոչ թե գնված, այլ նրա սեփական հաղարջն էր՝ առաջին անգամ հավաքված այն օրվանից ի վեր, ինչ տնկել էին թփերը:.
1449 Պինդ էր ու թթու, բայց ինչպես Պուշկինն է ասում՝ «բազում ճշմարտություններից ավելի թանկ է մեզ վսեմացնող սուտը»: Ես տեսնում էի այն երջանիկ մարդուն, որի նվիրական երազն իրականացել էր այնքան ակներև կերպով, որը հասել էր կյանքի նպատակին, ստացել էր այն, ինչ ուզում էր, և գոհ էր իր բախտից, ինքն իրենից:.
1450 Առանձնապես ծանր էր ինձ համար այդ գիշերը: Իմ անկողինը գցեցին եղբորս ննջարանին կից սենյակում, և ես լսում էի, թե ինչպես նա չէր քնում, ինչպես վեր էր կենում, մոտենում հաղարջով լի ափսեին ու մի-մի հատ վերցնում: Ես միտք էի անում, թե իրոք որքա՜ն գոհ, երջանիկ մարդիկ կան: Ինչպիսի ճնշող ուժ է դա:.
1451 Ազատությունը բարիք է, ասում էի ես, առանց դրան լի կարելի, ինչպես՝ առանց օղի, բայց պետք է սպասել: Այո, այդպես էի ասում ես, իսկ հիմա հարցնում եմ՝ հանուն ինչի՞ սպասել,— հարցրեց Իվան Իվանիչը՝ բարկացած նայելով Բուրկինին:— Հանուն ի՞նչ բանի սպասել, ձեզ եմ հարցնում: Հանուն ի՞նչ նկատառումների:.
1452 Դուք վկայակոչում եք իրերի բնական կարգը, երևույթների օրինականությունը, բայց կարգ ու օրինականություն կա՞ արդյոք այն բանում, որ ես՝ կենդանի մտածող մարդս, կանգնած եմ խանդակի վրա ու սպառնամ եմ, թե ե՛րբ նա ինքնին կլցվի կամ տիղմը կծածկի նրան, մինչդեռ գուցե կարող էի ցատկել նրա վրայով կամ կամուրջ շինել:.
1453 Եղբորս մոտից մեկնեցի վաղ առավոտյան, և այդ օրվանից քաղաքում մնալն ինձ համար դարձել է անտանելի: Ճնշվում եմ լռությունից ու հանդարտությունից, վախենում եմ նայել լուսամուտներին, որովհետև ինձ համար հիմա ավելի ծանր պատկեր չկա, քան սեղանի շուրջը նստած ու թեյ խմող երջանիկ ընտանիքը:.
1454 Երջանկություն չկա և չպետք է որ լինի, իսկ եթե կյանքն իմաստ ու նպատակ ունի, ապա այդ իմաստն ու նպատակը բնավ էլ մեր բախտավորության մեջ չէ, այլ մի ավելի բանական ու վեհ բանի մեջ: Բարի՛ք արեք: Եվ այդ ամենը Իվան Իվանիչն ասաց խղճալի, աղաչող ժպիտով, կարծես թե անձամբ իր համար էր խնդրում:.
1455 Իվան Իվանիչի պատմությունը չբավարարեց ո՛չ Բուրկինին, ո՛չ էլ Ալյոխինին: Երբ ոսկեզօծ շրջանակներից նայում էին գեներալներն ու տիկինները, որոնք մթնշաղին կենդանի էին թվում, հաղարջ ուտող խեղճ չինովնիկի պատմությունը լսելը ձանձրալի էր: Չգիտես ինչու, ցանկություն կար խոսել ու լսել շքեղ մարդկանց, տիկնանց մասին:.
1456 Երկուսին միասին գիշերելու համար հատկացրին մի մեծ սենյակ, որտեղ կային երկու հին, փայտե մահճակալ զարդաքանդակներով, իսկ անկյունում՝ մի փղոսկրե խաչելություն: Նրանց լայն, զով անկողիններից, որ գցել էր գեղանի Պելագեյան, թարմ սպիտակեղենի հաճելի հոտ էր գալիս: Իվան Իվանիչը լուռ հանվեց և պառկեց:.
1457 Հոլմսի արտակարգ անփութությունը, օրվա անպատեհ ժամերին նվագելու սովորությունը, սենյակում մերթ ընդ մերթ կրակելը, հաճախակի կատարվող առեղծվածային, գարշահոտ քիմիական փորձերը և նրան շրջապատող վտանգներով ու փորձություններով լի մթնոլորտը Հոլմսին դարձնում էին Լոնդոնի գրեթե ամենաանհարմար կենվորը:.
1458 Հոլմսը չէր հավատում կանանց, բայց նրանց հետ իրեն պահում էր ասպետական բարեկրթությամբ: Իմանալով միսիս Հադսոնի անկեղծ համակրանքը դեպի Հոլմսը, ես մեծ հուզմունքով լսեցի նրան, երբ իմ ամուսնության երկրորդ տարում, մի օր միսիս Հադսոնը վազեց ինձ մոտ՝ հաղորդելու իմ խեղճ ընկերոջ ծանր հիվանդության լուրը:.
1459 Ես չհանդգնեցի չլսել նրան: Բայց դուք անմիջապես կտեսնեք՝ նրան շատ քիչ է մնացել ապրելու: Իրոք, սարսափելի էր Հոլմսին նայելը: Նոյեմբերյան մառախլապատ օրվա աղոտ լույսի տակ նրա ննջասենյակը բավականին մռայլ թվաց: Բայց ինձ առանձնապես խոցեց նրա հյուծված, տանջահար դեմքը՝ բարձերի ֆոնի վրա:.
1460 Նրա աչքերը տենդագին փայլում էին, այտերը հիվանդագին կարմրություն ունեին, շրթունքները մգացել էին: Նուրբ ձեռքերը ջղաձգորեն շարժվում էին վերմակի վրայով, ձայնը խռպոտ էր և բեկված: Երբ ես սենյակ մտա, նա անշարժ պառկած էր, սակայն աչքերում ինչ-որ բան առկայծեց. անկասկած ճանաչեց ինձ:.
1461 Այս հիվանդության հայրենիքը Սումատրան է: Հոլանդացիները դրա մասին մեզնից շատ բան գիտեն: Բայց նրանք էլ դեռ քիչ են ուսումնասիրել: Միայն պարզ է, որ այս հիվանդությունը, անտարակույս, մահացու է և արտակարգ վարակիչ: Խոսում էր տենդագին, երկար ձեռքերը անհանգիստ շարժելով, կարծես ցանկանում էր ինձ հեռացնել:.
1462 Բայց այդ խոսակցությունը շարունակելու բախտ վիճակվեց նշանակված ժամից շատ ավելի շուտ, այնպիսի պարագաներում, որոնք ինձ պակաս չցնցեցին, քան Հոլմսի թռիչքը դեպի դուռը: Մի քանի րոպե ես կանգնեցի՝ նայելով անկողնում անխոս պառկած հիվանդին: Հոլմսի դեմքը համարյա ծածկված էր վերմակով, թվում էր, քնած է:.
1463 Ես ի վիճակի չէի կարդալ և սկսեցի սենյակում քայլել՝ նայելով պատերին կախված հայտնի հանցագործների լուսանկարները: Այդպես աննպատակ, մի տեղից մյուսը անցնելով, ես վերջապես հասա բուխարուն: Բուխարու վրա անկանոն ընկած էին ծխամորճեր, բժշկական ասեղներ, դանակներ, ատրճանակի գնդակներ և այլն:.
1464 Իմ ուշադրությունը գրավեց սև ու սպիտակ նախշերով զարդարված փղոսկրյա, շարժական կափարիչով փոքրիկ տուփը: Շատ գեղեցիկ իր էր, և ես արդեն երկարել էի ձեռքս, որ վերցնեի, ավելի լավ նայեի, բայց... Հոլմսը ճչաց այնպիսի սուր, ականջ ծակող ձայնով, որ նրան հավանորեն լսեցին փողոցի հեռավոր ծայրում:.
1465 Դուք ձեր հիվանդին խելագարության հասցնելու ընդունակ բժիշկ եք: Նստեք և թողեք, որ հանգստանամ: Այս ընդհանրացումը ինձ վրա թողեց ծանր տպավորություն: Սովորաբար զուսպ Հոլմսին ոչ հատուկ վայրի, անառիթ բռնկումը, կոպտությունը ցույց տվեցին, թե ինչպես է խորացել նրա նյարդային համակարգի քայքայվածությունը:.
1466 Քելվերթոն Սմիթը Սումատրայի մշտական բնակիչ է և այնտեղ մեծ համբավ ունի, իսկ Լոնդոն գործով է եկել: Այս հիվանդուցյան բռնկումը իր պլանտացիաներում, որոնք գտնվում են բժշկական հիմնարկություններից հեռու , ստիպեցին նրան անձամբ զբաղվելու հիվանդության ուսումնասիրությամբ, և նա զգալի հաջողության հասավ:.
1467 Ես չէի ցանկանում ձեզ ժամը վեցից շուտ թողնել, իմանալով, որ նրան տանը չեք գտնի: Եթե ձեզ հաջողվի համոզել նրան, որ գա ինձ մոտ և գործադրի իր բացառիկ գիտելիքները բժշկության այս ասպարեզում, ապա նա անտարակույս ինձ կօգնի: Ես վերապատմում եմ Հոլմսի ասածները, որպես մի կապակցված ամբողջություն:.
1468 Պետք է համոզեք նրան գալ: Իսկ ինքներդ կվերադառնաք ավելի շուտ: Մի ինչ-որ պատրվակ մտածեք, որպեսզի նրա հետ չգաք: Չմոռանաք, Ուոտսոն, ինձ անհարմար վիճակի մեջ չդնեք: Չէ որ դուք ինձ երբեք հուսախաբ չեք արել... Կարելի է չկասկածել, որ բնության ինչ-որ ուժեր արգելակում են դրանց բազմացմանը:.
1469 Ոչ, ոչ, դա շատ սարսափելի է: Ինչքան կարող եք ստույգ պատմեք ձեր տպավորությունները: Ես գնացի, ինձ հետ տանելով այդ խելացի մարդու կերպարը, որը թոթովում էր երեխայի պես: Երբ նա ինձ տվեց բանալին, գլխումս մի պայծառ միտք հղացավ, բանալին վերցնել ինձ հետ, որպեսզի Հոլմսը չփորձի փակվել սենյակում:.
1470 Բուխարու դիմացի բազկաթոռին նստած մարդը կատաղի, ականջ ծակող գոռոցով վեր թռավ տեղից: Ես տեսա կոպիտ դիմագծերով, մսեղ կրկնակզակով մի խոշոր, դեղին դեմք, որն իր զայրացած մոխրագույն աչքերով ինձ էր նայում թավամազ, դեղին հոնքերի տակից: Վարդագույն, ճաղատ գլուխը ծածկված էր թեք դրած թավշյա թասակով:.
1471 Այդ պատճառով էլ եկել եմ ձեզ մոտ: Տանտերն ինձ մատնացույց արեց աթոռը, իսկ ինքը շրջվեց դեպի իր բազկաթոռը: Բուխարու վրայի հայելու մեջ մի պահ առկայծեց նրա դեմքը: Ես կարող էի երդվել, որ նրա դեմքին հայտնվեց գարշելի, չար մի քմծիծաղ: Բայց ես ինձ անմիջապես համոզեցի, որ դա նյարդային ջղաձգություն է:.
1472 Այդ ընթացքում կարող էր կատարվել վատթարագույնը: Սակայն ես մեծ ուրախությամբ տեսա, որ նրա վիճակը զգալիորեն բարելավվել է: Ճիշտ է, դեմքը դեռ մեռելային դալկություն ուներ, բայց նրա զառանցանքից հետք անգամ չէր մնացել: Չնայած խոսում էր տկար ձայնով, բայց սովորականից ավելի պարզ ու առույգ:.
1473 Արագ, եթե միայն սիրում եք ինձ: Եվ չշարժվեք, ինչ էլ որ պատահի, լսու՞մ եք: Ինչ էլ որ պատահի, հասկանալի՞ է: Չխոսեք, չշարժվեք: Միայն, որքան կարելի է ուշադիր լսեք: Նույնքան անսպասելի էլ ուժերը լքեցին նրան, և նրա պարզ, հրամայական խոսվածքը փոխվեց զառանցող մարդու թույլ, անհասկանալի մտմտոցի:.
1474 Եթե այդպես է, ապա ձեր գործերը վատ են: Խեղճ Վիկտորը մահացավ չորրորդ օրը, բայց նա երիտասարդ էր, առողջ: Ձեզ այն ժամանակ շատ տարօրինակ թվաց, որ նա Լոնդոնի կենտրոնում վարակվեց ասիական այդ հազվագյուտ հիվանդությամբ, որն էլ հենց ինքս հատուկ ուսումնասիրում եմ: Զարմանալի զուգադիպություն:.
1475 Թակարդ, — բղավեց ճղճղան ձայնը: — Սա ոչ թե ինձ, այլ ձեզ կնստեցնի մեղադրյալի աթոռին, Հոլմս: Նա ինձ խնդրեց, որ այստեղ գամ իրեն բուժելու համար: Ես նրան խղճացի և եկա: Իր անմիտ կասկածները հաստատելու համար հիմա նա, իհարկե, անհեթեթություններ պետք է բարդի ինձ վրա, իբր ես եմ ասել:.
1476 Դուք կարծում եք, թե ես չե՞մ գնահատում ձեր բժշկական գիտելիքները: Մի՞թե կարող էի հուսալ, որ ձեր փորձված աչքը չէր նկատի ջերմաստիճանի և զարկերակի փոփոխության բացակայությունը մահամերձի մոտ: Չորս քայլի վրա ես դեռ կարող էի ձեզ խաբել: Իսկ եթե դա ինձ չհաջողվեր, ինչպե՞ս այստեղ կբերեիք Սմիթին:.
1477 Տիրացու Սավելի Գիկինը պառկել էր իր համար եկեղեցու պահականոցում ահագին անկողնում և չէր քնում, թեպետ միշտ սովորություն ուներ քնելու հավերի հետ: Ճարպոտած, բազմագույն չթի կտորտանքով կարած վերմակի մի ծայրից նայում էին նրա շիկակարմիր, կարծր մազերը, մյուս ծայրի տակից ցցվել էին խոշոր, վաղուց չլվացած ոտքերը:.
1478 Ինչ-որ մի անհաղթելի ուժ մեկի հետևից էր ընկել դաշտում, մոլեգնում էր անտառում և եկեղեցու կտրանը, չարությամբ բռունցքներով ծեծում էր պատուհանը, գցում, քրքրում էր, իսկ ինչ-որ մի հաղթված բան ոռնում էր և լաց լինում... Աղիողորմ լացը լսվում էր մերթ պատուհանի հետևը, մերթ կտուրի վրա, մերթ էլ վառարանում:.
1479 Մի խոսքով, գետնի վրա հալհլոց էր, բայց երկինքը մութ գիշերի միջով չէր տեսնում այդ և ինչքան ուժը պատում էր, թափում էր հալած գետնի վրա նոր ձյան փաթիլները: Իսկ քամին զբոսնում էր հարբածի պես... Նա չէր թողնում, որ ձյունը նստի գետնին և պտտեցնում էր մթության մեջ ինչպես ուզում էր:.
1480 Պատուհանի մոտ, տաբուրետի վրա նստած էր տիրացուի կինը՝ Ռաիսա Նիլովնան: Թիթեղյա լամպը, որ դրած էր մյուս տաբուրետին, կարծես վախվխելով և չվստահելով իր ուժերին, թույլ, առկայծող լույս էր արձակում նրա լայն ուսերի, մարմնի գեղեցիկ, հրապուրիչ ռելիեֆի և հաստ ծամի վրա, որը կպչում էր գետնին:.
1481 Եվ ինչո՞վ հրապուրվեցիր: Թո՛ւ, գրագրո՜վ: Արժեր նրա համար աստծու եղանակը խառնել իրար: Սատանի՛ կտոր, փսլնքո՛տ, գետնի վրա չի երևում, ողջ ռեխը բշտիկների մեջ կորած, վիզն էլ ծուռ... էլի բան էր՝ գեղեցիկ լիներ, թե չէ՝ թո՛ւ, սատանա՛: Տիրացուն շունչ քաշեց, շրթունքները սրբեց և սկսեց ականջ դնել:.
1482 Հաշվիր որ ամեն օր գալիս էին, և ոչ ոք նրանց սատանա չէր ասում: Իսկ երբ մեզ մոտ վատ եղանակին, տարին մի անգամ մարդ է գալիս տաքանալու, դու էլ զարմանում ես, հիմար, ձեռաց տեսակ-տեսակ մտքեր են գալիս գլուխդ: Կնոջ տրամաբանությունը դիպավ Սավելիին: Նա ոտքերը իրարից հեռու դրեց, գլուխը կռացրեց և սկսեց մտածել:.
1483 Եվ թող միայն տաքանային, բայց նրանք սատանայական գործի վրա էին: Չէ, կնիկ, ձեր կնիկարմատի ցեղից ավելի խորամանկ արարած չկա աշխարհիս երեսին: Իսկական խելք ձեր մեջ, աստված իմ, սարյակի խելքից էլ քիչ է, բայց դրա տեղը խորամանկությունը սատանայական է, հա՜ա, աստված հեռու տանի: Հրես փոստը ճնկճնկացնում է:.
1484 Դա մի երիտասարդ, խարտյաշ փոստատար էր՝ մաշված, համազգեստային սերթուկիկով և շիկակարմիր, ցեխոտ սապոգներով: Քայլելով տաքացնելով իրեն, նա նստեց սեղանի մոտ, ձգեց ցեխոտ ոտքերը ջվալների կողմը և գլուխը դիմհար արեց բռունցքին: Նրա գունատ, կարմիր բծերով դեմքը դեռ կրում էր հենց նոր ապրած ցավի և վախի հետքերը:.
1485 Արտասանելով այս խոսքը խռպոտ, ընդհատվող հառաչանքով, կառապանը դուրս գնաց և քիչ անց ներս բերեց ուրիշ մի ավելի փոքր հակ, ապա կրկին դուրս գնաց և այս անգամ ներս բերեց փոստատարական թուրը լայն փոկով, որ ձևով նման էր այն երկար տափակ սրին, ինչպիսին որ լուբոկ պատկերներում նկարվում է Հուդիթը Ողոփերնի մահճի մոտ:.
1486 Այստեղ առաջ եկեղեցու ծուխ էր, բայց տարիուկես առաջ վերացրին: Դե, իհարկե, երբ պարոնները այստեղ էին ապրում, մարդիկ էլ էին լինում, ծուխ պահելը արժեր, բայց հիմի առանց պարոնների, ինքներդ դատեցեք, ինչով ապրի հոգևորականությունը, եթե ամենամոտ գյուղը այստեղ Մարկովկան է, և այն էլ դեռ հինգ վերստ է:.
1487 Շուտով տիրեց լռություն: Միայն լսելի էր, թե ինչպես փնչացնում էր Սավելին, մեկ էլ ինչպես քնած փոստատարը, համաչափ ու դանդաղ շնչելով ամեն մի արտաշնչման ժամանակ թավ, ձգվող «կ-խ-խ-խ» ձայն էր հանում: Երբեմն-երբեմն էլ նրա կոկորդում ճռնչում էր մի փոքրիկ անիվ, մեկ էլ հակի վրա շրշում էր ցնցվող ոտքը:.
1488 Պառկի՛ր,— պատասխանեց կինը, աչքը չպոկելով խարտյաշ գլխից: Սավելին բարկացած դուրս շնչեց կրծքի միջից ողջ օդը և կտրուկ կերպով շրջվեց դեպի պատը: Մի երեք րոպե անց նա կրկին անհանգիստ շուռ եկավ, չոքեց անկողնում և ձեռքերով հենվելով բարձին, խեթ նայեց կնոջը: Կինը դեռ չէր շարժվում և նայում էր հյուրին:.
1489 Չլինի՞ դու կտանես: Դո՞ւ: Փոստատարը կրկին աչքերը բացեց, նայեց տիրացուի կնոջ դեմքի վրա շարժվող փոսիկներին, հիշեց, թե որտեղ է ինքը, հասկացավ Սավելիին: Այն միտքը, որ իրեն սպասվում է ճանապարհ գնալ ցուրտ մթության մեջ, ինչպես սառը մրջյուններ, գլխից անցավ ողջ մարմնի վրայով, և նա կծկվեց:.
1490 Սկզբում նա գունատ էր, հետո ամբողջովին կարմրատակեց: Նրա դեմքը այլակերպվեց ատելությունից, շնչառությունը դողաց, աչքերը փայլատակեցին վայրի, կատաղի չարությամբ, և ինչպես վանդակի մեջ քայլելով, նա նմանվեց էգ վագրի, որին վախեցնում են շիկացած երկաթով: Մի րոպե կանգ առավ և նայեց իր կացարանին:.
1491 Տիրացուի կինը վազեց դեպի անկողինը, ասես կամենալով ցրիվ տալ, ոտքի տակ տրորել և քրքրել այդ բոլորը, բայց հետո կարծես վախենալով կեղտին դիպչելուց, ետ ցատկեց և կրկին սկսեց քայլել: Երբ երկու ժամի չափ անց ձնակոլոլ ու չարչարված Սավելին վերադարձավ, տիրացուի կինը արդեն հանվել պառկել էր անկողնում:.
1492 Որ իր կինը սատանայական զորությամբ կարգադրում էր քամիներին և փոստային տրոյկաներին, այդ բանում նա արդեն չէր կասկածում: Բայց ի մեծ ցավ նրա, այդ խորհրդավորությունը, այդ գերբնականությունը, վայրի ուժը նրա կողքին պառկած կնոջը մի առանձին անհասկանալի հմայք էր տալիս, որը նա առաջ չէր նկատում:.

Связаться
Выделить
Выделите фрагменты страницы, относящиеся к вашему сообщению
Скрыть сведения
Скрыть всю личную информацию
Отмена